User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Փոխհարաբերությունների կուլտուրա

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փոխհարաբերությունների կուլտուրա

    Մարդկության հազարամյա պատմության տարբեր դասակարգերի միջավայրերում մշակվել են փոխհարաբերությունների կուլտուրայի որոշակի ձևեր, առանց որոնց հարաբերություններն ինքնին անիմաստ կլինեին արտադրության և կենցաղի, ստեղծագործական աշխատանքի և ընդհանրապես, բոլոր մյուս բնագավառներում: Քաղաքացիական վարվելակարգին հետևելու գլխավոր նպատակը մարդկանց նկատմամբ հարգալից վերաբերմունքն է:
    Մարդկանց վարքը կենցաղում, հասարակական վայրերում նրանց բարոյական էսթետիկայի ճշմարիտ չափանիշներն են: Որքանո՞վ են զարգացած այդ չափանիշները այսօրվա մեր իրականության մեջ: Հասարակական վայրերում կա՞ վերաբերմունք հասկացողությունը: Ամիսներ առաջ, երբ Հայաստանում էի ինձ այս հարցը շատ էր հուզել, անկեղծ: Այ օրինակ, ի՞նչ է նշանակում. «Հոպա՜ր, ստեղ պահի իջնենք…» Ու եթե աստված չանի «հոպար»-ը մի պահ մտքերով տարված լինի ու չլսի. «Հոոոոոոո՜, չես լսո՞ւմ, ասում եմ պա՛հի»: Միայն այս տեսարանից արդեն, եթե նույնիսկ հպարտ կեցվածքի տեր մարդ ես, միանգամից գունդ ես լինում: Ի՞նչ է, 100 դրամով վարձե՞լ են երթուղային տաքսու վարորդներին, ի՞նչ վերաբերմունք է սա, կամ արդյո՞ք ափսոս չէ «վերաբերմունք» բառի օգտագործումը այստեղ:
    Սա հասարակ օրինակներից մեկն է, բայց նման անհարգալից վերաբերմունքների շատ հանդիպեցի: Ի՞նչն է սրա պատճառը: Չկա՞ ավելի հարգալից բառապաշարով դիմելաձև, թե՞ դա արդեն բնածին գիծ է: Եթե բնածին է, կարո՞ղ է նման մարդը «վերաբերմունք» ունենալ իր ծնողի, հետագայում նաև՝ կնոջ, երեխաների նկատմամբ: Արդյո՞ք հնարավոր է կանխել այս երևույթը:
    Դե, հարցաշարը կարելի է շատ երկարացնել, բայց ըստ իս` եկավ ժպտալու պահը վերջակետ
    Վերջին խմբագրող՝ Մարիաննա: 08.11.2007, 01:42:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շպարվելը կուլտուրա է
    Հեղինակ՝ Arushanyan, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 25
    Վերջինը: 26.03.2016, 03:30
  2. Հեռախոսով խոսելու կուլտուրա
    Հեղինակ՝ Ameli, բաժին` Էթիկա
    Գրառումներ: 19
    Վերջինը: 20.10.2013, 08:52
  3. Զգույշ ? Վախկոտ թե ներքին կուլտուրա ?
    Հեղինակ՝ Avira, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 1
    Վերջինը: 17.12.2012, 14:00
  4. Մեր կարծիքը ընտանեկան փոխհարաբերությունների մասին
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.07.2009, 12:58
  5. Գինեկոլոգի մոտ գնալու կուլտուրա
    Հեղինակ՝ Hovulik, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 31.10.2006, 20:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •