User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 311 հատից

Թեմա: Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    ԹԵՂՈՒՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՚ՎՏԲ ԲԱՆԿԻՙ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ

    [15:04] 08 Դեկտեմբերի, 2007

    ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական ՚ՎՏԲ բանկՙ բաց բաժնետիրական ընկերության նախագահ Անդրեյ Կոստինին, ով Հայաստանում է գտնվում ՚ՎՏԲ բանկՙ եւ ՚Արմենիան քափըր փրոգրամՙ ընկերությունների միջեւ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ:

    Մինչ փաստաթղթի ստորագրումը, Անդրեյ Կոստինի հետ վարչապետ Սերժ Սարգսյանի առանձնազրույցի ընթացքում քննարկվել են բանկային ու ֆինանսական ոլորտներում մեր երկրի հետ բանկի համագործակցությանը, Հայաստանում օտարերկրյա խոշոր ներդրումների իրականացման ու գործարար միջավայրի համար առավել նպաստավոր պայմանների ապահովմանն առնչվող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել, մասնավորապես, ՚ՎՏԲ բանկՙ ընկերության հետ մեր երկրի համագործակցության ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների կապակցությամբ: Այդ համատեքստում, վարչապետ Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ ՚ՎՏԲ բանկիՙ եւ ՚Արմենիան քափըր փրոգրամՙ ընկերության միջեւ ստորագրվելիք համաձայնագրի նշանակությունը, որը, ըստ նրա, կողմերի միջեւ նպատակուղղված աշխատանքի արդյունք է եւ ՚ՎՏԲ բանկիՙ հետ մեր երկրի փոխշահավետ գործակցության կարեւոր բաղադրիչներից մեկը:

    Առանձնազրույցից հետո ՚ՎՏԲ բանկՙ ԲԲԸ-ի նախագահ Անդրեյ Կոստինը եւ ՚Արմենիան քափըր փրոգրամՙ ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանը ՀՀ կառավարությունում` ՀՀ վարչապետի, ՀՀ ԿԲ-ի նախագահի եւ կառավարության անդամների մասնակցությամբ, ստորագրել են երկու ընկերությունների միջեւ համագործակցության մասին համաձայնագիր: Փաստաթուղթը նախատեսում Է ՚ՎՏԲ բանկՙ ԲԲԸ-ի կողմից Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի ֆինանսավորման կազմակերպում, ինչպես նաեւ սահմանում է այդ նպատակով բանկի եւ ընկերության միջեւ համագործակցության շրջանակները: Ըստ համաձայնագրի, նախատեսվում է, որ ծրագրի իրականացման ընթացքում ֆինանսական խորհրդատվության եւ բանկային սպասարկման աշխատանքները կիրականացվեն ՚ՎՏԲ-Հայաստան բանկՙ ՓԲԸ-ի կողմից: Նշվել է, որ համաձայնագրի ստորագրումը կնպաստի համապատասխան վարկային պայմանագրի եւ հարակից այլ փաստաթղթերի նախապատրաստմանն ու ստորագրմանը:

    Ի դեպ, ԻՏԱՏ-ՏԱՍՍ-ը երեկ հաղորդել էր, որ մերձմոսկովյան քոթեջում գտել են ՎՏԲ բանկի կառավարիչ Օլեգ Ժուկովսկուն մեռած: Ըստ որոշ տեղեկությունների` Ժուկովսկին մեռած հայտնաբերվել է սեփական ջրավազանում` ձեռքերն ու ոտքերը կապված:

    http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=55358

  2. #2
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    պայքարենք միասին հանուն առողջ սերունդի
    Կցված նկարներ Կցված նկարներ
    ...

  3. #3
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Ի՞ՆՉ ԿՄՆԱ ԹԵՂՈՒՏԻՑ 20 ՏԱՐԻ ՀԵՏՈ

    Մենք թուլյ չենք տա, որ Թեղուտի անտառը ոչնչացնեն, այնտեղ կան կենդանիների եւ բույսերի այնպիսի տեսակներ, որոնք Կարմիր գրքում են ընդգրկված եւ անթույլատրելի է, որ նրանք ոչնչանան: Մենք պայքարելու ենք դրա դեմՙ,- ասում է 21-ամյա Վարդան Հովհաննիսյանը, ով շուրջ երկու տասնյակ երիտասարդների հետ երեկ այցելել է Թեղուտ` բնակիչներին կոչ անելով միանալ իրենց պայքարին: ՚Ծանր մետաղները լուրջ վնասներ կարող են հասցնել մարդկանց առողջությանը, որը կարող է փոխանցվել հաջորդ սերունդներինՙ,- մտահոգված է բժիշկ Արտեմ Գրիգորյանը, ով ցանկանում է, որպեսզի խնդրին այլընտրանքային լուծում տրվի:

    Սակայն Թեղուտ գյուղի բնակիչներից շատերին այս պահին չի հետաքրքրում առողջապահական եւ բնապահպանական խնդիրները, քանի որ գյուղում աշխատանք չկա: ՚Ինձ անտառը պետք չի, ես չեմ ուզում առողջ մեռնել: Երեք տարի առաջ գյուղում ոչ ոք աշխատանք չուներ, իսկ հիմա գյուղի իննսուն տոկոսը աշխատանք ունիՙ,- ասում է Թեղուտի հանքի շահագործմամբ զբաղվով ACP (՚ԷյՍԻՓԻՙ) ընկերության վարորդ` թեղուտեցի Հրանտ Ամիրխանյանը: Երեւանից մեկնած երիտասարդների այն դիտարկմանը` թե 20 տարի հետո այլեւս աշխատանք չի լինի եւ բնությունը ոչնչացած կլինի, վարորդը պատասխանեց. ՚Ես ի՞նչ իմանամ` 20 տարի հետո կլինեմ, թե չէՙ: Իսկ Թեղուտի մեկ այլ բնակիչ` Արթուր Մարգարյանը համոզված է, որ տարիներ հետո բնապահպանական խնդիրները կլուծվեն. ՚Կարեւորը, որ մարդիկ հիմա գործ ունենան, սովից չմեռնեն, իսկ անտառի հարցը հետո կլուծվիՙ: Թեղուտեցի կանայք դեմ են, որ ծառերը կտրվեն, բայց ոչինչ չեն կարող անել. ՚Ոչ ոք էլ չի ուզում, որ անտառը վերանա, բայց ի՞նչ անենք, գյուղում ոչ մի աշխատանք չկաՙ,- ասում է տիկին Կարինեն:

    ԱԺ պատգամավորներ, ՚Ժառանգությունՙ խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանն էլ երեկ այցելեցին Թեղուտ.

    ՚Քանի որ Ազգային Ժողովն այլեւս նիստեր չի գումարելու, մենք դեռեւս չենք կարող այս հարցը բարձրաձայնել ԱԺ-ումՙ,- ասաց Զարուհի Փոստանջյանը, ով որպես պայքարի առաջին քայլ նշում է թռուցիկների տարածումն ու ավելի մեծ թվով մարդկանց ընդգրկումը պայքարի մեջ: ՚Նաեւ կարելի է դիմել նախագահի թեկնածուներին` պարզելու, թե իրենք ի՞նչ քայլեր են պատրաստվում անել այս ուղղությամբՙ,- ասում է ԱԺ պատգամավորը: Իսկ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով այս խնդիրը միայն կլուծվի իշխանափոխության միջոցով, քանի որ. ՚Ներկա իշխանությունները շահագրգռված են, որ Թեղուտի հանքավայրը շահագործվիՙ:

    Թեղուտեցի 7-ամյա Հարությունը չի ուզում, որ ծառերը հատվեն. ՚Ես չեմ ուզում, որ անտառը վերանա, չեմ թողի, որ ծառերը կտրենՙ,- ասում է նա:

    Հիշեցնենք, որ ACP (՚ԷյՍիՓիՙ) ընկերության աշխատանքային նախագծի համաձայն` Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար պետք է հատվի 357, 16 հա անտառ, որի փայտանյութի ծավալը կկազմի 57, 7 հազար խմ:
    http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=55409
    ...

  4. #4
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Բա Թեղուտի Նապոյի նկարն ուրա՞

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա Թեղուտի Նապոյի նկարն ուրա՞



  6. #6
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Մենակ սրա համար արժե պահպանել անտառները
    Լեգնա շնորհակալ եմ

  7. #7
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    ..ահա թե ինչպես է պահպանվում մեր բնությունը~

    ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ / ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    ճՈՃԿԱՆԻ ՊՈՉԱՄԲԱՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է


    Ճոճկան գյուղի բնակչության առողջությունը, հողագործությունն ու անասնապահությունը վտանգված են: Պատճառն Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի հին 30-35հա տարածք ընդգրկող պոչամբարն է, որի կեսից ավելին Ճոճկանում է:

    Այն չի գործում դեռ 1988-89 թվականներից, քանի որ լցվել է, բայց եւ չի ծածկվել հողով, ինչպես նախատեսել էին խորհրդային իշխանությունները: ՙՀատկապես ամառվա սեզոնին էս ջրի, արոտավայրի պատճառով լրիվ անասունները, խոզերը, հավերը, կովերը գնում են հովանալու, արոտալու էդտեղ, ժողովուրդª երեխեք, կանայք, դրանց հետեւից, որպեսզի բերեն: Շատ կենդանիներն այդ տիղմի մեջ ընկղմվել են ու մնացել: Կամ էլ վիժում ա առաջացնում անասունների մոտ: Ըստ բժիշկներիª նույնիսկ կանանց շրջանում, որովհետեւ ամառվա օրերինª շոգ եղանակներին, արեւի տակ ինքը մոտավորապես մի մետրի չափ ցոլքում ա, կարծես վառվող պեչքից բան դուրս գա,- ասում է Ճոճկանի գյուղապետ Վարուժան Թամազյանը եւ ավելացնում,- Սա ինձ թվում աª ռադիոակտիվ որոշակի բան ա պարունակում: Հենց էդ նպատակով էլ ուզում էին ծածկել ու չծածկվեց՚:

    Ճոճկան գյուղի երեխաներն, առանց վտանգը գիտակցելու, պոչամբար են մտնում` խաղալու պոչամբարի փայլփլող նյութերով: Շատ գյուղացիներ էլ Ճոճկանից Այրում գնալ-գալու ճանապարհը կարճելու համար պոչամբարի միջով են անցնում: Սա դեռ քիչ չէ, պոչամբարի թունավոր ջրերը թափվում են Դեբետ գետը, որի ձախ ափին գտնվում են Ճոճկանի սեփականաշնորհած հողերը: ՙէդ ջուրը, որ հոսում ա, գնում ա, մարդիկ ոռոգում, բան են կազմակերպում: Մենք չենք կարա դրանց սաղին զգուշացնենք կամ վախեցնենք: Մեկը բանջարեղեն ա ջրում, մեկը ծառ, որը երկար չի գոյատեւում, շատ շուտ թարմությունիից ընկնում, չորանում ա՚,- ասում է գյուղապետ Վարուժան Թամազյանը:

    Այս խնդրի լուծման հարցով գյուղապետը դիմել է եւ իշխանություններին, եւ Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի տնօրինությանը, սակայն ոչ մի արձագանք չի ստացել: Ճոճկանն անգամ ՙԲնապահպանական վճարների մասին՚ ՀՀ օրենքով սահմանված բնապահպանական վճարները չի ստանումª գյուղում առաջացած բնապահպանական խնդիրները լուծելու համար:

    ՙԲոլոր գյուղերը բնապահպանության, վնասաբեր հետեւանքների համար միլիոններով գումար են ստանում, որպեսզի ինչ-որ բանի կարիք անեն համայնքների համար, որից մենք զրկված ենք, մենք չկանք ցուցակում, չգիտեմª ինչու՚,- սրտնեղում է գյուղապետը: Նա նույնիսկ փորձել է համայնքի ուժերով ծածկել պոչամբարը, բայց միջոցները չեն բավականացրել:

    Նա համոզված է, որ պոչամբարն օգտագործելու համար այլեւս պիտանի չէ: ՙԵսª որպես համայքապետ, նայելով էս տարածքը, սրա անցյալն ու ճակատագիրը, ասում եմ հետեւյալըª Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկան այլեւս չի կարաª սրան օգտագործի, որովհետեւ սրա հնարավոր աստիճանը փակվել ա, եթե նույնիսկ լրացուցիչ ջրի հեռացման բան դնեն, էլի չեն կարա, որովհետեւ էդ խողովակները, որ թունելով գալիս են, էդ խողովակներն այլեւս չկան: Ընդեղից չեն կարա էդ տիղմը տեղափոխեն: Մնում ա պարզ ու կոնկրետ ասել, որ ամենաճիշտը նա ա, որ ծածկվի՚,-ասում է գյուղապետը:

    Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի խոսքերով` պոչամբարում 10 եւ ավելի խիստ վտանգավոր նյութեր կանª կալիում, արսենիում, նիկել, ցինկ եւ այլն, որոնք հրեշածին եվ սաղմաթունավորող հատկություն ունեն, բայց թե որքանով են այդ նյութերը ռադիոակտիվ, պարոն Սանասարյանը դժվարացավ ասել, քանի որ դրա համար պետք է ուսումնասիրություն անցկացնել: Պոչամբարի վտանգավորության մասին գյուղի բնակիչներին պաշտոնապես չեն հայտնում: ՙՈ°չ պետությունը, ո°չ ես, ո°չ էլ դուք իրավունք չունենքª ժողովրդին հայտարարենք, եթե չենք կարողանումª կանխել: Այսինքնª մենք ո°չ պահակ ենք, ո°չ դրա գումարն ունենք, ո°չ մեկին պիտի պահակ դնենք: Եթե հողը տվել ենք որեւէ մեկին, նա պարտավոր ա նպատակին գյորա, ոնց որ ասած, իրա պայմաններով պահի, պահպանի եւ օգտագործի, որպեսզի ուրիշին վնաս չտա՚,-ասում է Վարուժան Թամազյանը:
    http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=55785
    ...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 3-7 տարեկանների զարգացմանն ուղղված կրեատիվ խաղեր ու զվարճալիքներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 12.07.2016, 09:49
  2. 1-3 տարեկանների զարգացմանն ուղղված կրեատիվ խաղեր ու զվարճալիքներ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.04.2013, 17:19
  3. Գրառումներ: 20
    Վերջինը: 06.04.2013, 17:19
  4. Գրառումներ: 37
    Վերջինը: 16.05.2009, 22:43
  5. ՀՀ-ում սպորտի ընդհանուր զարգացմանն ուղղված մտորումներ
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 25.07.2008, 12:49

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •