Իմ կարծիքով` ճիշտն այն է, որ առաջին քայլը տղան անի: Ոչ թե որովհետև աղջկա համար “ամոթ է” կամ նման մի այլ բան, այլ որովհետև հասարակության դրվածքն է այդպիսին:
Բայց մեկ-մեկ լինում են դեպքեր, երբ տղաներին պետք է մի քիչ “բզել”, որովհետև իրենք ինչ-որ բաներ չեն նկատում կամ գլխի չեն ընկնում
Ու առհասարակ, ինձ թվում է` էդ “առաջին քայլ” ասածը բոլորովին էլ պարտադիր չի, որ նշանակի գցվել տղայի գիրկը ու հավերժ սեր խոստովանել...
Մեջբերում Վազգեն-ի խոսքերից
Կախված է նրանից, թե «առաջին քայլ» ասելով ինչ եք հասկանում։ Եթե նկատի ունեք մեկը մյուսի նկատմամբ առաջին անգամ համակրանքի նշան ցույց տալը, օրինակ՝ ժպտալով նայելը, աչքերով հասկացնելը ( , կներեք, մտքումս այդ պահը պատկերացրեցի) կամ ուրիշ մի ձև, ապա ինձ համար կապ չունի, թե դա ով կանի։