Հայաստանի Հանրապետության Նախագահ
Ռոբերտ Քոչարյան
Հայասատնի Հանրապետություն, Երևան 375077, Բաղրամյան պողոտա 26
Մեծարգո Նախագահ Քոչարյան,
Մենք` ներքո ստորագրյալ կազմակերությունները և անհատներս դիմում ենք Ձեզ` հորդրորելով վերանայել Թեղուտի պղնձե-մոլիբդենային հանքահատման աշխատանքների ընթացքի արտոնումը: Ժամանակակից տնտեսական զարգացմանը նպաստելու փոխարեն Թեղուտ հանքը միայն ավելի կքայքայի շրջանը` շրջակա միջավայրի վատթարացման և հանրության առողջության համար աղետալի իրավիճակ ստեղծելով: Այդ շրջանը կվերածվի ամայի վայրի: Այս ուղին, անշուշտ, քսանմեկերրորդ դարի զարգացման ուղի չէ: Տնտեսական աճը չպետք է իրականացվի հայ ընտանիքների առողջության հաշվին: Շրջակա Միջավայրի վրա Ազդեցության Գնահատման (ՇՄԱԳ) գործընթացը դեռևս անավարտ է, և կառավարության նախարարներից մեկը համաձայնել է, որ մի նոր գնահատում պետք է իրականացվի: Շրջահայաց չի լինի իրականացնել թյուր նախագծված մի ծրագիր, երբ միջազգային բանկերը և այլ խոշոր հիմնարկությունները, հնարավոր վարկառուներին գնահատելիս, ավելի ու ավելի մեծ ուշադրություն են դարձնում սոցիալական հիմնախնդիրներին:
Ի հավելումն, հայկական սփյուռքը սկսել է գիտակցել Հայաստանի արագընթաց տնտեսական աճի հետ առընչվող խնդիրները և այդպիսով նրանք սկսել են անհանգստանալ այն վայրի ապագայի համար, որը նրանք իրենց հայրենիքն են համարում:
Այն ինչ մենք անում ենք Հայաստանի մի փոքրիկ համայնքում կարող է տարաբնույթ ազդեցություն ունենալ ազգի ապագայի վրա: Մենք խնդրում ենք Ձեզ թույլ տալ իրականացնել մանրազնին ՇՄԱԳ մինչ Թեղուտի ծրագիրը սկսելը:
§Արմենիան քափր փրոգրամ¦ (Armenian Copper Program, ACP) ավարտել է ՇՄԱԳի գործընթացը 2007 թվականի ամռանը: Մենք լուրջ մտահոգություններ ունենք, որ ՇՄԱԳը խորապես չի անդրադարձել խնդիրներին: Օրինակ` այն անտեսել է Դեբեդ գետի աղտոտումը սահմանի երկու կողմերում, որն ամենայն հավանականությամբ կարող է դառնալ պոչամբարից եկող ծանր մետաղների կուտակման վայր: Գնահատումը նաև չի անդրադարձել շրջակա միջավայրի քայքայումը մեղմացնելու միջոցառումներին:
Չնայած այն բանի, որ բնապահպանության նախկին Նախարարը արդեն իսկ տվել է Թեղուտի հանքավայրի թույլտվությունը, նոր Նախարարը վերջերս հաստատել է, որ նախկինում անցկացված ՇՄԱԳ թերի էր և պահանջել է նորի իրականացումը: Չնայած բնական ռեսուրսների օգտագործման համաձայնությանը, համապատասխան այլ Նախարարությունների, ինչպիիք են, Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի, Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի և Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կարծիքը լիովին հաշվի չի առնվել, այսպես, անտարբերության մատնելով հանքավայրի ազդեցությունը անտառների, համայնքի բնակիչների առողջության և հնէագիտական պատմամշակութային օբյեկտների վրա:
ACP կազմակերպությունը արդեն իսկ բացասաբար աչքի է ընկել իր Ալավերդու ձուլարանով: Ձուլարանը շարունակում է աշխատել առանց ֆիլտրերի` լուրջ առողջապահական և մթնոլորտային վնասներ առաջացնելով: 2002 թ. Վերականգնման և Զարգացման Եվրոպական Բանկը շնորհել է ACP կազմակերպությանը երեք միլոն ամերիկյան դոլար`
աղտոտման մակարդակը նվազեցնելու նպատակով խոնավ քերիչներ տեղադրելու համար: Մինչև այսօր այդ քերիչները տեղադրված չեն: ACP չպետք է նոր հանքարդյունաբերման թույլտվություն ստանա, քանի դեռ կազմակերպության առկա սարքերը չեն համապատասխանում ժամանակակից բնապահպանական չափորոշիչների:
ACP խոստանում է մարզի երկարաժամկետ տնտեսական զարգացում` ստեղծելով 1,400 նոր աշխատատեղեր որպես հանքի օգտագործման արդյունք: Նույնը ասվել է անցյալում: Նախկինում պարոն Վալերի Մեժլումյանը` ACP տնօրենը և նախագահը, խոստացել է Ալավերդու բնակիչներին 2000 նոր աշխատատեղեր, սակայն այսօր հազիվ թե 700 բնակիչ աշխատանք ունի այնտեղ: Թեղուտի շրջանի ոչ բոլոր բնակիչներն են ոգեվորված աշխատանք ունենալու փոքր հավանականությամբ` որպես շրջակա միջավայրի քայքայման արդյունք : Թեղուտին հարող համայնքների բնակիչների կեսից ավելին հրաժարվել են վաճառել իրենց հողերը հանքարդյունաբերության համար: Աշխատատեղերի երաշխավորման փոխարեն Թեղուտի համայնքները կմնան վատթարացող առողջական խնդիրներով և աղտոտած միջավայրով:
Հանքարդյունաբերության մշակման գործարանի աղտոտիչները կկազմեն ածխածնի մոնօքսիդը, ազոտի երկօքսիդը, մկնդեղը և արճիճը: Նման պղնձաձուլարանների օդի աղտոտումը, ներառյալ ACP Ալավեդու ձուլարանը, առաջացնում է տեղական համայնքների առողջապահական խնդիրներ ` ներառյալ կանացի անպտղաբերություն, սրտանոթային համակարգի հիվանդություններ, չարորակ ուռուցքներ և շնչառական խնդիրներ: Ի հավելումն, գոյություն ունեն ապացույցներ, որ աղտոտումը բերում է բնածին արատներ: 1992 թ., երբ գործարանը չէր գործում Ալավերդում, չեն գրանցվել բնածին արատներ, սակայն 2001 գրանցվել է 28 դեպք, իսկ 2004` 107: Ինչպե±ս են կարող բնածին արատները օգուտ բերել Հայաստանի ապագա սերունդներին, Հայաստանի ապագային:
Հանքահանող լեռնային արդյունաբերությունը նպաստում է կլիմայի փոփոխմանը, ինչը անտառահատման և հանքաձուլման ընթացքում կատարվող ծծմբի դիօքսիդի արտանետումների արդյունք է նաև: §Արմենիան քափր փրոգրամ¦ (ACP) կողմից առաջարկած բաց հանքահորման տարբերակը շարունակաբար կոչնչացնի կենսական նշանակության հսկայական անտառածածկ տարածքը: Եթե անտառահատման նման ընթացքը չկասեցվի, ապա 2030 թվականին Հայաստանը ամբողջովին կզրկվի իր անտառներից: Այսօր կլիմայի փոփոխությունը նկատելի է աշխարհի բոլոր ծայրամասերում, այն արտահայտված է բևեռների սառցեշերտի հալքով, Աֆրիկայում տեղի ունեցող սաստիկ երաշտներով, Եվրոպայում և ԱՄՆ-ում` աղետալի ջրհեղեղներով: Գլոբալ նշանակության խնդիր են դարձել ավելի տապ և երկարատև ամառները, և այս ամենի հետ մեկտեղ, անտառների անխնա հատումը ներկայումս շարունակվում է: Երկրագնդի անտառային պաշարի մնացած հատվածի պաշտպանությունը հանդիսանում է գլոբալ բնապահպանական պատասխանատվության ևս մեկ քայլ:
Այլընտրանքները առկա են: Թեև Հայաստանում աղքատության մակարդակի նվազեցումը կարևորագույն նշանակություն ունի, այն անհնար է իրականացնել առանց բնական պաշարների կայուն օգտագործման: Բարեբախտաբար, Թեղուտն իր հարուստ կուսական անտառներով էկոզբոսաշրջության զարգացման առաջին թեկնածուն է: Էկոզբոսաշրջության նպատակն է խթանել բնության պահպանության գործընթացը և կայուն զարգացման հնարավորություններ ստեղծել. այն արդեն իսկ Հայաստանում և Եվրոպայում զարգացող բնագավառ է: Էկոզբոսաշրջությունը միաժամանակ նպաստում է տնտեսության բարգավաճմանն ու բնության պահպանությանը, ինչպես նաև 21-րդ դարի գլոբալ ոլորտներից է: Իրենց նախնիների թողած ժառանգությունը ճանաչելու նպատակով Հայաստան այցելող Սփյուռքահայության թիվը ռեկորդային նիշի է հասնում: Սակայն, հայրենիք եկածներից շատերը բնության և բնակչության առողջության քայքայման ականատեսը լինալով երկրի ապագայի վերաբերյալ լուրջ մտահոգություններով լի մեկնում են Հայաստանից:
Համաձայն մանրակրկիտ Շրջակա միրավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) արդյունքների, որպես հատուկ պաշտպանվող տարածք, Թեղուտի անտառը լավագույնս կարող է ծառայել երկրին` կայուն անտառային արդյունաբերության և զբոսաշրջության զարգացման միջոցով բարելավելով ազգաբնակչության առողջական վիճակը ու խթանելով տնտեսական աճը: Մտածե’ք, թե տեղական, ազգային, տարածաշրջանային և համաշխարհային ինչ հետևանքներ կարող է ունենալ Թեղուտի պղձե-մոլիբդենային հանքահորի հետագա շահագործումը: Ձեզ են տրված այս գործընթացը կանխելու բոլոր հնարավորությունները: Հայաստանի համար ավելի լավ ապագա կերտելու կարողությունը Ձեր ձեռքում է:
Հարգանքով`
Արփի Հարությունյան, §Արմենիա նաու¦ ինտերնետային շաբաաթական ամսագրի լրագրող
Ինգա Զարաֆյան, §Էկոլուր¦ տեղեկատվական ՀԿ-ի նախագահ
Ալի Էլթարի, Ալբանական բնապահպանական խումբ, Բնության միջազգային ընկերներ տնօրեն
Ալմաստ Կարապետյան, Հայաստանի Ամերիկյան համալսարանի ճարտարագիտական հետազոտության կենտրոն
Գայանե Ոսկանյան, Հայաստանի Ամերիկյան համալսարանի ճարտարագիտական հետազոտության կենտրոն
Ժաննա Գալյան, Հայաստանի Էկոտուրիզմի ասոցիացիայի նախագահ
Ուրսուլա Կազարյան, Հայաստանի բնապահպանական ցանցի նախագահ
Լյուբա Բալյան, Թռչունների պաշտպանության հայաստանյան միություն, IBA համակարգող
Արսեն Ասլանյան, Կովկասյան հետազոտության ռեսուրսների կենտրոններ - Հայաստան, Եվրասիա հիմնադրամի ծրագրի ղեկավար
Տաթևիկ Մարգարյան, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ, կազմակերպչական զարգացման և ուսուցման մասնագետ
Սոնա Մարդանյան, գիտությունների դոկտոր
Գրետա Գաբրիելյան, Էկոլոգիական ակադեմիայի նախագահ, քիմիական գիտությունների դոկտոր
Սոֆի Գրին, §Մոլորակի ընկերներ¦, Ավտրալիա, միջազգային կապերի պատասխանատու
Դեյվիդ Հելլեր, §Մոլորակի ընկերներ¦, Ֆլանդրիա և Բրյուսել
Սեբաստիան Գոդինո, §Մոլորակի ընկերներ¦, Ֆրանսիա, ֆինանսական բարեփոխումների արշավի կազմակերպիչ
Փիթեր Բոսիփ, §Մոլորակի ընկերներ¦, Պապուա Նոր Գվինեա, CELCOR, ծրագրի ղեկավար
Էլիաս Դիաս Պենյա, §Մոլորակի ընկերներ¦, Պարագվայ SOBREVIVENCIA, բնապահպանական սեկտորի համակարգող
Իվան Լեսայ, §Մոլորակի ընկերներ¦, Սլովակիա CEE, բանկերի վերահսկման ցանցի ազգային համակարգող
Բրենթ Բլեուոթեր, §Մոլորակի ընկերներ¦, ԱՄՆ, գործադիր տնօրեն
Սոս Ավետիսյան, ICARE Foundation, հասարակական կապերի մասնագետ, Երևան
Փիթեր Վանգսբո Մադսեն, §Ազգային բնապահպանական հետազոտությունների ինստիտուտ¦, միջազգային գործողությունների համակարգող, Դանիա
Դոկտոր Ջոն Մկդոնահ, Արևելյան Անգլիայի համալսարանի արտասահմանյան զարգացման խմբի գործադիր տնօրեն
Դոկտոր Ստեֆան Սզաբո, SOSNA ասոցիացիայի, նախագահ
Իևա Ռուցևկա, UNEP/GRID-Arendal, Նորվեգիա
Անահիտ Ղևոնդյան
Նամակի պատճեն ուղղարկվելու է`
ՀՀ Վարչապետ Սերժ Սարգսյանին
ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին
ՀՀ Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանին
ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին
ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին
Էջանիշներ