User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Միսաք Մեծարենց` գեղանկար տեքստի մեջ...

  1. #1
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,606
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Միսաք Մեծարենց` գեղանկար տեքստի մեջ...

    Հիմա Մեծարենցին չեն սիրում, ինչու?
    Որովհետև արևմտահայերեն է?


    ՍԻՐԵՐԳ


    Տրցակ մը հուսամ ու տրցակ մը ուրց
    բե՜ր, ձեռքերովըդ դիր զույգ քունքերուս,
    խուցիս մեջ ցանե յուղեր հինավուրց:

    Դափը ձեռքս առնեմ նորեն այս գիշեր,
    ու ձյուն լույսին հետ հոգվույս ցրցքնե
    բամբիռի ծափեր, վարդի թերթ ու շեր:

    Բամբիռի ծափեր, վարդի թերթ ու շեր,
    բուրյան շոգիներ համպար ու մուշկի,
    որ կ'երփնազօծեն երեկվան հուշեր:

    Քիչ մը թեֆարիկ, քիչ մը վարդի ջուր,
    արև ծիծաղի, ծաղիկ ծամերու,
    զարդոսկիներու բազմաճաճանչ հուր:

    Եվ համբույր աննյութ, և համբույր անանց՝
    վարդով գծգծված աննյութ շուրթերու
    կուսածին այգեր՝ փաղփուն լուսացանց:

    Անուրջի ցայտքեր, ըղձակաթ գիծեր,
    դու՜ք, շարժուձևեր կաքավ ու պարի՝
    հոգիս բանտեցիք դղյակի՜ն մեջ ձեր:

    Հոգիս բանտեցի՛ք դղյակին մեջ ձեր,
    ճերմակ ըստեղներ հուր դաշնամուրին.
    պըղինձի թույրեր, ոսկեցոլ կայծե՜ր...:


    ԱՆԱՆՈՒՆ


    Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է,
    ըսե՛, մասուր ու կանանչե
    ցանկապատին շուքին նստած
    վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է:

    Ըսպիտակ, կաթ ու մազտաքե
    բուրող ծաղիկ, անունդ ի՞նչ է.
    ըսե՛, քի՛չ մը գեթ չե՞ս դողար,
    հովիկն անուշ երբոր փըչե...:

    Հըպա՜րտ ծաղիկ, անունն ի՞նչ է
    պարիկին, որ անցավ քովեդ,
    հեզուկ ու սև սաթի վետվետ
    ցայտք մը ձըգած իր քամակեն:

    Գիտե՜ս, ծաղի՜կ, անունն ի՞նչ է
    դողին՝ զոր քեզ տըվավ հովիկ,
    ու ձայնին՝ որ զիս կը կանչե...:

    ՎԱՅՐԿՅԱՆ

    Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի.
    և համրագին գիրքը ձեռքես կ'իյնա վար.
    երազներու պերճուհին է ու կ'անցնի,
    ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար:

    Ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար,
    և ալիք մը թևը բացած կը վազե
    գրկել ափունքն իղձիս ոսկի ավազե:

    Ո՜վ քաղցրությունը նայվածքին իր ծաղիկ.
    ո՜վ պերճությունը գընացքին իր հըպարտ.
    ճամփուն վըրա՝ իր քայլերուն հետքը վարդ՝
    ուր հեշտորեն կը հածի դեռ իմ մենիկ

    Սիրտըս՝ բո՜ց մը՝ մըթնշաղին մեջ անհետ...:


    ԱՔԱՍԻԱՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ

    Ծաղիկներեն հուշիկ թերթեր կը թափե
    բուրումներով օծուն հովիկն իրիկվան,
    հոգիներուն կ'իջնե երազ մը բուրյան,
    ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սատափե:

    Աքասիաներ, գինով լույսե ու տապե,
    օրորվելով մաքուր շունչ մը կը հևան.
    մինչ կը ձյունե ծաղիկն իրենց հոտևան՝
    զոր խոլաբար հովը գրկել կը շտապե:

    Ու լույսն անոնց, անխոս հուրի՜ դյութական.
    հըմայագեղ ու վարսքերով արծաթե,
    շատըրվանին կ'իջնե գուռին մեջ կաթե:

    Ջուրը ցայտքեն ծաղիկ ծաղիկ կը կաթե,
    վըճիտ, ինչպես լույսե արցունքը մանկան,
    նըվագն անոր կը հեծեծե հեշտական:

    Ծաղիկներեն հովը թերթեր կը թափե

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (14.07.2009), CactuSoul (08.12.2009), matlev (15.09.2010), Yeghoyan (07.12.2009), Նաիրուհի (08.12.2009), ուզուզ (08.10.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միսաք Մեծարենց` գեղանկար տեքստի մեջ...

    Նա, ով պետք է սիրի, սիրում է

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (30.09.2010)

  5. #3
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միսաք Մեծարենց` գեղանկար տեքստի մեջ...

    Պարզապես դպրոցներում արևմտահայերեն և գրաբար գործերը հանձնարարում են թութակի պես անգիր անել, ինչը բնականաբար դժվար է տրվում երեխաներին և ակամայից սկսում են չսիրել, իսկ ով հասկանում է և սկսում է զգալ լեզվի գեղեցկությունը՝ Փիլիսոփան արդեն ասեց:

  6. #4
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միսաք Մեծարենց` գեղանկար տեքստի մեջ...

    Սիրում են, հավատա, սիրում են Ես էլ եմ ուզում մի բան տպել, բայց նե՜նց եմ ալարում
    Ինչպես Անջելինան կասեր, շնորհակալություն թեմայի համար)))
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  7. #5
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միսաք Մեծարենց` գեղանկար տեքստի մեջ...

    Չեմ կարծում, որ հիմա երեխաները չեն սիրում արևմտահայերենով գրված բանաստեղծությունները, ուղղակի ուսուցչուհիները չեն կարողանում ճիշտ մատուցել
    Անձամբ ես սիրում եմ Մեծարենց, ու հիշեցի, որ անգամ «ԱՔԱՍԻԱՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ» բանաստեղծության համար կա գրված երաժշտություն, ու մենք դասարանի ձայնավորներով երգում էինք , հիմա էլ դեռ մեղեդին հիշում եմ
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  8. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    33 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միսաք Մեծարենց` գեղանկար տեքստի մեջ...

    Մեծարենց ու ընդհանրապես արևմտահայ գրականություն շա՜տ եմ սիրում: Գուցե արժե՞ ընդհանրապես արևմտահայ գրականության թեմա բացել:

    Ավելացվել է 1 րոպե անց
    «Հյուղը» Մեծարենցն է գրել, չէ՞: Ես այդ մեկն եմ շատ սիրում:

    Ավելացվել է 6 րոպե անց
    Դաշտի ճամբու մը վըրան,
    կամ ըստորոտը լերան,
    ուղեւորին Ժամանման
    ըսպասող հիւղն ըլլայի։
    Ու գգուանքիս կանչէի
    ես ճամբորդներն անԺաման.
    ու ճամբուն վրայ մենաւոր,
    ու ճամբուն վրայ ոսկեման,
    եկւորներուն դիմաւոր՝
    ծըխանիս ծուխն ամպէի։

    Ու գրգանքիս կանչէի
    ուղեւորներ պարտասուն,
    ու բարեւի մը փոխան
    հազար բարիք ես տայի։
    Հազար բարիք ես տայի,
    գոլը կրակին ճարճատուն
    կութքը բերրի դաշտերուն,
    բոլոր միրգերն աշունի,
    ու մեղր ու կաթ ու գինի...

    Ու լսէի ես ցայգուն,
    քովը կրակին ճարճատուն,
    երգն իրիկուան եկւորին.
    ու ջամբէի ես ցայգուն
    երազներով պատարուն
    նինջ՝ իրիկուան եկւորին։
    Ու լսէի ես այգուն,
    սրտապատար ու տրոփուն
    գովքն իրիկուան եկւորին.
    ու դիտէի ես այգուն,
    ու խոկայի օրն ի բուն
    երթն իրիկուան եկւորին...։

    Ու ձմեռներն ալ համբուն,
    հըրաւիրակ զըւարթուն,
    կանքնէի քովը ճամբուն.
    ու ձիւնապատ հէք մարդուն
    ես հայրօրէն, լայնաբաց
    երկու թեւերս պարզէի.
    մի՜շտ քաղցրագին, նիւթացած
    հըրաւէ՜րն ես ըլլայի։

    Ա՜հ, ըլլայի՜, ըլլայի՜,
    դաշտի ճամբու մը վըրան,
    կամ ըստորոտը լերան,
    ուղեւորին Ժամանման
    ըսպասող հի՜ւղն ըլլայի։
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 07.11.2007, 01:06: Պատճառ: Գրառման ավելացում

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (06.01.2014), Նաիրուհի (30.09.2010)

  10. #7
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    39
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միսաք Մեծարենց` գեղանկար տեքստի մեջ...

    Վերլենից ինչո՞վ ա պակաս, բա խի՞ իրան դրսում չեն ճանաչում: Անարդար ա էլի աշխարը, անարդար ա հենց իր հանդեպ: Մեծարենցը ի՞նչնա կորցնում, որ դուք իրան չեք ճանաչում, արդեն վաղուց էդ խեղճ տղեն կորցնելուբան չունի, բայց ախր դուք եք ախքատանում իրան չճանաչելով:

    Մեծարենցը իմ ճանաչած ամենանուրբ հոգով ու ամենանրբազգաց պոետնա, ինքը իրա հոգու շփմամբ ավելի շատ բան էր ճշտությամբ ընկալում ու սահմանում, երևի, քան Պլատոնն ու Արիստոտելը իրանց ուղեղի լարմամբ:

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.12.2009), Chilly (07.09.2010), Նաիրուհի (30.09.2010), տեսիլք (10.05.2014)

  12. #8
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,606
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միսաք Մեծարենց` գեղանկար տեքստի մեջ...

    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը

    Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի.
    և համրագին գիրքը ձեռքես կ'իյնա վար.
    երազներու պերճուհին է ու կ'անցնի,
    ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար:
    Ախր ոնց կարելի է չգժվել էսքան պարզ ու էսքան հզոր պատկերաստեղծումից?????????

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (06.01.2014), Նաիրուհի (30.09.2010)

  14. #9
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,606
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միսաք Մեծարենց` գեղանկար տեքստի մեջ...

    ՑԱՅԳԱՅԻՆ


    Կը սիրեմ ես թափառիլ գիշերին մեջ. գիշերին մեջ, ուր այգուն դեմ, երազի անու՜շ ծաղիկներ, ձյունե փթթումներով կը բացվին հոգիներու շուշան համբույրին, գիշերին մեջ՝ ուր գետեզրին մոտեն լսվող կոչնակին զանգյունը կը ծավալի սարե սար ու խորհրդավոր կերպով կ՚օրրե զգացմունքները:
    Կարավանը կանցնի՜ լերան արահետներն ու բոժոժներու ձայնին միստիք մելամաղձությունը, հեռվեն հեռու, կը լսվի գիշերին մեջ, որ լուռ է, գիշերին մեջ, որ մթին է և ահավոր:
    Եղնիկները, – անըրջային ու պաշտելի՜ կենդանիներ, – թեթև-թեթև գետափն ի վար՝ որու մեջ կը ստվերանկարվին, լուսնի լազվարդային սատափացումներեն, ինչ որ ունին խորագիծ, ու խուսափուկ, ու անշոշափ երազի մեջ վարշամակված իրենց ամպային ձևերը: Ու իրենց մեղմիկ նայվածքներուն լույսը կ՚առկայծի գիշերին մեջ, որը լայն է, հեշտագին ու համապարփակ:
    Ու բոլոր մրտենիները, բուրումնալիր, դալար համբույրներ կը սոսավեն հոլանի միջոցին մեջ: Պարզկա գիշերվան սյուքը կ՚անցնի տերևախիտ թավուտքին ճիշտ սրտին ընդմեջեն, սարսուռներ պտտեցնելով հոն: Ու ես կը մտածեմ, աչքերս կիսափակ ու հոգնած, գլուխս քարի մը հեցած և հոգիս հեշտանքով ու տենդով լեցուն, ես կը մտածե՜մ ...
    Հո՜վը, գինով աղջիկ մըն է կարծես հո՜վը, ծփացիկ պարեգոտով հո՜վը, գիշերվան դողահար ու բուրումնավե՜տ հովը, որ ջուրերուն վրա խո՜լ ու տատանուտ շրջապար մը կը դառնա հուլորեն, գիշերին մեջ՝ որ ցրտին է ու դողդոջուն:
    Կը սիրեմ ես թափառիլ քու հոգիիդ գիշերին մեջ, ո՜վ կին, գիշերին մեջ քու հոգիի՜դ, որ տրտում է և ահավոր, լայն ու հեշտագին, կրքոտ ու խանդաբորբ, ցրտին ու դողահար:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (06.01.2014), Նաիրուհի (08.12.2009)

  16. #10
    ՆԱՀԱՊԵՏ HNK511-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2007
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    53
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Միսաք Մեծարենց` գեղանկար տեքստի մեջ...

    հինգ րոպէ առաջ մտածում էի բացել արեւմտահայ գրականութեան մասին թեմայ երբ հանկարծ նկատեցի Միսակ Մեծարենցի անունը... հիմա յ որ տեսնումեմ համակրութիւնը այդ գրականութեան հանդէպ արդեն կարծումեմ որ պէտք է նաեւ անթրադարնանք միւս արեւմտահայ հեղինակներին...կը փորձեմ անել այդ...
    իսկ Մեծարենցից սիրում եմ «Սիրերգ»-ը՝

    Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագին,
    Հաշիշով օծուն ու բալասանով,
    Լուսեղէն ճամբէն ես կ'անցնիմ գինով,
    Գիշերն անոյշ է գիշերն հեշտագին:

    Համբոյրներ կու գան հովէն ու ծովէն,
    Համբոյր՝ լոյսէն որ չորս դիս կը ծաղկի,
    Այս գիշեր տօն է հոգւոյս Կիրակի,
    Համբոյրներ կու գան հովէն ու ծովէն:

    Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի
    Շրթունքս են ծարաւ միակ համբոյրին
    Ձնծագին գիշեր է լոյս ու լուսին՝
    Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի:
    To me, Musketeers...

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    snow (11.10.2009), ԿԳԴ (11.10.2009), Նաիրուհի (08.12.2009)

  18. #11
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    09.03.2008
    Հասցե
    Պէյրութ, Լիբանան
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լռել Re. Միսաք Մեծարենց` գեղանկար տեքստի մեջ...

    Ես շատ զարմացած եմ տեսնել որ Արեւմտահայ գրականութիւննը սիրողներ կան տակաւին Հայաստանի մէջ... Յաճախ կը ցաւիմ երբ Արեւմտահայերէնին մարդիկ «հին հայերէն» կ'անուանեն, բայց չէ՞ որ մենք այդ լեզուով կ'ապրինք, ինչպէ՞ս կրնայ հին ըլլալ...

    Կ'ընդունիմ որ ձեզի համար լիրիքական կը հնչէ, բայց վնաս չունի, մեզի համար ալ Արեւելահայերէնը լիրքական է, եւ մեր շատ մը երգերը «դու» կ'ըսեն, «դուն» ըսելու փոխարեն, բանաստեղծական ոքի մը տալու համար:

    Մենք մեր դպրոցնեուն մէջ միշտ կը սորվինք Արեւելահայ գրականութիւն, մեզի համար ալ Թումանեանը ամէնայն հայոց բանաստեղծն է, մեզի համար ալ «խօսք իմ որդուն»-էն անդին բան մը չիկայ: Ուրախ եմ որ դուք ալ կ'անցնիք (ինչպէս որ դուք կ'ըսեք ) Արեւմտահայկականը

    Կը կարծեմ որ ուրիշ ձեւ չիկայ իրար ճանչնալու...

    Մեր մեծերը կը սիրեն տրամաթիքական բաներ ըսել... իփր թէ տարբեր ենք... իփր թէ ուրիշ ենք... եւայլն եւայլն... եկե՛ք չհաւատանք իրենց:

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (14.07.2009), CactuSoul (08.12.2009), Chilly (13.07.2009), snow (11.10.2009), Vardik! (06.01.2014), Նաիրուհի (08.12.2009)

  20. #12
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միսաք Մեծարենց` գեղանկար տեքստի մեջ...

    Մեծարենցը հանճար է...

    Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական՝
    Ժողվել՝ հոգվույն մեջ ծերերուն, կույսին, մանկան,
    պարզ մարդերուն գեղջուկներուն ու բանվորին:
    Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական՝
    Ժողվել հոգվույն մեջ ամենուն, համայնական
    հոգվույն ամեն մասնիկներուն մեջ՝ ամեն ժամ...

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (14.04.2011), Նաիրուհի (30.09.2010)

  22. #13
    Եղիցի սէր snow-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Հասցե
    սիրո մոլորակ
    Տարիք
    31
    Գրառումներ
    192
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միսաք Մեծարենց` գեղանկար տեքստի մեջ...

    Երազի օրեր

    Կարմիր ծաղիկ մը գարունի
    Առտու մը ինծի նվիրեցիր.
    Ըզգացի թե տենդեր ունի
    Երազկոտ միտքըս ուշացիր։

    Խանդաղատանք մը հորդեցավ
    Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
    Դողաց սիրո սարսուռն անցավ՝
    Ու թովանքը համբույրին հուր։

    Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
    Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
    Ու մետաքսե ուղի մը զիս
    Սեր-Ծաղիկին տարավ ածուն։

    Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
    Հըմայքներու հույլովն անցավ,
    Եվ ուրվական մը կասկածի
    Անոր մոտեն երբեք չանցավ։
    Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժությունն է:
    Բյոռնե

  23. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (14.04.2011), Լեո (11.10.2009), ԿԳԴ (11.10.2009), Նաիրուհի (30.09.2010), Շինարար (11.10.2009), ուզուզ (08.10.2010)

  24. #14
    Եղիցի սէր snow-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Հասցե
    սիրո մոլորակ
    Տարիք
    31
    Գրառումներ
    192
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միսաք Մեծարենց` գեղանկար տեքստի մեջ...

    Առտվան արևի մեջ

    Ահա՜ կ’անցնի ցայգս անքուն,
    մութին ծածքը կը մաշի.
    ու կը կայթե կույսն այգուն
    իր քողքին մեջ մըշուշի:

    Անցան սայլերն ալ դանդաղ,
    ու մըշակներն երգեցիկ,
    ու բանվորներն ու հոտաղ`
    ճամփաներեն բալաձիգ:

    Ճառագայթներ խուսափուկ
    լիճերուն մեջ կը խաղան,
    և հանկարծ թույր մը դեղձան
    կը ներկե ջուրը փափուկ:

    Ու բոցեղեն լեզվակներ
    կը ծըծեն մեգն համորեն,
    արևին կյա՜նքն հըրեղեն,
    արևին փա՜ռքն անըստվեր…։

    Հոգիես ներս կը խուժե
    քրքումն ալիքի նըման,
    և հովիկին առտըվան
    գինովությունն հաշիշե:

    Լիճը բոսոր հարսնուկի,
    ցորենի ծովը կանանչ,
    կը հծծին տաղն անճանաչ
    մըտերմասաց շըշուկի:

    Ու մարմանդները ճանճկեն,
    ու սարերը կապտորակ
    եղկ հծծյունով մը կ’երգեն
    լույսին ոսկի պատարագ:

    Տունկեր ռեհան ծաթրինի
    կը ծըխեն խունկ մը վայրի,
    որ կ’ամպանա ու կ’այրի
    բուրվառին մեջ արփենի:

    Հոգիես նե՜րս կը խուժե
    քրքումն ալիքի նըման,
    և հովիկին առտըվան
    գինովությունն հաշիշե…։
    Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժությունն է:
    Բյոռնե

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (14.04.2011), Նաիրուհի (30.09.2010), Շինարար (11.10.2009)

  26. #15
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,244
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միսաք Մեծարենց` գեղանկար տեքստի մեջ...

    Մեջբերում snow-ի խոսքերից Նայել գրառումը
    Երազի օրեր

  27. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    snow (11.10.2009), ԿԳԴ (11.10.2009), Հայուհի (14.09.2011), Նաիրուհի (30.09.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միսաք Մեծարենց <<Վերադարձի երգ>>
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Հայերեն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 14.09.2010, 17:22
  2. Գրառումներ: 4
    Վերջինը: 12.12.2008, 11:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •