User Tag List

Էջ 12 23-ից ԱռաջինԱռաջին ... 2891011121314151622 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 343 հատից

Թեմա: Վրաստանի քաղաքական զարգացումները

  1. #166
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Էդ Սահակաշվիլուն լրիվ տարելա Խեղճ վրացիք դեռ ինչքան պետք է տանջվեն էդ խելագարի ձեռքը: Հիշում եմ, երբ հեռավոր 1992-ին, թե 1993-ին, Նոր տարվա նախորյակին, Նաղդալյանի Հայլուրը նման մի բան արեց ինչ տհաճ պահեր ապրեցինք...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #167
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ Սահակաշվիլուն լրիվ տարելա Խեղճ վրացիք դեռ ինչքան պետք է տանջվեն էդ խելագարի ձեռքը: Հիշում եմ, երբ հեռավոր 1992-ին, թե 1993-ին, Նոր տարվա նախորյակին, Նաղդալյանի Հայլուրը նման մի բան արեց ինչ տհաճ պահեր ապրեցինք...
    Մի հատ ըտենց խելագար որ հայաստանն ունենար, -չէր խանգարի:

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (18.10.2010), Jarre (19.10.2010), terev (14.03.2010), Տրիբուն (15.03.2010)

  4. #168
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Խեղճ վրացիք
    Մեկը ըլնի մեզ խղճա:

  5. #169
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    40
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Մտա ուզում էի սրա մասնի գրեի, բայց իսկականից վսյոտակի «զատո ու նաս վինո խառոշեե» ճիշտ անեկդոտ ա էլի մարդ էլ էտքան տուպոյ լինի որ տենց հաղորդում տա եթեր:
    Ներս, նայեցի մինչև վերջ, ախպորս հետ խոսացի, ինքը երեկ ա նայել, եթերի ժամանակ։
    Ուրեմն, մինչև սյուժեյի սկսվելը հաղորդավարուհին հստակ ասում ա, որ սա «իրադարձությունների զարգացման ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ», ընդամենը։ Սյուժեից միանգամից հետո, հաղորդավարուհին կրկին, հստակ կրկնում է, որ «այս սյուժեյով մենք փորձեցինք ներկայացնել իրադարձությունների զարգացման ԱՄԵՆԱՎԱՏ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ» ու սկսվում ա բանավեճը ապագայի վերաբերյալ։

    Ինչ վերաբերվում ա սյուժեյին, ապա ընդհանուր սյուժեից ու կադրերից, երևում էր, որ իրականություն չի։ Լրատվական ծրագրի հաղորդավարը անընդհատ խոսում էր «երեք օր առաջ ՀՈՒՆԻՍԻ 7-ին միտինգի ժամանակ անհայտ մարդկանց կողմից սպանված երիտասարդների» մասին, ինչպես նաև նշում էր, որ ՀԵՆՑ ՆՈՐ, ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ ՄՈՒՆԴԻԱԼԻ ԲԱՑՄԱՆ ՕՐԸ, ԵՐԲ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ տարված է ՄՈՒՆԴԻԱԼՈՎ, Ռուսաստանը հարձակվեց Վրաստանի վրա»։
    Ախպերս ասում ա, որ որևէ իր ծանոթի մոտ պանիկա չի եղել, իմ ծանոթների շրջանակում նույնպես, բոլորը հասկացել են, որ ինչ-որ բան էն չի ու հաստատ իրականություն չի։ Հունիսի 7-ը երևի ամեն 10-20 վարկյանը մեկ կրկնվում էր, բացի դրանից կադրերը լրիվ 2008 թվականի օգոստոսի կադրերն էին ու եթե դրանից հետո որևէ մեկը հավատացել ա այդ ամենին, պարանոյիկ ու ոչ ադեկվատ մարդ ա։ Ցավոք, այս սյուժեն ապացուցեց, որ Վրաստանի հասարակությունը դեռ ամբողջովին ձևավորված քաղաքացիական հասարակություն չէ… Հասարակություն, որը ամեն ինչին կրիտիկական մոտեցում է ցույց տալիս, բայց վստահ ու համոզված եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կփոխվի։ Մի քանի տարի առաջ, նույնիսկ այսքանով ձևավորված հասարակության մասին երազելն էլ ավելորդ էլ։ Կարմիր հասարակությունից ընդամենը 6 տարի է անցել…
    Մնացած ամեն ինչը վառված պուծինական ԶԼՄ ների վառված հոգու ու սրտի հիվանդ երևակայությունն ա։ Մահացության դեպքեր չկան։

    Ինչ վերաբերվում է ընդհանրապես դեպքերի զարգացմանը, ապա լրիվ հնարավոր տարբերակ է։ Խոսվում էր Աբխազիայի, այսպես կոչված Հարավային Օսեթիայի և Վրաստանի կոնֆեդերացիայի վերաբերյալ և այլն։ Ապագան հասկանալու համար, պետք է անցյալ գնալ, հիշել 1921 թվականը, հիշել 1991 թվականը։ Ի դեպ, սյուժեյում խոսվում էր, որ «Ժողովրդական կառավարությունը» Նողայդելիի և Բուրջանաձեի գլխավորությամբ տարածել է հաղորդարգրություն, որ Սահակաշվիլին սպանված է։ 1991 թվականի դեկտեմբերի 19-ին, այն ժամանակվա պուտչից երկու օր առաջ ԽՍՀՄ հեռուստատեսությամբ հայտարարվեց, որ սպանված է Զվիադ Գամսախուրդիան։ 2008 թվական… 2007 թվականին Սահակաշվիլին հայտարարում էր, որ Ռուսաստանը հարձակվելու է Վրաստանի վրա։ Դա մինչև նոյեմբերի 7-ն էր։ Նոյեմբերի 7-ին չստացվեց, չստացվեց մինչև վերջ հասցնել գործը և 2008 թվականի օգոստոսին, երբ օլիմպիադայի բացման օրը Ռուսաստանը հարձակվեց Վրաստանի վրա։ Չի ստացվելու և հունիսին… Կարմրախտով տառապողների տեղը Վրաստանում չի։ Պարզապես հասարակութունը դեռ չի հասել այն կետին, որից հետո ետդարձ չկա։
    God Bless Georgia! Stop Putin!
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 15.03.2010, 00:32:

  6. #170
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Արթ էսքան գրել ես, մի հատ մտածի էլի էտ հաղորդման տուպոյության գագաթնակետի մասին: Ոնց որ հիմա մեր մոտ հաղորդում նկարեն թե ոնց են թուրքերը հարձակվում Հայաստանի վրա, ոնց են մտնում Արմավիր Գյումրի էջմիածին: Տենց բան կարան անեն կներես մինչև վերջին տռուսիկը տակները արած վախեցած ախմախները: Ինչա նշանակում մի ամբողջ քառասուն րոպե դնել նկարագրել թե ոնց ենք քեզ մորթելու սեփական հողի վրա: Պատասխանը վերևում գրել եմ «զատո ու նիխ վինո խառոշեե»

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (10.04.2010)

  8. #171
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    40
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Արթ էսքան գրել ես, մի հատ մտածի էլի էտ հաղորդման տուպոյության գագաթնակետի մասին: Ոնց որ հիմա մեր մոտ հաղորդում նկարեն թե ոնց են թուրքերը հարձակվում Հայաստանի վրա, ոնց են մտնում Արմավիր Գյումրի էջմիածին: Տենց բան կարան անեն կներես մինչև վերջին տռուսիկը տակները արած վախեցած ախմախները: Ինչա նշանակում մի ամբողջ քառասուն րոպե դնել նկարագրել թե ոնց ենք քեզ մորթելու սեփական հողի վրա: Պատասխանը վերևում գրել եմ «զատո ու նիխ վինո խառոշեե»
    40 չէ, 25։ 25 րոպե պրեվենցիա, տասնյակ տարիներ կարմրի մեջ նեխելու հետ համեմատած շատ ճիշտ քայլ ա։
    Ներս, սյուժեյում ցույց չեն տվել, ՈՆՑ են մտնում։ Ցույց են տվել ընդամենը դեպքերի զարգացման հավանական տարբերակ, որոնք միմիայն կադրում լրագրողի խոսքերով էին մի քանի անկապ նկարներով։

  9. #172
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    40
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Վրաստանի Հեռահաղորդակցության կարգավորող հանձնաժողովը պարտադրեց Իմեդի հեռուստաընկերությանը դեկլարացիա գրել, որտեղ կընդունի օրենսդրության խախտումը և ներողություն խնդրի քաղաքացիներից։

    Ի դեպ, 2006 թվականին նման բան նաև Բելգիայի Հանրային հեռուստատեսության եթերում է տեղի ունեցել։

  10. #173
    Անհնազանդ...
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2007
    Հասցե
    Kraków
    Գրառումներ
    305
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿԻՐԸ

    Հարեւան երկիրը, որտեղ մեր հազարավոր հայրենակիցները կարողանում են անց կացնել իրենց ամառային արձակուրդը, Վրաստանն է։ Մի փոքրիկ պետություն` խորհրդային տխուր անցյալով, ներպետական ծանրագույն խնդիրներով, պատերազմի քայքայիչ հետեւանքներով եւ նոր պատերազմի վտանգը գլխին կախված։ Մի փոքրիկ պետություն, որը զարմանալի ձգողականություն ունի մեզ համար, մանավանդ` ամռանը... Ինչո՞ւ, ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիները հենց Վրաստանում ծախսում մեծ դժվարությամբ աշխատած իրենց փողը, ինչո՞ւ այդ գումարի մեծ մասը չի մնում հայրենիքում, ինչո՞ւ են մերոնք զարմացած վերադառնում այնտեղից եւ նախանձով պատմում իրենց տեսածի մասին։

    Պաշտոնական քարոզչությունը այս հարցերին անդրադառնալ չի ուզում, եւ սա բնական է։Ավելին, հենց նույն այդ քարոզչությունն ամեն ինչ անում է, որպեսզի մեր պատկերացումը հարեւան պետության մասին լինի կիսատ ու մի քիչ էլ խեղաթյուրված։ Ընդ որում, հատկապես Վարդերի հեղափոխությունից հետո թե՛ ռուսական, թե՛ հայկական լրատվամիջոցները ամեն ինչ արեցին Միխեիլ Սաակաշվիլու կերպարը միայն բացասական հատկանիշներով «օժտելու» համար։ Անթաքույց արեւմտամետ այս գործիչը, անշուշտ, հրեշտակ չէ, եւ նրա փաստաբանի դերը ստանձնելու նպատակ բոլորովին էլ չունենք։ Իր նախագահին թող դատի Վրաստանի ժողովուրդը։ Մեզ հետաքրքրում է միայն մի բան` ինչպե՞ս կարողացան մեր հարեւանները գոնե մասամբ ազատվել երկիրը քայքայող ամենասարսափելի ախտից` կոռուպցիայից, ինչպես կարողացան գրեթե զրոյական դարձնել կենցաղային կաշառակերությունը, ինչու են մեր հայրենակիցները նախանձում նրանց եւ իրենց կապիտալն այնտեղ ներդնելու ծրագրեր մշակում։ Ի դեպ, կանխավ պատասխանենք մեր խիստ ազգասեր ընդդիմախոսներին, որոնցից մեկը վերջերս կոչ էր անում ոչ թե համեմատվել հարեւան Վրաստանի կամ Ադրբեջանի հետ, այլ արեւմտյան զարգացած երկրների։ Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք, եվրոպական զարգացած երկրները շատ հեռու են մեզնից թե՛ տարածքով, թե՛ հոգեկերտվածքով, թե՛ պատմական անցյալով, իսկ հարեւան երկրների հետ մենք ունենք բազում ընդհանրություններ, որոնցից գլխավորը սովետական անցյալն է` իր թողած ծանր ժառանգությամբ։ Եվ, իհարկե, մեր ընթերցողներին անկեղծորեն խոստովանենք, որ այս հոդվածը գրելու առիթները երկուսն են` նախ` Վրաստան այցելած հայաստանցիների տպավորությունները, ապա` այդ երկրի նախագահի տված մի հարցազրույց, որտեղ վերջինս ներկայացնում է իր թիմի կատարած բարեփոխումները։

    Սկսենք մերոնցից մեկի պատմածից։ ՀՀ քաղաքացին ընտանյոք հանդերձ պիտի հատի Վրաստանի սահմանը։ Հերթ է։ Իսկ մերոնք, ինչպես գիտենք, հերթեր եւ երկար-բարակ ձեւականություններ չեն սիրում։ Եվ մեր ծանոթը փորձում է դրանք շրջանցել` հայերեն բարձրաձայն ասելով, թե պատրաստ է մի երկու կոպեկ կաշառք տալ։ Չի հաջողվում, որովհետեւ հայ ճամփորդներից մեկը նրան զգուշացնում է։ Պարզվում է, որ եթե այդ երկրի սահմանապահին չնչին թվացող կաշառք տար, ստիպված կլիներ հազար վեց հարյուր դոլար տուգանք մուծել պետությանը, իսկ սահմանապահը կպարգեւատրվեր կաշառատուին բացահայտելու համար։ Այս միջադեպը ոչ թե զայրացրել, այլ զարմացրել եւ նույնիսկ հիացրել էր ՀՀ քաղաքացուն։ Իսկ սահմանը հատելուց հետո նա համոզվել էր, որ գոնե կենցաղային մակարդակով կաշառակերությունն իսկապես վերացված է։

    Հայ զբոսաշրջիկին ապշեցրել էր նաեւ այն, որ վրաց երիտասարդությունը հուսալքված չէ եւ իր երկրում հեռանկար է տեսնում, անելիք ունի, դժվարություններից էլ առանձնապես չի վախենում, որովհետեւ անարդարությունների ու ստորացումների չի ենթարկվում։ Մի հետաքրքիր դիտարկում եւս արեց մեր բարեկամը, ինչն արդեն ֆանտաստիկայի ոլորտից թվաց։ Այսօրվա Վրաստանում «գող» լինելը բոլորովին հարգի չէ, ավելին` հանցաշխարհը կորցրել է իր բազում «իրավունքները»։ Երկրի երիտասարդ կառավարիչներին հաջողվել է հասարակությանը ցույց տալ արեւմտյան արժեքային համակարգի առավելությունները։ Ահա այսպես, ուրեմն խորհրդային տարիներին ամենակոռումպացված երկրում մի քանի տարում հնարավոր է եղել ռեալ բարեփոխումներ անել, ինչպես նաեւ փոխել մի ժողովրդի հոգեբանություն, որի ազգային կամ առասպելական հերոսների շարքում ավազակները բավական շատ են։ Այսքանն ասում ենք մեր այն հայրենակիցների համար, ովքեր հուսալքված են եւ պայքարողներին էլ «իմաստուն» դասեր են տալիս` պնդելով, թե մեկ է, ինչ էլ անեք, ոչինչ չի փոխվելու։ Վրաստանի օրինակն ապացուցում է, որ նրանց պնդումը, մեղմ ասած, սխալ է։

    http://chi.am/
    Իսկ ինչ վերաբերումա «զատո ու նիխ վինո խառոշեյե»–ին, ասեմ.
    Եթե վրացիք անխելք լինեին լավ գինի չէին կարող պատրաստել ու հետն էլ արտահանել Եվրոպա, որտեղ ցանկացած սուպերմարկետից հանգիստ կարելի է այն գնել, իսկ հայկական գինի կամ կոնյակ գնելու համար երբեմն 100-ավոր կմ–եր պետք է անցնել։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (19.10.2010)

  12. #174
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վրաստանում ձերբակալվել են ֆինանսների նախարարության ավելի քան 20 աշխատակիցներ
    10:04 • 27.04.11

    Վրաստանի Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի և Ֆինանսների նախարարության հետաքնչական վարչության բաժնի աշխատակիցները համատեղ գործողությունների արդյունքում ձերբակալել են Ֆինանսների նախարարության 23 պաշտոնյաների, որոնց կասկածում են խարդախության և փաստաթղթերի կեղծման ճանապարհով 1,5 մլն լարի (մոտ 950 հզ. դոլար) յուրացնելու մեջ, հաղորդում է RBK-ն։

    Հարուցվել է քրեական գործ։

    Օրենսդրության համաձայն՝ անօրինական գործարքի յուրաքանչյուր մասնակցի սպառնում է 4-7 տարվա ազատազրկում։

    Մինչ այդ՝ ապրիլի 1-ին, Թբբիլիսիում դատարանը մեղավոր էր ճանաչել իսրայելցի երկու գործարարների, որոնք փորձել էին առանձնապես խոշոր չափերով կաշառել պետական պաշտոնյայի։

    Ըստ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Transparency International-ի վարկանիշով իր երկիրը ամենահաջողակն է կոռուպցիայի դեմ պայքարում։

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (28.04.2011), Աթեիստ (27.04.2011)

  14. #175
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    40
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ազգային անհանդուրժողականության համար պաշտոնից ազատել են Ռուսթավելու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Ստուրուային:

    Հարցազրույցներից մեկում, Սահակաշվիլու մասին ասել էր «Հայ ա, ի՞նչ ուզես իրանից»

  15. #176
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    40
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Նոր լուրջ զարգացումներ են սկսվում Վրաստանում: Քաղաքական հրապարակ է դուրս եկել Ռուսաստանում հարստացած, միլիարդեր Բիձինա Իվանիշվիլին և «ամեն ինչ անելու է, Սահակաշվիլու իշխանությունը վերացնելու համար»...

    Մի քանի տարի առաջ Բադրի Պատարկացիշվիլին էլ էր նույն խոսքերով եկել: Էս մեկը ոնց որ ավելի խելացի ու զուսպ ա + 4 անգամ ավելի շատ փող ունի, 4 մլրդ ոնց որ: Ժողովուրդն էլ ծայրահեղ դրական ա տրամադրված:

    Հստակ վերաբերմունք դեռ չունեմ:

  16. #177
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստացվում է - ժողովուրդը Սահակաշվիլուն չի սիրում?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (07.11.2011)

  18. #178
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    40
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստացվում է - ժողովուրդը Սահակաշվիլուն չի սիրում?
    Ժողովրդավարական երկրներում «ժողովուրդը» լայն հասկացություն ա, խայտաբղետ ու ոչ միատարր: Վրաստանը Հայաստանի պես սև ու սպիտակի չի բաժանաված: Իվանիշվիլին վերջին 20 տարին միայն բարեգործությամբ է եղել զբաղված, ընդ որում նենց, որ երբեք չի երևացել էկրաններին, երբեք հարցազրույց չի տվել: Իվանիշվիլու մասին շատ բան հայտնի չէ: Դեռ ամեն ինչ առջևում է:

    Սահակաշվիլուն սիրել կամ չսիրելը չի խանգարում Իվանիշվիլուն սիրել կամ չսիրելուն:

    Եթե իմ կարծիքն ա հետաքրքիր, ապա Սահակաշվիլին սխալներ շատ ա թույլ տվել: Բայց վերջին 8 տարվա ընթացքում էս մարդը կարողացավ անել էն, ինչ ոչ մի նախագահ մինչ այդ չի կարողացել: Ամենակարևոր երկու հանգամանքն իմ համար՝ մարդկանց մտածելակերպի փոփոխությունը և քաղաքների արտաքին տեսքի փոփոխությունը նենց, որ Եվրոպական երկրների քաղաքներից ոչինչով չեն տարբերվում:

    Եթե գնահատելու լինեմ Սահակաշվիլու կառավարության տարիները, ապա միանշանակ դրական, բայց Սահակաշվիլու ժամկետը 2013-ին լրանում է և այլ նախագահ պիտի ընտրվի: Տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (07.11.2011)

  20. #179
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե իմ կարծիքն ա հետաքրքիր, ապա Սահակաշվիլին սխալներ շատ ա թույլ տվել: Բայց վերջին 8 տարվա ընթացքում էս մարդը կարողացավ անել էն, ինչ ոչ մի նախագահ մինչ այդ չի կարողացել: Ամենակարևոր երկու հանգամանքն իմ համար՝ մարդկանց մտածելակերպի փոփոխությունը և քաղաքների արտաքին տեսքի փոփոխությունը նենց, որ Եվրոպական երկրների քաղաքներից ոչինչով չեն տարբերվում:
    Հա բա էլ որ նախագահն էր միանգամից 3 տարածք կորցրել, երկիրը Ռուսական զորքի բերան գցել, բանակի մաման լացացրել?
    Կարտոլի ու երշիկի գների վրա, մեկ էլ գայիշնիկի աշխատավարձ բարձրացնելով պետություն չես կառուցի: Էնքան ողբալի վիճակում են, որ նույնիսկ հարկերից ազատելու գնով են ուզում ներդրումներ ներգրավել:
    Կառոբկեն սիրուն ա, վրացիների մոտ միշտ էլ տենց աեղել, բայց ներսից փուչ ա ու փտած:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  21. #180
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներքեւից վերեւ սկսված գործընթաց


    Արմեն Գրիգորյան
    “Ժողովրդավարություն հանուն զարգացման” ՀԿ նախագահ

    ՀՀ կառավարության` Թռչկան ջրվեժին հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ տրամադրելու որոշումը կարդացի Թբիլիսիում գտնվելու ժամանակ, եւ այն հետաքրքիր էր այն առումով, որ օգնեց ամբողջացնել իմ եզրահանգումները երկու երկրների ժողովրդավարացման հեռանկարների վերաբերյալ:

    Վրաստանի ժողովրդավարացումը հիմնականում կապված է մեկ անձի` նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիի հետ, որը կայուն լինելու տեսանկյունից թույլ է: Նախ, Սահակաշվիլին կառավարության ստորին շրջանակներում վերացրել է կոռուպցիան: Հենց այդ նպատակով էլ բարձրացրել է համակարգի աշխատողների աշխատավարձերը, սակայն աշխատավարձի ապահովման հիմնական աղբյուրը ոչ թե Վրաստանի տնտեսությունն է, այլ արեւմտյան կառավարությունները, որոնք մի օր էլ կարող են դադարեցնել այդ օգնությունը ու կաթվածահար անել մի շարք ինստիտուտներ: Մյուս խնդիրն այն է, որ կոռուպցիան բարձրացել է վերեւ, եւ դրանով հիմնականում զբաղվում են կառավարության վերին շերտերում, այսինքն` խոշոր շինարարական մրցույթները շահում են կառավարությանը մոտ կանգնած մարդիկ, նրանց ձեռքերում են կենտրոնանում տնտեսության հիմնական ռեսուրսները:

    Վրաստանում եւս իշխանության հետ չլինելու դեպքում հայտնվում են “կոտրած տաշտակի” առաջ: Հոկտեմբերի սկզբին վրացի խոշոր բարերար եւ միլիոնատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ պատրաստվում է մասնակցել 2012թ. խորհրդարանի ընտրություններին եւ օրենսդրիր մարմնում մեծամասնություն կազմելու նպատակ ունի:
    Դրան հետեւեց կառավարության որոշումը`զրկել նրան Վրաստանի քաղաքացիությունից: Ի դեպ, ժամանակին Իվանիշվիլին միջոցներ էր հատկացնում էր պետծառայողների աշխատավարձը վճարելու համար, ինչպես նաեւ միլիոնավոր դոլարների ներդրումներ կատարում Վրաստանի տնտեսությունում:

    Հայաստանի ժողովրդավարացման ուղին մի փոքր այլ ճանապարհով է ընթացել: Հայաստանում չգտնվեց Սահակաշվիլիի նման անհատ: Իշխանությունը լայնածավալ բարեփոխումներ 20 տարիների ընթացքում չի կատարել: Կոռուպցիայի դեմ պայքարի գործում լուրջ քայլեր եւս իշխանությունը չի ձեռնարկել: Բարեփոխումների գործընթացները հիմնականում կատարվել են պաշտոնյաների փոփոխություններով կամ հայտարարությունների մակարդակով:

    Երեւի թե հենց սրանով էր պայմանավորված, որ Հայաստանում բարեփոխումների նախաձեռնությունը իր ձեռքը վերցրեց քաղաքացիական հասարակությունը: Դեռեւս անցյալ տարվա հունվարին Երեւանում հասարակության լայն շերտերի ուշադրության կենտրոնում հայտնվեց «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը:
    Հասարակությունը մեծամասնությունը հանդես եկավ ի պաշտպանություն դահլիճի: Այդ քննարկումները եւ գործողությունները տվեցին իրենց արդյունքները, եւ քանդման գործընթացը դադարեց: Դրան հետեւեցին եւս մի քանի քաղաքացիական նախաձեռնություններ, որոնք ունեցան հաջողություններ:

    Վերջին հաջողված նախաձեռնությունը բնապահպանների կողմից Թռչկան ջրվեժի բնական իրավիճակը չխախտելու համար մղված պայքարն էր, որի արդյունքում կառավարությունը հստակ երաշխիքներ տրամադրեց առ այն, որ հետագայում այդ տարածքին ոչ մի վտանգ չի սպառնա եւ ջրվեժի ջրային ռեսուրսները չեն օգտագործվի այլ նպատակներով:

    Ռոբերտ Փութնամը իր «Ստիպելով ժողովրդավարությանը գործել» գրքում եզրահանգում է, որ քաղաքացիական հասարակությունը հանդիսանում է գլխավոր գործոնը ժողովրդավարության կայունության ու պատշաճ ձեւով գործելու համար: Եվ հենց այդ գործոնը հաշվի առնելով, կարելի է փաստել, որ Հայաստանի ժողովրդավարացումը առավել կայուն է: Եթե Վրաստանում վերեւից ներքեւ սկսված գործընթացը կայունության խնդիր ունի, ապա Հայաստանում ներքեւից վերեւ սկսված գործընթացի կայունության երաշխավորն է հանդիսանում քաղաքացիական հասարակությունը:

    Աղբյուր՝ mediamax.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

Էջ 12 23-ից ԱռաջինԱռաջին ... 2891011121314151622 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աննա Խանչալյան, Վրաստանի «Տաղանդավոր»
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 16.10.2013, 10:30
  2. Արձակ. Քաղաքական
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.05.2011, 21:33
  3. Վրաստանի ընդվզումը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 07.03.2010, 20:20
  4. Հանրահավաք 2009թ. փետրվարի 25-ին Վրաստանի դեսպանատան մոտ
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 11.03.2009, 01:32
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •