Artgeo, ախպեր, դու քեզ ճղում էիր, գոռալով Վրաստան Վրաստան: Ոնց կբացատրես "դեմոկրատական" երկրում այնպիսի քայլը, որ նախագահը արգելել էր հեռուստաալիքներով հակաիշխանական որևէ խոսք?
Artgeo, ախպեր, դու քեզ ճղում էիր, գոռալով Վրաստան Վրաստան: Ոնց կբացատրես "դեմոկրատական" երկրում այնպիսի քայլը, որ նախագահը արգելել էր հեռուստաալիքներով հակաիշխանական որևէ խոսք?
Զարմանալի է, որ այս ֆորումում չկա Վրաստանի մասին թեմա: Հետո էլ խոսում են բլոկադայից :Artgeo, ախպեր, դու քեզ ճղում էիր, գոռալով Վրաստան Վրաստան: Ոնց կբացատրես "դեմոկրատական" երկրում այնպիսի քայլը, որ նախագահը արգելել էր հեռուստաալիքներով հակաիշխանական որևէ խոսք?
Բլոկադան ուղեղներում է: Եթե էսքան մարդուց մեկի ձեռքը չգնաց այդպիսի թեմա բացելու ուրեմն ուղեղներում լավ էլ բլոկադա է:
Արիացի ջան, այս ֆորումում իմ իմանալով հիմնականում հայեր են ու ֆորումն էլ հայկական է, մեզ այստեղ հետաքրքրում է մեր երկրի ներկան ու ապագան: Մեր խնդիրները քիչ ե՞ն սկսենք ուրիշներինների մասին էլ մտածելԶարմանալի է, որ այս ֆորումում չկա Վրաստանի մասին թեմա: Հետո էլ խոսում են բլոկադայից :
Բլոկադան ուղեղներում է: Եթե էսքան մարդուց մեկի ձեռքը չգնաց այդպիսի թեմա բացելու ուրեմն ուղեղներում լավ էլ բլոկադա է:
Հայլուրի հետքերով գնա՞նք:
Ճիշտ ես ասում լավ կլինի, եկեք էս թեման փակենք ու լիքը թեմաներ բացենք ու քննարկենք, թե Վրաստանը ինչ խնդիրներ ունի, ինչպես և երբ դրանք կլուծվեն հետո կանցնենք Ադրբեջանին ու տենց շարունակ ընթացքում չենք մոռանա նաև Զիմբաբվեն
տենց լավ կլինի ու մեր ուղեղների բլոկադան կբացվի, հիանալի է
Նախագահը հայտարարել է արտակարգ իրավիճակ այն բանից հետ, երբ Բադրի Պատարկացիշվիլու (Ռուսաստանի կրիմինալ օլիգարք) կողմից ֆինանսավորվող հեռուստաալիքը մի քանի ամիս ազատ կեղծիքներ տարածելուց հետո նոյեմբերի 7-ի երեկոյան կեղծ լուր տարածեց, որ հատուկ նշանակության ջոկատայինները պատրաստվում են մտնել Սամեբա եկեղեցի, ինչը գագաթնակետն էր, քանի որ քրիստոնյա երկրում որևէ մեկը չի ների որևէ մեկին եկեղեցու վրա ձեռք բարձրացնելը: Հաշվարկը երկրում կատարյալ քաոս հաստատելն էր: Կրկնում եմ, որևէ մեկը եկեղեցի մտնել չէր պատրաստվում:
Դար Ակումբի նշանաբանը «Ազատ քննարկումների ձեր հանգրվանը»: Այսինքն բոլորն էլ հանգիստ կարող են ազատ թեմա բացել այն թեմայի շուրջ, որը իրենց հետաքրքրում է: Ես ինձ իրավունք չեմ վերապահում Վրաստանի մասին թեմա բացել այստեղ, ինչպես վրացական ֆորումներում Հայաստանի մասին: Սակայն բացվելու դեպքում, հարցերին սիրով պատասխանում եմ:
Ի դեպ, բլոկադայի մասին: Հ1-ի եթերում գրեթե նույն ապատեղեկատվությունն էր տարածվում ինչ Ռուսաստանի ալիքներով: Հետևությունները թողնում եմ ձեզ:
Հ.Գ. Dvgray ուրախ եմ քեզ նորից տեսնել ֆորումում:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Հարգարժան Նորմարդ: Ես Վրաստանի մասին հիշեցի միայն այն պատճառով, որ այս թեմայի սկզբում մեզ խորհուրդ էր տրվում օրինակ վերցնել Վրաստանից,
Հիմա երբ Վրաստանում ամբողջ եթերը «անջատված» է, ու միայն Հանրայինն է աշխատում ու արգելված է ընդանրապես ցանկացած միտինգ, հանկարծ բոլորը դա չնկատելու տվեցին: Ուղղակի սա:Օրինակ Վրաստանում այսօր ընդդիմությունը միտինգ է կազմակերպել, որը 6 ալիք է ուղիղ եթերով ցույց տալիս։ Հայաստանում ընդդիմության միտինգը հոկտեմբերի 26-ին գրեթե չլուսաբանվեց։
Ի դեպ այստեղ շատերը Հայլուրին արդարացիորեն մեղադրում են, որ «չնկատելու» քաղաքականություն է վարում: Բայց դե Հայլուրի թերությունը կարելի է միայն քննադատել եթե դու ինքդ ձերբազատված ես նման թերությունից
Մոդերատորական։ Թեման բաժանվել է և վերևի գրառումները տեղափոխվել են Լրատվական բլոկադա թեմայից
Ավելացվել է 10 րոպե անց
Բացարձակապես զարմանալու բան չկա։ Վրաստանում արտակարգ իրավիճակ է հայտարարված ըստ սահմանադրության։ Ըստ այդմ սահմանափակված է լրատվության հավաքումն ու տարածումը։ Պարզ է, որ տվյալ դեպքում Եվրոպական լրագրողները օգտվում են ռուսական աղբյուրներից, որոնք ոչ այնքան ադեկվատ են լուսաբանում Վրաստանում տիրող իրավիճակը։ Օրինակ երեկ Կոբա Դավիթաշվիլին (ընդդիմադիր գործիչ, որի մասին երկու առաջ ասում էին, որ մահացած է ) Ռուսաստանի առաջին ալիքով հայտարարել է, որ Բաթումիում սպանվել է մեկ ուսանող, ինչը չի համապատասխանում իրականությանը: Ռուսական ինտերնետային կայքերում այսօր կարդում էի, որ Թբիլիսիում փողոցներում մարդ չկա, ամեն ինչ փակ է ու կենտրոնական պողոտան ամայի է և միայն հատուկ ջոկատայիններն են կանգնած: Սա նույնպես սուտ է: Այսօր Թբիլիսին ապրում էր իր սովորական կյանքով:
Մի հավատացեք Պուտինի հրահանգի տակ գտնվող ալիքներին (Ռուսաստանի առաջին ալիք, ՌՏՌ, ՆՏՎ, ՏՎՑ), միակ ինձ ծանոթ ադեկվատ ռուսական ալիքը Ռեն-ՏՎ-ն է:
Ավելացվել է 17 րոպե անց
Այսօրվա իրավիճակում (Արտակարգ իրավիճակ) միակ վրացական լրատվական աղբյուրը Վրաստանի Հանրային հեռուստատեսությունն է: Կարող եմ վստահ ասել, որ լրատվությունը օբյեկտիվ է, բայց կծկտուր: Ավելի շատ ինֆորմացիայի աղբյուր այսօր Վրաստանում հանդիսանում են ֆորումները, ինտերնետ կայքերը և ծանոթ-բարեկամի միջոցով տարածված լուրերը, որոնք սակայն նվազ օբյեկտիվ են: Նույն Կոբա Դավիթաշվիլիին այս ձևով տարածված լուրերում արդեն թաղել էին ու քառսունքն էլ արել…
Վերջին խմբագրող՝ Artgeo: 09.11.2007, 22:54: Պատճառ: Գրառման ավելացում
Artgeo ջան լիովին համամիտ եմ այն հիմավորման հետ, որ եվրոպական լրատվամիջոցները սահմանափակվում են ռուս կոլեգանների լուսաբանած տեղեկատվությամբ.
բայց կոնֆլիկտի կիզակետում կան նաև օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներ, որոնք զերծ են ռուսական ազդեցությունից. ...իսկ նրանց հաղորդագրությունները շատ քիչ են տարբերվում ռուսական աղբյուրներից
ես ուղղակի իավունք չունեմ այս թեմայի շուրջ շատ ընդհարձակվելու, այլապես մի քանի օրինակ կբերեի
Ես բախտավոր եմ այս աշխարհում,
որ հավատում եմ իմ հավատին....
լավ , իսկ դու որպես տվյալ հասարակության անդամ, ընդդիմադիր գործիչների մեջ տեսնու՞մ ես պոտենցիալ որևիցէ այլ թեկնածուի..
օրինակ ես չեմ պատկերացնում, թե հունվարյան ընտրություննին ով է առաջադրելու իր թեկնածությունը
Ես բախտավոր եմ այս աշխարհում,
որ հավատում եմ իմ հավատին....
Ճիշտն ասած այսօրվա դրությամբ մի փոքր բարդ է դրա մասին խոսելը: Համենայն դեպս այսօրվա դրությամբ ես անձամբ չեմ տեսնում: Ես վստահում եմ իմ լեգիտիմ նախագահին, նախագահին, որի օգտին ես քվեարկել եմ 3 տարի առաջ ու որը 1 տարի ու մի քանի ամիս կարճացրեց իմ իրեն տված քվեի ժամանակահատվածը՝ չնայած որ դա նրանից պահանջում էին մարդիկ, որոնք հավանաբար նրա օգտին չեն էլ քվեարկել: Այսօր Վրաստանում Սահակաշվիլուց շատ նեղացած մարդիկ կան: Մարդիկ, որոնք ծանոթ-բարեկամներին բռնել են թմրանյութ օգտագործելու, վաճառել-տարածելու համար, կրիմինալների ու օրինական գողերի ծանոթ-բարեկամները, մարդիկ, ում ավտոտնակներն ու այլ ապորինի շինություններն է քանդվել, որոնց «բուդկաներն» է հանվել Թբիլիսիի փողոցներից... Բավականին շատ անհրաժեշտ ու ոչ պոպուլյար քայլեր է արել Սահակաշվիլին: Իհարկե եղել են և սխալներ, սակայն չի սխալվում նա, ով չի գործում
Վրաստանի նախագահը փրկեց իր վարկանիշը
Մեր հարեւան Վրաստանի դեպքերին հայաստանյան ԶԼՄ-ների արձագանքը դիտելիս կամ կարդալիս անընդհատ հիշում ես Աստվածաշնչյան պատգամը` սեփական աչքի գերանը չտեսնելու, ուրիշի աչքի փուշը տեսնելու մասին:
Հատկապես` հեռուստատեսությունը, որ կույր ու խուլ է, երբ սեփական երկրում են խժդժություններ լինում` միտինգների մասնակիցներին ծեծում, խոչընդոտում մայրաքաղաք հասնելը կամ ապօրինաբար ձերբակալում, եւ բառացիորեն բլբուլ է կտրում, երբ խոսքը այլ երկրներում մարդու իրավունքների ոտնահարման մասին է: Անշուշտ այս բացախոսությունը նաեւ այլ նպատակ ունի` սեփական ժողովրդի աչքը վախեցնել եւ ցույց տալ, թե ինչեր կարող են պատահել իր հետ` եթե փողոց դուրս գա: Մենք, ի տարբերություն էլեկտրոնային ԶԼՄ-ների, ձեռնպահ ենք մնում հարեւան երկրների իշխանությանը քննադատելուց, մանավանդ մեր դեմոկրատիայի մակարդակը դա պարզապես թույլ չի տալիս: Բայց այս օրերին ցավով ու անհանգստությամբ հետեւում ենք Վրաստանում տեղի ունեցող դեպքերին` այնպես, ինչպես ժամանակին նախանձով ու հիացմունքով էինք հետեւում 2004-ի հունվարին «Վարդերի հեղափոխությանը»:
Երեկ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ձիու քայլ արեց` անսպասելիորեն հայտարարելով 2008-ի հունվարի 5-ին վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Վրացական պետության ղեկավարն այդկերպ փորձեց փրկել իր հեղինակությունը եւ վերջնականապես չվերածվել ընդդիմության դեմ հակադեմոկրատական միջոցներով պայքարող նախագահի: «Ես իմ կամոք արդեն երկրորդ անգամ եմ գնում իմ նախագահական ժամկետի կրճատմանը եւ դա անում եմ, որովհետեւ համարում եմ, որ Վրաստանը ժողովրդավարական երկիր է: Ես կարծում եմ, որ հունվարի 5-ին կդրսեւորվի ժողովրդի կամքը», - հայտարարել է Սահակաշվիլին` փաստորեն վստահության հանրաքվեի որոշում կայացնելով (այն, ինչից այդքան սարսափով հրաժարվեց Ռոբերտ Քոչարյանը): Նկատենք, որ Սահակաշվիլին կարող էր Ռոբերտ Քոչարյանի օրինակով տանկերով պահել իշխանությունը եւ պաշտոնավարել մինչեւ 2009 թվականը, ապա եւս 5 տարի: Բայց նա, նորից ի տարբերություն Քոչարյանի, դեմոկրատական ճանապարհով իշխանության եկած գործիչ է եւ չի ուզում բռնությամբ իշխել:
«Ինձ անհրաժեշտ է ոչ երկիմաստ մանդատ, որպեսզի չճնշվի իմ երկիրը, որպեսզի կարողանամ հաջողությամբ կանխել երկրի տարածքների բռնազավթումը», - ասել է նախագահ Սահակաշվիլին իր ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում: Վրաստանի նախագահը համոզված է, որ հունվարի 5-ի ընտրությունները կլինեն ամենաժողովրդավարականը եւ թափանցիկը եւ կոչ է արել միջազգային կազմակերպություններին` դիտորդների առավելագույն թվաքանակ ուղարկել կայանալիք նախագահական ընտրություններին: Վրաստանի, որոշ ժամանակ առաջ Ուկրաինայի դեպքերը ուռճացված եւ իր համար նպաստավոր լույսի ներքո ներկայացնող ՀՀ իշխանությունները, սակայն, մոռանում են, որ գունավոր հեղափոխությունների երկրներում նորմալ, դեմոկրատական գործընթացներ են ընթանում, իրական քաղաքացիական հասարակություն է ձեւավորվում: Իսկ ժողովուրդն օգտվում է ընտրելու եւ իշխանություն փոխելու իր սահմանադրական իրավունքից: Այդ գործընթացները հասարակության զարգացմանն ու առաջընթացին ուղղված երեւույթներ են, որոնք ցավոք, բացակայում են մեզանում:
http://www.zhamanak.com/article/7521/
լիովին կիսում եմ... նա բավականին հետևողական պայքարել է հակաօրինական երևույթների դեմ, նամանավանդ վարչական կառույցներում...բայց թերություններ էլ շատ կան.... դե դա դնենք մի կողմ...
ուղղակի նա սխալ քայլ արեց, եթե ընդունելու էր ցուցարարների պահանջը, կապված ընտրությունների հետ...ապա էլ ինչ կարիք կար միջազգային հանրության մեջ ձեռք բերել Դեսպօտ պիտակը...... ռազմական գործողություններ իրականացնելը միանշանակ սխալ էր.....
Ես բախտավոր եմ այս աշխարհում,
որ հավատում եմ իմ հավատին....
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ