Հարգելի ակումբցիներ, ես հասկանում եմ, որ Զրուցարանում զրուցելը պապենական ժառանգություն ստացած սրբազան գործ ա, բայց որ արդեն 45 րոպե դուք չեք շնորհավոր ակումբի ամենամարդ մարդկանցից մեկին, ակումբի խղճերից մեկին, էդ աններելի ա:
Եր ջան, շնորհավոր, ախպեր:
Արդեն բավականին ասել եմ, հիմի էլ եմ ասում, ու կասեմ, որ դու` քո ծննդով երևույթ ես, անսպասելի երևույթ, մարդ երևույթ: Քո քաղցր ու ճշմարիտ ներկայությունը մեր համար մեծ արժեք ա, դու էդ գիտես, ու մենք էլ գիտենք, որ որ էդ փոխադարձ ա: Ու էսօր, էս 12,48 րոպեին հոգնած գլխով քո նման մարդուն շնորհավորելը երջանկություն ա, որովհետև մենք` ես, դու, նա հայտնվել ենք ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին` իրար հետ: Ու էդ մեծ երջանկություն ա![]()
Նորից շնորհավորում եմ: Երջանկություն ու հաջողություն քեզ, բռատան: Մենք քեզ սիրում ենք:
Քառորդ դարեկան բիձեքով խմեցինք![]()
Էջանիշներ