Մարդկության հազարամյա պատմության տարբեր դասակարգերի միջավայրերում մշակվել են փոխհարաբերությունների կուլտուրայի որոշակի ձևեր, առանց որոնց հարաբերություններն ինքնին անիմաստ կլինեին արտադրության և կենցաղի, ստեղծագործական աշխատանքի և ընդհանրապես, բոլոր մյուս բնագավառներում: Քաղաքացիական վարվելակարգին հետևելու գլխավոր նպատակը մարդկանց նկատմամբ հարգալից վերաբերմունքն է:
Մարդկանց վարքը կենցաղում, հասարակական վայրերում նրանց բարոյական էսթետիկայի ճշմարիտ չափանիշներն են: Որքանո՞վ են զարգացած այդ չափանիշները այսօրվա մեր իրականության մեջ: Հասարակական վայրերում կա՞ վերաբերմունք հասկացողությունը: Ամիսներ առաջ, երբ Հայաստանում էի ինձ այս հարցը շատ էր հուզել, անկեղծ: Այ օրինակ, ի՞նչ է նշանակում. «Հոպա՜ր, ստեղ պահի իջնենք…» Ու եթե աստված չանի «հոպար»-ը մի պահ մտքերով տարված լինի ու չլսի. «Հոոոոոոո՜, չես լսո՞ւմ, ասում եմ պա՛հի»: Միայն այս տեսարանից արդեն, եթե նույնիսկ հպարտ կեցվածքի տեր մարդ ես, միանգամից գունդ ես լինում: Ի՞նչ է, 100 դրամով վարձե՞լ են երթուղային տաքսու վարորդներին, ի՞նչ վերաբերմունք է սա, կամ արդյո՞ք ափսոս չէ «վերաբերմունք» բառի օգտագործումը այստեղ:
Սա հասարակ օրինակներից մեկն է, բայց նման անհարգալից վերաբերմունքների շատ հանդիպեցի: Ի՞նչն է սրա պատճառը: Չկա՞ ավելի հարգալից բառապաշարով դիմելաձև, թե՞ դա արդեն բնածին գիծ է: Եթե բնածին է, կարո՞ղ է նման մարդը «վերաբերմունք» ունենալ իր ծնողի, հետագայում նաև՝ կնոջ, երեխաների նկատմամբ: Արդյո՞ք հնարավոր է կանխել այս երևույթը:
Դե, հարցաշարը կարելի է շատ երկարացնել, բայց ըստ իս` եկավ ժպտալու պահըվերջակետ




վերջակետ
Մեջբերել
De gustibus et coloribus non est disputandum.
Վերաբերմունք հասկացությունը չափազանց լայն է ու դրա տակ կարելի է խոսել բացարձակապես ամեն ինչի մասին, ինչը և արդեն արվել է այս թեմայում... Վերաբերմունք ընկերների նկատմամբ, վերաբերմունք անծանոթների նկատմամբ, վերաբերմունք ծնողների նկատմամբ, մշակույթի նկատմամբ, երեխաների նկատմամբ, քաղաքականության նկատմամբ... Չշարունակեմ, թե չէ այսօր չեմ վերջացնի։ Թվարկածներիցս յուրաքանչյուրը առանձին քննարկման թեմա է։ Այս թեմայում ամեն մեկը խոսում է մի երևույթի մասին, ու ստացվում է, որ թեման ոչ մի հստակ ուղղվածություն չունի։ Վերնագիրն ինքնին շատ անորոշ է ու արդեն հենց սկզբից կարծես կանխորոշում է թեմայի ցաքուցրիվ բնույթը... Կարծում եմ՝ հարկավոր է թեմային ավելի կոնկրետ վերնագիր տալ, ասենք՝ «Կուլտուրա», «Վարվեցողություն» կամ նման մի բան կամ գուցե ավելի կոնկրետ «Երիտասարդների վերաբերմունքը մեծահասակների նկատմամբ» կամ չգիտեմ ում նկատմամբ, մի խոսքով՝ հուսով եմ՝ միտքս հասկանալի էր։

Էջանիշներ