Մեջբերում Che_Guevara-ի խոսքերից Նայել գրառումը
ՍՍ ն միայն ձևացնում է, որ ընդհանրապես չի անհանգստանում Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դաշտ վերադարձով` ասելով "Ես գների աճի համար ավելր շատ եմ անհանգստացած, քան Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձի համար":

Կարելի է անել մի քանի հետևություններ: Նախ երբեք չես ասի, որ իշխանությունները շատ անհոգ են, դատելով հայլուրի արդեն 2 շաբաթ հիստերիկայից, երկրորդ, ոչ մի իրեն հարգող նախագահ ու վարչապետ, այդպիսի պահվածք թույլ չպետք է տար` իրենց խոսքերով "շարքային ընդդիմադիր"ի հասցեին, և երրորդ` գների աճի, մասին միայն ընտրություններից առաչ չէ, որ պետք է մտածել:
Ես չեմ ասում, թե ՍՍ-ն միանգամայն վստահ է, որ կհաղթի ԼՏՊ-ին, ես ընդամենը ասում եմ, որ ԼՏՊ-ն այնքան էլ ուժեղ հակառակորդ չէ այն իմաստով, որ բոլորս հիշում ենք, որ նրա նախագահության տարիներին մեզ մոտ դրախտ չէր՝ էլի կլանային համակարգ, էլի ժողովրդավարության բացակայություն, էլի կոռուպցիա, էլի աղքատություն … ԼՏՊ-ի միակ առավելությունն այն է, որ նա ՍՍ-ն չէ: Այսինքն ասածս այն է, որ Հ1-ը կարող է 24 ժամ քննադատել ԼՏՊ-ին առանց երևակայությունը օգտագործելու, ինչը ավելի դժվար կլիներ մեկ այլ քաղաքական գործչի դեպքում: Այ սրանում է ըստ իս կայանում ԼՏՊ-ի հարմար մրցակից լինելը ՍՍ-ի համար: