User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Միսաք Մեծարենց` գեղանկար տեքստի մեջ...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Միսաք Մեծարենց` գեղանկար տեքստի մեջ...

    Հիմա Մեծարենցին չեն սիրում, ինչու?
    Որովհետև արևմտահայերեն է?


    ՍԻՐԵՐԳ


    Տրցակ մը հուսամ ու տրցակ մը ուրց
    բե՜ր, ձեռքերովըդ դիր զույգ քունքերուս,
    խուցիս մեջ ցանե յուղեր հինավուրց:

    Դափը ձեռքս առնեմ նորեն այս գիշեր,
    ու ձյուն լույսին հետ հոգվույս ցրցքնե
    բամբիռի ծափեր, վարդի թերթ ու շեր:

    Բամբիռի ծափեր, վարդի թերթ ու շեր,
    բուրյան շոգիներ համպար ու մուշկի,
    որ կ'երփնազօծեն երեկվան հուշեր:

    Քիչ մը թեֆարիկ, քիչ մը վարդի ջուր,
    արև ծիծաղի, ծաղիկ ծամերու,
    զարդոսկիներու բազմաճաճանչ հուր:

    Եվ համբույր աննյութ, և համբույր անանց՝
    վարդով գծգծված աննյութ շուրթերու
    կուսածին այգեր՝ փաղփուն լուսացանց:

    Անուրջի ցայտքեր, ըղձակաթ գիծեր,
    դու՜ք, շարժուձևեր կաքավ ու պարի՝
    հոգիս բանտեցիք դղյակի՜ն մեջ ձեր:

    Հոգիս բանտեցի՛ք դղյակին մեջ ձեր,
    ճերմակ ըստեղներ հուր դաշնամուրին.
    պըղինձի թույրեր, ոսկեցոլ կայծե՜ր...:


    ԱՆԱՆՈՒՆ


    Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է,
    ըսե՛, մասուր ու կանանչե
    ցանկապատին շուքին նստած
    վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է:

    Ըսպիտակ, կաթ ու մազտաքե
    բուրող ծաղիկ, անունդ ի՞նչ է.
    ըսե՛, քի՛չ մը գեթ չե՞ս դողար,
    հովիկն անուշ երբոր փըչե...:

    Հըպա՜րտ ծաղիկ, անունն ի՞նչ է
    պարիկին, որ անցավ քովեդ,
    հեզուկ ու սև սաթի վետվետ
    ցայտք մը ձըգած իր քամակեն:

    Գիտե՜ս, ծաղի՜կ, անունն ի՞նչ է
    դողին՝ զոր քեզ տըվավ հովիկ,
    ու ձայնին՝ որ զիս կը կանչե...:

    ՎԱՅՐԿՅԱՆ

    Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի.
    և համրագին գիրքը ձեռքես կ'իյնա վար.
    երազներու պերճուհին է ու կ'անցնի,
    ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար:

    Ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար,
    և ալիք մը թևը բացած կը վազե
    գրկել ափունքն իղձիս ոսկի ավազե:

    Ո՜վ քաղցրությունը նայվածքին իր ծաղիկ.
    ո՜վ պերճությունը գընացքին իր հըպարտ.
    ճամփուն վըրա՝ իր քայլերուն հետքը վարդ՝
    ուր հեշտորեն կը հածի դեռ իմ մենիկ

    Սիրտըս՝ բո՜ց մը՝ մըթնշաղին մեջ անհետ...:


    ԱՔԱՍԻԱՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ

    Ծաղիկներեն հուշիկ թերթեր կը թափե
    բուրումներով օծուն հովիկն իրիկվան,
    հոգիներուն կ'իջնե երազ մը բուրյան,
    ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սատափե:

    Աքասիաներ, գինով լույսե ու տապե,
    օրորվելով մաքուր շունչ մը կը հևան.
    մինչ կը ձյունե ծաղիկն իրենց հոտևան՝
    զոր խոլաբար հովը գրկել կը շտապե:

    Ու լույսն անոնց, անխոս հուրի՜ դյութական.
    հըմայագեղ ու վարսքերով արծաթե,
    շատըրվանին կ'իջնե գուռին մեջ կաթե:

    Ջուրը ցայտքեն ծաղիկ ծաղիկ կը կաթե,
    վըճիտ, ինչպես լույսե արցունքը մանկան,
    նըվագն անոր կը հեծեծե հեշտական:

    Ծաղիկներեն հովը թերթեր կը թափե

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (14.07.2009), CactuSoul (08.12.2009), matlev (15.09.2010), Yeghoyan (07.12.2009), Նաիրուհի (08.12.2009), ուզուզ (08.10.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միսաք Մեծարենց <<Վերադարձի երգ>>
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Հայերեն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 14.09.2010, 17:22
  2. Գրառումներ: 4
    Վերջինը: 12.12.2008, 11:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •