Հինգշաբթի օրը, օգոստոսի 7-ին, ժամը` 11-ին ( երբ սկսվում է կառավարության նիստը), կառավարության շենքի դիմաց դարձյալ կանցկացնենք բողոքի ակցիա ` մեր պահանջները վարչապետին, նախարարներին և հասարակ քաղաքացիներին հասցնելու համար:
Ուզում եմ շնորհակալություն և հիացմունք հայտնել Թեղուտի անտառների փրկության համար հետևողական պայքարի դուրս եկած բոլոր մարդկանց, հատկապես երիտասարդներին, ովքեր ցավում են անտառի համար, գիտակցում են հանքի իրական սպառնալիքների մեծությունն ու անդառնալի հետևանքները, ովքեր խիզախորեն դիմակայում են ACP-ական, VTB-ական, ոստիկանական ագրեսիային ու ՀԱՎԱՏՈՒՄ, որ միասին կարող ենք կասեցնել մի խումբ մարդկանց ագահության մոլուցքը, որ յուրաքանչյուրիս մասնակցությունը խիստ արժեքավոր է այս անհավասար պայքարում, հավատում, որ մի օր իշխանությունները խելքի կգան, կամ ստիպված կլինեն փոխել իրենց թեթևամիտ որոշումները, որ անտառասպան տեխնիկան կհեռացվի անտառից, որ գյուղացիները կարթնանան իրենց հիպնոզային քնից և անտառը հանգիստ շունչ կքաշի ...մենք էլ անտառի հետ.
Մեր ազնիվ մղումներն ու ջանքերը չեն կարող անարձագանք մնալ...
Վստահ եմ, դրանք ամենաքիչը քայքալում, քանդում են անտարբեր անհաղորդ հասարակական մտածողության պատը.
Հրայր Սավզյան
Save Teghut Forest
http://www.bigfamily.am/eco/arm
Էջանիշներ