User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Անպտղություն

  1. #1
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անպտղություն

    Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում օրեցօր աճող անպտղությունը, գուցե աղտոտված էկոլոգիայից, արտասահմանից ներկրվող ոչ որակյալ սննդից, սթրեսներից...Ի՞նչ եք կարծում:

  2. #2
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անպտղություն

    Գաղտնիք չէ, որ անպտղության արդյունք կարող է լինել ինչպես կինը, այպես էլ տղամարդը: Եթե հայացք նետենք ներկայիս երիտասարդության վրա, ապա կտեսնենք, որ նրանք այն սերնդի մարդիկ են, ովքեր ապրել են սովի ու սառնամանիքի տարիները, ում հասունացման շրջանը համընկել է այդ ժամանակահատվածի հետ: Կարծում եմ միայն ցուրտը բավական մեծ գործոն է հանդիսացել այդ երևույթի մեջ: Թերզարգացած, բորբոքային սեռական հիվանդություններ - ահա անպտղության մի գործոնը:

  3. #3
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անպտղություն

    օրինակ սա կամ սա կարող է պատճառ հանդիսանալ...
    ...

  4. #4
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անպտղություն

    Հիշում եմ, դպրոցական տարիներին մեզ խորհուրդ էին տալիս հետներս փոքրիկ գորգեր տանել, որպեսզի սառը նստարանին չնստենք, դասի ժամանակ մեզ ստիպում էին մարմնամարզություն անել, տաքացնելու համար սառած ոտքերը: Չեմ կարծում, թե այդ ամենը արվում էր պարզապես "գրիպից խուսափելու համար"…

  5. #5
    Մշտական անդամ Script-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    159
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անպտղություն

    Իմ կարծիքով երիտասարդ տարիքում ոչ ճիշտ սեռական կյանք վարելը նույնպես թողնում է իր հետևանքները: Իսկ մեր այժմյան երիտասարդների մեծ մասը ապրում է նմանատիպ կյանքով: Շատ հայտնի տարբեր վարակիչ հիվանդություններ անգամ դրանք բուժելուց հետո հետագայում ազդում են ծնելիության վրա և կապ ունեն ապագա երեխայի առողջ ծնվելու հետ :
    Пустые закаты. Пустые рассветы.
    Зачем они мне, если ты снова где-то?..
    Чужие глаза. Голоса в телефоне.
    Весь мир без тебя - черно-бел и огромен.

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անպտղություն

    Պատճառները կարող են տարբեր լինել: Գիտական տեսանկյունից կոնկրետ կնոջ համար լինում է ժամանակավոր և մշտական անպտղություն:
    Պատճառները.
    1. ամենորեա (ինչ-ինչ պատճառներով դաշտանի բացակայություն)
    2. հորմոնալ լուրջ խանգարումներ
    3. մանկական արգանդ
    4. զանազան բորբոքային հիվանդություններ
    5. էնդոմետրիոզ
    … և այլն
    Կներեք, անդրոլոգիա չենք անցել, որ տղամարդկանց պատճառներն էլ ասեմ:

  7. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անպտղություն

    Մտերիմներիցս երկուսն ունեն անպտղության խնդիր, ու ես երբեմն մտածում եմ դրա մասին: Կարծում եմ, որ այն կարող է ունենալ ոչ միայն կամ ոչ թե ֆիզիկական, այլև խորը հոգեբանական պատճառներ, բայց սրա մասին քիչ անց...
    Եկել եմ այդ եզրակացության, որովհետև այդ ընկերներս ֆիզիկապես միանգամայն առողջ են, ուրեմն պիտի լինեն այլ պատճառներ...

    Վերջերս հայտնի առողջագետ Արուսյակ Նալյանը պատասխանեց իմ այդ հարցին, որ անպտղության խնդիրը, եթե այն ֆիզիկական ճակատագրական արատի հետ կապված չէ , ապա կարելի է լուծել օրգանիզմի մաքրման և տեղական սթրեսի հաղթահարման բնական եղանակների շնորհիվ: Այստեղից կարելի է ենթադրել , որ պատճառներից են սթրեսը, օրգանիզմի աղտոտումը...

    Հիմա վերադառնանք իմ ասած խորը հոգեբանական հնարավոր պատճառներին:
    Հիշում եմ, մի ժամանակ կարդում էի մի հնագույն ցեղի մասին, արդեն չեմ հիշում կոնկրետ որ, գուցե ինկերն էին... բայց վստահ չեմ: Ինչևէ, այդ մշակույթում մարդիկ հավատում էին, որ կինը կարող է հղիանալ միայն այն դեպքում, երբ ամբողջովին համարում է իրեն տվյալ տղամարդունը:
    Այստեղ հարցը զուտ հոգեբանական է. ինչքանով ես դու իսկապես զգում, որ նրանն ես ու ուզում ես նրա հետ միասին նոր կյանք տալ: Գուցե մի փոքր միստիկ է, բայց մտածելու տեղիք է տալիս... գուցե հղիացումն իսկապե՞ս սկսվում է գիտակցության մեջ:

  8. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անպտղություն

    Ի դեպ, ասենք նաև, թե ինչ է անպտղությունը. դա երեխա ունենալու անկարողությունն է ամուսնանալուց երկու և ավելի տարի անց:
    Հաճախ պատահում է, որ մարդիկ ամուսնանում են, երեք ամիս անց արդեն սկեսուրը շուխուռ է դնում, թե՝ մեր հարսը չբեր է:

  9. #9
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անպտղություն

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մտերիմներիցս երկուսն ունեն անպտղության խնդիր, ու ես երբեմն մտածում եմ դրա մասին: Կարծում եմ, որ այն կարող է ունենալ ոչ միայն կամ ոչ թե ֆիզիկական, այլև խորը հոգեբանական պատճառներ, բայց սրա մասին քիչ անց...
    Եկել եմ այդ եզրակացության, որովհետև այդ ընկերներս ֆիզիկապես միանգամայն առողջ են, ուրեմն պիտի լինեն այլ պատճառներ...

    Վերջերս հայտնի առողջագետ Արուսյակ Նալյանը պատասխանեց իմ այդ հարցին, որ անպտղության խնդիրը, եթե այն ֆիզիկական ճակատագրական արատի հետ կապված չէ , ապա կարելի է լուծել օրգանիզմի մաքրման և տեղական սթրեսի հաղթահարման բնական եղանակների շնորհիվ: Այստեղից կարելի է ենթադրել , որ պատճառներից են սթրեսը, օրգանիզմի աղտոտումը...

    Հիմա վերադառնանք իմ ասած խորը հոգեբանական հնարավոր պատճառներին:
    Հիշում եմ, մի ժամանակ կարդում էի մի հնագույն ցեղի մասին, արդեն չեմ հիշում կոնկրետ որ, գուցե ինկերն էին... բայց վստահ չեմ: Ինչևէ, այդ մշակույթում մարդիկ հավատում էին, որ կինը կարող է հղիանալ միայն այն դեպքում, երբ ամբողջովին համարում է իրեն տվյալ տղամարդունը:
    Այստեղ հարցը զուտ հոգեբանական է. ինչքանով ես դու իսկապես զգում, որ նրանն ես ու ուզում ես նրա հետ միասին նոր կյանք տալ: Գուցե մի փոքր միստիկ է, բայց մտածելու տեղիք է տալիս... գուցե հղիացումն իսկապե՞ս սկսվում է գիտակցության մեջ:
    Ես նույնպես պիտի նշեմ անպտղության հոգեբանական պատճառները, բացի քո թվարկածներից ivy ջան, կավելացնեմ նաև մայր դառնալու գիտակցումը, կամ հոգեպես պատրաստ լինելը, հիմա մարդիք այնքան են տրվել մատերիաին, որ հոգեպես նրանք այսպես ասած "արժանի" չեն մայր դառնալ և բնությունը զրկում է նրանց այդ հնարավորությունի: Ես նույնպես ունեմ ծանոթներ, որոնք ամբողջովին առողջ լինելով չեն կարողանում պտուղ տալ, ի դեպ բժիշկները պնդում են, որ նրանք ամբողջովին առողջ են:

    Բացի դրանից, ոչ միայն Հայաստանում է աճում անպտղությունը, այլ նաև ամբողջ աշխարհում, սա կարծես բնության պայքարը լինի մարդկանց դեմ, քանզի մարդիք այն սիրո ակտից, որը ի սկզբանե նախատեսված է եղել պտուղ տալու համար, սարքել են զվարճանք, որը կարելի է գնել, վաճառել և այլն:

    ու շատ էլ լավ է անում, տեղնա մարդկանց…
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  10. #10
    Մտածող Մականուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    46
    Գրառումներ
    162
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անպտղություն

    Սկզբից եկեք պարզենք, թե ինչ ենք հասկանում անպտղություն ասելով: Որքան ինձ թույլ է տալիս հասկանալ սեփական տրամաբանությունս անպտղությունը դա այն դեպքն է, երբ օրգանիզմը (մարդը) ֆիզիոլոգիապես չի կարող սերունդ ունենալ՝ մահացած սերմնաբջիջ, ձվաբջիջ…
    Ինչ վերաբերում է հոգեբանական տեսանկյունին, կարծում եմ դա անպտղություն անվանելը այդքան էլ տեղին չէ: Այս դեպքում ավելի կարևոր է չհուսահատվելը: Տեղին կարող է լինել հոգեբանի օգնությունը կամ էլ պարզապես ոչ մի օգնության կարիք էլ չկա և ընդամենը ժամանակի խնդիր է: Ես ել, ինչպես ձեզանից շատերը, ունեմ նույն խնդրի առաջ կանգնած ընկեր, որ երկար տարիներ (5 տարի) երեխա չէր ունենում՝ լինելով վերջինիս համար բացարձակ առողջ և պիտանի: Բժիշկները խորհուրդ էին տվել ընդամենը չհուսահատվել: Նրա տղան հիմա 2.5 տարեկան է:
    Հիմա հակիրճ անդրադառնամ առաջին դեպքին: Բժիշկ չեմ, ուստի շատ բան ասել չեմ կարող: Կկրկնեմ այն ինչ բաղմիցս լսել և կարդացել եմ՝ հիմնական պատժառներից մեկը էկոլոգիայի աղտոտվածությունն է:

  11. #11
    Լիարժեք անդամ Էդուարդ_man-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2007
    Հասցե
    անհասցե
    Գրառումներ
    137
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անպտղություն

    Արդեն համարյա թե ձմեռ է, բայց մեր հայ աղյիկների մեծ մասը տաք տաք շարֆեր են կրում այնպիսի կարճ վերնազգեստի հետ, որ ամեն նստելիս կամ կռանալիս մեջքը 20սմ ով բացվում է, ինձ թվում սա ամենառաջին պատճառներից անպտուղ դառնալու
    Պետք է հասցնել մինչև մայրամուտ...

  12. #12
    Արուսյակ Նալյան Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    30
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անպտղություն

    Ձեր բարձրացրած խնդիրը շատ լուրջ է, և ունի տարբեր ասպեկտներ. մի մասը հայտնի են ժամանակակից բժշկությանը, մի մասը` ոչ, այդ պատճառով էլ բուժումը այդքան դժվար է և անկանխատեսելի: Այլընտրանքային բժշկությունը իր հինգ հազարամյա փորձով էապես լրացնում է մեր այսօրվա գիտելիքները և ավելացնում բուժման հավանականությունը:
    Այստեղ միայն երկու բանի մասին.
    առաջինը` գուցե զարնմանաք, դա պամպերսներն են, որոնց մեջ մեծացած սերունդը շատ ավելի լուրջ պրոբլեմների առաջ է կանգնելու, հատկապես տղաները: Ի դեպ, արդեն կանացի և տղամարդկային "կողմերի" մասնակցությունը չբերության մեջ գրեթե հավասար է. 50/50, և տղամարդկանց խնդիրները ավելանում են, իսկ պամպերսային սերունդը... չգիտեմ, ունակ կլինի ժառանգություն տալու, թե ոչ, քանի-որ տղայի սեռական օրգանները երկարատև լինում են անբնական տաք, թերմոստատիկ պայմաններում, չեն "օդափոխվում", չեն զովանում և դա բացասաբար է ազդում համապատասխան օրգանների աճի և հասունացման վրա;
    Շատ կարճ գանք աղջիկներին և նրանց բաց մեջքերին և փորիկներին, որ միայն սարսափ կարող են առաջացնել առողջագետիս մոտ. թե որտեղից եկավ այդ դիվային մոդան, չգիտեմ, կարծեմ, Մադոննայից: Ինքը հասցրեց երեխա ունենալ, իսկ մեր աղջիկներն ու հարսնե՞րը: Բանն այն է , որ այնտեղ տեղակայված են ամենակարևոր էներգետիկ կենտրոնները` չակրաները, որ սնուցում են մակերիկամը, երիկամը - սեռական օրգանները:
    Հիշեք և համեմատեք. բոլոր ժողովուրդների ազգային տարազներում գոտկատեղը առավել լավ է "խնամվում", լայն գոտիներ են նախատեսվում, կամ էլ արծաթյա կամ ոսկջրած... այսինքն ազնիվ մետաղի ուժով "ամրապնդված": Վերջապես, հիշեք, որ մենք ունենք "գոտեպնդվել" բառը, որովհետև Գոտու պինդ լինելը ամենակարևորն է առողջության պահպանման գործում:
    Եվ, լսած կլինեք, որ ժողովրդական բժիշկները կնոջ մեջքին "յախու" էին "գցում"` խունկ, տարբեր բույսեր, յուղեր պարունակող, չբերությունը բուժելու համար, գուցե մի բան հասկանում էին, թեկուզ մեր համալսարանը իր թեսթային բարդություններով չէին հաղթահարել:
    Ահա, պատկերացնում եք, ինչ եմ զգում, երբ տեսնում եմ մեր անմեղ երեխեքին, որ մոդայի պատճառով վաղը չարչարանքներ պիտի քաշեն, էլ չհաշված երիկամային հիվանդությունները, դեպրեսիաները, որ առաջանում են այդ հատվածի սխալ "խնամքի" պատճառով: Ահա սրանով էլ տարբերվում է առողջագետը սովորական բժշկից, որը սպասում է, մինչև մարդը հիվանդանա` ապա նոր դեղ նշանակում:
    Քանի- որ թեման ունի կարևոր կողմեր, մանրամասն ներկայացնելու համար համապատասխան թեմա եմ բացում մեր ֆորումում:
    Անհատական կոնսուլտացիաների համար PM:
    http://www.dnforum.am - ԴՆ Ֆորում
    http://www.dn4um.com - DN For United Mankind Forum

  13. #13
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անպտղություն

    Մայրիկիս ընկերուհին գինեկլոլոգ է և երեկ ես լսեցի նրանց խոսակցությունը, նա պատմում էր, որ անպտղության դեպքերը քանի գնում շատամնում են, ու պատճառները հաճախ անբացատրելի են, այսինքն զուտ մարմնապես մարդիք առողջ են բայց պտուղ չեն կարողանում տալ, եթե այսպես շարունակվի …
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  14. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անպտղություն

    Մենք վերջերս այս հարցը մեր դասախոսին տվեցինք և ստացանք հետևյալ պատասխանը. բորբոքումներ և սթրես: Մեր աչքով էինք տեսնում, թե ինչպես էին այս երկուսի բուժման արդյունքում մարդիկ հղիանում:

  15. #15
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անպտղություն

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք վերջերս այս հարցը մեր դասախոսին տվեցինք և ստացանք հետևյալ պատասխանը. բորբոքումներ և սթրես: Մեր աչքով էինք տեսնում, թե ինչպես էին այս երկուսի բուժման արդյունքում մարդիկ հղիանում:
    Բյուր մեկ էլ նկատել եմ, որ հղիության խնդիրներ ունեն այն աղջիկները, որոնց սեռական հասունացման ժամանակը և այն ցուրտ ու մութ տարիները սառը նստարաններին համընկնումա

    Իսկ սթրեսը անպակասա ներկա աշխարհում
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •