Շնորհակալ եմ նկատելու համար:
Ինչ հասկացել եմ ու գիտեմ` փորցեմ արտահայտել, եթե ինչ որ մեկը ավելացնի միայն ուրախ կլինեմ:
Կոմուտացնող մարշրուտիզատորներում, ինչպես նաև ավանդական մարշրուտիզատորներում, պակետների մշակումը կատարում է ընդանուր նշանակության պրոցեսորի օգնությամբ: Բայց, ի տարբերություն ավանդական մարշրուտիզատորների կոմուտացնող մարշրուտիզատորները օգտագորշոմ են ընդանուր պրոցեսորը միայն կառավարելու համար (control-plane), իսկ տվյալների փոխանցումը (data plane) իրականացվում է մասնագիտացված ինտեգրացված գերարագ միկրոսխեմաների օգնությամբ (application scesific integrated circuit – ASIC): Եվ քանի որ պրոցեսորը չի մասնակցում տվյալների փոխանցմանը հետևաբար ֆիզիկական արագությունը տվյալների փոխանցման համար հասնում է մաքսիմալին:
նշեմ.
* տվյալ սարքավորումները կարող են տվյալներ փոխանցելու համար օգտագործել մարշրուտիզացիայի պրոտոկոլներ (RIP/RIPv2, OSPF, BGP4, IS-IS և այլն):
* L3 switch-երը ոչ բոլոր պրոտոկոլների հետ կարող են աշխատել, դրանք աշխատում են միայն իրենց "հայտնի" պրոտոկոլների հետ: /նենց որ մինչ գնելը մի հատ համոզվի արդյո՞ք դա "քո համար" ա:
/ճիշտն ասած առավելությունը չեմ հասկանում, եթե ցանցումդ 1000 մեքենայից ավել չես միացնելու... իսկ գների առումով մի քանի անգամ ավելի թանգ են L3 switch-երը... իմաստը ո՞րն ա:
Եվ վերջում կցանկանայի ի գիտություն պատկերեմ OSI (Open System Interconnection) մոդելը:
800px-Osi-1.jpg
Էջանիշներ