Ես սկզբունքորեն նորմալ եմ վերաբերվում այն բանին, որ առաջին քայլն անի աղջիկը։ Դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, բայց, իհարկե, ոչ բոլոր դեպքերում դա ճիշտ կլինի։ Շատ բան կախված է այն տղայից, որին սիրահարված է աղջիկը։ Հետևաբար խոստովանելուց առաջ աղջիկը պետք է իմանա, թե ինչ մտածելակերպի, ինչ հայացքների տեր է տվյալ մարդը, և դրանից ելնելով՝ ենթադրի, թե ինչպես նա կարձագանքի իր խոստովանությանը։ Ցավոք, շատ դեպքերում, չարժե, քանի որ իրականում քիչ տղաներ կան, որոնք նորմալ կամ լավ են արձագանքում աղջկա կողմից խոստովանությանը, ինչքան էլ որ տեսականորեն ընդունեն կամ ասեն, որ նորմալ են վերաբերվում։
Լինում են նաև այնպիսի իրավիճակներ, երբ անհրաժեշտ է, որ հենց աղջիկն անի առաջին քայլը։ Խոսքը այն դեպքերի մասին է, երբ երկուսն էլ սիրահարված են կամ սիրում են իրար, բայց տղան ամաչկոտ է, համարձակություն չի ունենում խոստովանելու, գուցե մերժվելու վախից դրդված, գուցե մեկ այլ պատճառով, իսկ աղջիկը, ասենք, համոզված է, որ տղան իրեն սիրում է, նաև, ի տարբերություն տղայի, ավելի համարձակ է այդ հարցում։ Ուրեմն ինչու՞ առաջին քայլը չանել։
Էջանիշներ