User Tag List

Էջ 3 23-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 343 հատից

Թեմա: Վրաստանի քաղաքական զարգացումները

  1. #31
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Որևէ բան Ժվանիայի սպանության մասին խոսել է՞
    Հայաստանի՞
    Չէ, Ժվանիայի մասին լրագրողը հարց տվեց.
    - Ի՞նչ կասեք Օքրուաշվիլիի կողմից Ձեզ ուղղված մեղադրանքներին։
    - Ես իրոք, չեմ պատրաստվում... Ես չեմ կարծում, որ լինի գոնե 10 մարդ, որը կհավատա Օքրուաշվիլի գոնե մեկ խոսքին։ Կարող է հավատալ մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ... Ես կարծում եմ մեր ժողովուրդը շատ իմաստուն է։ Երկրորդը, որ փակենք այս թեման։ Ես ուզում եմ ներողություն խնդրեմ բոլորից, որ այսպես սխալվեցի Օքրուաշվիլիի վերաբերյալ։ Պատահում է։ Միգուցե այս մարդը հենց սկզբից էր այդպիսի, միգուցե հետո դարձավ այդպիսին, գովասանքը ազդեց վրան։ Այս մարդը կարող էր Վրաստանի պատմության մեջ մնալ շատ կարևոր տեսանկյունից։ Դրա փոխարեն նա այլ տարբերակ ընտրեց։ Սեփական պետության դեմ կոնկրետ գումարի համար հայտարարություններ անել(Ի նկատի ունի Բադրի Պատարկացիշվիլու կողմից Օքրուաշվիլուն 500 000 եվրո փոխանցելը - Artgeo)։ Շատ ցավալի է, որ դա տեղի է ունենում։ Վրաստանի պատմությունը հարուստ է ինչպես մեծ հերոսություններով, այնպես էլ մեծ անբարոյականության օրինակներով։ Ուզում եմ նշեմ, որ այդ մարդուն ես եմ ազատել աշխատանքից, լավ է ուշ, քան երբեք, բայց ուզում եմ ասել, որ ………… (Երկար ճառ բանակի հզորացման վերաբերյալ - Artgeo)
    - Ուզում եմ անցնել միջազգային թեմաներին, սակայն քանի որ հիշեցինք Օքրուաշվիլուն, ուզում եմ անդրադառնալ ամենասկանդալային հարցերից մեկին։ Նա ասաց, որ Ժվանիայի դին տարվել է այն տուն, որտեղ նրան գտել են։ Ի՞նչ կասեք։ Սա միշտ քննարկվող թեմա է։
    - Ինգա, ես արդեն այդ հարցին պատասխանեցի և չեմ պատրաստվում իմ և Ձեր ժամանակը ծախսել հազար հիմարությունների վրա։

    Հայաստանի մասին խոսք չի եղել

    Հ.Գ. Ի դեպ, կարո՞ղ է իմանաս, սա ի՞նչ ալիք է http://www.youtube.com/watch?v=ThN0EmphtbE

  2. #32
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Սկսած այս շաբաթից ամեն ուրբաթ և կիրակի Վրաստանի Հանրահին հեռուստատեսության եթերում ժամը 22.00-ին կլինեն Վրաստանի նախագահի թեկնածուների բանավեճեր։

  3. #33
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Արթգեո:
    Իսկ ովքե՞ր են գրանցվել և ու՞մ հաղթելու շանսերն են մեծ:
    Ինչքան հասկացա, Նինո Բուրջանաձեն նախագահի գրանցվածնեի ցուցակում չէ՞:

  4. #34
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Արթգեո:
    Իսկ ովքե՞ր են գրանցվել և ու՞մ հաղթելու շանսերն են մեծ:
    Ինչքան հասկացա, Նինո Բուրջանաձեն նախագահի գրանցվածնեի ցուցակում չէ՞:
    Նինո Բուրջանաձեն պառլամենտի խոսնակ է և ըստ սահմանադրության նա այժմ նախագահի պաշտոնակատարն է։ Նա հենց սկզբից բացառել էր իրենց կուսակցության կողմից որևէ այլ թեկնածուի առաջադրումը և հայտարարել, որ իրենց թեկնածուն Միխեիլ Սահակաշվիլին է։

    Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա... 22 թեկնածու է գրանցվել , այստեղից երեք հոգին խնդիրներ են ունեցել փաստաթղթերի հետ և նրանց իրավունք չի տրվել շարունակել պայքարը։ Թե ովքեր են եղել այդ երեքը ասել չեմ կարող, քանի որ նրանց որևէ մեկը չի ճանաչում։

    1. Irina Sarishvili- Chanturia – initiative group, - Ազգային-դեմկրատական կուսակցության նախագահի Գիա Ճանտուրիայի կինը, որին 1994 թվականի դեկտեմբերի 3-ին սպանեցին իր տան բակում։ Պառլամենտական ընտրություններին ղեկավարաում էր Իգոր Գիորգաձեի կուսակցությունը։ Իգոր Գիորգաձեն այժմ թաքնվում է Ռուսաստանում, քանի որ Վրաստանում նրան մեղադրում են Շեվարդնաձեի մահափորձի մեջ։ Ենթադրում եմ, որ մի երկու ձայն կստանա Իմ հիշելով առաջին անգամ է մասնակցում նախագահական ընտրություններին։ Հայտարարել է, որ պատրաստ է բանավիճել միայն Սահակաշվիլու հետ, քանի որ նպատակը Սահակաշվիլուն հեռացնելն է։
    2. David Gamkrelidze – Political Union "New Rights”, - Աջ-ընդդիմական կուսակցության առաջնորդ։ Մի ժամանակ բացահայտ կերպով ֆինանսավորվում էր Բադրի Պատարկացիշվիլու կողմից, այժմ մի տեսակ չեն խոսում դրա մասին։ Մասնակցել է 2004 թվականի հունվարի 4-ի նախագահական ընտրություններին։ Ունի որոշակի ընտրազանգված։ Ընտրություններում հաղթելու դեպքում պատրաստվում է անցկացնել ռեֆերենդում Վրաստանի պետական կազմի վերաբերյալ։
    3. Shalva Natelashvili – Georgian Labour Party, - Օօօ, սա վերջին 15 տարվա հավերժ ընդդիմություն Նաթելաշվիլին է, կարելի է համեմատել Ժիրինովսկու հետ։ Հայտնի է իր ԽՍՀՄ-ական ինտոնացիաներով արած հայտարարություններով, որ «Սահակաշվիլու տեռռորիստական միավորումը...» և այլն, և այլն։ Ունի որոշակի ընտրազանգված, որոնց գերակշռող մասը մարգինալներն են։ Միասնական ընդդիմության խորհրդի մեջ էր, սակայն առանձին դրես իր թեկնածությունը։
    4. Giorgi Maisashvili – initiative group, - 2004-ին Սահակաշվիլու կողմից ԱՄՆ-ից Վրաստան բերված այս մարդը որքան խելացի է, նույնքան աննորմալ է։ Հրատարակել է «Վրաստանի տնտեսության զարգացման ծրագիր» գիրքը։ Ընտրազանգված առայժմ չունի, սակայն ակտիվ կերպով աշխատում է այդ ուղղությամբ։ Տարբերվում է իր գործեկաոճով և հայատարարել է, որ «նոյեմբերի 5-ին կհաղթի Սահակաշվիլուն»։
    5. Levan Kidzinidze – initiative group, - Չգիտեմ ով է
    6. Elene Tepnadze- Bagrationi – initiative group, - Չգիտեմ ով է
    7. Tmaz Bibiluri – initiative group, - Չգիտեմ ով է
    8. Mikheil SaakashviliUnited National Movement. - Դե, պարզ է
    9. Arkadi ( Badri) Patarkatsishvili – initiative group - 90-ականների Ռուսաստանում փող վաստակած օլիգարխ է, Բերեզովսկու աջ ձեռքը։ Ռուսաստանում մեղադրվում է բազմաթիվ կետերով, որոնցից մեկը Վլադ Լիստյեվի սպանությունն է։ Ռուսաստանը բազմիցս դիմել է Վրաստանին Պատառկացիշվիլուն փոխանցելու հայցով, սակայն միշտ մերժում է ստացել։ Ընդդիմությունը ֆինանսավորվում է նրա կողմից և չի բացառվում, որ ընդդիմադիրները հանեն իրենց թեկնածությունները նրա օգտին։ Սեփական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ «պատրաստ է մինջև վերջին լուման ծախսել Սահակաշվիլու ֆաշիստական ռեժիմը հեռացնելու համար»։ Ռուսաստանի դումայի պատգամավորները հայտարարել են, որ ողջունում են այդ քայլը և չեն բացառում, որ հանեն նրա դեմ մեղադրանքները։ Առայժմ թաքնվում է Լոնդոնում, քանի որ Վրաստանում նրա դեմ հարուցված է քրեական գործ։ Հատկանշական է, որ նրա շտաբի անդամ է Ժվանիայի եղբայրը։
    10. Levan Gachechiladze – Political Union "Freedom” - Միասնական ընդդիմության թեկնածուն է։ Բացարձակապես զուրկ խոսելու տաղանդից այս անձնավորության ընտրությունը Միասնական ընդդիմության կողմից առաջացրել էր բոլորի, այդ թվում նաև իմ զարմանքը։ Իմիջմեյքերները խորհուրդ են տվել քիչ խոսել եղած ընտրազանգվածն էլ չկորցնելու համար։ Մի քանի օր առաջ հայտարարել էր, որ «բոլոր սոցիոլոգիաներում ինքը առաջին տեղում է»։ Ծրագրի վերնագիրը՝ «Նախագահության 200 օր» ։ Ընտրվելու դեպքում պատրաստվում է վերափոխել Վրաստանը Մոնարխիստական երկրի։ Հայտնի է իր քֆուրներով ու կատաղած խոսելով։ Ունի որոշակի ընտրազանգված, որոնք հիմնականում մարգինալներն են, գողերն ու անարխիստները։
    11. Giorgi Shervashidze – initiative group Չգիտեմ ով է
    12. Shalva Kuprashvili – initiative group Չգիտեմ ով է
    13. Kartlos Garibashvili – initiative group Մշտական թեկնածու է
    14. Giorgi Korganashvili - initiative group Չգիտեմ ով է
    15. Giorgi Gachechiladze - initiative group - Կանաչների կուսակցության նախագահն է։ Տարածվել են բամբասանքներ, որ Միասնական ընդդիմությունը նրան ստիպում է հանել իր թեկանծությունը, քանի որ ազգանունները նույնն են և ընտրողը կարող է շփոթվել։
    16. Phazil Alievi – initiative group - Արդեն հանել է
    17. Teimuraz Shashiashvili – initiative group Մշտական թեկնածու է
    18. Archil Ioseliani – initiative group Չգիտեմ ով է
    19 Giorgi Gakhokidze – initiative group Չգիտեմ ով է
    20 Gia Chkhikvadze - initiative group Չգիտեմ ով է
    21. Avtandil Margiani – initiative group Մշտական թեկնածու է
    22. Avtandil Pilauri - initiative group Չգիտեմ ով է


    Իմ կողմից բոլդով նշված մարդկանց հաղթանակը չի բացառվում։ Սակայն վերջերս անց էր կացվել սոցիոլոգիական հարցում Բի-ՍԻ-ՋԻ ընկերության կողմից, որոնց տվյալները բավականին ուժեղ ագրեսիայով ընդունեցին ընդդիմադիր գործիչներն ու ԱԶԳ ռուսաթերթեը։ ։ Ընդդիմադիր գործիչները միանգամից միտինգ կազմակերպեցին Ռուսթավի 2 հեռուստաընկերության մոտ։ Բայց, գրեթե նույն տվյալներն են ստացվել իմ կողմից անցակցված հարցման արդյունքում ու գրեթե նույն արդյունքն են ստանում բոլորը Ֆորում.գե ֆորումից։ Սրա հետ մեկտեղ, Ֆորում.գե ում անցակցված հարցումներում Սահակաշվիլին ամեն տեղ պարտվում է։ Նույնիսկ «Ո՞ւմ եք ընտրում։ Սահակաժվիլո՞ւն, թե՞ հատակի փայտիկին» հարցման մեջ, հաղթեղ հատակի փայտը

    Ինչ վերաբերում է իմ հարցմանը։ Ես մի դեպքում հարցրել եմ բոլոր իմ ծանոթներին, երկրորդ դեպքում հեռախոսով անկապ համարներ եմ հավաքել։ Երկու դեպքում էլ Սահակաշվիլու օգտին 60 տոկոս էր մոտավորապես։


    Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի վեբ կայքը - http://cec.gov.ge/index.php?lang_id=ENG&sec_id=1
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 04.12.2007, 13:55:

  5. #35
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Արթգեո ջան, շնորհակալություն
    Ես այնպես հասկացա, որ հիմնականում պայքարը գնալու է Սահակաշվիլու համախոհների և հակասահակաշվի խմբերի միջև:
    Իսկ ինչ-որ մի գաղափարական պայքարի հոտ գալի՞ս է այդ ամենից:
    Սահակաշվիլին պարզ է, որ շարունակելու է այն, ինչ սկսել է ու արել է այս մի քանի տարիների ընթացքում, իսկ ընդիմադիրները ընդիմանում են անձի՞ն, թե ունեն նաև ինչ-ինչ գաղափարներ:

    Հետո, մի հարց էլ: Թբիլիսիում կա՞ արդյոք ընդգծված առաջատար:
    Վերջին խմբագրող՝ dvgray: 04.12.2007, 15:23:

  6. #36
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես այնպես հասկացա, որ հիմնականում պայքարը գնալու է Սահակաշվիլու համախոհների և հակասահակաշվի խմբերի միջև:
    Այդպես է ստացվում։ Այսինքն ի սկզբանե այդպես էր։ Բայց օրինակ Գիա Մաիսաշվիլին հայտարարեց, որ եթե լինի երկրորդ փուլ ու երկրորդ փուլ անցնեն Սահակաշվիլին ու «օլիգարխը» (Անուն ազգանուն չի ասվել), ապա ինքը կսատարի Սահակաշվիլուն։
    Իսկ ինչ-որ մի գաղափարական պայքարի հոտ գալի՞ս է այդ ամենից:
    Սահակաշվիլին պարզ է, որ շարունակելու է այն, ինչ սկսել է ու արել է այս մի քանի տարիների ընթացքում, իսկ ընդիմադիրները ընդիմանում են անձի՞ն, թե ունեն նաև ինչ-ինչ գաղափարներ:
    Սահակաշվիլին ընդունել է իր սխալը և ասում, որ հետագա 5 տարին իր նախագահության կլինեն ավելի սոցիալական ուղղվածության։ Նրա թիմն էլ բացատրություններ է տալիս, որ եթե մինչ այժմ պայմանականորեն 100 միավորանոց բյուջեից 70 միավորը ծախսվում էր ռեֆորմների վրա, իսկ 30 միավորը սոցիալական խնդիրների, ապա հիմա 50 կամ ավելի քիչ կծախսվի ռեֆորմների և մնացածը սոցիալական խնդիրների լուծման համար։ Իրականցվում են հետևյալ ծրագրերը.
    1. «Անցկացնենք ձմեռը տաք միասին» - նախագահի -50 լարի հոսանքի և 50 լարի գազի համար, անցած տարի էլ է եղել
    2. «100 000 աշխատատեղ» - պետության և բիզնեսի միասնական - 3 ամիս աշխատացնում են ամիսը 200 լարիով, հետո եթե լավ աշխատես գործի են վերցնում, անցած տարի էլ է եղել
    3. Ամեն նոր ծնված երեխայի համար սոցիալապես անապահով ընտանիքները և երրորդ երեխայից սկսած բոլորը կստանան 1000 լարի - պետության և բիզնեսի միասնական, սա նոր նախաձեռնությունը։
    4. Ավարտվել է խաղողահավաք 2007-ը, որի ընթացքում պետությունը օգնում էր խաղողի հանձման մեջ, մի մասը ասում է հաջողված է, մյուս մասը ասում է, որ ոչ
    5. Սկսվել է Նարնջագույն հավաքը
    Բացի դրանից կրկնապատկվում է թոշակը, ուսուցիչների աշխատավարձը։

    Մյուս կողմը առայժմ զուտ լոզունգներով է խոսում, սակայն ցույց չի տալիս իրականացման ուղիները։ Միակ գաղափարախոսությունը մնում է նույնը՝ Վրաստանը առանց Սահակաշվիլու, Վրաստանը առանց նախագահի։ Այսինքն Միասնական ընդդիմության թեկնածուն և Գամկրելիձեն վերափոխելու են պետությունը նախագահական մոդելից Պառլամենտականի կամ Պառլամենտական թագավորության։

    Պատառկացիշվիլին առայժմ լռում է։

    Նաթելաշվիլին ասում է, որ իրենք են փրկելու Վրաստանը «Սահակաշվիլու տեռռորիստական միավորումից»։ Ի դեպ, այս մարդուն Շեվարդնաձեի ժամանակ առաջարկել են Թբիլիսի քաղաքի խորհրդի նախագահի տեղը, ինչից նա հրաժարվել է։ Այդ տեղը զբաղեցրել է Սահակաշվիլին։ Ինքը մշտական ընդդիմություն ա, վերջին 15 տարվա ընթացքում։

    Հետո, մի հարց էլ: Թբիլիսիում կա՞ արդյոք ընդգծված առաջատար:
    Ի՞նչ ի նկատի ունես, ասելով առաջատար ու ո՞ւմ կողմից։

    Բացի դրանից։ Տարօրինակ բաներ են կատարվում։ Ընդդիմությունը խոսում է, որ կառավարությունը անընդհատ ահաբեկում է իրենց ու իրենց օֆիսները։ Այսօր առավոտյան էլ հեռուստատեսությունները տարածվեցին լուրեր, որ Թբիլիսիի թաղամասերից մեկում Միասնական ընդդիմության օֆիսն են փորձել ահաբեկել։ Բայց անձամբ ես դրա իմաստը չեմ հասկանում։ Երկու օր առաջ, Թբիլիսիի մի քանի թաղամասում գազը անջատեցին, ինչը ԹբիլՂազԳազտրանսը անվանեց «սաբոտաժ» և թեժ գիծ բացեց։ Երեք օր առաջ իբր կառավարությունը անջատեց մի հեռուստատեսություն, որը եթեր է հեռարձակվում միայն կաբելային ցանցով ու մինչ այժմ միայն երաժշտություն էր հեռարձակում ու շատերը ոչ էլ գիտեին այդ ալիքի գոյության վերաբերյալ։ Կարճ ասած ոչինչ չեմ հասկանում։

  7. #37
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ ի նկատի ունես, ասելով առաջատար ու ո՞ւմ կողմից։
    Ուզում էի հարցնել, թե քո կարծիքով նախագահի թեկնածուներից ո՞վ Թբիլիսիում ավելի մեծ ռեյտինգ ունի:

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկու օր առաջ, Թբիլիսիի մի քանի թաղամասում գազը անջատեցին, ինչը ԹբիլՂազԳազտրանսը անվանեց «սաբոտաժ» և թեժ գիծ բացեց։
    Վրացական պետական ապարատում /ես շփվել եմ մաքսատների հետ ՝ հատկապես Սարպիի մաքսատան ու նաև իրենց "Թեժ գծի" հետ/ բավականին "աբիժնիկ" մասսա է հավաքված, ու տարօրինակ չի լինե, եթե անցնեն բացահայտ սաբոտաժի, սլաքը ուղղելով Սահակաշվիլու կառավարության վրա: Մաքսատնից թողնելու ժամանակ աչքերներից էր երևում, թե ինչպիսի նոստալգիայով էին հիշում մինչ Սահակաշվիլու շրջանը, երբ աջ ու ձախ ոնց թուրերն ուզում, կտրում էր:
    Այդպես էլ ուղղակի ասում էին բաց թողնելուց՝ "Սկաժի սբասիբո Սահակաշվիլի ", ատամները կրճտացնելով, ու բավարարվելով մի տուփ ծխախոտ կամ մի շիշ գարեջուր մուրալով:

    Սահակաշվիլուն հլա դեռ պետական ապարատում մեծ գործեչ կա անելու :

    Հ.Գ. Ես էս ասում եմ, ոչ թե Հայաստանի հետ համեմատելով, որտեղ պետական ապարատի աշխատանքի առումով՝ համեմատելու եզր անգամ չկա, ոչ էլ մորդաբոյ Ռուսաստանի, այլ Եվրոպայի :

  8. #38
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում էի հարցնել, թե քո կարծիքով նախագահի թեկնածուներից ո՞վ Թբիլիսիում ավելի մեծ ռեյտինգ ունի:
    Սահակաշվիլին, Լեվան Գաչեչիլաձեն և Պատառկացիշվիլին։ Ավանդաբար, գործող նախագահը ամենաշատ ձայն է ստանում ազգային փոքրամասնություններից ու ռեգիոններից։ Թբիլիսիում ձայները ավելի խայտաբղետ են։ Սակայն իմ կողմից անցկացված հարցումը եղել է միայն Թբիլիսիի սահմաններում ու 100-ից 60-ը Սահակաշվիլուն էին ձայն տալիս։

    Ի դեպ, տպավորությունն այնպիսին է, որ ընդդիմությունը պատրաստվում է ոչ թե ընտրություններին, այլ ընտրությունների հաջորդ օրվան։ Մաիսաշվիլին արդեն հայտարարել է, որ հունվարի 6-ից կոչ է անում բնակչությանը անհնազանդության, իսկ Միասնական ընդդիմությունը հայտարարել է, որ «եթե հաղթի Սահակաշվիլին, ապա նրանք չեն ճանաչի ընտրությունները, իսկ եթե մեկ այլ թեկնածու, ապա կճանաչեն»։ Ինչն իմ կարծիքով աբսուրդության հասնող հայտարարություն է։
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 04.12.2007, 19:52:

  9. #39
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Արթգեո
    Իսկ եթե խնդրեմ համեմատական անալիզ կատարես Հայաստանում և Վրաստանում սպասվող ընտրությունների լուսաբանման ու քարոզարշավի վերաբերյա՞լ:
    Ի՞նչ ընդհանուր գծեր ես տեսնում և ի՞նչ ընդգծված տարբերություններ:

    Իսկ ժողովրդի ակտիվությունը ինչպիսի՞ն է: Թեկնածուների միջև առկա տարաձայնությունները տարածվու՞մ են նաև ժողովրդի վրա: Այսինքն ժողովուրդն էլ ակտիվ բանավիճու՞մ է… կամ ավելին՝ իրար նայում որպես ոխերիմ թշնամիների: Թե՞ ժողովուրդը թքած ունի ընտրությունների վրա, համարելով որ մեկ է խաբելու են… կամ էլ ավելի լոյալ է նայում իր չնախընտրած թեկնածուին:

  10. #40
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Արթգեո
    Իսկ եթե խնդրեմ համեմատական անալիզ կատարես Հայաստանում և Վրաստանում սպասվող ընտրությունների լուսաբանման ու քարոզարշավի վերաբերյա՞լ:
    Վայ, էս ինչ բարդ բան ես ասում Լավ, փորձեմ մի կողմ դնել որոշակի սուբյեկտիվությունս, ինչը մինչև հիմա էլ էի փորձում։ Տեսնենք ինչ կստացվի։
    Ի՞նչ ընդհանուր գծեր ես տեսնում և ի՞նչ ընդգծված տարբերություններ:
    Տարբերություններ
    Բոլոր հեռուստաալիքները հավասարապես են լուսաբանում բոլոր թեկնածուների ելույթները, շնորահանդեսները, միտինգներն ու հայտարարությունները։ Հիմանականում այս ամենը եթեր է գնում ուղիղ, առանց մեկնաբանությունների։
    Լրատվության առումով մի կաթիլ սուբյեկտիվություն անգամ չկա։ Ավելին, ընդդիմադիրներին ավելի շատ եթեր են տրամադրում, զուտ այն պատճառով, որ նրանք ավելի ակտիվ են։
    Ուրբաթ ու կիրակի Վրաստանի հանրային հեռուստատեսությամբ սկսվելու են բանավեճերը։
    Մեծ ուշադրություն է դարձվում միջազգային հանրությանը։ Սահակաշվիլին պահանջել է, որ հնարավորինս շատ դիտորդ գա թե՛ նախընտրական, թե՛ ընտրական գործընթացներին հետևելուն։
    Նախագահը հրաժարական է տվել զուտ Վրաստանի միջազգային վարկանիշի համար, մինչդեռ իմ սուբյեկտիվ կարծիքով ներքին կտրվածքով դրա կարիքը չկար։

    Նմանությունները
    Ռուսաստանի մատը երկու դեպքում էլ խառն է։ Մի դեպքում իշխանությունը փոխելու համար, մյուսում՝ պահպանելու։ Ռուսական ալիքները Վրաստանի նախընտրական գործընթացին ակտիվ մասնակցում են, հիմնականում լուսաբանելով ընդդիմության գործողությունները։

    Թերևս այլ նմանություն քարոզարշավի ու լուսաբանման մեջ չեմ տեսնում

    Իսկ ժողովրդի ակտիվությունը ինչպիսի՞ն է: Թեկնածուների միջև առկա տարաձայնությունները տարածվու՞մ են նաև ժողովրդի վրա: Այսինքն ժողովուրդն էլ ակտիվ բանավիճու՞մ է… կամ ավելին՝ իրար նայում որպես ոխերիմ թշնամիների: Թե՞ ժողովուրդը թքած ունի ընտրությունների վրա, համարելով որ մեկ է խաբելու են… կամ էլ ավելի լոյալ է նայում իր չնախընտրած թեկնածուին:
    Դե, Վրաստանն էլ Հայաստանի նման հետխորհրդային Հարավկովկասյան մենթալիտետի հասարակություն է և պարզ է, որ խիստ քաղաքականացված է։ Իհարկե կան և բանավեճեր և կարծիքների փոխանակում։ Բայց ի տարբերություն Հայաստանի Վրաստանում ընդդիմության կողմնակիցներն են ագրեսիվ ու խիստ ծայրահեղական։ Իշխանամետ մասը հասարակության ավելի հանգիստ է։ Բացի դրանից, իշխանամետ մասսան ավելի խայտաբղետ է։ Այսինքն չնայած նրան, որ տվյալ դեպքում Սահակաշվիլու կողմն են, բայց նրանք էլ են քննադատում Սահակաշվիլուն։ Իսկ ընդդիմադիրները միայն Սահակաշվիլուն քննադատելով են զբաղված։
    Հետաքրքիր է տենդենցը։ Վրաստանում նույնիսկ ընդդիմադիրներն են փաստում, որ հասարակությունը որոշակի տրանսֆորմացիայի է ենթարկվում։ Վրաստանի նպատակը ՆԱՏՈ-ն է։

  11. #41
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    15. Giorgi Gachechiladze - initiative group - Կանաչների կուսակցության նախագահն է։ Տարածվել են բամբասանքներ, որ Միասնական ընդդիմությունը նրան ստիպում է հանել իր թեկանծությունը, քանի որ ազգանունները նույնն են և ընտրողը կարող է շփոթվել։
    Հանեց, Լեվան Գաչեչիլաձեի օգտին...

  12. #42
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Եվրոպան պատրաստվում է մեծ դիտորդական առաքերլություն ուղարկել Վրաստան:

    Արթգեո:
    Կրկին շնորհակալություն և մի քանի հարց ևս:
    Իսկ հետաքրքիր է, ինչպիսի՞ն է վրացահայության և մասնավորապես Ջավախքի հայության վերաբերմունքը այս ընտրություններին: Պասի՞վ են, թե կա ակտիվություն:
    Թեկնածուներից ու՞մ են հայկական միջավայրում սատարում:

    Իսկ առկա քաղաքական կուսակցությունների մեջ վրացահայերը ինչ-որ մի ներկայություն ունե՞ն:
    Եվ նույն հարցը կուզենայի տալ, կապված ազրբեջանցիների հետ: Նրանք ինչ-որ մի մասնակցություն ունե՞ն քաղաքական կուսակցություններում:

  13. #43
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվրոպան պատրաստվում է մեծ դիտորդական առաքերլություն ուղարկել Վրաստան:
    Սահակաշվիլին էր պահանջել, որ հնարավորինս շատ դիտորդ գա: Իմ տեղեկություններով, մոտ 300 դիտորդ է գալու։ Ռուսաստանի դիտորդներին չեն հրավիրում Դրա հետ միասին կլինի այլ պաշտպանական միջոցներ՝ մատների թանաքոտում, էքզիտ փոլեր և տեսախցիկներ։ Առաջին երկուսը սովորական միջոցառումներ են արդեն, իսկ տեսախցիկները նոու հաու է մեր համար
    Արթգեո:
    Կրկին շնորհակալություն և մի քանի հարց ևս:
    Խնդրեմ, սիրով կպատասխանեմ բոլոր հարցերին
    Իսկ հետաքրքիր է, ինչպիսի՞ն է վրացահայության և մասնավորապես Ջավախքի հայության վերաբերմունքը այս ընտրություններին: Պասի՞վ են, թե կա ակտիվ:
    Վերջերս մի փոքր կապս խզվել է վիրահայության հասարակապես ակտիվ մարդկանց հետ: Հիմնական կապս դպրոցի, թատրոնի, «Վրաստան» թերթի ու եկեղեցու միջոցով էր:
    Եկեղեցում ու թատրոնում ակտիվ գործունեություն են ծավալել դաշնակները http://armenia.ge : Դե ես էլ հետները չունեմ Չնայած այդ կազմակերպության անդամների մեծ մասին ճանաչում եմ:
    «Վրաստան» թերթի խմբագիր՝ Վան Բայբուրթյանը, ոչ պրինցիպյալ, անդեմ ու անկարծիք այդ անձնավորությունը միշտ հաճոյախոսել է իշխանություններին: Շեվարդնաձեի ժամանակ պառլամենտի անդամ էր:
    Ջավախքի հայության հետ կապս Հայաստանից գնալուց հետո կտրվել է
    Թեկնածուներից ու՞մ են հայկական միջավայրում սատարում:
    Ես ընկերներիս ու ընտանիքիս մասին կարող եմ ասել: Մայրս դեմ է, ես կողմ, եղբայրս ընտրելու իրավունք չունի, բայց դեմ է Հայ ընկերներիս շրջանում մենակ մեկն է դեմ, չնայած ընտրություններին խախտելու եմ նրա ազատ ընտրելու իրավունքը ու ուժ գործադրեմ
    Սենց թե նենց, ազգային փոքրամասնությունները բոլորի կողմից ընդունվում են, որպես գործող իշխանության ավանդական ընտրազանգված: Ինքս էլ չեմ հասկանում թե ինչու
    Իսկ առկա քաղաքական կուսակցությունների մեջ վրացահայերը ինչ-որ մի ներկայություն ունե՞ն:
    Պառլամենտում մի քանի հայ պատգամավոր կա:
    http://parliament.ge/index.php?lang_...2&cevri_id=466
    http://parliament.ge/index.php?lang_...2&cevri_id=441
    http://parliament.ge/index.php?lang_...2&cevri_id=440
    http://parliament.ge/index.php?lang_...2&cevri_id=431
    Այլ հայազգի ներկայացուցիչների մասին տեղյակ չեմ:
    Իմ դիտարկմամներով ամենալիբերալ վերաբերմունքը ազգային փոքրամասնությունների հանդեպ Ազգային Շարժում կուսակցությունն ու Սահակաշվիլին ունեն:
    Եվ նույն հարցը կուզենայի տալ, կապված ազրբեջանցիների հետ: Նրանք ինչ-որ մի մասնակցություն ունե՞ն քաղաքական կուսակցություններում:
    Բացարձակապես տեղյակ չեմ

    Ըստ Վրաստանի ընտրական օրենսդրության, նախագահի թեկնածուները պիտի ներկայացնեին առնվազն 50 000 կողմնակիցների ստորագրություններ մինչև այսօրվա 18.00։ Առավոտվանից սկսվել էր մրցավազք թե ով ամենաշատը կներկայացնի, Սահակաշվիլին ներկայացրել էր 150 000, հետո տեսնելով, որ Պատառկացիշվիլին ավելի շատ է ներկայացրել ևս 55 000 ավելացրին

    Շալվա Նաթելաշվիլի - 75 000
    Սահակաշվիլի Միխեիլ 205 000 (150 000 + 55 000)
    Իրինա Սարիշվիլի - 57 000
    Դաթո Գամկրելիձե - 165 000
    Բադրի Պատառկացիշվիլի - 202 170
    Լեվան Գաչեչիլաձե - 63 000
    Գիա Մաիսաշվիլի - 70 000
    Ավթանդիլ Մարգիանի - 50 800
    Շալվա Կուպրաշվիլի - 50 500
    Քարթլոս Ղարիբաշվիլի - 52 000
    Արչիլ Իոսելանի - 70 000
    Լեվան Քիձինիձե - 52 000
    Գիորգի Շերվաշիձե - 51 150

    Այսինքն առայժմ մնաց 13 թեկնածու։ Երկու օր կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստուգելու է այդ ստորագրությունները։

    Սահմանվեց հեռուստատեսային անվճար ժամաքանակը՝
    Ամեն ժամը մեկ Վրաստանի Հանրային հեռուստատեսությամբ - 1 րոպե
    Երեք ժամը մեկ ցանկացած այլ ալիքով - 1.5 րոպե

    Վաղվանից Վրաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում սկսվում են դեբատները։ Պատասխանի համար տրվում է 1.5 րոպե, օպոնենտի պատասխանին կոմենտար անելու համար 30 վարկյան։

    Շոուն սկսվում է

  14. #44
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Ի դեպ, կարո՞ղ է իմանաս, սա ի՞նչ ալիք է http://www.youtube.com/watch?v=ThN0EmphtbE
    Այո, տեղյակ եմ։ Դա Լոս–Անջելեսում գործող Armenian Russian Television Network–ն է, կարճ ARTN, պոպուլյար ալիք է Լոսում, սակայն իմ տպավորությամբ շատ սիրողական է։ Էդ հաղորդավարն էլ, առաջ Լրաբեր է կարդացել 80-ականներին և 90–ականների սկզբին։ Գրիգոր ...չգիտեմ ինչ–յան։

  15. #45
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, տեղյակ եմ։ Դա Լոս–Անջելեսում գործող Armenian Russian Television Network–ն է, կարճ ARTN, պոպուլյար ալիք է Լոսում, սակայն իմ տպավորությամբ շատ սիրողական է։ Էդ հաղորդավարն էլ, առաջ Լրաբեր է կարդացել 80-ականներին և 90–ականների սկզբին։ Գրիգոր ...չգիտեմ ինչ–յան։
    Շնորհակալություն

    Գրանցվեց 7 թեկնածու

    Միխեիլ Սահակաշվիլի - Ազգային Շարժում կուսակցություն
    Իրինա Սարիշվիլի - Իմեդի (Հույս) կուսակցություն
    Դաթո Գամկրելիձե - Աջ ընդիմություն կուսակցություն
    Բադրի Պատառկացիշվիլի - բիզնեսմեն
    Լեվան Գաչեչիլաձե - Միասնական Ազգային Խորհուրդ (Միասնական ընդդիմություն)
    Գիա Մաիսաշվիլի -
    Շալվա Նաթելաշվիլի - Լեիբորիստական կուսակցություն
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 11.12.2007, 19:15:

Էջ 3 23-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աննա Խանչալյան, Վրաստանի «Տաղանդավոր»
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 16.10.2013, 10:30
  2. Արձակ. Քաղաքական
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.05.2011, 21:33
  3. Վրաստանի ընդվզումը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 07.03.2010, 20:20
  4. Հանրահավաք 2009թ. փետրվարի 25-ին Վրաստանի դեսպանատան մոտ
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 11.03.2009, 01:32
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •