Լևոն Տեր-Պետրոյանի
Սերժ Սարգսյանի
Դժվարանում եմ պատասխանել
Սամվել եթե համբերությունդ տեղին տվեց, ուրեմն քաղաքականությունը քո աշխարհը չի...
թե չե հիմա մոտդ լինեի Ժերենովսկու նման բաժակով ջուրը երեսիս կշպրտեիր..... չի կարելի չէ...իմ հարցի ենթատեքստը քաղաքական զարգացումներն են...և ոչ միայն ՀՀ ում, այլ ամբողջ տարածաշրջանում, իսկ դրա մասին այսօր խոսելը դեռ վաղ է.....և կարծում եմ մեր մեջ ել դեռ գուշակներ չկան.......
Ես բախտավոր եմ այս աշխարհում,
որ հավատում եմ իմ հավատին....
Ելույթը նրա համար է, որ մարդիկ՝ չինֆորմացված հասարկությունը հասկանա, թե ինչու՞ է արժանի տվյալ թեկնածուին ձայն տալ: Առանց ելույթի նախագահ դառնալ չի կարող, իսկ նախագահ չլինելով չի կարող գործով ապացուցել:
Ցավոք սրտի ժողովուրդը վարժվել է կաշառվելու մեջ: Ո՞ր թեկնածուն շատ փող տա իր ձայների համար, նրան էլ ընտրում են: Դուք էլ եք ծախված, եթե գտնում եք, որ այդպես է, բայց համոզված եմ, որ դուք՝ ԼՏՊ-ի հակարակորդներդ այդպես չեք:
Ելույթը նրա համար է, որ մարդիկ լավ ճանաչեն իրենց որոշման կարևորությունը:
Ելույթով դուք կհասկանաք, թե ինչու՞ 90-ականները այդպես եղան: Ելույթը տալիս է այն մարդը, ով պատասխանատու էր այդ տարիներին: Ելույթով դուք կհասկանաք, որ ձեր մտածածը միայն բամբասանքներ ու չգիտեմ ինչեր են:
Եթե Սերժը ելույթ ունենա, ապա ես նրան մեծ հաճույքով կգնայի ու կլսեի: Այդպես պիտի լինի իրական ընտրող քաղաքացին: Սուրճի բաժակի մեջ չի որոշվում երկրի ապագան, այն որոշվում է ձեր իսկ ձայնով և քվեով: Անցել է 10 տարի և դուք դեռ ետ եք մնացել քաղաքական իրադարձություններից: Մեղավոր եմ համարում ներկա իշխանություններին և ես սպասում եմ նրանց ելույթից այն խոսքերը, որոնցով կփորձեն նրանք արդարանալ: Իսկական քարոզարշավը «իրար հիշեցնելը» չէ, իրար հայհոյելը չէ: Ինչպես գիտեք մարդը սկզբում պետք է պաշտպանվի հետո նոր անցնի հարձակման: Լևոնը դեռ պաշտպանվում է, որից ձեզանից շատերը խուսափում են այն լսել: Դա է ելույթը:
Հարձակումը դեռ արջևում է, չի ուշանա:
Ընտրություններին չեմ գնալու: Ելնելով դրանից` բնականաբար Սերժ Սարգսյանին կընտրեմ(տեղս կընտրեն)![]()
Համատարած խավարի մասին խոսելու փոխարեն փոքրիկ մոմ վառեք!!!
Էխ Սասուն Սասուն…
Բարեկամ, ես ԼՏՊ-ի ելույթը չեմ լսել, բայց կարդացել եմ, և այնտեղ մեղադրանքները ակնհայտ են. ակնհայտ են և տեղին ինչպես որ տեղին են ՍՍ-ի շատ մեղադրանքներ ԼՏՊ-ի հասցեին: Ես տարբերություն առանձնապես չեմ տեսնում:
Սուրճի մասով համաձայն եմ, բայց որ մեր քվեոով չի որոշվում էդ հաստատ ա: Ընդ որում դա այդպես է եղել և ԼՏՊ-ի և ներկա իշխանությունների օրոք:
Կներես ու՞մ մասին է խոսքը:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 08.11.2007, 18:18:
Կարծում եմ, բոլոր նրանց, ովքեր ԼՏՊ-ին նույնացնում են խավարի և ցրտի հետ, միամտորեն կարծելով թե, եթե նրա փոխարեն լիներ ասենք Պողոս Պողոսյանը, նա գազ էր ստեղծելու էր, 70 տարի գողանալ սովորած ժողովրդի միջից 5 րոպեում արմատախիլ էր անելու այդ սովորույթը և 6 օրում ստեղծելու էր դրախտային երկիր:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Գտիեմ
ՍՍ-ի կողմից ես դեռ մեղադրանքներ չեմ լսել ԼՏՊ-ի հասցեին: Լսել եմ լրատվությամբ, բայց ոչ իր բերանից, բայց վստահ եմ շուտով այդ պահն էլ կգա:
Ցավն այն է, որ բոլորս իմանալով հանդերձ մեր ձայների կեղծմանը դեմ չենք առնում: Դրա ելքը մեր հարևան Վրաստանից օրինակ վերձնելն է: Եթե մենք մեր ձայնը տալիս ենք և այն կեղծվում է, ապա պետք չէ գլուխներս կախ անենք և կրկին 5 տարի սպասենք: Հույսը դրել ենք, թե ե՞րբ են միջազգային դիտորդները հայտարարելու, որ ընտրությունները կեղվել են: Այդպիսի բան չի լինի, երբեք արտասահմանյան դիտորդները չեն կարող վերջնական որոշում կայացնեն: Մեր երկրի նախագահին մենք ենք ընտրում այլ ոչ իրենք: Իսկ մենք պարտավոր ենք կեղծիքների դեմն առնել: Դեմն առնելու միջոցներից մեկը գնալ քվեարկելն է, դա արդեն ահագին դժվարություններ կառաջացնի ընտրակեղծիքի դեմ: Իսկ եթե գնալ թերթիկի վրա նկարելը կամ չգնալը արդեն հավասարազոր է, ինչ գնաս ու իշխանություններին ընտրես:
Եթե այս անգամ բացահայտ խախտումներ լինեն ես պատրաստ եմ 96 թիվը կրկնել ա՛յս իշխանությունների դեմ:
Իշխանությունները շարժվում են ինչպես գողական տղերքի մոտ է ընդունված՝
«Արել ենք, հա էլ կանենք», տվյալ դեպքում «կեղծել են, հա էլ պտի կեղծեն», դե ժողովուրդն էլ «ձեն չի հանել, հա էլ ձեն չի հանի»:
Օրը կգա կիմանան ձեն հանելը որս ա
«դուք» նկատի ունեմ իշխանամետները:
Համամիտ եմ, միանշանակ նրանց երկուսի մեջ նախապատվությունը Սերժինն է, բայց մեկ է, նրան չեմ համարում մեր պետության ղեկին կանգնելու արժանի մարդ... համենայն դեպս միշտ էլ ավելի լավ է ընտրել չարյաց փոքրագույնը... եթե Լևոնն ուներ էլ Նախագահի (իսկական) հատկանիշներ, ապա ինձ թվում է թողել է նախորդ հազարամյակում...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ