Այսինքն ի՞նչ անենք, սպասենք, թե երբ է մեր երկիրը վերջնականապես անապատ դառնում, որ դրա հաշվին ստացված միջոցների հաշվին (էն էլ դեռ հարց է, թե էդ միջոցների քանի՞ տասնորդական տոկոսը կմտնի ՀՀ պետբյուջե) սկսենք նոր անտառներ կառուցե՞լ: Էս դեպքում էկոլոգիան պահպանելու մասին խոսելն անգամ ավելորդ է: Կամ էլ` ի՞նչ անծայրածիր անտառների մասին է խոսքը, ա'յ ընկեր, չլինի՞ թե ՀՀ-ն խառնել ես ԽՍՀՄ-ի հետ: Մեր պետությունն ունի ընդամենը կլորացրած 29 հզ քկմ տարածություն, որի մեծ մասը բարձրադիր լեռնային գոտում գտննվելու կամ մի գրամ հող չունենալու պատճառով չի կարող անտառ աճեցնել:
Համ էլ ինչո՞ւ են խոսում տնտեսությունը զարգացնելու մասին, երբ մեր երկրում ամեն տարի երկնիշ թվերով տնտեսական աճ է գրանցվում: Այդ տեպերը ի նկատի ունենալով` այս ծրագրի իրականացումից հետո, հավանաբար, ԱՄՆ-ից երեք անգամ ավելի մեծ բյուջե պիտի ունենա՞նք:
Չնայած, ինչո՞ւ չէ: Եթե այս տեմպերով գնանք, մի քանի տարուց Հայաստանում կենսաթոշակառու չի լինի` բյուջետային միջոցների համար մեկ տնտեսում, նորածիններ չեն լինի, անչափահասների համար տրվող նպաստներ էլ չեն լինի` երկուս, դպրոցականների քանակը տարեցտարի կկրճատվի` պետությանն ազատելով պարտադիր հիմնական կրթություն ապահովելու պարտականությունից` երեք, երկրում մնացած ժողովուրդն էլ այնքան <<հարուստ>> կլինի, որ աղքատության նպաստների կարիք ոչ ոք չի ունենա. էս էլ քեզ չորս: Հետո էլ քննադատում ենք ղեկավարությանը, թե պետության շահերի մասին չեն մտածում:
Էջանիշներ