Չէ, Ժվանիայի մասին լրագրողը հարց տվեց.
- Ի՞նչ կասեք Օքրուաշվիլիի կողմից Ձեզ ուղղված մեղադրանքներին։
- Ես իրոք, չեմ պատրաստվում... Ես չեմ կարծում, որ լինի գոնե 10 մարդ, որը կհավատա Օքրուաշվիլի գոնե մեկ խոսքին։ Կարող է հավատալ մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ... Ես կարծում եմ մեր ժողովուրդը շատ իմաստուն է։ Երկրորդը, որ փակենք այս թեման։ Ես ուզում եմ ներողություն խնդրեմ բոլորից, որ այսպես սխալվեցի Օքրուաշվիլիի վերաբերյալ։ Պատահում է։ Միգուցե այս մարդը հենց սկզբից էր այդպիսի, միգուցե հետո դարձավ այդպիսին, գովասանքը ազդեց վրան։ Այս մարդը կարող էր Վրաստանի պատմության մեջ մնալ շատ կարևոր տեսանկյունից։ Դրա փոխարեն նա այլ տարբերակ ընտրեց։ Սեփական պետության դեմ կոնկրետ գումարի համար հայտարարություններ անել(Ի նկատի ունի Բադրի Պատարկացիշվիլու կողմից Օքրուաշվիլուն 500 000 եվրո փոխանցելը - Artgeo)։ Շատ ցավալի է, որ դա տեղի է ունենում։ Վրաստանի պատմությունը հարուստ է ինչպես մեծ հերոսություններով, այնպես էլ մեծ անբարոյականության օրինակներով։ Ուզում եմ նշեմ, որ այդ մարդուն ես եմ ազատել աշխատանքից, լավ է ուշ, քան երբեք, բայց ուզում եմ ասել, որ ………… (Երկար ճառ բանակի հզորացման վերաբերյալ - Artgeo)
- Ուզում եմ անցնել միջազգային թեմաներին, սակայն քանի որ հիշեցինք Օքրուաշվիլուն, ուզում եմ անդրադառնալ ամենասկանդալային հարցերից մեկին։ Նա ասաց, որ Ժվանիայի դին տարվել է այն տուն, որտեղ նրան գտել են։ Ի՞նչ կասեք։ Սա միշտ քննարկվող թեմա է։
- Ինգա, ես արդեն այդ հարցին պատասխանեցի և չեմ պատրաստվում իմ և Ձեր ժամանակը ծախսել հազար հիմարությունների վրա։
Հայաստանի մասին խոսք չի եղել
Հ.Գ. Ի դեպ, կարո՞ղ է իմանաս, սա ի՞նչ ալիք է http://www.youtube.com/watch?v=ThN0EmphtbE
Էջանիշներ