Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456
Ցույց են տրվում 76 համարից մինչև 82 համարի արդյունքները՝ ընդհանուր 82 հատից

Թեմա: Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

  1. #76
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,964

    Պատ. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է լսել ձեր տեսակետն այս հարցի շուրջ. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է:
    Կշարունակեի վերաբերվել այնպես, ինչպես մինչ այդ: Ամուսնալուծության պատճառ չէր դառնա ինձ համար: Արհեստական բեղմնավորման տարբերակը չէի ընտրի: Այլ կնոջ միջոցով երեխա ունենալը կամ ուրիշի հետ կնոջը կիսելը՝ երեխա ունենալու նպատակով, անձամբ ինձ համար կատարյալ տխմարություն է՝ հավասար անբարոյականության. անընդունելի է:

    Կառաջարկեի կնոջս երեխաներ որդեգրել:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (07.02.2010), E-la Via (27.03.2010), eduard30 (28.01.2010), Quyr Qery (25.12.2016), Yevuk (28.01.2010), Մանոն (10.02.2010)

  3. #77
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,443
    Բլոգի գրառումներ
    5

    Պատ. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    Մայրանում են` մայր չդառնալով

    Արդեն 5 տարի է` ինչ փոխնակ (суррогат) մայրության մեթոդը կիրառվում է Հայաստանում, որպես մարդու վերարտադրողականությանը նպաստող միջոց:

    «Թեև մեզանում դեռևս դժվար է ընկալվում փոխնակ մայրությունը, այնուհանդերձ մարդիկ աստիճանաբար սկսում են հավատալ և ընդունել այս մեթոդը, և դրա ապացույցն այս ճանապարհով ծնվող երեխաների տարեցտարի աճն է»,-ասում է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը:
    Այս տարբերակն օգնում է ընտանեկան զույգին ունենալ երեխա այն դեպքում, երբ կնոջ օրգանիզմը լուրջ հիվանդության կամ արգանդի բացակայության պատճառով ի վիճակի չէ կրելու հղիություն:

    Սուռոգատ մայրը կատարում է այսպես ասած` ինկուբատորի դեր` 9 ամիս իր արգանդում մեծացնելով փորձանոթում ստացված` կենսաբանական ծնողներից վերցրված սաղմը: Ծնվելուց հետո երեխան հանձնվում է կենսաբանական ծնողներին, իսկ փոխնակ մայրն իր աշխատանքի դիմաց ստանում է 10.000-12000 դոլլարին համարժեք դրամ` ՀՀ օրենքի սահմանում նախապես նոտարի մոտ կնքված պայմանագրին համապատասխան: Այս ճանապարհով երեխա ունենալ ցանկացողներին անհրաժեշտ է լրացուցիչ` նվազագույնը 5000 դոլար` տարբեր տեսակի հետազոտությունների համար:

    «Երեխան բացարձակապես ժառանգական որևէ կապ չի կարող ունենալ փոխնակ մոր հետ, ուստի հետագայում մայրերի միջև հավանական խնդիրները գրեթե բացառվում են, քանի որ նախ երեխան օրինական ձևով է հանձնվել իր իսկ կենսաբանական ծնողներին, և մյուս կողմից անհրաժեշտության դեպքում բժշկագենետիկական փորձաքննությունը ևս մեկ անգամ կհաստատի այդ փաստը»,- նշում է պրոֆեսոր Գեորգի Օկոևը:
    Պրոֆեսորի հավաստմամբ, փոխնակ մայր դառնալ ցանկացողները Հայաստանում շատ են, սակայն համապատասխան ստուգում անցկացնելուց հետո նրանց թիվը բավական կրճատվում է: Այսինքն, եթե ամսվա կտրվածքով դիմումները 10-ն են, ապա նրանցից բժշկական պահանջներին համապատասխանում են միայն 2-ը: Ըստ այդմ էլ՝ կենսաբանական ծնողներ դառնալու պահանջը մնում է շատ ավելի:

    «Փոխնակ մայր դառնալու համար դիմող կինը պետք է լինի հոգեկան և սոմատիկ առողջ վիճակում, տարիքային սահմանը լինի 18-35-ը, ինքնուրույն ծննդաբերած մեկ կամ ավելի երեխայի առկայությունը ցանկալի է»,- ասում է պրոֆեսոր Օկոևը: Վերջինիս խոսքերով լինում են դեպքեր և այն էլ ոչ հազվադեպ, երբ փոխնակ մոր դերը ստանձնում են զույգերի հարազատները, այսինքն քույրը եղբոր համար, քույրը քրոջ կամ նույնիսկ մայրն աղջկա համար` ելնելով, իհարկե ֆինանսական վիճակից: Այս դեպքում նույնպես կնքվում է համապատասխան նոտարական պայմանագիր, բայց առանց ֆինանսական փոխհատուցման պահանջի:

    Հայ Առաքելական եկեղեցին պաշտոնական որևէ դիրքորոշում չի արտահայտել այս հարցի շուրջ: Սակայն մեր հարցին ի պատասխան, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, որ Հայ եկեղեցին ընդունելի չի համարում փոխնակ մայրությունը` համարելով այն որպես զուտ կոմերցիոն գործարք՝ դեմ բոլոր բարոյական նորմերին:

    «Փոխնակ մայրությունն առաջին հերթին քայքայում է մոր եւ երեխայի սրբագույն կապը: Ցավոք, այս մեթոդով ծնվող երեխաների թիվը մեծ տարածում է գտել ողջ աշխարհում, սակայն Առաքելական եկեղեցու համար միանշանակ այն ընդունելի չէ` ելնելով Աստծո սկզբունքներին դեմ գնալու հանգամանքից »,-նշեց Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
    Աղբյուր՝ a1plus.am

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (27.03.2010)

  5. #78

    Պատ. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    [B][CENTER]Հայ Առաքելական եկեղեցին պաշտոնական որևէ դիրքորոշում չի արտահայտել այս հարցի շուրջ: Սակայն մեր հարցին ի պատասխան, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, որ Հայ եկեղեցին ընդունելի չի համարում փոխնակ մայրությունը` համարելով այն որպես զուտ կոմերցիոն գործարք՝ դեմ բոլոր բարոյական նորմերին:

    «Փոխնակ մայրությունն առաջին հերթին քայքայում է մոր եւ երեխայի սրբագույն կապը: Ցավոք, այս մեթոդով ծնվող երեխաների թիվը մեծ տարածում է գտել ողջ աշխարհում, սակայն Առաքելական եկեղեցու համար միանշանակ այն ընդունելի չէ` ելնելով Աստծո սկզբունքներին դեմ գնալու հանգամանքից »,-նշեց Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
    Հետաքրքիր է թե ինչով է դեմ բարոյական նորմերին : Ես օրինակ վատ բան չեմ տեսնում դրա մեջ: Կարևորը զույգերն իրար չեն դավաճանում ու ծնվող երեխան էլ հենց իրենց միսն ու արյունն է:
    И жили они долго и счастливо, пока не встретились...

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (27.03.2010), Լուսաբեր (27.03.2010)

  7. #79
    Պատվավոր անդամ aerosmith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2007
    Տարիք
    26
    Գրառումներ
    1,776

    Պատ. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    ոչինչ չէի անի, կփոռձեի միասին գնայինք բժշկի ու փորձեինք պարզել բուժվող պրոբլեմ է թե ոչ։ Իսկ եթե մի քանի փորձից հետո ոչ մի դրական տեղաշարժ չլիներ, ապա ձեռնամուխ կլինեինք երջանկացնել մանկատան ինչ-որ երեխայի։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (27.03.2010), Դարք (27.03.2010)

  9. #80
    Սկսնակ անդամ mxmxm1-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    37
    ամուսնության հիմքում նախ դրված է անձը,որին սիրում ես..
    ոչ ոք չի ամուսնանում ուղղակի երեխա ունենալու համար..
    երբ գտնում ես նրան -մոտավորապես գերիշխողն այս միտքն է` նա ինձ հետ է ապրելու:
    հետո գալիս է միտք` նա երեխա է նվիրելու ինձ`մեր երեհային..


    զգացել եմ առաջին երեհայի կորուստը ..շշնջացի կնոջս. մենք երեխա էլի կունենանք,իսկ դու միակն ես...

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (15.05.2010), melancholia (25.06.2014), ՆանՍ (21.07.2010), Նարե (15.05.2010)

  11. #81
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,443
    Բլոգի գրառումներ
    5
    Հանգամանքների բերումով էլի հայտնվեցի էս թեմայում ու հիմա մի հարց ա հետաքրքրում, որ էս թեմայի հետ շատ քիչ ա առնչվում.
    այ Առաքելական եկեղեցին պաշտոնական որևէ դիրքորոշում չի արտահայտել այս հարցի շուրջ: Սակայն մեր հարցին ի պատասխան, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, որ Հայ եկեղեցին ընդունելի չի համարում փոխնակ մայրությունը` համարելով այն որպես զուտ կոմերցիոն գործարք՝ դեմ բոլոր բարոյական նորմերին:

    «Փոխնակ մայրությունն առաջին հերթին քայքայում է մոր եւ երեխայի սրբագույն կապը: Ցավոք, այս մեթոդով ծնվող երեխաների թիվը մեծ տարածում է գտել ողջ աշխարհում, սակայն Առաքելական եկեղեցու համար միանշանակ այն ընդունելի չէ` ելնելով Աստծո սկզբունքներին դեմ գնալու հանգամանքից »,-նշեց Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
    Եկեղեցին իրան ինչի՞ տեղ ա դրել։

    Ակտիվացնենք թեման։ Հիմա ֆբ-ի որոշ խմբերի անդամ հանդիսանալով տեսնում եմ, ինչքան շատ մարդիկ նման խնդիրներ ունեն։ Ու հետաքրքիր է, թե այս 4 տարիների ընթացքում ի՞նչ է փոխվել մեր մտածելակերպի մեջ։

  12. #82
    Եսիմ Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    945
    Ծնունդին պտուղ կնվիրեի

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cassiopeia (25.12.2016)

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •