հետաքրքիր ինչն է.. վերջերս մի հոգի որն աշխատում է բնապահպանության նախարարությունում ասեց, որ երկար ժամանակ բնապ. նախարարությունը դեմ էր Թեղուտի նախագծին մինչև չսկսվեցին վերեվներից ճնշել որից հետո ստիպված համաձայնվել են, երբ անցյալ անգամ "Հեռու Թեղուտից" և այլ կոչ էինք գոչում Բն. նախար. դիմաց շատ աշխատակիցներ դուրս գալուց և մտնցելուց միայն հավանության էին տալիս ակցիաին և խնդրում շարունակել..
Ավելացվել է 1 րոպե անց
ԲՈԼՈՐԻՆ! ԲՈԼՈՐԻՆ! ԲՈԼՈՐԻՆ!
Մայիսի 22-ը Կենսաբազմազանության Միջազգային Օրն է :
Վերջին տարիներին Հայաստանի բնությունը մեծապես վնասվել է և շարունակում է քայքայվել մեծ արագությամբ:
Հենց այս պահին վերանում է Թեղուտի ամբողջ էկոհամակարգը:
Բնությունն անձայն է, սակայն նրա փոխարեն պարտավոր ենք խոսել բոլորս:
Թեղուտի պաշտպանության խումբը շարունակում է իր պայքարը հանուն հայ ազգի սեփականություն հանդիսացող ընդերքի ռեսուրսների բանական օգտագործման և Լոռվա բնաշխարհի պահպանության:
Հինգշաբթի օրը,
մայիսի 22-ին` Կենսաբազմազանության Միջազգային Օրը,
Ժամը 11:00-ին մենք իրականացնելու ենք հերթական բողոքի ակցիան ՀՀ
կառավարության շենքի դիմաց:
Թեղուտի պաշտպանության խումբը հետամուտ է լինելու
բարձրացված հարցերի բանական և արդարացի լուծմանը...
Սակայն դրա համար մենք ունենք Բնության Արժեքը Գնահատող բոլոր Մարդկանց աջակցության կարիքը....
Ցանկալի է ձեր հետ ունենաք որևէ
բույս կամ կենդանի '
խորհրդանշող
~{0}դիմակ{o}~
Ի խորհուրդ ոչնչացման վտանգի առջև կանգնած Բույսերի և Ծառատեսակների,
Անօթևան մնացած կենդանիների ~
Պահպանե'նք Մեր Մոլորակի Կենսաբազմազանությունը~ :
Թեղուտի պաշտպանության խումբ
Teգհ
[email protected] •
http://bigfamily.am/eco
Էջանիշներ