User Tag List

Էջ 4 23-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 343 հատից

Թեմա: Վրաստանի քաղաքական զարգացումները

  1. #46
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Դեկտեմբերի 12-ի ժամը 20.00-ից «Իմեդի» հեռուստաընկերությունը եթերում է։
    Տվյալ պահին Ազգային Կարգավորիչ կոմիսիան (հայերենը լավ ստացվե՞ց ) պահանջում է երեք հեռուստաընկերությունների տերերի մասին տեղեկություններ և ֆինանսական թափանցիկություն: Երեք ալիքներն են՝ Ռուսթավի 2, Մզե (վրացերեն Արև) և Իմեդի (վրացերեն Հույս):

    Ընդդիմությունը շարունակում է ապացուցել, որ պատրաստվում է հունվարի 6-ի համար, այլ ոչ ընտրությունների։ Անընդհատ խոսում են կեղծումների մասին, որոնց մոտ 10 տոկոսն է իրական, մնացածը կեղծ։ Օրինակ երեկ հայտարարել էին, որ իմ ընդդիմադիր ընկերներից մեկին բռնել են, տարել ինչ-որ անտառ ու ծեծել։ Անհանգստացած զանգեցի ընկերոջս, որը հոգնած ու արդեն անգիր արած ասաց, որ ամեն ինչ նորմալ է ու այդպիսի բան չկա։

    Կամ օրինակ երեկ ու այսօր ամբողջ օրը խոսում են, որ ընտրացուցակներն են կեղծված 1 միլիոն մարդով՝ «մեռած հոգիներով»։ Եթե ընդունենք, որ դա ճիշտ է, ապա մոտ 3 միլիոն ընտրողից ամեն 3-րդը «մեռած հոգի» է։ http://forum.ge ի մասնակիցների (այդ թվում և իմ) կողմից արդեն երկու օր http://www.voters.cec.gov.ge/ կայքում որոնումները այդպիսի «հոգիների» առկայությունը չապացուցվեց։

    Այն, որ ընտրողների թիվը ընտրացուցակներում ավելացել է փաստ է։ Սակայն խնդիրը նրանում է, որ 2004 թվականի նախագահակն ընտրությունների ժամանակ հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժերը հրաժարվեցին օգտագործել հին ուռճացված ու ոչ ստույգ ընտրացուցակները և կազմակերպեցին ընտրողների նախնական գրանցում, որի արդյունքում գրանցվեց մոտ 2 400 000 ընտրող։
    2006 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին արդեն կար որոշակի ստուգված ընտրացուցակ։ Այդ ընտրացուցակի մեջ ներգրավված էր 3 205 634 ընտրող։
    Այս տարի ընտրացուցակները ստուգվել են դռնեդուռ և արդյունքում ընտրացուցակում ընտրողների քանակը կազմել է 3 369 718։
    Ըստ այդմ, ընտրացուցակների կեղծելու մասին ընդիմության խոսքերը հերթական բամբասանքն ու բլեֆն են, որոնք ուղղված են նախագահական ընտրություններում իրենց պարտությունը «արդարացնելուն»։

    Դեբատները անցնում են շատ հետաքրքիր, բայց մի տեսակ միապաղաղ ու հոգնեցնող։ Կամ էլ իմ վերաբերմունքն է այդպիսին դառնում։ Նախագահի թեկնածուները առայժմ չեն մասնակցում։ Մասնակցում են նրանց ներկայացուցիչները։

  2. #47
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Թեկնածուները ստացան իրենց ընտրական համարները

    1. Լեվան Գաչեչիլաձե
    2. Արկադի Պատարկացիշվիլի
    3. Դավիթ Գամկրելիձե
    4. Շալվա Նաթելաշվիլի
    5. Միխեիլ Սահակաշվիլի
    6. Գիորգի Մաիսաշվիլի
    7. Իրինա Սարիշվիլի-Ճանտուրիա

    Հրատարակվեց դեկտեմբերի 10-ից 15-ը անցկացված մեդիա մոնիտորինգի տվյալները
    Սահակաշվիլին հիշատակվել է 187 անգամ խիստ բացասական կոնտեքստում, 120 անգամ դրական և 260 չեզոք:
    Գաչեչիլաձեն 8 անգամ բացասական, 198 չեզոք և 22 դրական:
    Մնացած մանրամասները այստեղ http://cec.gov.ge/index.php?lang_id=...3&info_id=3693

    Հ.Գ. Ի դեպ, եթե հետաքրքիր չի, կարող եմ չգրել

  3. #48
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Ի դեպ, եթե հետաքրքիր չի, կարող եմ չգրել
    Ես կարդում եմ
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  4. #49
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Ում հետաքրքիր չի չի էլ մտնի կարդա:
    Դու շարունակիր գրել:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. #50
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.10.2007
    Հասցե
    Հայաստանից դուրս, բայց Հայաստանի հետ
    Գրառումներ
    110
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Ի դեպ, եթե հետաքրքիր չի, կարող եմ չգրել


    հետաքրքիր է: հա ի միջիայլոց ի՞նչ եղավ Օկրուաշվլու հարցը: Խորհրդավոր ձևով լռում են: Քաղաքական ապաստարան ստացա՞վ:
    Ես բախտավոր եմ այս աշխարհում,
    որ հավատում եմ իմ հավատին....

  6. #51
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում schuschanik-ի խոսքերից Նայել գրառումը
    հետաքրքիր է: հա ի միջիայլոց ի՞նչ եղավ Օկրուաշվլու հարցը: Խորհրդավոր ձևով լռում են: Քաղաքական ապաստարան ստացա՞վ:
    Օքրուաշվիլին Գերմանիայի բանտերից մեկում է։ 40 օրվա ընթացքում պաշտոնական Թբիլիսին պիտի ներկայացնի փաստեր։ Դրա հետ միասին Օքրուաշվիլու փաստաբանը արդեն պահանջել է Գերմանիայից քաղաքական ապաստարան։ Առայժմ երկու կողմն էլ լռում են։

    Հաստատվեցին պլեբիսցիտի հարցերը

    1. «Համաձա՞յն եք, թե՞ ոչ Վրաստանի անդամակցմանը Հյուսիսատլանտյան դաշինքին ( ՆԱՏՈ)»
    Պատասխանները ԱՅՈ և ՈՉ

    2. «Համաձա՞յն եք, թե՞ ոչ, որ հերթական պառլամենտական ընտրությունները անցկացվեն գարնանը։
    ԱՅՈ և ՈՉ


    Դիտորդների թիվը արդեն հասնում է 700-ի։

    Վրաստանի 10 քաղաքների բոլոր ընտրատարածքներում կմոնտաժվի վիդեոկամերաներ։

  7. #52
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաստատվեցին պլեբիսցիտի հարցերը
    1. «Համաձա՞յն եք, թե՞ ոչ Վրաստանի անդամակցմանը Հյուսիսատլանտյան դաշինքին ( ՆԱՏՈ)»
    Պատասխանները ԱՅՈ և ՈՉ
    Համարձակ է :
    Իսկ ինչպիսի՞ն են սոց. հարցումների տվյալները, կապված այս հարցի հետ:

  8. #53
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Համարձակ է :
    Իսկ ինչպիսի՞ն են սոց. հարցումների տվյալները, կապված այս հարցի հետ:
    Հարցը երևի մի փոքր սխալ եմ գրել երևի։ «Համաձայն» չէ, «Աջակցում»

    Ըստ BCG-ի (հարցվել է 10 000 18-ից բարձր տարիքի, սխալմունքը 2%-ի սահմաններում 16.11.07-29.11.07)

    Ընդհանուր պատկեր

    1. Լեվան Գաչեչիլաձե 8.8 %
    2. Արկադի Պատարկացիշվիլի 8.5 %
    3. Դավիթ Գամկրելիձե 3.6 %
    4. Շալվա Նաթելաշվիլի 3.4 %
    5. Միխեիլ Սահակաշվիլի 30.7%
    6. Գիորգի Մաիսաշվիլի 2.1 %
    7. Իրինա Սարիշվիլի-Ճանտուրիա
    Չեմ գնալու 2.2%
    Գնալու եմ ու բոլորին ջնջելու 1.7%
    Դեռ չեմ որոշել 32.8 %
    Հրաժարվեցին պատասխանել 6.2 %

    Նրանք ովքեր հաստատ են գնում ընտրություններին և որոշել են ում են ձայն տալու
    1. Լեվան Գաչեչիլաձե 15.5 %
    2. Արկադի Պատարկացիշվիլի 14.5 %
    3. Դավիթ Գամկրելիձե 6.4 %
    4. Շալվա Նաթելաշվիլի 5.6 %
    5. Միխեիլ Սահակաշվիլի 54.5%
    6. Գիորգի Մաիսաշվիլի 3.5 %
    7. Իրինա Սարիշվիլի-Ճանտուրիա

    Ե՞րբ եք ուզում անցկացվի պառլամենտական ընտրությունները
    Աշնանը 13.8 %
    Գարնանը 63.6 %
    Չգիտեմ, մեկ է 22.6 %

    Նատոյի մասին բան չկա Բայց մի քանի այլ հարցումներ եմ տեսել, որտեղ 90%-ից ավել է միշտ եղել։ Կփորձեմ գտնել

  9. #54
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Սկզբում ասեմ, թե ինչպես գրվեց վերևիս գրառումը: Դեկտեմբերի մեկին հեռուստատեսությամբ ԲիՍիՋի-ի սոցհարցման տվյալներն էին հրատարակում և իմ հիշելով ՆԱՏՈ-յի մասին հարցը նույնպես կար: Գտա ձայնագրությունը և հերթով սկսեցի թարգմանել, վերջում պարզվեց, որ սխալ էի հիշում և իրականում ԷյՍիԹի-ի անցկացրած սոցհարցման մեջ կար այդ հարցը: Ցավոք ACT-ի սոցհարցման տվյալները առայժմ չեմ կարողանում գտնել:

    Փոխարենը գտա մի քանի ամիս առաջ «Բալտիկ Սերվիս»-ի և ԳԵԼԱՊ-ի անցկացրած սոցհարցման տվյալները: Ըստ դրանց բնակչության 83 տոկոսը աջակցում է Վրաստանի անդամակցմանը ՆԱՏՈյին: Նույն կազմակերպությունների կողմից անցած տարի անցկացրած սոցհարցման տվյալներով, այդ թիվը կազմում էր 74 տոկոս:

    Այսօր Վրաստանում քաղաքական գործչի կողմից ՆԱՏՈյի մասին բացասական խոսելը հավասարազոր է ինքնասպանության: Նույնիսկ ծայրահեղ ազգայնականներն ու ծայրահեղ ռուսամետները այսօր առերես համաձայնվում են, որ Վրաստանի ՆԱՏՈյի հարցում այլընտրանք չունի: Սակայն... Ընդդիմության հանրահավաքները կազմակերպվել էին հենց Վրաստանում ՆԱՏՈյի շաբաթվա ընթացքում:


    http://www.natoinfo.ge/?l=E&mm=1


  10. #55
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.10.2007
    Հասցե
    Հայաստանից դուրս, բայց Հայաստանի հետ
    Գրառումներ
    110
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր Վրաստանում քաղաքական գործչի կողմից ՆԱՏՈյի մասին բացասական խոսելը հավասարազոր է ինքնասպանության: Նույնիսկ ծայրահեղ ազգայնականներն ու ծայրահեղ ռուսամետները այսօր առերես համաձայնվում են, որ Վրաստանի ՆԱՏՈյի հարցում այլընտրանք չունի: ]
    ռուսամետներն է՞լ.. մի քիչ տարօրինակ չի հնչու՞մ

    Արտգեո,այս թեմայից շեղվող մի հարց ունեմ: ճի՞շտ է , որ պլանավորել են քանդել Հավլաբարի շենքերը
    Ես բախտավոր եմ այս աշխարհում,
    որ հավատում եմ իմ հավատին....

  11. #56
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում schuschanik-ի խոսքերից Նայել գրառումը
    ռուսամետներն է՞լ.. մի քիչ տարօրինակ չի հնչու՞մ
    Մի քիչ չէ է, հավեսով տարօրինակ է Բայց դե կրկնում եմ, հակառակ դեպքում նրանք քաղաքական ինքնասպանություն կգործեն։ Ժողովուրդը ավելի քան համոզված է, որ միակ փրկությունը Ռուսաստանի ագրեսիայից ՆԱՏՈն է։
    Արտգեո,այս թեմայից շեղվող մի հարց ունեմ: ճի՞շտ է , որ պլանավորել են քանդել Հավլաբարի շենքերը
    Ֆորում.գե ում ինքս եմ դրա մասին թեմա բացել, բայց դրած մակետից ոչինչ չհասկացա Ոչ էլ հասկացա, թե կոնկրետ որ մասն են քանդում։ Նայիր նկարը

    Գիտեմ, որ Հավլաբարի ներքևի Քռի ափին կառուցվելու է ինչ-որ մեծ բան, որի մակետը չեմ կարողանում գտնել Դեկտեմբերի 23-ին հերգչուհի (տենց են ասում )Շակիրայի գալուստով է ազդարարվելու կառուցման սկիզբը

    Ի դեպ, այսօր Երևանում ջավախահ ուսանողները անց են կացրել Միխեիլ Սահակաշվիլուն աջակցող երթ, կինո Մոսկվայից Վրաստանի դեսպանատուն: Հ1-ը սրա մասին լռեց...
    Կցված նկարներ Կցված նկարներ

  12. #57
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.10.2007
    Հասցե
    Հայաստանից դուրս, բայց Հայաստանի հետ
    Գրառումներ
    110
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆորում.գե ում ինքս եմ դրա մասին թեմա բացել, բայց դրած մակետից ոչինչ չհասկացա Ոչ էլ հասկացա, թե կոնկրետ որ մասն են քանդում։ Նայիր նկարը

    Ի դեպ, այսօր Երևանում ջավախահ ուսանողները անց են կացրել Միխեիլ Սահակաշվիլուն աջակցող երթ, կինո Մոսկվայից Վրաստանի դեսպանատուն: Հ1-ը սրա մասին լռեց...
    Մերսի, բայց ես ել բան չհասկացա այս մակետից

    ջավախահայե՞րը.. այդ նույն ջավախահայերը ստորագրություններով հաստատված բողոք փաստաթուղթ չէին ներկայացրե՞լ միջազգային կառույցներին, որ իբր որպես ազգային փոքրամասնություն Վրաստանում ոտնահարվում են իրենց քաղաքացիական իրավուքները: Վերջերս էլ ներկայացուցիչ էր ուղարկվել Ջավախք խնդրի պարզաբանման համար: Ափսոս հոդվածը չեմ կարողանում գտնել մամուլում..
    Ես բախտավոր եմ այս աշխարհում,
    որ հավատում եմ իմ հավատին....

  13. #58
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում schuschanik-ի խոսքերից Նայել գրառումը
    Մերսի, բայց ես ել բան չհասկացա այս մակետից
    Մենակ ես ու դու չէ, շատերը չհասկացան Առայժմ Հավլաբարին չեն կպնում։
    ջավախահայե՞րը.. այդ նույն ջավախահայերը ստորագրություններով հաստատված բողոք փաստաթուղթ չէին ներկայացրե՞լ միջազգային կառույցներին, որ իբր որպես ազգային փոքրամասնություն Վրաստանում ոտնահարվում են իրենց քաղաքացիական իրավուքները: Վերջերս էլ ներկայացուցիչ էր ուղարկվել Ջավախք խնդրի պարզաբանման համար: Ափսոս հոդվածը չեմ կարողանում գտնել մամուլում..
    Այո Չգիտեմ, կոնկրետ ովքեր են եղել երթի, բայց Ակումբական ջավախահայերից մեկը մի երեք տարի առաջ, շատ ծայրահեղ էր տրամադրված Սահակաշվիլի դեմ, բայց մի քանի ամիս առաջ սկսեց դրական խոսել

    Նախընտրական քարոզարշավը թեժացել է։ 7 թեկնածուներից 4-ը Ֆիգարո են դառել ու մեկ Վրաստանի մի ծայրում են հայտնվում, մեկ մյուս ծայրում։ Սահակաշվիլին ընդհանրապես քնում է այնտեղ, որտեղ մթնում է։

    Հատկանշական է, որ Սահակաշվիլին «թաքցրել» է այն դեմքերին, որոնք ամենահզորն էին ընդդիմության հետ բանավեճերում և միշտ «ոչնչացնում» էին ընդդիմախոսներին։ «Իմեդի» հեռուստաընկերությունը ցույց տվեց ցույց, որի նշանաբանն էր «ԴՈՒՐՍ ԵԿԵՔ» ու ուղղված էր այդ մարդկանց։ Լրագրողները գտան այդ մարդկանց, որոնք բացատրեցին, որ Սահակաշվիլու քարոզը պոզիտիվ է և ուղղված է չէ ընդդիմադիրների դեմ, այլ սեփական թեկնածության դրական կողմերի ցուցադրմանն է ուղղված և նրանք անելիք չունեն այս քարոզարշավում։ Եվ իրոք այդպես է։ Ընդհանրապես, անձամբ ես Սահակաշվիլու տեսահոլովակների համար գժվում եմ։ Զուտ ՊՌ-ի տեսանկյունից շատ հաջողված են։

    Ընդդիմությունը շարունակում է խոսել կեղծիքների վերաբերյալ։ Սկսել են խոսել «հայկական կառուսելի» վերաբերյալ։ Հիշեցնեմ «հայկական կառուսել»-ի էությունը։ Քվեարկողին տրվում է արդեն նշված քվեաթերթիկ, քվեարկողը մտնում է գցում այդ քվեաթերթիկը և դուրս բերում դատարկ քվեաթերթիկը։ Հայկական է կոչվում կեղծման այս մեթոդը, քանի որ այն լայնորեն կիրառվեց Հայաստանում 2007-ի ԱԺ ընտրություններում։

    Բադրի Պատառկացիշվիլին պահանջում է հավելյալ երաշխիքներ սեփական անվտանգության։ Իշխանությունները հրաժարվում են այդպիսի երաշխիքներ տալ՝ հիմնավորելով, որ որևէ թեկնածու արտոնյալ պայմաններում չի կարող լինել և որ դրանց կարիքը չկա և դա ընդամենը նախընտրական ՊՌ է։

    Շակիրայի համերգը իրականում կազմակերպել է Park Hyatt Tbilisi կազմակերպությունը և այն որևէ թեկնածուի հետ կապ չունի։ Սա հատուկ եմ նշում, քանի որ էս երկու օրը բամբասանքներ էին տարածվում, որ կոնկրետ թեկնածու է կազմակերպել։

    Սկսել են աշխատել 4 թեկնածուների վեբ կայքրերը
    http://www.unm.ge/vote/ENG/index.php Սահակաշվիլի
    http://levangachechiladze.com/ Գաչեչիլաձե - Առայժմ միայն վրացերեն է
    http://gamkrelidze.ge/index.php?lang=en Գամկրելիձե
    http://giorgimaisashvili.ge/ Մայիսաշվիլի Առայժմ միայն վրացերեն է

  14. #59
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Երեկ Վրաստանում քիչ թե շատ հանդարտ էր։ Եթե չհաշվենք Շակիրայի համերգը http://www.tbilisi.gov.ge/index.php?...4&info_id=4167
    http://www.tbilisi.gov.ge/index.php?...0&info_id=4168

    Ու Փոթիում երեք ռուս խաղարարի հարբած վիճակում բռնելը։ Այդ խաղարարները օրենքով պիտի լինեին հարյուր կիլոմետր հյուսիս...

    Այսօր... Այսօրվա օրը բավականին շոկային էր Վրաստանի հասարակության համար: Վրաստանի դատախազությունը երկու տեսաձայնագրություն տարածեց, որտեղ Բադրի Պատարկացիշվիլու շտաբի ղեկավար Վալերի Գելբախիանի և Վրաստանի Ներքին գործերի նախարարության Հատուկ օպերատիվ դեպարտամենտի ղեկավարի Էրեկլե Կոդուայի միջև տեղի ունենում խոսակցություն հունվարի 6-ին կայանալիք միտինգների վերաբերյալ… Կոդուան պնդում է, որ նրան առաջարկել են 1 000 000 ԱՄՆ դոլար, հունվարի 6-7-ին Ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլուն բռնելու և միտինգավորներին չքշելու համար: Բերեմ մի քանի հատված այդ խոսակցությունից, կոնկրետ Գելբախիանի խոսքերից: (Թարգմանությունը բառացի չէ, ընդամենը իմաստն եմ փոխանցում)

    «Եթե նրանք չկեղծեն, մենք կկեղծենք: Այդպիսին են խաղի օրենքները»

    «Ի՞նչ է պետք դրան, որ ամեն ինչ կարգին անցկացնեն, մենք կխառնենք իրավիճակը ու ընտրությունների ընթացքը կխաթարենք: Մեկ-երկու պրովոկատոր կթողնենք ընտրատարածք, լուցկի կգցեն ընտրատուփի մեջ և այն կսկսի այրվել: 4 000 ընտրատեղամասում ո՛չ ոստիկանությունը, ո՛չ բանակը, ո՛չ որևէ մեկը ի վիճակի չէ հետևել»

    ««Վերածնունդ»-ից (Ասլան Աբաշիձեի կուսակցությունն էր) 250 000 անդամ ունենք: Սրանց մեծ մասին ռոճիկ ենք տալիս, մոտավորապես 80 000-ին: Այս մարդկանց հենց հիմա ենք ասում, որ դուրս գալու կարիք կլինի: Որ չկեղծեն էլ, միևնույն է դուրս կգան»

    «Մենք պատրաստում ենք մարդկանց, որ բլոկ անեն: Մեկ-երկու մարդու հնարավոր է կպնեն, կբերենք տեսախցիկներ և մեծ խառնաշփոթ կլինի»

    «Թբիլիսցիներին ոտքի կանգնեցնելու համար ի՞նչ է պետք: Մի կանչով բոլորը փողոցում կլինեն: Ինչ էլ լինի, 200 000 առանց որևէ խնդրի դուրս կգա»

    «Ելույթները որ սկսվեն, մի քանի պրովոկատոր էլ կլինի, «օբիվատել էլ», ագրեսիվ մարդիկ էլ: Հեշտ կխառնվի:

    «Բադրին պիտի լինի հերոսի նման: Մենք պիտի ստեղծենք վիրտուալ լեգենդ: Դրան ժողովուրդը հեշտ է հավատում»

    ««Պախմելիայի» վիճակում գտնվող ժողովուրդը մեզ ձեռք է տալիս։ Ինչո՞ւ ոչ։ Հարբած մարդը ամեն ինչի գնացող է»

    «Կարևորը ստեղծվի ֆոն, որ ընտրությունները կեղծվել են։ Իրականում կեղծված կլինի թե ոչ, էական չէ։»

    «Պուտինը անձամբ Բադրիի դեմ ոչինչ չունի։ Միակ բանը, որ Պուտինը խնդրեց, Բորյաից հեռու մնալն է։ Ինչը Բադրին արեց»

    «Նույն դիրքորոշումն ունի Գաչեչիլաձեի շտաբը»

    «Ակտիվ աշխատում ենք դեսպանատների հետ։ Ֆրանսիայի, Գերմանիայի։ Մերդոկն էլ է աշխատում արևմուտքում։»

    «Գիորգի Թարգամաձեն (Բադրի Պատարկացիշվիլու հիմնադրած հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար, «նախկին» «Վերածնունդ կուսակցության լիդեր) հիմա այնպես է ցույց տալիս, որ իբր վախեցած է։ Անհրաժեշտ պահին կակտիվանա։ Նա պիտի դուրս գա քաղաքական ասպարեզ։ Ընտրություններից մեկ շաբաթ առաջ «Իմեդին» և Գիորգին կսկսեն իրավիճակի սրում»

    Այ սենց բաներ...

  15. #60
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Կոմպրոմատների պատերազմը շարունակվում է

    Երեկ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տարածեց նոր ձայնագրություն, որտեղ նախորդ գրառմանս մեջ հիշատակված Կոդուան և Բադրի (Արկադի) Պատարկացիշվիլին պայմանավորվում են հունվարի 6-ին (կամ ավելի շուտ) Թբիլիսիում միտինգներ կազմակերպելու, Ներքին գործերի նախարար՝ Վանո Մերաբիշվիլուն բռնելու վերաբերյալ։ Այս ձայնագրությունը Պատարկացիշվիլու շտաբում որակեցին որպես կեղծ, սակայն երեկոյան Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը ցուցադրեց Պատառկացիշվիլու խոսքը ուղղված «Իմեդի» հեռուստաընկերության լրագրողներին (ձայնագրությունը հեռարձակվում էր արբանյակի միջոցով և Ռուսթավի 2 ընկերությունը պարզապես բռնել էր այդ սիգնալը), որտեղ նա հաստատում է, որ այդ ձայնագրությունը կեղծ չէ։ Այսինքն ուղիղ չի հաստատում, սակայն նա արդարանում է այդ ձայնագրության մեջ հնչած փաստերի համար և կեղծ լինելու մասին որևէ խոսք չի ասում։

    Հաստատվեց այն փաստը, որ Պատառկացիշվիլու հետևում կանգնած է Ռուսաստանը։ «Իմեդի» հեռուստաընկերությունը հրապարակեց նախընտրական հարցումի արդյունքներ, ըստ որոնց Բադրի Պատառկացիշվիլին առաջին տեղում է։ Այս կազմակերպությունն էր Ուկրայինայում պառլամենտական ընտրություններից առաջ նախընտրական հարցման արդյունքներ հրատարակել. ըստ որոնց 35 տոկոսով հաղթում էր Վիկտոր Յանուկովիչը։ Իրականում հաղթեց Յուլիա Տիմոշենկոն, նույն 35 տոկոսով։ Այլ բան այս կազմակերպության մասին հայտնի չէ։

    «Իմեդի» հեռուստաընկերությունը երեք ամենահայտնի լրագրողներից հետո, լքեցին ևս 6-ը։ Մնացածները սպասում են այսօր Բադրի Պատարկացիշվիլու խոսքին։

    Պատառկացիշվիլու շտաբի ղեկավար է նշանակվել Զուրաբ Ժվանիայի եղբայրը՝ Գիորգի Ժվանիան։

    Նինո Բուրջանաձեն ճանաչվեն «Տարվա քաղաքական գործիչ»

Էջ 4 23-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աննա Խանչալյան, Վրաստանի «Տաղանդավոր»
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 16.10.2013, 10:30
  2. Արձակ. Քաղաքական
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.05.2011, 21:33
  3. Վրաստանի ընդվզումը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 07.03.2010, 20:20
  4. Հանրահավաք 2009թ. փետրվարի 25-ին Վրաստանի դեսպանատան մոտ
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 11.03.2009, 01:32
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •