User Tag List

Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 89 հատից

Թեմա: Առաջին քայլ

  1. #16
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջին քայլ

    Մեջբերում Gohar-ի խոսքերից
    Եթե խոսքը Հայաստանի մասին է գնում ,կոնկրետ իմ կածիքով սիրո խոստովանության առաջին քայլը պատկանում է տղային:
    Ցանկացած աղջիկ, որը գնահատում է իր արժանապատվությունը և ուզում է ,որ միշտ իր հպարտության գագաթնակետում լինի, նման քայլ չի անի (Հայաստանում):
    Կարծում եմ բոլորս էլ շատ լավ պատկերացնում ենք ,թե ինչ է տեղի ունենում,երբ Հայաստանում աղջիկը սիրո խոստովանությաուն է անում տղային(մեծ մասամբ):

    Բայց եթե նայենք ընդհանուր տեսանյունից ,դրա մեջ ոչ մի վատ բան չկա:Կարևորը սերն է ,ինչ կապ ունի թե ով է առաջինը սիրահարվել:
    Ես չգիտեի, որ արժանապատվություն ասվածը տարբր երկրներում, տարբեր ձև է ընկալվում մարդկանց կողմից…

    իսկ ես դրական եմ վերաբերվում… բայց ես ինքս այդպիսի պաշտոնական բաներ չեմ սիրում…
    բայց իհարկե մեր որոշակի հասարակության մեջ նույնիսկ ժպտալը և նորմալ շփվելը որոշակի տղայի հետ սխալ է ընդունվում…
    մի խոսքով պետք է սառած դեմքերով կանգնենք…
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  2. #17
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջին քայլ

    Առաջին քայլը ո՞րն է:
    Մի անգամ իմ հերթական միակողմանի սիրո ժամանակ ինքս խոստովանել եմ ու լավ էլ արել եմ, չնայած համարյա վստահ էի, որ իրոք հերթական միակողմանի սերն է: Եթե միակողմանի չլիներ կզարմանայի:: Չեմ սիրում ձևեր թափել, սիրում եմ մարդկանց մասին ասել այն ինչ զգում եմ, այն ինչ մտածում եմ, քանի դեռ ուշ չէ:

  3. #18
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջին քայլ

    Ես սկզբունքորեն նորմալ եմ վերաբերվում այն բանին, որ առաջին քայլն անի աղջիկը։ Դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, բայց, իհարկե, ոչ բոլոր դեպքերում դա ճիշտ կլինի։ Շատ բան կախված է այն տղայից, որին սիրահարված է աղջիկը։ Հետևաբար խոստովանելուց առաջ աղջիկը պետք է իմանա, թե ինչ մտածելակերպի, ինչ հայացքների տեր է տվյալ մարդը, և դրանից ելնելով՝ ենթադրի, թե ինչպես նա կարձագանքի իր խոստովանությանը։ Ցավոք, շատ դեպքերում, չարժե, քանի որ իրականում քիչ տղաներ կան, որոնք նորմալ կամ լավ են արձագանքում աղջկա կողմից խոստովանությանը, ինչքան էլ որ տեսականորեն ընդունեն կամ ասեն, որ նորմալ են վերաբերվում։

    Լինում են նաև այնպիսի իրավիճակներ, երբ անհրաժեշտ է, որ հենց աղջիկն անի առաջին քայլը։ Խոսքը այն դեպքերի մասին է, երբ երկուսն էլ սիրահարված են կամ սիրում են իրար, բայց տղան ամաչկոտ է, համարձակություն չի ունենում խոստովանելու, գուցե մերժվելու վախից դրդված, գուցե մեկ այլ պատճառով, իսկ աղջիկը, ասենք, համոզված է, որ տղան իրեն սիրում է, նաև, ի տարբերություն տղայի, ավելի համարձակ է այդ հարցում։ Ուրեմն ինչու՞ առաջին քայլը չանել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #19
    Սկսնակ անդամ Ռեալիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    34
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջին քայլ

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Լինում են նաև այնպիսի իրավիճակներ, երբ անհրաժեշտ է, որ հենց աղջիկն անի առաջին քայլը։ Խոսքը այն դեպքերի մասին է, երբ երկուսն էլ սիրահարված են կամ սիրում են իրար, բայց տղան ամաչկոտ է, ։

    Էտ հարաբերության շարունակությունը երևի կլինի էն, որ աղջիկը մատանին կվերցնի կգնան տղու ձեռքը խնդրելու. Ախր սիրահարված աղջիկը իրա ամեն ինչով ծույցա տալիս, որ սիրումա տվյալ տղուն էլ ինչ պարտադիրա գնա խոստովանություն անի, եթե տղեն թեկուզ չի նկատել հաստատ կողքից լիքը ուրիշ նկատողներ կասեն իրան էտ մասին ու եթե չի մոտենում նշանակումա իրա սրտով չի տվյալ աղջիկը, այնպես որ կարիք չեմ տեսնում գնալ զոռով փաթաթվելու. Դրա վերջը հիմնականում լավ չի վերջանա
    Всех денег заработать нельзя!!!
    Но в то же время... пропить МОЖНО!

  5. #20
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջին քայլ

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Ես սկզբունքորեն նորմալ եմ վերաբերվում այն բանին, որ առաջին քայլն անի աղջիկը։ Դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, բայց, իհարկե, ոչ բոլոր դեպքերում դա ճիշտ կլինի։ Շատ բան կախված է այն տղայից, որին սիրահարված է աղջիկը։ Հետևաբար խոստովանելուց առաջ աղջիկը պետք է իմանա, թե ինչ մտածելակերպի, ինչ հայացքների տեր է տվյալ մարդը, և դրանից ելնելով՝ ենթադրի, թե ինչպես նա կարձագանքի իր խոստովանությանը։ Ցավոք, շատ դեպքերում, չարժե, քանի որ իրականում քիչ տղաներ կան, որոնք նորմալ կամ լավ են արձագանքում աղջկա կողմից խոստովանությանը, ինչքան էլ որ տեսականորեն ընդունեն կամ ասեն, որ նորմալ են վերաբերվում։

    Լինում են նաև այնպիսի իրավիճակներ, երբ անհրաժեշտ է, որ հենց աղջիկն անի առաջին քայլը։ Խոսքը այն դեպքերի մասին է, երբ երկուսն էլ սիրահարված են կամ սիրում են իրար, բայց տղան ամաչկոտ է, համարձակություն չի ունենում խոստովանելու, գուցե մերժվելու վախից դրդված, գուցե մեկ այլ պատճառով, իսկ աղջիկը, ասենք, համոզված է, որ տղան իրեն սիրում է, նաև, ի տարբերություն տղայի, ավելի համարձակ է այդ հարցում։ Ուրեմն ինչու՞ առաջին քայլը չանել։
    Լրիվ համաձայն եմ յուրաքանչյուր տողի հետ...
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  6. #21
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջին քայլ

    ժողովուրդ ջան , ախր չեմ հասկանում առաջին քայլ ասելով դուք ի՞նչ նկատի ունեք...
    դրա տակ տարբեր բաներ կարելի է հասկանալ, օրինակ ՝ սիրո խոստովանություն, կամ հասկացնելը ու իր զգացմունքների մասին տեղյակ պահելը, կամ հենց հերանց տուն գնալն ու ջեռքը խնդրելը... :
    այնպես որ այստեղ պետք է առանձնացնել իմ կարծիքով, ու եթե խոսքը վերաբերվում է օրինակ երկրորդ դեպքին, ապա շատ նորմալ է և ինձ թվում է ցանկացած աղջիկ, նույնիսկ Հայաստանում կարող է դա իրեն թույլ տալ...

    համ էլ մի մոռացեք, որ զգացմունքները երբեմն խեղդում են ու արդեն չեն դիմանում մարդիկ ու կարիք ունեն խոսելու ու ասելու դրա մասին : ու շատ եմ ցավում այն տղաների համար , որոնք չեն գնահատում դա ու դարձնում են ծաղրի առարկա : ցավոք սրտի հայ հասարակության մեջ նման "ռաբիզ" մտածելակերպի մարդիկ շատ են ...

  7. #22
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջին քայլ

    համ էլ մի մոռացեք, որ զգացմունքները երբեմն խեղդում են ու արդեն չեն դիմանում մարդիկ ու կարիք ունեն խոսելու ու ասելու դրա մասին : ու շատ եմ ցավում այն տղաների համար , որոնք չեն գնահատում դա ու դարձնում են ծաղրի առարկա : ցավոք սրտի հայ հասարակության մեջ նման "ռաբիզ" մտածելակերպի մարդիկ շատ են ...
    Համաձայն եմ

  8. #23
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջին քայլ

    Մեջբերում Վազգեն-ի խոսքերից
    Կախված է նրանից, թե «առաջին քայլ» ասելով ինչ եք հասկանում։ Եթե նկատի ունեք մեկը մյուսի նկատմամբ առաջին անգամ համակրանքի նշան ցույց տալը, օրինակ՝ ժպտալով նայելը, աչքերով հասկացնելը ( , կներեք, մտքումս այդ պահը պատկերացրեցի) կամ ուրիշ մի ձև, ապա ինձ համար կապ չունի, թե դա ով կանի։
    Բայց առաջին անգամ մոտենալը ու ծանոթանալը գերադասելի է, որ տղան առաջինը անի։ Չգիտեմ, ես դրա մեջ ներդաշնակություն եմ տեսնում։ Աղջիկը չպետք է դա անի։ Մի պատճառաբանություն էլ կարող եմ բերել։ Մեր հասարակությունում դա ընդունված չէ, հետևաբար երբ աղջիկը այդպիսի քայլի է դիմում, ինքը դրանով իրեն է նվաստացնում, քանի որ ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է հանուն անծանոթի հասարակության նորմաները խախտել։
    Հարգելի Վազգե՛ն: Իմ կարծիքով ծանոթանալու հարցում այդքան էլ պարտադիր չէ, որ տղան առաջին քայլի դիմի, քանի որ աղջիկը կարող է որոշ խորամանկությունների միջոցով "պատահմամբ" ծանոթանալ տղայի հետ : Օրինակ շատ դեպքերում ես ինքս եմ ծանոթանում մարդկանց հետ, իսկ այն տղաների հետ, ովքեր ինչ-որ սիմպատիա են առաջացրել իմ մոտ, խորամանկությամբ եմ ծանոթանում և անում եմ այնպես, որ ստացվի, թե իրենք են իմ հետ ծանոթացել :
    Իսկ ինչ վերաբերում է սիրո խոստովանությանը … Համաձայն եմ Անահիտի գրածների հետ: Բայց չեմ հարգում այն աղջիկներին, որոնք, այսպես ասած, յազվա են կպնում տղաներին ու հետո էլ բողոքում են, թե տղաներն իրենց չեն հարգում, կամ էլ շատ են լկստվում…
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  9. #24
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջին քայլ

    Մեջբերում Վազգեն-ի խոսքերից
    Դե, Կիկի ջան, զգույշ եղիր, քո հետ էլ Անանյանի «Ուշացած խոստովանություն» պատվածքի դեպքը չպատահի։
    Այդ պատվածքը այստեղ է՝
    http://www.akumb.am/showthread.php?t=107&page=3
    է , վազգեն ջան, վախենում եմ մի անգամ ինձ հետ իրոք այդպես էլ պատահի, քանի որ ինձ շատ են ասել, որ ես գոռոզ մարդու տպավորություն են թողնում կողքից ... տեսնեն ինչի՞ց է , այդպես էլ չհասկացա ...

    հ.գ. չէի կարդացել էս մեկը, հերթական անգամ հիացած եմ նրա պատմվածքներով: ախր շա՜տ սիրուն է գրում ...

  10. #25
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    45
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջին քայլ

    Մեջբերում Arisol-ի խոսքերից
    իսկ այն տղաների հետ, ովքեր ինչ-որ սիմպատիա են առաջացրել իմ մոտ, խորամանկությամբ եմ ծանոթանում և անում եմ այնպես, որ ստացվի, թե իրենք են իմ հետ ծանոթացել :
    Շատ էլ ճիշտ ես անում։ Կարևորը, որ մենք, տղաներս, մտածենք, որ մենք ենք առաջին քայլը արել։ Դրան դեմ չեմ։ Բայց զգուշացնեմ, որ պետք է այդ խորամանկ քայլերը այնպես անես, որ քո իրեն ասածների մեջ սուտ չլինի։

  11. #26
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջին քայլ

    Էրեխեք ջան ճիշտն ասած առաջին քայլ ասելով ես ի նկատի ունեի սիրո խոստովանությունը: ոչ թե ձեռք խնդրելը դե բնականաբար աղջիկը չի գնա տղու տուն տղու պապայից ձեռքը ուզելու:

  12. #27
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջին քայլ

    Մեջբերում Kita-ի խոսքերից
    Ես չգիտեի, որ արժանապատվություն ասվածը տարբր երկրներում, տարբեր ձև է ընկալվում մարդկանց կողմից…

    Կոնկրետ այս հարցի մեջ այո ՛տարբեր երկրներում տարբեր ձև է ընդունվում: 100%
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  13. #28
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջին քայլ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Առաջին քայլը ո՞րն է:
    Մի անգամ իմ հերթական միակողմանի սիրո ժամանակ ինքս խոստովանել եմ ու լավ էլ արել եմ, չնայած համարյա վստահ էի, որ իրոք հերթական միակողմանի սերն է: Եթե միակողմանի չլիներ կզարմանայի:: Չեմ սիրում ձևեր թափել, սիրում եմ մարդկանց մասին ասել այն ինչ զգում եմ, այն ինչ մտածում եմ, քանի դեռ ուշ չէ:
    Բյուր, չեմ կարծում, թե ամեն անգամ միակողմանի սիրահարված ժամանակ խոստովանած լինես։ Եթե խոստովանել ես, ուրեմն ինչ-որ չափով համոզված ես եղել, որ դրանից չես տուժելու, նկատի ունեմ, որ տվյալ մարդը դրանից հետո քո նկատմամբ ունեցած իր վերաբերմունքը չի փոխի, քեզ չի ծաղրի կամ դրանից չի օգտվի։ Հակառակ դեպքում, կարծում եմ, դժվար թե այդ քայլին դիմեիր։ Այնպես որ, նորից եմ ասում, այս հարցում շատ մեծ նշանակություն ունի, թե ով է սիրեցյալդ, և դրանից կախված էլ աղջիկը պետք է որոշի՝ խոստովանի թե ոչ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #29
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջին քայլ

    Մեջբերում Ռեալիստ-ի խոսքերից
    Էտ հարաբերության շարունակությունը երևի կլինի էն, որ աղջիկը մատանին կվերցնի կգնան տղու ձեռքը խնդրելու. Ախր սիրահարված աղջիկը իրա ամեն ինչով ծույցա տալիս, որ սիրումա տվյալ տղուն էլ ինչ պարտադիրա գնա խոստովանություն անի, եթե տղեն թեկուզ չի նկատել հաստատ կողքից լիքը ուրիշ նկատողներ կասեն իրան էտ մասին ու եթե չի մոտենում նշանակումա իրա սրտով չի տվյալ աղջիկը, այնպես որ կարիք չեմ տեսնում գնալ զոռով փաթաթվելու. Դրա վերջը հիմնականում լավ չի վերջանա
    Նախ, բոլորովին պարտադիր չի, որ աղջիկը իր զգացմունքները ցույց տա։ Ինչ խոսք, զգացմունքները թաքցնելը հեշտ բան չի, բայց շատ աղջիկների դա լավ էլ հաջողվում է, ոմանք կարողանում են բավականին հմտորեն թաքցնել իրենց զգացմունքները։ Դա արդեն կախված է մարդու խառնվածքից՝ զգացմունքայնության աստիճանից, ինքնատիրապետման ունակությունից և այլն։ Այնպես որ, երբեք չես կարող վստահ լինել, որ աղջիկը զգացմունքներ չունի, քանի որ դու միայն երևալու դեպքում ես իմանում դրա մասին։ Շատ հնարավոր է, որ կողքից ուրիշներն էլ չնկատեն, որ քեզ դրա մասին տեղեկացնեն։

    Իսկ ինչ վերաբերում է «զոռով փաթաթվելուն», ապա սիրո խոստովանություն անելն ու «զոռով փաթաթվելը» տարբեր բաներ են։ Ճիշտ է, լինում են դեպքեր, երբ սիրո խոստովանությանը հաջորդում է հենց քո ասած «զոռով փաթաթվելը», բայց առանձին դեպքերն ընդհանրացնելը պարզապես անհեթեթություն է։

    եթե չի մոտենում նշանակումա իրա սրտով չի տվյալ աղջիկը
    Ոչ, չմոտենալու համար տարբեր պատճառներ կարող են լինել, որոնցից մեկը ամաչկոտությունն ու անհամարձակությունն է տվյալ հարցում։ Որպես ասածիս ապացույց կարելի է վերցնել Հովսեփի՝ հենց այս թեմայում արած գրառումը.
    Մեջբերում Հովսեփ-ի խոսքերից
    ... շատ ուրախ կլինեի, եթե իմ համակրած աղջիկը առաջին քայլը աներ…
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #30
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջին քայլ

    Բյուր, չեմ կարծում, թե ամեն անգամ միակողմանի սիրահարված ժամանակ խոստովանած լինես։ Եթե խոստովանել ես, ուրեմն ինչ-որ չափով համոզված ես եղել, որ դրանից չես տուժելու, նկատի ունեմ, որ տվյալ մարդը դրանից հետո քո նկատմամբ ունեցած իր վերաբերմունքը չի փոխի, քեզ չի ծաղրի կամ դրանից չի օգտվի։ Հակառակ դեպքում, կարծում եմ, դժվար թե այդ քայլին դիմեիր։ Այնպես որ, նորից եմ ասում, այս հարցում շատ մեծ նշանակություն ունի, թե ով է սիրեցյալդ, և դրանից կախված էլ աղջիկը պետք է որոշի՝ խոստովանի թե ոչ։
    Շատ ճիշտ ես: Դրա համար էլ միայն մի անգամ եմ խոստովանել ու չեմ փոշմանել: Իսկ տարիներ առաջ, երբ նորից սիրում էի մեկին, չնայած չէի խոստովանել, բայց նա գիտեր, որ սիրում եմ, դրա համար փորձում էր դրանից օգուտ քաղել: Ի վերջո, տուժողը նա էր:

Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Windows 7-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 20.04.2014, 20:14
  2. Windows XP-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 154
    Վերջինը: 23.10.2013, 00:27
  3. Windows XP-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 154
    Վերջինը: 23.10.2013, 00:27
  4. Windows 7-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.08.2013, 13:04
  5. Free BSD 6.1-ի տեղադրում, քայլ առ քայլ ‎
    Հեղինակ՝ Երևան, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.08.2008, 07:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •