Մեջբերում Արշակ-ի խոսքերից
Ես ինքս լրիվ նորմալ եմ վերաբերվում ու կարծում եմ, որ աշխարհը շատ բան կշահեր, եթե եթե մարդիկ նորմալ վերաբերվեին դրան ու աղջիկները հանգիստ, առանց վարկաբեկվելուց վախենալու կարողանաին նման բան անել։
Բայց Հայաստանում ցավոք աղջկա կողմից առաջին քայլը հիմնականում շատ վատ է ընդունվում տղայի ու շրջապատի կողմից։ Այդ պատճառով երևի սիրո խոստովանություն անելուց առաջ աղջիկը պիտի լավ իմանա, թե ում է խոստովանում, թե չէ կարող է ծաղրի առարկա դառնալ։
Ու վատն այն է, որ երևի շատ տղաներ, որոնք ասում են, թե նորմալ են վերաբերվում դրան, այնուամենայնիվ ենթագիտակցորեն այնքան էլ լավ չեն համարում։ Ուղղակի հայերի մոտ դրան վատ վերաբերվելը շատ խոր արմատներ ունի։ Բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում հայերն էլ կընտելանան դրան ու ամեն ինչ լավ կլինի
Ստորագրում եմ