Դեռ 2 ամիս առաջ աշակերտ էի ու շատ էի «տառապում» մեզ մատուցված գրականության ձեռքը… 9րդ դասարանում Ջեկ Լոնդոնից մի բան , մեկ էլ Հեմինգուեյի «Ծերունին և Ծովն » անցանք ու հրաժեշտ տվեցինք համաշխարհային գրականություն՝ պատրաստվելով մեր գլուխը սամվել ու վարդանանք լցնել:
Կարծում եմ, որ արտասահմանյան գրականության լավագույն ստեղծագործությունները աշակերտների մեջ դեպի գիրքը սեր կմցնեն, որը չեն կարող տալ մեր ուսումնասիրած գրքերը:
Ուսուցիչներին միշտ արտահայտել եմ դժգոհությունս, բայց շատերն ասել են. հայ ես, քո գրականությունն իմացիր…
Արդյունքում համարյա ոչինչ չեմ կարդացել հանձնարարվող գրականությունից ՝ կարդացել եմ ԻՄ ՈՒԶԱԾ գրքերը…
Իսկ դասագրքի ինֆորմացիան լրիվ բավական է տուպոյ թեստերը լրացնելու ու բարձր գնահատական ստանալու համար![]()





Մեջբերել
Էջանիշներ