User Tag List

Էջ 6 21-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 311 հատից

Թեմա: Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

  1. #76
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Մեջբերում նախշուն-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀարգելիՍահակ

    Երբ մենք թթվածնի փոխարեն թունավոր գազերով լեցուն ""օդ"" շնչենք...
    Եվ հպարտանանք մեր հրեշածնունդ- երկգլխանի -էլիտար մանուկներով~~
    զուլալ լճի փոխարեն ծանր մետաղներով հարուստ պոչամբարում լողանանք...
    եվ ուրանի հանքերում "զագար" ընդունենք....
    գուցե այդ ժամանակ ես կհամաձայնվեմ ձերայդքան տարօրինակ հնչեցրած ""էկոտուրիզմ կազմակերպելը ավելի մեծ վնաս կբերի քան օգուտ» արտահայտության հետ։
    Իսկ հիմա միայն կարող եմ փաստեր արձանագրել~~
    Ալավերդում . նույն ACP կազմակերպության խայտառակ վարմունքի հետ բնակչության և բնության հանդեպ....մոտ օրերս, եթե հեռուստատեսություն նայում եք,լսած կլինեք, ՈՐ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՆՈՄԱԼ ԾՆՈՒՆԴՆԵՐԸ հենց նույն այդ վայրում...............ով նրանց թույլ տվեց?? Խաղալ Մեր և մեր անպաշտպան երեխաների ճակատագրի հետ և այն էլ այդ գնով?...? ՄԵՆՔ, ԷԼ ՈՎ??????
    ՈՒ մենք դեռ շարունակում ենք «տնտեսության զարգացման մասին» խոսել....?
    Ձեզանից ով, կծախեր իր որդուն պղինձով???
    Կամ ով? կփոխարիներ խմելու ջուրը, մի բաժակ մոլիբդենով?........
    Բայց դե անում ենք էլի...........եթե լռում ենք , ուրեմե համաձայն ենք, եթե Ձեր հնչեցրած խոսքերի նման «միամիտ» խոսքեր ենք ասում, ուրեմը ՄԵՆՔ նույնպես ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆՔ ԱԶԳԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ............խնդրում եմ , եկեք ավելի ուշադիր և պատասխանատու լինենք...
    թե չէ հետո...
    հետո էլ չի լինի....որ էսպես շարունակվի.....

    Իսկ էկո տուրիզմի մասին խնդրում եմ կարդացեք այս հոդվածը............http://bnamard.blogspot.com/2008/07/blog-post_10.html
    Կամ այցելեք մեզ հետ Թեղուտ և ձեր սեփական աչքերով տեսեք, հասկացեք թե ինչպես կարելի է էկոտուրիզմ զարգացնել` ՉԱՎԻՐԵԼՈՎ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԼ ՀԱԿԱՌԱԿԸ, ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ԱՅՆ և ՓՈԽԱՆՑԵԼՈՎ ՀԵՏԱԳԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ...
    Ուղղակի խնդրանք. մի հատ գոնե ուսումնասիրեք հարցը, նոր ամպագորգոռ հայտարարություններ արեք, ինչով խուճապ եք առաջացնում ինձ մոտ...
    Ինչ թունավոր գազերի մասին է խոսքը, ինչ հրեշների՞՞՞ Ոչ մի անոմալ ծնունդներ էլ չկան Ալավերդիում: Համոզված եմ այս ամենը ասում եք ուրիշից լսելով և ինքներդ չեք էլ մի հատ հետաքրքրվել, կամ չեք էլ ուզել համոզվել, իրականում քանի անոմալ ծնունդ է եղել Լոռու մարզում: Ասեմ, որ ես նայել եմ որոշ ցուցանիշներ, և եթե հետաքրքիր է, բացեք ազգային դեմոգրաֆիայի ցուցանիշները ըստ շրջանների: Ասեմ, որ Տավուշի մարզում չկան վնասակար արտադրություններ, բայց մանկամահացության թիվը 1000 բնակչի հաշվով ավելի շատ է քան Լոռու մարզում: Բացի դրանից, արտանեետումները ահավոր շատ են եղել սովետական թվերին, երբ հսկայական ծավալների պղինձ էր արտադրվում, իսկ հիմա դրանք շատ ավելի քիչ են:
    Դուք ապատեղեկացնում եք բազմաթիվ մարդկանց, ովքեր վստահում են ձեզ: Նույն ձևի հայտարարություններ լինում էին ուրանի հետ կապված, որոնք չէին համապատասխանում իրականությանը:
    Հայաստանում շատ կան անտառներ, ձորեր, նաև լճեր (օրինակ, Դիլիջանի Պաղ լիճը, որը վայրենաբար կառուցապատվում է) որոնք ունեն պաշտպանության կարիք:
    Լավ կլիներ, որ դրանց էլ չանտեսեինք և դրանց մասին հիշեինք, երբ վտանգը դեռ անխուսափելի չէ:
    Ու համոզված եմ, ոչ ոք կյանքում չէր գնում Թեղուտ գիշերելու անտառում, մինչև այս պատմությունները: Ոչ էլ որևէ մեկը գիտեր տեղը: Ինչպես ևս հարյուրավոր այլ գյուղերի, որ ունեն հոյակապ բյություն, բայց քանի որ նորաձև չի դրանք պաշտպանել, չեք խոսում դրանց պաշտպանության մասին:
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 23.07.2008, 15:49:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  2. #77
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի Victory,

    Փաստորեն ստացվում է որ դուք շատ ավելի լավ եք հասկանում քան բազմաթիվ բնապահան մասնագետներ, իրավաբաններ, տնտեսագետներ և հետաքննող լրագրողներ իրար հետ միասին վերցված, կուզենայ իմանալ ձեր մասնագիտությունը և տարիքը, քանի որ այսպիսի անպատասխանատու և ապատեղեկացնող գրառումներ անելը դա մեծ մեղք է..
    կարող եք այցելել այս էջը և կիմանաք վիճակագրական տվյալներ թե արտանետումների մասին թե ծննդաբերության դեֆեկտների մասին և թե տարբերությունը այլ գյուղերի խնդիրների հետ..
    Խորհուրդ եմ տալիս մինչև չհիմնավորված և վարկաբեկող գրառում անելը լավ ուսումնասիրել..

    In Alaverdi, government statistics show a troublesome rise in cancer and in prenatal and pediatric disease:
    The number of cases of malignant neoplasm – a tumor or tissue containing abnormal growth – grew from 360 in 2002, to 392 in 2003 and 411 in 2004.
    In 2001 697 children under 14 were diagnosed with respiratory illnesses, while by 2003 the number had doubled, to 1,389.
    According to the Ministry of Health data, in 1988 the indicator of birth deficiencies per 100,000 residents was 84.8, in 2005 it reached 125.7.
    For example, in 1992, when the smelter was idle, there were no cases of birth defects in the town. But in 2001, 28 cases of birth defects were reported in the town and surrounding area. By 2004, the number of recorded birth defects had grown to 107 – five times in three years.
    Վերջին խմբագրող՝ Grieg: 23.07.2008, 16:49:
    ...

  3. #78
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Անոմալ ծնունդներ. արտանետումներն ու թունաքիմիկատները որպես անոմալիաների պատճառ

    Մարիաննա Գրիգորյան
    «ԱրմենիաՆաուի» թղթակից

    22-ամյա Անահիտ Հակոբյանը ստիպված էր հրաժարվել իր ապագա երեխայից, քանի որ Ալավերդու ծննդատան բժշկուհին գերձայնային հետազոտության ժամանակ հայտնեց նրան, որ պտուղը կյանքի հետ անհամատեղելի արատ ունի:
    «Երեխայի մոտ բացակայում էր ուղեղի հատվածը: Անահիտին հղիության 7-րդ ամսում արհեստական ծննդալուծում կատարեցինք»,- ասում է Ալավերդու ծննդատան կոնսուլտացիայի վարիչ Ռոզա Մաճկալյանը:
    (Հիվանդի անունը փոխված է` անձնական կյանքի գաղտնիությունը պահպանելու նպատակով
    Բժիշկներն ասում են, որ նման արատները վերջին շրջանում հաճախակի են դարձել Ալավերդում ու շրջակա բնակավայրերում:
    «Բժիշկ, երեխաս նորմա՞լ է» հարցը ամենահաճախն է հնչում Հայաստանի հյուսիսում գտնվող այս քաղաքի ծննդատան կոնսուլտացիայի բաժնում:
    Ծննդատան տնօրեն Ամալյա Ազատյանն ասում է, որ հղիների մտահոգությունը տեղին է: Նա ասում է, որ երբ հաշվետվություն է ներկայացնում առողջապահության նախարարություն, վիճակագրական բարձր ցուցանիշների վրա հաճախ են զարմանում:
    «Վերջին մեկ տարվա ընթացքում հայտնաբերել ենք հիդրոցեֆալիա (գլխի ջրակալում), անէնցեֆալիա (գլխուղեղի մի մասի բացակայություն), «երկգլխանի» պտուղ (ջրով լցված գլխանման պարկ) և այլ արատներ»,- ասում է Ազատյանը:
    «Դրանք հիմնականում կյանքի հետ անհամատեղելի արատներ են, և մինչև ծննդաբերությունը արհեստական վիժում է կատարվում»:
    Ազատյանն ասում է, որ նման արատների առկայության պարագայում արդեն սովորական են դիտվում, օրինակ, գայլի երախով ու նապաստակի շրթունքով, առանց ուսի կամ մարմնից միանգամից ներաճած ոտքի թաթով արատավոր երեխաների ծնունդները, որոնք կյանքի հետ համատեղելի են:
    Ալավերդում անոմալ ծնունդների աճի պատճառ է համարվում պղնձաձուլական կոմբինատը«Արատները գիտության մեջ բացատրվում են կամ ժառանգական գործոնով, կամ ծնողների անկանոն սեռական վարքով և տարած ինֆեկցիոն ու սեռական հիվանդություններով, կամ էլ շրջակա միջավայրի աղտոտվածությամբ»,- ասում է բժիշկը:
    ՀՀ բնապահպանության նախարարության տվյալների համաձայն` Ալավերդում գտնվող «Էյ-Սի-Փի» պղնձաձուլական կոմբինատի վնասակար նյութերի արտանետումները գերազանցում են նորման մի քանի անգամ (արտանետվում են ծծմբի երկօքսիդ, փոշի, կապար, ցինկ, արսեն):
    «Ինչ խոսք, արատների առաջացումը մեծապես կապված է աղտոտված միջավայրի հետ, քանի որ արտանետվող գրեթե բոլոր նյութերն էլ կարող են օրգանիզմում դեֆորմացիաների և արատների պատճառ դառնալ,- ասում է առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը: - Սակայն այլ գործոնները ևս պետք չէ բացառել»:
    Չնայած այլ գործոններին, Ալավերդում անոմալ ծնունդների և արատների ի հայտ գալը բժիշկները, բնակիչները, ՀԿ-ներն ու բնապահպանները հիմնականում կապում են հենց աղտոտված շրջակա միջավայրի հետ:
    «1980-2004 թթ. Բնածին արատները Հայաստանում կրկնապատկվել են,- ասում է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ միջավայրի» ՀԿ նախագահ Ելենա Մանվելյանը: - Սա մի խնդիր է, որ հենց այսօր լուծման կարիք ունի, վաղն արդեն ուշ կլինի: Մենք պետք է մեր գենոֆոնդը փրկենք: Ահազանգը պետք է այսօր հնչեցվի: Եթե կազմենք մի քարտեզ և նշենք Հայաստանի բոլոր այն շրջանները, որտեղ այս խնդիրը կա, ապա Ալավերդին կառնենք սև շրջանակի մեջ»:
    Սակայն, վիճակագրությունը ցույց է տալիս, որ «սև շրջանակը» Հայաստանում հատուկ է ոչ միայն Ալավերդուն:
    Առողջապահության նախարարության տվյալների համաձայն` եթե 1988 թվականին 100 հազար բնակչի հաշվով բնածին արատներով և շեղումներով ծնունդների ցուցանիշը 84,8 էր, ապա 2005-ին այն հասել է 125,7-ի:
    Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2005 թ. հաշվետվության մեջ ԱՊՀ-ում անոմալ ծնունդներով և նմանատիպ խնդիրներով Հայաստանը գտնվում է երկրորդ տեղում Ղրղզստանից հետո:
    Առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանն ասում է, որ անոմալ ծնունդների խորքային պատճառները պարզելու համար գիտական հետազոտություն է անհրաժեշտ:
    «Ոչ մի հստակ եզրակացություն չի կարող լինել, թե ինչի հետևանք են բնածին արատները,- ասում է Սարիբեկյանը: - Թիվը, իհարկե, աճել է, սակայն հստակ պատասխանի համար պետք է վերլուծություն, ուսումնասիրություն լինի, որը չկա»:
    Իսկ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ միջավայրի» ՀԿ ներկայացուցիչները պնդում են, որ իրենց փոքր հետազոտությունները հնարավորություն են տալիս եզրակացություններ անել:
    Մասնագետները մատնանշում են մի քանի գործոններ, որոնք խթանում են բնածին շեղումների և արատների թվի աճը` տրանսպորտային միջոցների արտանետումներ, գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատների անվերահսկելի օգտագործում, արտադրական արտանետումներ, օդի բարձր աղտոտվածություն և այլն:
    «Անոմալ ծնունդները լուրջ խնդիր են Հայաստանի համար,- ասում է Մանվելյանը: - Թվում է, թե ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում արտադրությունը նվազել է, փակվել են գործարանները, սակայն անոմալ ծնունդները և նմանատիպ խնդիրները գնալով ավելանում են, քանի որ եղած խնդիրները չեն վերահսկվում, և շրջակա միջավայրի աղտոտվածությանն ուշադրություն չեն դարձնում»:

    Ավելացվել է 12 րոպե անց
    Հավատացեք, սա այն դեպքը չէ~~որ ժամանակ կորցնենք իրար փնովելով, վարկաբեկելով, ծաղրելով, նզովեցնելով,
    ԵԹԵ ԻՐՈՔ ՄՏԱՀՈԳԱԾ ԵՔ ԱՊԱԳԱ ԱՌՈՂՋ ՍԵՐՆԴՈՎ....
    ԱՆՏԱՐԲԵՐ ՉԵՔ ՀԱՅՈՑ ՀՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ~~
    ԱՎԵԼԻ ԽՈՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ, ՄԱՆՐԱԿՐԿԻՏ, ԶԳՈՒՅՇ........
    ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՂԵՔ և ՀԵՏևՈՂԱԿԱՆ Ձեր Խոսքերի, Քայլերի նկատմամբ...........
    Իսկ մենք Մեր հերթին Պատրաստ ենք ապահովել Ձեզ տեղեկատվությամբ, .....,Բայց մենք Ձեր ուժի, հավատքի կարիքն ունենք~......

    Քանի դեռ իրար ենք հոշոտում այստեղ......
    Արմատները թուլանում են մեր ԿԵՆԱՑ ԾԱՌի

    ԳՈՒՑԵ ՀԱՆԴԻՊԵՆՔ ?
    ԳՈՒՑԵ ՎԱՂԸ ԱՅՑԵԼԵՔ ՄԵՐ ՑՈՒՅՑԻՆ?....ԻՐԱՐ ՀԵՏ ՊԱՅՔԱՐԵՆՔ ?..........
    Վերջին խմբագրող՝ նախշուն: 23.07.2008, 17:02: Պատճառ: Գրառման ավելացում

  4. #79
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Victory,

    Փաստորեն ստացվում է որ դուք շատ ավելի լավ եք հասկանում քան բազմաթիվ բնապահան մասնագետներ, իրավաբաններ, տնտեսագետներ և հետաքննող լրագրողներ իրար հետ միասին վերցված, կուզենայ իմանալ ձեր մասնագիտությունը և տարիքը, քանի որ այսպիսի անպատասխանատու և ապատեղեկացնող գրառումներ անելը դա մեծ մեղք է..
    կարող եք այցելել այս էջը և կիմանաք վիճակագրական տվյալներ թե արտանետումների մասին թե ծննդաբերության դեֆեկտների մասին և թե տարբերությունը այլ գյուղերի խնդիրների հետ..
    Խորհուրդ եմ տալիս մինչև չհիմնավորված և վարկաբեկող գրառում անելը լավ ուսումնասիրել..
    Շատ ճիշտ եք, ԱՊԱՏԵՂԵԿԱՑՆՈՂ և ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԱՆԵԼԸ ՄԵԾ ՄԵԽՔ Է, քանի որ բազմիաթիվ մարդիկ սթրեսի մեջ են ընկնում ձեր գցած պանիկայից:
    Դուք եք անում անպատասխանատու հայտարարություններ: Եթե լավ չեք հասկանում վարկաբեկել բառի իմաստը, նայեք բառարանում, քանի որ իմ գրառման մեջ ոչ մի վարկաբեկում չկա
    Իսկ դուք, իսկապես ապատեղեկացնում եք, քանի որ խոսում եք ինչ-որ ծխի մասին: Փաստորեն այնքան անտեղյակ եք, որ չգիտեք, որ Թեղուտում մետալուրգիական արտադրություն չի լինելու, լինելու է միայն հանքաքարի մեխանիկական վերամշակում, ինչև ընդհանրապես ոչ մի ծուխ չի առաջացնում: Ծուխը հալեցման ժամանակ է արտանետվում, ավելի գրագետ ասած, ոչ թե ծուխ, այլ ծծմբի օքսիդ է արտանետվում հալման ժամանակ
    Հատվող անտառների մակերեսն էլ է չափազանցված:
    Ես խոսել եմ և Ալավերդիում բնակվող մարդկանց հետ, և էկոլոգների հետ, այնտեղի բնակչությունը ոչ մի անոմալիաներ էլ չունի Իսկ էկոլոգիական վնասը ձէր ներկայացրած թվերից շատ ավելի քիչ է, ու ուզում եք որ ձեզ վստահենք՞՞՞
    Կարծում եմ այսպիսի պանիկա ստեղծողները շատ լավ էլ տեղյակ են հարցից, ուղղակի այս հարցի վրա հեղինակություն վաստակելու համար ուռճացնում են ամեն ինչ:
    Ես չեմ ասում, թե պետք չէ բողոքել, ի հարկե պետք է:
    Շատ կողմ եմ որ ակցիաներ անց կացվեն, պետք է պահանջել պահպանել բնությունը:

    Ինձ շատ է հուզում այս հարցը, իսկ ձեր ասածներից ընդհանարպես ստրես եմ ապրում ամեն անգամ, հետո պարզվում է, որ իրականում ոչ մի "աշխարհի վերջ" չի լինելու: Պատկերացնում եք ջղայնությանս աստիճանը՞՞՞
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  5. #80
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ ճիշտ եք, ԱՊԱՏԵՂԵԿԱՑՆՈՂ և ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԱՆԵԼԸ ՄԵԾ ՄԵԽՔ Է, քանի որ բազմիաթիվ մարդիկ սթրեսի մեջ են ընկնում ձեր գցած պանիկայից:
    Դուք եք անում անպատասխանատու հայտարարություններ: Եթե լավ չեք հասկանում վարկաբեկել բառի իմաստը, նայեք բառարանում, քանի որ իմ գրառման մեջ ոչ մի վարկաբեկում չկա
    Իսկ դուք, իսկապես ապատեղեկացնում եք, քանի որ խոսում եք ինչ-որ ծխի մասին: Փաստորեն այնքան անտեղյակ եք, որ չգիտեք, որ Թեղուտում մետալուրգիական արտադրություն չի լինելու, լինելու է միայն հանքաքարի մեխանիկական վերամշակում, ինչև ընդհանրապես ոչ մի ծուխ չի առաջացնում: Ծուխը հալեցման ժամանակ է արտանետվում, ավելի գրագետ ասած, ոչ թե ծուխ, այլ ծծմբի օքսիդ է արտանետվում հալման ժամանակ
    Հատվող անտառների մակերեսն էլ է չափազանցված:
    Ես խոսել եմ և Ալավերդիում բնակվող մարդկանց հետ, և էկոլոգների հետ, այնտեղի բնակչությունը ոչ մի անոմալիաներ էլ չունի Իսկ էկոլոգիական վնասը ձէր ներկայացրած թվերից շատ ավելի քիչ է, ու ուզում եք որ ձեզ վստահենք՞՞՞
    Կարծում եմ այսպիսի պանիկա ստեղծողները շատ լավ էլ տեղյակ են հարցից, ուղղակի այս հարցի վրա հեղինակություն վաստակելու համար ուռճացնում են ամեն ինչ:
    Ես չեմ ասում, թե պետք չէ բողոքել, ի հարկե պետք է:
    Շատ կողմ եմ որ ակցիաներ անց կացվեն, պետք է պահանջել պահպանել բնությունը:

    Ինձ շատ է հուզում այս հարցը, իսկ ձեր ասածներից ընդհանարպես ստրես եմ ապրում ամեն անգամ, հետո պարզվում է, որ իրականում ոչ մի "աշխարհի վերջ" չի լինելու: Պատկերացնում եք ջղայնությանս աստիճանը՞՞՞
    Victory_ ես զարմանում եմ ձեր համառության վրա, ուղղակի խոսքեր չունեմ.. եթե գոնե ճշմարտության մի փոքրիկ նշույլ լիներ ձեր գրառումներ մեջ ..
    սակայն եթե անտեղյակ եք և չեք ել ցանկանում տեղեկանալ դա ձեր գործն է..

    անձամբ ես շփվել եմ թե լավագույն մասնագետների հետ բնապահպանության բնագավառում թե Ալավերդու,Շնողի և Թեղուտի բնակչության հետ և կարող եմ ասել որ չափազանցրած չեն վտանգները :
    բնականաբար եթե գնաք և հարցնեք գործարանի տնորենին նա կասի որ ամեն ինչ շատ լավ է Ալավերդիում:

    Իսկ ակցիաները տեղի են ունենալու անկախ դա ձեզ գոհացնում է թե ոչ.

    հ.գ:
    Ես խնդրում եմ մոդերատորներին մի հատ փոքր վերլուծություն անել և ըստ դրա այս թեման մաքրել :Խոսքի ազատության իրավունք ունենալ դա չի նշանակում ապատեղեկացնելու իրավունք ունենալ, հատկապես երբ Հայաստանում առանց այդ ել շատ են խնդիրները բնապահպանության բնագավառում:

    http://bigfamily.am/eco/arm/index.ph...d=23&Itemid=14
    ...

  6. #81
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Ժողովուրդ ջան, իսկ ինչի՞ եք ակցիաները միշտ կազմակերպում աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերի: Ես ուզում եմ մասնակցել, բայց չեմ կարողանում՝ նշածս պատճառով: Ամեն դեպքում, իմացեք, որ ես ու ինձ նման շատերը ձեր կողքին ենք. չնայած չգիտեմ, թե ինչով կարող եմ օգտակար լինել

  7. #82
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Բգ, կառավարության նիստի օրն ու ժամն ա դա, մենք ինչ անենք
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  8. #83
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան, իսկ ինչի՞ եք ակցիաները միշտ կազմակերպում աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերի: Ես ուզում եմ մասնակցել, բայց չեմ կարողանում՝ նշածս պատճառով: Ամեն դեպքում, իմացեք, որ ես ու ինձ նման շատերը ձեր կողքին ենք. չնայած չգիտեմ, թե ինչով կարող եմ օգտակար լինել
    Ձայնալար, ուղղակի աշխատանքային օրերին է կարևոր իրադարձություններ տեղի ունենում`կառավարության նիստը հինգշաբթի օրը ժամը 11.00 ին,ր դա շատ լավ հնարավորություն է մեր ձայնը լսելի դարձնել տարբեր նախարախների համար իսկ վերջում էլ ամոթանք տալ ՎՏԲ-ին որը ֆինանսավորում է այդ նախագիծը: Ոչ աշխատանքային օրերին/ժամերին էլ են լինում օրինակ արշավները կամ այցերը Թեղուտ գյուղ: ես ինքս աշխատում եմ և հասկանում եմ որ դժվար է հարմարեցնել ..կփորձենք նաև ոչ աշխատանքային օրերին կազմակերպել ..
    ...

  9. #84
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    Victory_ ես զարմանում եմ ձեր համառության վրա, ուղղակի խոսքեր չունեմ.. եթե գոնե ճշմարտության մի փոքրիկ նշույլ լիներ ձեր գրառումներ մեջ ..
    սակայն եթե անտեղյակ եք և չեք ել ցանկանում տեղեկանալ դա ձեր գործն է..

    անձամբ ես շփվել եմ թե լավագույն մասնագետների հետ բնապահպանության բնագավառում թե Ալավերդու,Շնողի և Թեղուտի բնակչության հետ և կարող եմ ասել որ չափազանցրած չեն վտանգները :
    բնականաբար եթե գնաք և հարցնեք գործարանի տնորենին նա կասի որ ամեն ինչ շատ լավ է Ալավերդիում:

    Իսկ ակցիաները տեղի են ունենալու անկախ դա ձեզ գոհացնում է թե ոչ.

    հ.գ:
    Ես խնդրում եմ մոդերատորներին մի հատ փոքր վերլուծություն անել և ըստ դրա այս թեման մաքրել :Խոսքի ազատության իրավունք ունենալ դա չի նշանակում ապատեղեկացնելու իրավունք ունենալ, հատկապես երբ Հայաստանում առանց այդ ել շատ են խնդիրները բնապահպանության բնագավառում:

    http://bigfamily.am/eco/arm/index.ph...d=23&Itemid=14
    Եթե խանգարում եմ ձեր իդեալական քննարկմանը, կներեք, կարամ չմտնեմ, ու դեռ մեծ հարց ա թե ով ա անտեղյակ ու ով ա ապատեղեկացնում:
    Ու փոխանակ իմ ասածները անիմաստ հակադարձելու, լավ կլիներ պատասխանեիք հարցադրումներիս, եթե պետք ա կկրկնեմ:
    Ես նայեցի ձեր տված լինքերը, որտեղ միայն ՀԿ ղեկավարների կարծիքներ էին, որը չի կարող դիտարկվել որպես ինֆորմացիայի անաչառ աղբյուր:
    Իսկ ով ասաց, որ ես գործարանի տնՕրենի հետ եմ խոսել, ես խոսել եմ հասարակ էկոլոգների հետ, որոնք ոչ մի շահագրգռվածություն չունեն:
    Ձեր ամեն մի բերած թիվ կասկածելի է:
    Արդեն մոդերատորների օգնությանն եք հայցում՞՞՞

    Ավելացվել է 9 րոպե անց
    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Victory,
    ................................լավ ուսումնասիրել..
    Ալավերդու հանքերը ունեն մի քանի հազար տարվա պատմություն: Եթե այս միտումները կապված են պղնձի ձուլման հետ և ոչ այլ գործոնների, ապա Ալավերդու բնակավայրում հիմա բնակչությունը պետք է վերացած լիներ, կամ ընդհանրապես բնակեցված չլիներ: Եթե մեկ տարում հիվանդների թիվը աճում է երկու անգամ, պատկերացրեք 2000 տարում ինչ պետք է լիներ:
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 24.07.2008, 15:46: Պատճառ: Գրառման ավելացում
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  10. #85
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե խանգարում եմ ձեր իդեալական քննարկմանը, կներեք, կարամ չմտնեմ, ու դեռ մեծ հարց ա թե ով ա անտեղյակ ու ով ա ապատեղեկացնում:
    Ու փոխանակ իմ ասածները անիմաստ հակադարձելու, լավ կլիներ պատասխանեիք հարցադրումներիս, եթե պետք ա կկրկնեմ:
    Ես նայեցի ձեր տված լինքերը, որտեղ միայն ՀԿ ղեկավարների կարծիքներ էին, որը չի կարող դիտարկվել որպես ինֆորմացիայի անաչառ աղբյուր:
    Իսկ ով ասաց, որ ես գործարանի տնՕրենի հետ եմ խոսել, ես խոսել եմ հասարակ էկոլոգների հետ, որոնք ոչ մի շահագրգռվածություն չունեն:
    Ձեր ամեն մի բերած թիվ կասկածելի է:
    Արդեն մոդերատորների օգնությանն եք հայցում՞՞՞
    Իսկ դու հակառակը ապացուցի, կամ քո ունեցած թվերը ասա:

    Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալավերդու հանքերը ունեն մի քանի հազար տարվա պատմություն: Եթե այս միտումները կապված են պղնձի ձուլման հետ և ոչ այլ գործոնների, ապա Ալավերդու բնակավայրում հիմա բնակչությունը պետք է վերացած լիներ, կամ ընդհանրապես բնակեցված չլիներ: Եթե մեկ տարում հիվանդների թիվը աճում է երկու անգամ, պատկերացրեք 2000 տարում ինչ պետք է լիներ:
    Ուզում ես ասել 2000 տարի ա ալավերդու հանքերը շահագործվու՞մ են

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը

    հ.գ:
    Ես խնդրում եմ մոդերատորներին մի հատ փոքր վերլուծություն անել և ըստ դրա այս թեման մաքրել :Խոսքի ազատության իրավունք ունենալ դա չի նշանակում ապատեղեկացնելու իրավունք ունենալ, հատկապես երբ Հայաստանում առանց այդ ել շատ են խնդիրները բնապահպանության բնագավառում:

    http://bigfamily.am/eco/arm/index.ph...d=23&Itemid=14
    Չնայած ես այս բաժնում մոդերատոր չեմ, բայց ուզում եմ նկատել, որ ակումբի կանոնադրությունը կարծես թե ոչ ոք չի խախտել
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 24.07.2008, 17:19: Պատճառ: Գրառման ավելացում

  11. #86
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դու հակառակը ապացուցի, կամ քո ունեցած թվերը ասա:
    Ուզում ես ասել 2000 տարի ա ալավերդու հանքերը շահագործվու՞մ են
    Ավելացվել է 5 րոպե անց

    Չնայած ես այս բաժնում մոդերատոր չեմ, բայց ուզում եմ նկատել, որ ակումբի կանոնադրությունը կարծես թե ոչ ոք չի խախտել
    Այդքան էլ ծիծաղելու բան չի, պղնձի հանքերը հազարավոր տարիների պատմություն ունեն, իսկ Ալավերդին 15-րդ դարից եղել է խոշոր պղինձ արտահանող, հանքը շահագործել են գերմանացիները, ֆրանսիացիները, արաբները ...... Աղբյուր` Սովետական Հանրագիտարան, 1977 եթե այդ ամենը ճիշտ է, միայն սովետի թվերին շահագործելու հետևանքով այդ քաղաքը արդեն կվերանար աշխարհի երեսից, իսկ հիմա արտադրվում է սովետին արտադրվածի 5-10 տոկոսը:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  12. #87
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Ուրեմը էսպես....
    որ ավելորդ անգամ պանիկայի մեջ չընգնեք
    այլ հակառակը` ուժն ու եռանդը ծախսեք ավելի արդյունավետ ուղղության վրա~ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ վրա...
    ԵԿԵՔ հանդիպենք Կանաչների Միության Նախագահի հետ, ով ՀԱՎԱՏԱՑԵՔ շատ ավելի լավ է պատկերացնում խնդիրը~ և իզուր չէ այս բաժնի անունը կոչվում ՆԱԽԱԳԻԾ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ........ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ...
    Կհամոզվեք ինքներդ...

    ԻՀԱՐԿԵ "ՉՀԱՎԱՏԱԼԸ " , ՊԱՆԻԿԱՅԻ ՄԵՋ ԸՆԳՆԵԼԸ, ՀԵՐՔԵԼԸ, ՏԱՐԲԵՐ ՊԻՏԱԿՆԵՐ ԿՊՑՆԵԼԸ ՀԱՎԱՏԱՑԵՔ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ Է~~ , ժամանակավոր մի
    ինչ -որ երազյալ խաբկանքի մեջ է քցում մինչև ԱՂԵՏԸ չի թակում ԴՈՒՌԴ!!!
    թե?? այն ժամանակ էլ կնախնտրենք ՀԵՌՈՒ ՓԱԽՉԵԼ Հայաստանից~~ հեռու հեռու~~....
    Կուզենայի հավատալ, որ դուք իրոք միամիտ եք, ապակողմնորոշվել եք....կամ դարձել ՍՈՒՏ ինֆորմացիայի ԶՈՀԸ...

    ԴԱ ԴԵՌ ՈՒՂՂԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ Է...

    Թողեք Ձեր հեռ: համարը ~~ մենք կկապնվենք բոլոր նրանց հետ, ովքեր ուզում են հանդիպել Հակոբ Սանասարյանի և այլ ակտիվիստների հետ, ~~~~~~~, ուղղեք Ձեր հարցերը, եկեք ավելի լավ, բազմակողմանի, հստակ պատկերացնենք խնդիրը~~ և առողջ քայլեր ձեռնարկենք ....

    Թե չէ~~....
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 12.08.2008, 03:22:

  13. #88
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդքան էլ ծիծաղելու բան չի, պղնձի հանքերը հազարավոր տարիների պատմություն ունեն, իսկ Ալավերդին 15-րդ դարից եղել է խոշոր պղինձ արտահանող, հանքը շահագործել են գերմանացիները, ֆրանսիացիները, արաբները ...... Աղբյուր` Սովետական Հանրագիտարան, 1977 եթե այդ ամենը ճիշտ է, միայն սովետի թվերին շահագործելու հետևանքով այդ քաղաքը արդեն կվերանար աշխարհի երեսից, իսկ հիմա արտադրվում է սովետին արտադրվածի 5-10 տոկոսը:
    500 տարին ծիծաղալու չի, 2000-ը ծիծաղալու ա

  14. #89
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    500 տարին ծիծաղալու չի, 2000-ը ծիծաղալու ա
    Медь (англ. Copper, франц. Cuivre, нем. Kupfer) - один из первых металлов, которые человек стал применять для технических целей. Периоды использования меди и бронзы ознаменовали целые эпохи культурного развития человечества под названием медный век и бронзовый век. Древнейшие изделия, найденные в Египте, относятся к тысячелетию до н. э. Руды плавили при 1083o С в примитивных горнах с применением дутья. Около II - III в. выплавка меди производилась в широком масштабе не только в Египте, но и в Месопотамии, на Кавказе и в других странах древнего мира. Огромное количество древних медных и бронзовых изделий, обнаруживаемых археологами, заставляет сомневаться в том, что медь выплавлялась только из окисных руд. Более поздние источники (Х - XI вв.) свидетельствуют об использовании для добычи меди сернистых руд.

    http://www.chem.msu.su/rus/history/element/Cu.html
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  15. #90
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
    Медь (англ. Copper, франц. Cuivre, нем. Kupfer) - один из первых металлов, которые человек стал применять для технических целей. Периоды использования меди и бронзы ознаменовали целые эпохи культурного развития человечества под названием медный век и бронзовый век. Древнейшие изделия, найденные в Египте, относятся к тысячелетию до н. э. Руды плавили при 1083o С в примитивных горнах с применением дутья. Около II - III в. выплавка меди производилась в широком масштабе не только в Египте, но и в Месопотамии, на Кавказе и в других странах древнего мира. Огромное количество древних медных и бронзовых изделий, обнаруживаемых археологами, заставляет сомневаться в том, что медь выплавлялась только из окисных руд. Более поздние источники (Х - XI вв.) свидетельствуют об использовании для добычи меди сернистых руд.

    http://www.chem.msu.su/rus/history/element/Cu.html
    Անի ջան, որ մարդիկ մեր թվարկությունից առաջ էլ օգտագործել են պղինձ անվիճելի փաստ է՝ դե հազար ու մի պղնձե պնակներ, մետաղադրամներ բաներ աչկի պոչով տեսել ենք էլի փոքր ժամանակ թանգարան մանգարան ենք գնացել: Ես իհարկե հանքարդյունաբերության պատմության խոշոր գիտակ չեմ, բայց դժվարությամբ եմ պատկերացնում սրանից 2000 տարի առաջ այնպիսի արդյունաբերություն, որն իր արտանետումների մակարդակով կարող է համեմատվել ասենք սովետական ժամանակների նույն ցուցանիշի հետ:

Էջ 6 21-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 3-7 տարեկանների զարգացմանն ուղղված կրեատիվ խաղեր ու զվարճալիքներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 12.07.2016, 09:49
  2. 1-3 տարեկանների զարգացմանն ուղղված կրեատիվ խաղեր ու զվարճալիքներ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.04.2013, 17:19
  3. Գրառումներ: 20
    Վերջինը: 06.04.2013, 17:19
  4. Գրառումներ: 37
    Վերջինը: 16.05.2009, 22:43
  5. ՀՀ-ում սպորտի ընդհանուր զարգացմանն ուղղված մտորումներ
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 25.07.2008, 12:49

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •