Կներեք գրառումները չեմ կարդացել, պարզապես ուզում եմ պատասխանել հարցին՝ «Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է»։
Ես շատ լավ կվերաբերվեմ ու կնոջս հանդեպ իմ վերաբերմունքի մեջ բացարձակ ոչինչ չի փոխվի։ Ընդհակառակը, եթե զգամ, ոպ նա իր այդ ֆիզիկական արատից ընկճված է, ապա կձգտեմ ավելի մեծ սեր դրսևորել իմ նկատմամբ։
Ես պատկերացնում եմ այսպես. եթե սիրում ես դիմացինին, գնահատում ես որպես մարդ ու նա թանկ անձնավորություն է քեզ համար, ապա նման արտաքին հանգամանքները երբեք չեն կարող խոչընդոտել այդ ընկերությանը։
Գիտեմ, հիմա կասեք, «բա եթե մարդու համար երեխան շատ կարևոր է և նրա կյանքը անիմաստ է առանց երեխա ունենալու», ապա կարծում եմ, որ պետք է կատարվի երկու քայլ.
1) մինչ ամուսնանալը անցնել բժշկական հետազոտություն, քանի որ կան ձևեր մինչև ամուսնանալը դա որոշել
2) ամուսնանալուց միշտ պատրաստ լինել, որ հնարավոր է երեխա չլինի, ու հարցնել ինքդ քեզ. «պատրա՞ստ եմ մենակ այս մարդու հետ ապրել առանց երեխաների»։
Կան ուրիշ ձևեր էլ. մինչև ամուսնանալը իրար հետ հարաբերվել ու տեսնել ստացվում է թե ոչ ու երեխան ծնվելուց հետո նոր ամուսնանան կամ զագսավորվեն, ամուսնանալ այնպսինի հետ, որը արդեն երեխաներ ունեցել է (իհարկե այստեղ բաց է մնում քո հարցը, թե արդյո՞ք դու կունենաս) և սրանց նման այլ բաներ, բայց դրանք իմ համար չեն։


Մեջբերել


:Բնավ չեմ ուզում պաշտպանել ոչ մի կողմը:Իմ մոտ էլ դիտումներն են ստացվում ու այդ դիտումների հիման վրա ես էն եզրակացության եմ եկել, որ տղամարդու դեպքում հիմնականում / բայց ոչ լրիվ/ կանայք ավելի ըմբռնումով են մոտենում: Իհարկե կան շատ տղամարդիկ որոնք հակառակի դեպքում էլ շատ հոգատար ու էլ ավելի սիրով են լցվում դեպի իրենց լավագույն կեսը:Իսկ իմ անձնական կարծիքն այն է որ անկախ թե ով ինչում է «մեղավոր»/ չնայած սրա մեղքը որնա՞/ զույգերը պետք է միասին գտնեն ամենաալտերնատիվ տարբերակը:

Էջանիշներ