Նմանատիպ դեպքեր տեղի են ունենում ոչ միայն Հայաստանում, էստեղ զարմանալու բան չեմ տեսնում, ամեն մեկը իրավիճակից ելք է փնտրում, ըստ իր խղճի ու հասկացողության սահմանների...
Մեկը երեխա է ունենում սակայն իրեն պետք, չի մյուսը ցանկանում է, բայց չի ունենում, և ամեն մեկը իր համար մի ելք է փնտրում:
Երեխա որդեգրելու մեջ ես վատ բան չեմ տեսնում ,այլ հակառակը, միայն չեմ ընդունում, որ դա անում են խաբեության միջոցով…
Յուրաքանչյուր երեխայի համար էլ ավելի լավ կլինի ընտանիքում քան մանկատանը …
Որեմն եթե կան որբ կամ անցանկալի երեխաներ, ուրեմն պետք է և լինեն ընտանիքներ, որոնք կկարողանան որդեգրել նրանց էսպեսա կարծում եմ աշխարհի դրվածքը, որ տարբեր ծայրահեղությունները լուծում գտնեն իրար մեջ…
Դրա համար էլ եթե պարզվի, որ ապագա ամուսինս կամ ես անպտուղ ենք, կտխրեմ բայց ողբերգություն չեմ համարի ,քանի որ կմտածեմ ուրեմն այդպես է պետք որ իմ մայրական սերը տամ նրան ում զրկել են այն վայելելու իրավունքից…
Love has an enemy, but it is already defeated!
Իհարկե, այս կյանքում չկա ավելի մեծ հրաշք, քան մայրանալը, այդ բերկրանքը վաեյելը, զգալը, բայց, իհարկե, մայրանալ միայն սիրելիից
Սուտ կլինի, որ ասեմ, թե շատ նորմալ կվերաբերեի, որ մեզանից մեկնումեկը անպտուղ է կամ էլ, այսպես ասած, թեթև կտանեիԸնդ որում ես հարցը դիտարկում եմ ոչ միակողմանի, այսինքն չի բացառվում, որ ոչ թե նա, այլ ես եմ անպտուղ
Ինձ որոշ ժամանակ էր պետք դա հասկանալու, ընդունելու համար, ընդ որում՝ միայնակ հասկանալու
Իսկ հետո, մենք երկուսով կորոշենք, թե հետագա մեր ընտանիքը ոնց կձևավորվի: Ընդ որում ես բնավ էլ դեմ չեմ լինի, որ երեխայի հայրը լինի ամուսինս, իսկ մայրը՝ անծանոթ, հատկապես, եթե հաշվի առնենք տելեգոնիայի հետ կապվածը, , որին ես որոշ չափով հավատում եմ, ուստի մեզանից մեկը ուղղակի գենետիկորեն ծնողը կլինի, ես էլ՝ անուղղակի Կարող ենք պարզապես որդեգրել, հակառակ դեպքում:
Մայրը մայր է լինում, անկախ այն հանգամանքից՝ ունենում է ինը ամսվա զավակի հետ լինելու ժամանակային առավելությունը թե չէ Պարզապես պետք է տալ երեխային քո ամբողջ սերը, քնքշանքը, ջերմությունըԿնոջ սրտում կա մայրական մեծ սեր, ու անկախ ամեն ինչից, անգամ դեռ մայր չդարձած, կարող ես հարևանի կամ բարեկամի փոքրիկին այնպես սիրել ու կապվել, ասես քո երեխան լինի, ուրեմն գիտակից ու հասուն լինելով՝ կարող ես մի կողմ դնել անիմաստ խանդը, չարդարացված ինքնատանջանքը, կամ էլ անիմաստ անիծել սեփական բախտն ու այսպես անցկացնել ամբողջ կյանքը՝ միաժամանակ տանջելով կողակցիդ ու երկուսիդ էլ զրկելով երջանիկ համատեղ կյանքից, նախանձելի ընտանիք ունենալուց, ու սիրել փոքրիկին, ով այնքան անօգնական է, այնքան փոքրիկ ու այնպես գողտրիկ քուն է մտել քո գրկում, դե էլ ինչ է մնում, քան չվայելել այդ երջանկությունը Եթե կողքիդ այն միակն է, ով սիրում է, նվիրված է քեզ, հասկանում է ամեն ինչ ու ընտանիքում կա սեր ու համերաշխություն, հավատացեք, ամեն հարց էլ լուծում կգտնի առանց այլևայլությունների
Ասեմ նաև, որ ամուսնության անգամ առաջին տաս տարիների ընթացքում երեխաներ չունենալը դեռ չի նշանակում, որ այլևս ոչ մի հնար չկա, քանզի ինքս էլ գիտեմ ամուսնական զույգեր, որոնք երեխա են ունեցել ամուսնությունից հինգ և ավելի տարիներ անց
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Ցավալի կլինի ինձ համար բայց երեխա կորդեգրենք, իսկ եթե դա իմանամ ամուսնությունից առաջ չգիտեմ ինչպես կվարվեմ..., բայց հավատում եմ հրաշքներին, ինձ թվումա դրա պատճառով չեմ լքի սիրելիիս, ինձ այդպեսա թվում...
Հարցադրումը կատարելուց հետո ինձ հարցրեցին. "Ի՞սկ որ տարբերակը կընտրես ինքդ"
Անկեղծ ասած դա բավական մտածելու տեղիք է տալիս: Ասեմ, որ ինձ համար կյանքն առանց երեխայի անտանելի է պատկերացնել: Անչափ մեծ խորհուրդ ունի 9 ամիս կրծքի տակ մեծացնել մի էակի, որը դեռ ԵՍ չունի: Հենց այդ միտքը, որ քո սրտի տակ բաբախում է մեկ այլ ավելի փոքրիկ ու անմեղ մի սիրտ, ստիպում է աշխարհին ու կյանքին նայել այլ աչքերով: Ու հասկանալ, որ դա քեզ չի տրված վերուստ… սարսափելի կլինի այդ մասին մտածելն անգամ:
Իսկ ինչպե՞ս վարվել այդ դեպքում: Համամիտ եմ, որ հենց նմանատիպ դեպքերը ահավոր մեծ առնչություն ունեն ապահարզանների թվի մեծացման հետ (նամանավանդ Հայաստանում, որտեղ ըստ ավանդական ընտանիքի, ընտանիքի կազմման դերը հիմնականում ուղղորդված է սերունդի շարունակմանը, ազգանվան պահպանմանը: Այնինչ արտասահմանում մինչ երեխա ունենալը ամուսնական զույգերը բավական երկար վայելում են կյանքը, հետո երեխայի կյանք են պարգևում ու նրանց այդ տարիների կյանքի վայելքն ու երեխա չունենալը չի դառնում ապահարզանի պատճառ):
Կարծում եմ, հանդիպելով նման իրավիճակի, նախ անհրաժեշտ է սթափ մտածել, թե ո՞ւմն է "մեղքը"… Հիշում եմ, հորս ընկերներից մեկը 3 անգամ ամուսնացավ ու ամուսնալուծվեց երեխա չունենալու պատճառով: Ու արդյոք այդ դեպքում նրանը չէր մեղքը, քանզի կարծում եմ դժվար թե նրա 3 կինն էլ անպտուղ լինեին:
Անդրադառնալով իմ կարծիքին, շարունակեմ. Այսպես, նախ անհրաժեշտ է պարզել, թե ամուսիններից ով է անպտուղ և որն է անպտղության պատճառը: Կան դեպքեր, երբ այդ անպտղությունը կարելի է բժշկական միջամտության միջոցով վերացնել: Եթե այդ էլ չօգնի, անձամբ ես դեմ չեմ լինի պահել մի երեխայի, որի հայրը ամուսինս կլինի, կամ ինչու չէ, նաև որդեգրել երեխա: Չնայած կարծում եմ, երկու դեպքում էլ անձամբ ինձ համար գերադասելի կլիներ, եթե երեխան լիներ նորածին, քանզի 9 ամիսն արդեն բավական երկար ժամանակ կլինի, որն ինձ չի պատկանել, իսկ այդ 9 ամսից հետո պարզապես չէի ուզենա այլևս ակնթարթ կորցնել:
Երրորդ անձի միջոցով երեխա ծնելու գաղափարն ինձ այնքան էլ չի վախեցնում: Համաձայն կլինեմ դրան: Թեկուզ բեղմնավորումը կատարված լինի բնական ճանապարհով: Չէ որ եթե անպտղության "մեղավորը" ես եմ, ապա պիտի կարողանամ "մեղքերիս համար պատասխան տալ" ու պիտի կարողանամ համակերպվել, որ ամուսինս մեկ այլ կնոջից երեխա ունենա:
Ընկեցիկ երեխայի որդեգրելը ևս չեմ բացառում, քանզի այդ դեպքում 2 օգուտ կլինի՝ նախ ընտանիք կմտնի երեխան, հետո ինչ, որ այլ արյունով ու գենետիկայով, և երկրորդ, որբուկը ընտանիք ձեռք կբերի:
Ամեն դեպքում, երեխան աստծո պարգևն է: Չի կարելի արհամարհել այն շնորհը, որը տրված է բանական էակին: Ու հիշենք՝ ոչ մի երեխա մեղսավոր չի ծնվում, նա այդպիսին դառնում է դաստիարակության ու շրջապատի շնորհիվ:
Իրոք ցավալի կլինի..., բայց դե ինչպես ասում են աշխարհի վերջը չէ, կարելի է երեխա որդեգրել..., դրա պատճառով լքել սիրած էակին՝ չեմ ընդունում..., բայց հրաշքների հավատում եմ..., պատմեմ մի դեպք..., մեր մոտ մի շա՜տ երջանիկ զույգ կա, նրանք 14 տարի չէին կարողանում երեխա ունենալ, արդեն հույսները կտրել էին..., մտածում էին երեխա որդեգրելու մասին, բայց դե հույսները չէին կտրում, ինչպես ասում են՝ հույսը վերջում է մարում... բայց արի ու տես, որ այդ կինը, որն անպտուղ էր, այդքա՜ն տարիներ տարբեր բուժումներից հետո հղիացավ (հենց բժիշկներն էին հավաստիացնում, որ անհնար է...) և միանգամից զույգեր ունեցավ, մի՞ թե սա հրաշք չէ
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Անպտղությունը արդյունք է մայրության և/կամ հայրության զգացողության բացակայության, այն սիրո էներգետիկայի բացակայության, որը ստիպում է երկու բջիջներին միանալ իրար` սիրո հոսքի մեջ, ու նոր, գեղեցիկ պտուղ ստեղծել: Իսկ որդեգրումից հետո պտղավորում է լինում, քանի որ առաջանում է այդ զգացողությունը և պրոյեկտվում է վերցված երեխայի վրա, ու այստեղից սեփականն ունենալը մեկ քայլ է` սիրո մեկ քայլ:
Կարդում ու մտածում եմ, որ ամեն մի երեխա դա մեծ ու գեղեցիկ սրիո պտուղ է: Շատ գեղեցիկ է հնչում, բայց…Նախ ասեմ, որ իմ մայրը ծնվել է իր ծնողների ամուսնությունից 11 տարի հետո, և կարծում եմ, որ եթե այդ ընտանիքում սեր չլիներ, նրանք վաղուց բաժանված կլինեին, իսկ սեր կար , բայց չկար երեխան, այդ դեպքում ու՞ր մնաց օրինաչափությունը՞…Ո՞րն էր այդ սիրո պտղի ուշացման պատճառը:Անպտղությունը արդյունք է մայրության և/կամ հայրության զգացողության բացակայության, այն սիրո էներգետիկայի բացակայության, որը ստիպում է երկու բջիջներին միանալ իրար` սիրո հոսքի մեջ, ու նոր, գեղեցիկ պտուղ ստեղծել: Իսկ որդեգրումից հետո պտղավորում է լինում, քանի որ առաջանում է այդ զգացողությունը և պրոյեկտվում է վերցված երեխայի վրա, ու այստեղից սեփականն ունենալը մեկ քայլ է` սիրո մեկ քայլ:
Եվ կարող ե՞ս ինձ բացատրել, թե ի՞նչ օրինաչափությամբ են լույս աշխարհ գալիս բռնաբարության արդյունքում ծնված երեխաները…Ու՞ր մնաց մայրության կամ հայրության զգացողությունը…
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Թույլ տուր քեզ հետ չհամաձայնվել, ես դա բացառում եմ սեփական փորձից ելնելով, քանի որ, ես անչափ սիրում եմ իմ կնոջը և 100+%-ով համոզված եմ որ նա էլ ինձ է անչափ սիրում, և երկուսիս մոտ էլ առկա է մայրության և/կամ հայրության զգացողություն, սակայն փաստը մնում է այն, որ մենք դեռ երեխա չունենք: Այո որոշակիորեն դու ճիշտ ես, եթե չկա ՍԵՐ ապա առողջ, բայց միմյանց նկատմամբ անտարբեր մարդկանց մոտ գրեթե ոչինչ չի ստացվում, սակայն եթե առկա են որոշակի լուրջ առողջական (ֆիզիոլոգիական) խնդիրներ, ապա միայն ՍԵՐ-ը այստեղ չի կարող ամբողջ հարցը լուծել, այնպես որ ես բացարձակապես համաձայն չեմ, որ Անպտղությունը արդյունք է մայրության և/կամ հայրության զգացողության բացակայության:
Իսկ ընդհանուր առմամբ, ճիշտ է, ՍԵՐ-ն է ամեն գեղեցիկի սկիզբը:
Օգնիր ինձ Մարիամ…:
Պ. Սևակ
Հենց նոր վազող տողի միջոցով հայտարարություն գնաց, որտեղ խոսվում էր "սուրոգատ մայրերի" ինստիտուտի մասին, փնտրվում էին 18-35 տարեկան սուրոգատ մայրեր - երեխածին կամ կաթնատու ֆունկցիաների համար (բայց ինչ կոպիտ հնչեց ): Այն գործում է "Մոր և Մանկան կենտրոնում": Փաստորեն Հայաստանը ևս սկսել է այդ ուղղությամբ զարգանալ ու դա, կարծում եմ, ողջունելի հանգամանք է:
Կարծում եմ լավագույն տարբերակը երեխա որդեգրելն է… բարդ հարց է իրականում… բայց ես չէի լքի իմ սիրած մարդուն իր անպտղության պատճառով…
մի դասախոս ունեմ… ինքն ու ամուսինը քսան տարի ամուսնացած էին ու երեխաներ չունեին… բժիշկներն իրենց ասել էին, որ իրարից զատ կարող են երեխաներ ունենալ, միայն իրար հետ չի լինի, բայց շատ էին իրար սիրում, չբաժանվեցին… մի աղջիկ որդեգրեցին, որին հրաշալի անձնավորություն են դաստիարակել, իմ տարիքի աղջիկ է արդեն… կարծես չգիտի էլ, որ որդեգրած է ինքը…
իսկ երբ այդ ամուսիններին նայում եմ… թե ինչպես են մինչև հիմա իրար թև-թև ընկած զբոսնելու գնում, իրար հետ այնքան սիրով, կարծես նոր սիրահարված լինեն… հիանում եմ պարզապես…
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Եթե այդպիսի բան պարզվեր, ավելի ուժեղ կսիրեի նրան, սարի պես մեջքին կկանգնեի այդ ծանրագույն պահին… Չեմ էլ կարողանում պատկերացնել, որ կարելի է այլ կերպ վարվել… Ինչ վերաբերում է սերունդ թողնելուն, ապա երեխա որդեգրելու տարբերակը միշտ էլ կա…
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ