Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 83 հատից

Թեմա: Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

  1. #31
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,491
    Բլոգի գրառումներ
    5

    Re. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    Բայց կա մի ԲԱՅՑ:
    Հայ ընտանիքում ավելի արժեքավոր է ամուսնու ազգականների կարծիքը, ու եթե հանկարծ պարզվի, որ անպտուղ ընտանիք է նորաստեղծ ընտանիքը, պատկերացնում եք, թե ի՞նչ ճնշում կառաջանա խեղճ հարսի վրա, նույնիսկ մինչև պարզելը, թե անպտղության "մեղավորն" ով է: Եվ, ո՞րն է լուծումն այս դեպքում: Արդյո՞ք տղամարդը կկարողանա թևութիկնուք դառնալ իր տիկնոջը` անտեսելով իր ազգականների խոսակցությունները:

  2. #32

    Re. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը

    Եթե սիրում է կնոջն ու ուժեղ մարդ է, անպայման կկարողանա։ Չեմ հասկանում ինչ ասել է ամուսնու բարեկամներ դա կներեք "նրանց քթի գործը չէ", ով երեխա կունենա, երբ և ինչպես։ Եթե դա ամուսնու ծնողներն են, ապա ամուսինը ինքը այնքան կայացած պիտի լինի, որ ծնողներն իր փոխարեն չորոշեն խնդրում եմ չհասկանաք, որ ծնողներին քիչ հարգանք եմ ասում
    Ամեն դեպքում Ֆիդայի-ի ասածներին լրիվ համամիտ եմ ու համարում եմ լավագույն լուծում

  3. #33
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    30
    Գրառումներ
    853

    Re. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    Մարդու մտքին լինի...
    Իրականում` եթե իսկապես սիրում ես, էդ "ղզիկ" բարեկամների կարծիքները չէ, որ պետք է հաշվի առնել, հակառակ դեպքում դա սեր անվանելն սխալմունք կլինի:
    Կարող է թվալ, թե ջահել եմ, մաքուր եմ, դրա համար եմ այդպես խոսում, բայց իսկապես համոզված եմ, որ եթե սիրեմ, ոչ մի գնով /նույնիսկ բարեկամների/ բաց չեմ թողնի սիրած էակիս:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  4. #34

    Re. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց կա մի ԲԱՅՑ:
    Հայ ընտանիքում ավելի արժեքավոր է ամուսնու ազգականների կարծիքը, ու եթե հանկարծ պարզվի, որ անպտուղ ընտանիք է նորաստեղծ ընտանիքը, պատկերացնում եք, թե ի՞նչ ճնշում կառաջանա խեղճ հարսի վրա, նույնիսկ մինչև պարզելը, թե անպտղության "մեղավորն" ով է: Եվ, ո՞րն է լուծումն այս դեպքում: Արդյո՞ք տղամարդը կկարողանա թևութիկնուք դառնալ իր տիկնոջը` անտեսելով իր ազգականների խոսակցությունները:
    Համաձայն եմ, որ ազգականների ճնշող կարծիքի բայց-ը միշտ էլ կա՝ ընտանեկան ներքին խոհանոցին վերաբերող գրեթե ամեն հարցում, երբեմն ինձ թվում է, որ հայերի մոտ ամեն մի ազգական իր պարտքն է համարում ոչ թե խորհրդի կարգով օգնել, աջակցել, այլ սկզբից մինչև վերջ պնդել իր կարծիքի եզակի ճշտությունը՝ չթողնելով մարդն իր համար որոշի ապագայի անելիքները, դասավորի իր կյանքը: Չեմ ասում, որ բարեկամները անպայման վատն են ուզում, ամեն կերպ փորձում են խանագարել և այլն, բայց կան հարցեր, որ եթե ոչնչով օգնել չես կարող, ուրեմն մի պարտադրի կարծիքդ դիմացինին՝ էլ ավելի խճճելով նրան Չնայած, իմ կարծիքով, խելացի հայ տղամարդու համար այս դեպքում ոչ մի հարազատի կարծիք էլ արժեքավոր լինել չի կարող, եթե նա սիրում է իր կնոջը ու քաջ տեղյակ է, որ կան անպտղության դեմ պայքարի ամենատարբեր միջոցները
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  5. #35
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    7,033

    Re. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    Նախօրոք ներողություն սարկազմի համար, բայց նոր փորձեցի պատկերացնել երեխայի որդեգրության պրոցեսը:
    Ամուսինները մտնում են մանկատուն, սրահի աշխատողը մոտենում է և "Ո՞ր թվի եք ուզում, ի՞նչ սեռի, ի՞նչ գույնի":
    Ամուսիններն ասում են ցանկալի տվյալները, իսկ աշխատողը փորձում է նրանց համոզել որդեգրել այն երեխային, որի մայրն իր աչքի առաջ մահացել է ասենք թմրանյութի գերդոզավորումից (իհարկե այդ փաստը թաքցնելով ապագա ծնողներից), որովհետև "այդպիսի ապրանքը երկար է մնում":

    Ես համաձայն չեմ այն պնդմանը, թե երեխան անմեղ էակ է, քանզի ես, որպես բժիշկ, չեմ կարող բացառել ժառանգականության գործոնը:
    Որդեգրումը հիշեցնում է ռուսերեն ասած "кота в мешке": Չգիտես ինչ ես վերցնում:
    Ինքս անպտղության խնդիր ունենալու դեպքում կփորձեմ մնացած բոլոր տարբերակները, նոր կմտածեմ որդեգրման մասին, այն էլ այնպիսի երեխա, որի ծնողը (ծնողները) ոչ թե բերել հանձնել է մանկատուն, այլ զոհվել ինչ որ վթարից:
    De gustibus et coloribus non est disputandum.

  6. #36
    Արուսյակ Նալյան Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    30

    Re. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    Դառը թեմա եք քննարկում, սիրելի ֆորումցիներ, հենց հիմա, այսօր աչքիս առաջ "տառապում" է երկու զույգ, և դա կապված է չափազանց ծանր ապրումների հետ: Ոչ մեկիդ նման բախտ չէի ցանկանա... Բայց ուզում եմ այլ բան ասել. ոչ միայն որդեգրված երեխան է "кот в мешке', այլ, հավատացեք, ձեր սեփականն էլ նույնն է` դուք նրա հատկանիշների, ժառանգական հակումների, բնավորության և այլնի մասին ոչինչ չեք իմանալու. մի փոքրիկ էակ է`մի գլխով, երկու ձեռքով-ոտքով, հնգական մատերով /եթե Աստված տա, այդքանը նորմալ լինի/, որին դու տանում ես տուն և...: Ոչ էլ ամուսնուդ գենը և հատկանիշները գիտես, ոչ էլ անգամ քոնը... այս ամենը բացվում է հետզհետե կյանքի ընթացքում` դա էլ կյանքի դժվարությունն ու հրաշքն է: "Неопределенность вплетена в узор жизни".
    Կարծում եմ ելքը կյանքին վստահելու և ապրելու մեջ է, և ամեն պահի որոշումների համար բարոյական լուծում գտնելու ունակությունը:
    Անհատական կոնսուլտացիաների համար PM:
    http://www.dnforum.am - ԴՆ Ֆորում
    http://www.dn4um.com - DN For United Mankind Forum

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (25.12.2016)

  8. #37

    Re. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    Այս հարցին, ոչ ոք միանշանակ պատասխան տալ չի կարող: Այնքան դժվար է պատասխանել այս հարցին, որքան հեշտ է ասենք եգիբտական բուրգ կառուցել վայրկյանի 10000000-երորդական մասում:
    Ինչ վերաբերվում է գեներին կասեմ հետևյալը, ցանկացած պարագայում հոգեբանական գործոնը 99%-ոց դեր է խաղում, այսինքն երկու դեպքում էլ ծնողը կամ որդեգրողը մեղադրում է իրեն, որդեգրված երեխայի թերությունների համար մեղադրում է ինքն իրեն, այդ երեխային որդեգրելու, իսկ սեփական երեխայի «ոչ առողջական» թերությունների դեպքում էլի ինքն իրեն երեխային ճիշտ չդաստիարակելու համար:
    Իսկ չբերության խնդիրը այլ է, մի ամսագրում կարդացել եմ, որ մի զույգ 8 տարի երեխա չի ունեցել. արել են ամեն ինչ, ծախսել են հսկայական գումարներ՝ անօգուտ: Մի հասարակ մանկաբույժ նրանց խորհուրդ է տվել սեռական հարաբերության դիրք, որի ժամանակ կինը ուղղակի պառկում է կողքի վրա, այդպիսի հարաբերությունից մեկ շաբաթ անց կնոջ մոտ նկատվել էր բեղմնավորում: Այսպիսով՝ էլի բացատրությունը միանշանակ չէ, հոգեբաները ինչպես նաև բժիշկներից ոմանք պնդում են, որ դա ուղղակի հոգեբանական գործոն է, այսինքն զույգը այքնան է հավատացել դրան, որ իրենց մոտ ստացվել է, իսկ մյուս մասը պնդում են, որ սերմնահեղուկի ճանապարհի արգելքներից և սերմնահեղուկի բեղմանվորման համար ոչ բարենապաստ լինելուց է կախված և հարաբերության դիրքի փոփոխությունից ստացվել է:
    Մի խոսքով կարծում եմ, որ դրան պետք է վերաբերվել ոչ թե որպես հիվանդության այլ, որպես երևույթի արգելքի, որը պետք է ուղղակի հաղթահարել:
    Սակայն ինչպես նշվեց նախորդ գրառումներում, եթե հայ ընտանիքներում կնոջ մոտ առկա է չբերության հատկանիշ ապա այդպիսի ընտանիքները 99.9 %-ով քանդվում է:
    Կարծում եմ, որ այդպիսի զուգերը շրջապատի աջակցման կարիք ունեն: Եվ չպետք է նրանց հիվանդի նման նայել: Աստված մեծ է հավատանք և բոլորին կօրհինի և բալիկ կպարգևի հավատացած եմ:

  9. #38
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,169

    Re. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    Միայն թույլ մարդը կարող է թողնել իր սիրելիին նրա անպտուղ լինելու պատճառով : Մարդիկ իրենց կյանքը կապում են մեկմեկու ոչ թե երեխաների , այլ իրենց համար : Իսկ այդպիսի դեպքերում միշտ կարելի է որդեգրել : Այդ երեխան պակաս սիրելի չի լինի :

  10. #39
    Rock```Forever ! ! ! Արսեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2006
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    30
    Գրառումներ
    493

    Re. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    Այնպես, ինչպես մինչև պարզվելը
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.03.2008, 23:56:
    ...ներկերս վերջացել են...

  11. #40
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,005

    Re. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    Եթե պարզվի, որ ինքն էլ չի իմացել մինչ այդ կվերաբերվեմ նորմալ,միգուցե և ավելի շատ սիրեմ ու նվիրվեմ նրան: Երեխա կորդեգրենք ու ամեն ինչ նորմալ կլինի:
    Իսկ եթե պարզվի, որ գիտեր մինչ ինձ հանդիպելը ու ստել է, չգիտեմ ասում են "սերը կույր է",միգուցե կուրանամ ու ներեմ , իսկ միգուցե ջղայնանամ ու.... հասկացաք
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  12. #41
    Братва рвется к власти Brigada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Տարիք
    27
    Գրառումներ
    536

    Re. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    եթե ամուսնությունը հիմնված լինի սիրո և վստահության վրա,կհաշտվեի և երեխա կորդեգրեի
    Зимой и летом одним цветом

  13. #42
    Լիարժեք անդամ I love love-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.08.2008
    Գրառումներ
    93

    Re. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    Իրոք շատ ցավոտ թեմա է:Ցանկացած մարդ ընտանիք կազմելուց հետո մտածում է երեխայի մասին:Եթե ես նման բան իմանայի,երբեք նրան չէի լքի:Ես դեմ չեմ արհեստական բեղմնավորմանը կամ երեխա որդեգրմանը:Բայց,այ ինչ կլիներ իմ դեպքում,չեմ կարող ասել:

  14. #43
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,491
    Բլոգի գրառումներ
    5

    Re. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    Մի այսպիսի հարցադրում եմ ուզում առաջարկել.

    Ենթադրենք կինն անպտուղ չէ: Նա իր կրծքի տակ կրում է սիրելի ամուսնու երեխային: Բայց բժիկշկները նրա առաջ խնդիր են դնում: "Ձեր առողջական վիճակը չի ներում երեխա ծննդաբերել: Եթե դուք գնաք այդ քայլին, ապա ձեզ մահ է սպասվում": Պետք է ընտրություն կատարել ԿՅԱՆՔ-երի միջև, սեփական կյանքի ու երեխայի կյանքի միջև: Ինչպե՞ս կվարվեք դուք:

  15. #44
    շատ մի խորացի, լամպա ;) Razo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.06.2008
    Հասցե
    և բոլորդ եք, վաճառվում...
    Գրառումներ
    333

    Հրաշալի Re. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    Երևի ոչ մի բան էլ չէի անի:

    Ինքը ինչ մեղավորա...
    Շնչեք...

    Փողով չի

  16. #45
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,347

    Re. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի այսպիսի հարցադրում եմ ուզում առաջարկել.

    Ենթադրենք կինն անպտուղ չէ: Նա իր կրծքի տակ կրում է սիրելի ամուսնու երեխային: Բայց բժիկշկները նրա առաջ խնդիր են դնում: "Ձեր առողջական վիճակը չի ներում երեխա ծննդաբերել: Եթե դուք գնաք այդ քայլին, ապա ձեզ մահ է սպասվում": Պետք է ընտրություն կատարել ԿՅԱՆՔ-երի միջև, սեփական կյանքի ու երեխայի կյանքի միջև: Ինչպե՞ս կվարվեք դուք:
    Cassiopeia, նման դեպքում ճիշտ եմ գտնում պահպանել կնոջ կյանքը, քանի որ երեխան դեռ լույս աշխարհ չի եկել: Ճիշտ է, երեխայի մահվան դեպքում նույնպես բավականին մեծ ցավ կլինի հարազատների համար, բայց կնոջ մահվան դեպքին դժվար թե հասնի:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •