Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 83 հատից

Թեմա: Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

  1. #1
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    836

    Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    Իմ կարծիքով ամուսնալուծությունների դրդապատճառներից է նաև ամուսիններից մեկնումեկի անպտղությունը: Առաջին հայացքից «թեթև» թվացող այս խնդիրը իրականում շատ ծանր են տանում անգամ ամենասիրող ամուսինները: Անպտղությունը ճեղքվածք է առաջացնում նրանց միջև, իսկ երբեմն էլ մեծերի անզգույշ խորհուրդները կարող են հասցնել ամուսնալուծության: Նման ընտանիքների ամրությունը կարող են պահպանել իսկապես իրար սիրող, հասկացող, բարձր զարգացածության տեր նվիրյալները:
    Հետաքրքիր է լսել ձեր տեսակետն այս հարցի շուրջ. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է:

  2. #2
    Մշտական անդամ Script-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    160

    Re. Ամուսնական անհավատարմության և ամուսնալուծությունների դրդապատճառները

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը

    Շատ բարդ հարց ես բարձրացրել, ցանկացած մարդու համար երեխան ամենացանկալի երևույթն է, բայց իմ կարծիքով երեխայի բացակայությունը պատճառ չի ,որ կորցնես սիրածդ էակին:
    Пустые закаты. Пустые рассветы.
    Зачем они мне, если ты снова где-то?..
    Чужие глаза. Голоса в телефоне.
    Весь мир без тебя - черно-бел и огромен.

  3. #3
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,464
    Բլոգի գրառումներ
    5

    Re. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    Մանոնը ինչպես միշտ առաջ ընկավ… Չնայած դա նրա կենսափորձի մեծությունից է գալիս, որ այսպիսի հրատապ թեմաների է անդրադառնում: Թեման առանձնացրեցի, քանզի կարծում եմ, որ սա ևս հույժ կարևոր թեմա է առանձին քննարկման համար:
    Վերջերս մի այսպիսի պատմություն լսեցի (ի դեպ իրական): Գերմանիայում ապրող մի ամուսնական զույգ բավական երկար տարիներ երեխա չի կարողացել ունենալ: Եվ կինը՝ ամուսնու համաձայնությամբ հարաբերություններ ունենալով մեկ այլ տղամարդու հետ, նրանից երեխա է ունեցել: Կա նաև հակառակ երևույթը՝ երբ տղամարդու սերմնաբջիջով արհեստական բեղմնավորում է կատարվում երրորդ կին՝ պայմանով, որ երեխան տրվելու է հոր ընտանիքին:

    Ավելացվել է 7 րոպե անց
    Հաճախ պատահում է, որ անպտղությունից դրդված ծնողները երեխա են որդեգրում: Սակայն ինչքան էլ դրան դիմեն, ընտանեկան հոգեբանության մեջ ճեղքվածք կտա այն հանգամանքը, որ չկա արյունակից զավակ, չկա ազգը շարունակող:
    Ինչպե՞ս վարվել նման դեպքում…
    Հայաստանյան պայմաններում վերը հիշված դեպքը կարծում եմ բավական բացասական արդյունք կունենա: Սակայն արդյո՞ք կա այլ ելք… Ամուսնալուծությո՞ւն, երեխայի որդեգրություն, թե երեխածնություն մեկ այլ կնոջ կամ տղամարդու օգնությամբ…
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 08.11.2007, 16:56: Պատճառ: Գրառման ավելացում

  4. #4
    շշմած ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Հասցե
    Մյունխեն
    Գրառումներ
    7,809

    Re. Ամուսնական անհավատարմության և ամուսնալուծությունների դրդապատճառները

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով ամուսնալուծությունների դրդապատճառներից է նաև ամուսիններից մեկնումեկի անպտղությունը: Առաջին հայացքից «թեթև» թվացող այս խնդիրը իրականում շատ ծանր են տանում անգամ ամենասիրող ամուսինները: Անպտղությունը ճեղքվածք է առաջացնում նրանց միջև, իսկ երբեմն էլ մեծերի անզգույշ խորհուրդները կարող են հասցնել ամուսնալուծության: Նման ընտանիքների ամրությունը կարող են պահպանել իսկապես իրար սիրող, հասկացող, բարձր զարգացածության տեր նվիրյալները:
    Հետաքրքիր է լսել ձեր տեսակետն այս հարցի շուրջ. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է:
    Անպտղությունն իհարկե տխուր փաստ է, սակայն կարծում եմ՝ այն չպիտի վճռորոշ լինի ընտանիքի կայացման կամ փլուզման գործում, եթե զույգն իսկապես ամուսնացել է նախ և առաջ միմյանց հետ լինելու համար:

    Կոնկրետ իմ ու զուգընկերոջս դեպքում անպտղությունը ոչ մի նշանակություն ունենալ չի կարող /թեև մեզ մոտ կարծում եմ չկան նման խնդիրներ/, որովհետև երկուսս էլ մտածում ենք որդեգրման մասին՝ անկախ այն փաստից, որ կարող ենք ունենալ սեփական երեխաները: Կարևորը երեխա դաստիարակելն ու մեծացնելն է. կարևոր չի այն փաստը, թե ում արգանդից է ծնվել՝ քո, թե մեկ ուրիշի: Համենայնդեպս, մեզ համար դա այդպես է:
    “Fairy tales are more than true: not because they tell us that dragons exist, but because they tell us that dragons can be beaten.”

  5. #5
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    303

    Re. Ամուսնական անհավատարմության և ամուսնալուծությունների դրդապատճառները

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով ամուսնալուծությունների դրդապատճառներից է նաև ամուսիններից մեկնումեկի անպտղությունը: Առաջին հայացքից «թեթև» թվացող այս խնդիրը իրականում շատ ծանր են տանում անգամ ամենասիրող ամուսինները: Անպտղությունը ճեղքվածք է առաջացնում նրանց միջև, իսկ երբեմն էլ մեծերի անզգույշ խորհուրդները կարող են հասցնել ամուսնալուծության: Նման ընտանիքների ամրությունը կարող են պահպանել իսկապես իրար սիրող, հասկացող, բարձր զարգացածության տեր նվիրյալները:
    Հետաքրքիր է լսել ձեր տեսակետն այս հարցի շուրջ. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է:
    Manon ջան, ասեմ որ այս հարցադրումը շատ ցավոտ թեմա է ինձ համար, սակայն այնուամենայիվ արտահայտեմ կարծիքս: Ես արդեն 2-ից մի քիչ ավել տարի է ինչ ամուսնացած եմ (մինչ ամուսնանալը ես իմ ներկայիս կնոջ հետ «ընկերություն եմ արել» մոտ 5 տարի) և առայժմ երեխա չունենք, պատճառը երևի հասկանալի է, սակայն կարող եմ մի բան հաստատ ասել. Դա չի կարող անձամբ ինձ համար ամուսնալուծվելու հիմք հանդիսանալ : Ասեմ ավելին, ես զգում եմ որ մեր սերը ավելի է ուժեղացել և այն ավելի ու ավելի է մեզ մտերմացնում այդ «չարիքի» դեմ պայքարի ընթացքում, քանի որ ես գտնում եմ, եթե իրոք սիրում ես մեկին, ապա ոչ մի արգելք չի կարող բաժանել իրար իսկապես սիրող անձանց, սիրող մարդիք պետք է բոլոր դժվարությունները հաղթահարեն միասին, այլ ոչ թե լքեն կողակցին նեղ պահերին: Ես գիտեմ մի բան. Այս աշխարհում չկա չլուծվող հարց, չկա «չկա» բառը, պարզապես պետք է համբերատար լինել և ամեն կերպ փորձել գտնել ելքը ցանկացած իրավիճակից:
    Ընդհանուր առմամբ Manon-ը ճիշտ է, որ
    ամուսնալուծությունների դրդապատճառներից է նաև ամուսիններից մեկնումեկի անպտղությունը
    իսկ այն որ
    Անպտղությունը ճեղքվածք է առաջացնում նրանց միջև, իսկ երբեմն էլ մեծերի անզգույշ խորհուրդները կարող են հասցնել ամուսնալուծության:
    , ապա դա ճիշտ է, սակայն եթե մարդ շարժվում է սեփական ուղեղով և սրտով, ապա դա էլ հիմք չի, իսկ եթե նա չի կարողանում շարժվել սեփական ուղեղով և մեծապես կախում ունի այլ անձանց կարծիքից, ապա ցանկացած բան այդ ընտանիքի համար կարող է ամուսնալուծության պատճառ դառնալ: Ես լիովին համամիտ եմ որ,
    ընտանիքների ամրությունը կարող են պահպանել իսկապես իրար սիրող, հասկացող, բարձր զարգացածության տեր նվիրյալները:
    , այնպես որ մի խորհուրդի պես բան ասեմ դեռ չամուսնացածներին.
    Ամուսնանալուց առաջ լավ մտածեք և համոզվեք, որ դուք իրոք սիրում եք նրան ում հետ ցանկանում եք անցկացնել Ձեր ողջ մնացած կյանքը, քանի որ կյանքը որքան ուրախ և հեշտ է թվում մինչ ամուսնանալը, այնքան և նույնիսկ ավելի դժվար կարող է դառնալ ամուսնանալուց հետո:
    Հ.Գ Հանկարծ շատ լուրջ ու երկար-բարակ չմտածեք ու որոշեք չամուսնանալ, մեր ազգը պետք է շատանա և դրա տրամաբանական շարունակությունը՝ տես ստորագրությունս:
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

  6. #6
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    27

    Re. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով ամուսնալուծությունների դրդապատճառներից է նաև ամուսիններից մեկնումեկի անպտղությունը: Առաջին հայացքից «թեթև» թվացող այս խնդիրը իրականում շատ ծանր են տանում անգամ ամենասիրող ամուսինները: Անպտղությունը ճեղքվածք է առաջացնում նրանց միջև, իսկ երբեմն էլ մեծերի անզգույշ խորհուրդները կարող են հասցնել ամուսնալուծության: Նման ընտանիքների ամրությունը կարող են պահպանել իսկապես իրար սիրող, հասկացող, բարձր զարգացածության տեր նվիրյալները:
    Հետաքրքիր է լսել ձեր տեսակետն այս հարցի շուրջ. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է:
    Մտածելու տեղիք է տալիս հարցդ, Մանոն ջան, չգիտեմ ինչ կանեի, գիտեմ միայն, որ երեխան ինձ համար ամենացանկալի բանն է աշխարհում, ես դա համարում եմ կնոջ առաջին պարտավորվածությունը բնության մոտ…

    Գուցե և որդեգրեինք երեխա, գուցե դիմեինք Վերոնիկայի նշած մեթոդներին, բայց ընտանիքն առանց սերունդ մի տեսակ անկատար է
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  7. #7
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,251

    Re. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    ինձ թվումա ամենալավ եղանակը Վերոնիկայի նշած 3-րդ տարբերակնա

  8. #8
    Մտածող Մականուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    39
    Գրառումներ
    162

    Re. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    Միանշանակ ընդունում եմ երեխա որդեգրելու տարբերակը և եթե հաշվի առնենք, որ այս դեպքում երեխան գենետիկորեն բացարձակապես օտար է ծնողներին ապա վերը նշված երրորդ տարբերակը փայլուն լուծում է: Երեխան գենետիկորեն, կրկնում եմ գենետիկորեն, կիսով չափ կլինի հարազատ:
    Ես մի դեպք գիտեմ իմ ծանոթների շրջանակից, երբ կինը անպտուղ է և ամուսինների միջև երկար տարիներ քննարկումներ են գնացել երեխա որդեգրելու շուրջ (կինը դժվարացել է ընդունել ամուսնու ուրիշ կնոջը բեղմանվորելու տարբերակը) մինչև որ օրերից մի օր ամուսինը տուն է բերում նորածնի և հայտարարում, որ իր զավակն է, վճարել է մի կնոջ, որ իրենից երեխա ունենա: Ամեն ինչ հարթվեց, կինը երեխային մեծացրել է սեփական զավակի պես: Տղան իմ տարիքին է և արդեն վաղուցվանից գիտի իր ծագման մասին ու աշխարհում բոլորից շատ սիրում է մորը:

  9. #9
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    303

    Re. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Մտածելու տեղիք է տալիս հարցդ, Մանոն ջան, չգիտեմ ինչ կանեի, գիտեմ միայն, որ երեխան ինձ համար ամենացանկալի բանն է աշխարհում, ես դա համարում եմ կնոջ առաջին պարտավորվածությունը բնության մոտ…

    Գուցե և որդեգրեինք երեխա, գուցե դիմեինք Վերոնիկայի նշած մեթոդներին, բայց ընտանիքն առանց սերունդ մի տեսակ անկատար է
    Apsara ջան, քեզ հետ համամիտ եմ , սակայն մասամբ: Այո, ճիշտ է որ երեխան ամենացանկալի բանն է աշխարհում, բայց, ըստ իս, ամենևին չի նշանակում որ ընտանիքը անկատար է առանց սերունդ, կան բազում ընտանիքներ, որտեղ առկա է սերունդ, սակայն նրանց ամենևին էլ չես անվանի կատարյալ, ընտանիքը կատարյալ է սիրո, բոխընբռնման, փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության մեջ: Եթե կինը կամ տղամարդը անպտուղ է, ամնեևին չի նշանակում թե նա թերի մարդ է, նա կարող է շատ ավելի լիակատար մարդ լինել քան շատ ու շատ «պտղատու» անձիք: Եթե Ձեր ամուսինը կամ կինը անպտուղ են, ապա պետք չե երես թեքել նրանից, պետք չե նրան մենակ թողնել այդ դժվարության դեմ մեն-մենակ, այս աշխարհում ոչինչ երաշխավորված չե, չե որ նրա փոխարեն շատ հավանական է որ կարող է հայտնվեյիք նաև դուք, և ինչպե՞ս Ձեզ կզգայիք նման պարագայում, եթե Ձեզ լքեր Ձեր սիրեցյալը, հավանաբար կցանկանայիք նաև մեռնել: Պետք է գիտակցել որ դա միայն մեկի խնդիրը չե, այլ երկուսիդ, չե՞ որ դուք ընտանիք եք, մեկ միություն, մեկ միավոր և դուք երդում եք տվել եկեղեցում ասելով «Տեր եմ» իսկ կինը «հնազանդ եմ» իսկ դրանք զուտ արարողակարգի բառեր չեն և այդ բառերը դուք ասել եք երկուսով, ինչը նշանակում է որ կան դեպքեր երբ կինն է «տեր» իսկ տղամարդը «հնազանդ»: Ես նորից եմ կրկնում, (և հավատացեք ինձ, ես ունեմ այդ դառը փորձը և ձեզանից ոչ մեկին չեմ ցանկանա, որ իրականում իմանաք թե դա ինչ է) այս աշխարհում չկա չլուծվող հարց, չկա «չկա» բառը, ցանկացած հարց լուծվող է, պարզապես պետք է համբերատար լինել և դիմակայել կյանքի ցանկացած դժվարություններին, իսկ այդ դժարությունները, հաստատ համոզված եղեք, ավելի հեշտ է հաղթահարել երբ կողքիդ կանգնած է քո սիրեցյալը: Երբեք մի հուսահատվեք, երբեք մի լքեք Ձեր սիրելիին և դուք անպայման կհասնեք բաղձալի արդյունքին(այս խորհուրդը ինձ տվել է ակումբի իմ բարեկամներից մեկը): Ինչև է Սիրեք Զմիմիանս, աշխարհում ամեն գեղեցիկ, լավ բան սիրո պտուղ է, սերն է ամենակարևոր բանն աշխարհում, մնացածը երկրորդական բաներ են:
    Հ.Գ Իսկ թե տվյալ խնդիրը ինչպես կլուծի զույգը, դա արդեն նրանց ընտրությունն է, բայց որ իրար սիրող զույգերը կլուծեն այդ խնդիրը, ես դույզն ինչ կասկած չունեմ:
    Վերջին խմբագրող՝ Kheranyan: 09.11.2007, 10:41:
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

  10. #10
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    31
    Գրառումներ
    8,375

    Re. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    Սկզբում կփորձեինք միասին լուծել խնդիրը բժիշկների օգնությամբ, թե չստացվեր՝ կվորդեգրեինք: Ես համենայնդեպս պատրաստ եմ իմ սիրեցյալի հետ դիմել այդ քայլին:

  11. #11
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,464
    Բլոգի գրառումներ
    5

    Re. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    Բոլորդ գրեթե դեմ չարտահայտվեցիք այն մտքին, որ երրորդ դեպքը հնարավոր տարբերակ է ու ինչու չէ, նաև բավական լավ լուծում է: Սակայն չեմ կարծում, թե ակնհայտ չի, որ մայրը (եթե նա մանկածին "գործարան" չէ պարզապես) իր զավակից երբեք չի հրաժարվի: Չեք կարծում, որ նորմալ բեղմնավորումից ու մնացյալ 9 ամիսներից հետո կտրականապես կհրաժարվի իր զավակին հանձնել օտարների:

  12. #12

    Re. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    ... մայրը (եթե նա մանկածին "գործարան" չէ պարզապես) իր զավակից երբեք չի հրաժարվի: Չեք կարծում, որ նորմալ բեղմնավորումից ու մնացյալ 9 ամիսներից հետո կտրականապես կհրաժարվի իր զավակին հանձնել օտարների:
    ԵՎ ճիշտ էլ կանի ։ Ես հասկանում եմ , որ երբեմն մարդիկ չեն կարողանում երեխա ունենալ , միակ լուծում տենում եմ երեխա որդեգրելու մեջ։ Իսկ մայրն իր երեխաին թող չտա ուրիշի , դա սխալ է Բա էդ երեխան ի՞նչ ապրումեր կունենա

  13. #13
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,251

    Re. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլորդ գրեթե դեմ չարտահայտվեցիք այն մտքին, որ երրորդ դեպքը հնարավոր տարբերակ է ու ինչու չէ, նաև բավական լավ լուծում է: Սակայն չեմ կարծում, թե ակնհայտ չի, որ մայրը (եթե նա մանկածին "գործարան" չէ պարզապես) իր զավակից երբեք չի հրաժարվի: Չեք կարծում, որ նորմալ բեղմնավորումից ու մնացյալ 9 ամիսներից հետո կտրականապես կհրաժարվի իր զավակին հանձնել օտարների:
    եթե կան մայրեր, որ երեխային տանում են մանկատուն ու իրենց զավակին թողնում են չգիտեսինչ պայմաններում, ապա կգտնվեն մայրեր որոնք իրենց երեխային կտան քիչ թե շատ ապահով ձեռքերին

  14. #14
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    27

    Re. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլորդ գրեթե դեմ չարտահայտվեցիք այն մտքին, որ երրորդ դեպքը հնարավոր տարբերակ է ու ինչու չէ, նաև բավական լավ լուծում է: Սակայն չեմ կարծում, թե ակնհայտ չի, որ մայրը (եթե նա մանկածին "գործարան" չէ պարզապես) իր զավակից երբեք չի հրաժարվի: Չեք կարծում, որ նորմալ բեղմնավորումից ու մնացյալ 9 ամիսներից հետո կտրականապես կհրաժարվի իր զավակին հանձնել օտարների:
    Վերա ջան պատկերացրու, որ հիմա այնքան շատ են "մայրերը", որ նորածին զավակին թողնում են ծննդատանը ու գնում, փախնում /այս բառը ավելի ճիշտ է/: Քո նշած տարբերակը Հայաստանում մեկ այլ ձև են լուծում, գնում են ծննդատուն, բավականին մեծ գումար են մուծում բժշկին, ու հերթական երեխան, որը լքվում է "մոր" կողմից, չեն տալիս մանկատուն, այլ ծննդականում իրեն "գնած" հոր և մոր անուններն է լինում:

    Ժող հեսա ինձ դատի են տալու,
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  15. #15
    Մշտական անդամ Script-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    160

    Re. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո նշած տարբերակը Հայաստանում մեկ այլ ձև են լուծում, գնում են ծննդատուն, բավականին մեծ գումար են մուծում բժշկին, ու հերթական երեխան, որը լքվում է "մոր" կողմից, չեն տալիս մանկատուն, այլ ծննդականում իրեն "գնած" հոր և մոր անուններն է լինում:

    Հետաքրքիրա, Apsara ջան բայց էդ հաստատ լրիվ ճիշտ տեղեկություններ են?
    Վերջին խմբագրող՝ Script: 09.11.2007, 17:59:
    Пустые закаты. Пустые рассветы.
    Зачем они мне, если ты снова где-то?..
    Чужие глаза. Голоса в телефоне.
    Весь мир без тебя - черно-бел и огромен.

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •