Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
Վերա ջան պատկերացրու, որ հիմա այնքան շատ են "մայրերը", որ նորածին զավակին թողնում են ծննդատանը ու գնում, փախնում /այս բառը ավելի ճիշտ է/: Քո նշած տարբերակը Հայաստանում մեկ այլ ձև են լուծում, գնում են ծննդատուն, բավականին մեծ գումար են մուծում բժշկին, ու հերթական երեխան, որը լքվում է "մոր" կողմից, չեն տալիս մանկատուն, այլ ծննդականում իրեն "գնած" հոր և մոր անուններն է լինում:

Ժող հեսա ինձ դատի են տալու,
Նմանատիպ դեպքեր տեղի են ունենում ոչ միայն Հայաստանում, էստեղ զարմանալու բան չեմ տեսնում, ամեն մեկը իրավիճակից ելք է փնտրում, ըստ իր խղճի ու հասկացողության սահմանների...
Մեկը երեխա է ունենում սակայն իրեն պետք, չի մյուսը ցանկանում է, բայց չի ունենում, և ամեն մեկը իր համար մի ելք է փնտրում:
Երեխա որդեգրելու մեջ ես վատ բան չեմ տեսնում ,այլ հակառակը, միայն չեմ ընդունում, որ դա անում են խաբեության միջոցով…
Յուրաքանչյուր երեխայի համար էլ ավելի լավ կլինի ընտանիքում քան մանկատանը …
Որեմն եթե կան որբ կամ անցանկալի երեխաներ, ուրեմն պետք է և լինեն ընտանիքներ, որոնք կկարողանան որդեգրել նրանց էսպեսա կարծում եմ աշխարհի դրվածքը, որ տարբեր ծայրահեղությունները լուծում գտնեն իրար մեջ…
Դրա համար էլ եթե պարզվի, որ ապագա ամուսինս կամ ես անպտուղ ենք, կտխրեմ բայց ողբերգություն չեմ համարի ,քանի որ կմտածեմ ուրեմն այդպես է պետք որ իմ մայրական սերը տամ նրան ում զրկել են այն վայելելու իրավունքից…