Հարգելի ակումբցիներ,
այս ֆորումում գտնվելուս ամբողջ ժամանակահատվածում կարողացա շբվել բանիմաց ու հետաքրքիր մարդկանց հետ, որի համար շնորհակալ եմ բոլորիցդ: Իմ որոշումը կապված հեռանալուս հետ, պայմանավորված է բացառապես անձնական գործոններից, ժամանակի սղություն, նոր մտահաղացումների իրականացում աշխատանքում:
Բոլորին խնդրում եմ ավելորդ մեկնաբանություններից զերծ մնալ կապված իմ հետանալու հետ և հեռանալս չմեկնաբանել որպես գովազդի նոր տարբերակ, ինչպես արվել են շատերի համար:
Շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանը նման հաճելի հնարավորություն ստեղծելու համար և կոչ եմ անում բոլորին` խստագույնս հետևել ակումբի բոլոր գրված և չգրված կանոններին և շարունակել քննարկումներն ավելի քաղաքակիրթ ձևով: Ցանկացած անձ իրավունք ունի ունենալ կարծիք, սակայն իրավունք չունի այն փաթաթել այլ անձի ուսերին:
ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ ՀԱՃԵԼԻ ՈՒ ՕԳՏԱԿԱՐ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԺԱՄԱՆՑԻ ԱՅՍ ՏԵՍԱԿՈՒՄ:
Էջանիշներ