User Tag List

Էջ 11 21-ից ԱռաջինԱռաջին ... 789101112131415 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 311 հատից

Թեմա: Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

  1. #151
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Թեղուտի պաշտպանության խումբը փնտրում է լողորդների, վազքում հետաքրքիր ունակությունններ ցուցաբերած անձանց, որպեսզի հուլիսի 26-ին “ՍԵՎԱՆԱ ԼԻՃ” տրիատլոնում /Լող, Վազք, Հեծանիվ/ մեր Թեղուտի թիմը արժանվույն մասնակցի, ներկայացնի և գրավի մարդկանց ուշադրությունը:

    Սա մի առիթ է շեշտելու ներկայիս հրատապ էկոլոգիական խնդրի` Թեղուտի անտառների հարցը, ինչպես նաև հնարավորություն հասարակության էլ ավելի լայն շրջանակների ուշադրությունը սևեռելու Լոռվա դեռ կանգուն անտառների պաշտպանության վրա:

    Եվ այսպես, հեծանվային իր արտակարգ ունակություններով հանդես կգա “Թեղուտի պաշտպանության խմբի” անդամ, հեծանվային շարժման գերակտիվիստ Սամվելը:

    Մնացիր Դու’
    Դարձիր անձայնների ձայնը:
    Լսելի դարձրու անտառի ճիչը և անպայման մենք կհասնենք նշանակետին:

    Վազիր, Լողա Հանուն առողջ ապագայի
    Հանուն կանաչ սերնդի…

    Դե գրանցվիր այս հասցեյով http://lakesevantri.com/
    և թե ցանկանում ես դու կամ քո ընկերը ներկայացնել հենց Թեղուտի պաշտպանության թիմը զանգիր 093640340 կամ 093426654

    Անտառի ոգին քեզ հետ է…………..
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (08.07.2009)

  3. #152
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Էսպաս երիտասարդական կրթամշակութային կենտրոնը
    և Թեղուտի պաշպանության խումբը
    ներկայացնում են
    Հուլսի 1-ից 30-ը
    լուսանկարչական ցուցահանդես` Հայաստանի Հանրապետության անկրկնելի էկոհամակարգի աստիճանական փլուզման և թունավորման
    թեմայով:

    Հուլիսի 9-ին ժամը 17:30
    "HOME" /անգլերեն լեզվով/ շրջակա միջավայրին, մեր Երկիր ՏՈՒՆ մոլորակին նվիրված ֆիլմի ցուցադրություն ևքննարկում

    Հուլիս 14-ին , ժամը 18:30
    "Փնտրվում է կյանք" անիմացիոն մուլտֆիլմի ցուցադրություն, քննարկում Թեղուտի հիմնահարցի շուրջ

    Հուլիս 17-ին, ժամը 18:30
    Հեծանվային շարժումը Հայաստանում

    Հուլիս 21-ին, ժամը 18:30
    բուսակերական երեկո, ֆիլմի դիտում, հյուրասիրություն

    Էսպաս կենտրոնում , Նալբանդյան 29, հեռ: 54 1844
    ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ է
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (13.07.2009), Ռուֆուս (13.07.2009)

  5. #153
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Թեղուտի մասին պատմող Տիգրան Պասկևիչյանի “Թեղուտ. զավակների հացը / Teghut Children’s Bread” վերնագրով կնքված 35 րոպեանոց ֆիլմը վերջապես պատրաստ է !!!

    Պրեմիերան վաղը` Sunchild-ի շրջանակներում ` ամսի 27-ին, ժամը 12:00ին Հայաստանի ազգային պատկերասրահում,
    ինչպես նաև նույն օրը ժամը 18.00ին “Մոսկվա” կինոթատրոնի վիդեոսրահում,
    նաև ամսի 28ին, ժամը 19.00ին դարձյալ նույն տեղում` “Մոսկվա” կինոթատրոնի վիդեոսրահում.
    Բոլոր ցուցադրությունները անվճար են.

    Ես այսօր հասցրեցի նայել ֆիլմը` կիսվեմ իմ առաջին տպավորություններով: ֆիլմը շատ դինամիկ է ստացվել, հետաքրքիր, ոչ բարդ, նայվում է մի շնչով և իհարկե մտածելու տեղիք է տալիս: Հուսանք ֆիլմն իր գործը կանի մարդկանց սրտերում:

    Ֆիլմի մասին Sunchild-ի բուկլետից`
    Ֆիլմը ներկայացնում է Հայաստանում հանքերի շահագործման վիճակը` կենտրոնանալով Թեղուտի նոր բացվող հանքավայրի վրա: Թեղուտը հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում, որովհետև Հայաստանի հանքարդյունաբերության մեջ առաջին անգամ հանքավայրի շահագործման համար կատարվելու են զանգվածային անտառահատումներ, հանքը շահագործվելու է բաց եղանակով, պոչամբարները տեղակայվելու են բնակավայրերի և գյուղատնտեսական հողերի անմիջական հարևանությամբ, ինչը կարող է լրջորեն վտանգել շրջակա միջավայրի կայուն պահպանությունը: Էկոլոգիական խնդիրներից բացի, ֆիլմն արծարծում է նաև տնտեսական, սոցիալական և իրավական հիմնախնդիրներ: Պատրաստվել է “Էկոդար” ՀԿ-ի պատվերով:
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ռուֆուս (28.10.2009), Ֆոտոն (27.10.2009)

  7. #154
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Շատ կարևոր մի հաղթանակ~~

    Վճռաբեկ դատարանը բեկանել է Վարչական դատարանի այն որոշումը, որով մերժվել էր վարույթ ընդունել Թեղուտի պաշտպանության խմբի հայցադիմումը: Այս մասին «Հետքին» հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը: «Սա նշանակում է, որ Վարչական դատարանը ստիպված է քննել մեր հայցադիմումը, մինչդեռ իրենք ամեն ինչ անում էին, որ գործը դատանար չմտնի»,- ասաց փաստաբանը:

    Ըստ Հայկ Ալումյանի` եթե Թեղուտի պաշտպանության խումբը չդիմեր «Օրհուսի» կոնվենիցայով նախատեսված բոլոր միջազգային ատյաններին, Վճռաբեկ դատարանն իրենց օգտին որոշում չէր կայացնի: Հիշեցնենք, որ հայցվոր հասարակական կազմակերպությունները ՀՀ կառավարությունից պահանջում են դադարեցնել Թեղուտի հանքավայրի շահագործումը:

    Նշենք, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Թեղուտի հանքավայրի շահագործման կործանարար ազդեցությունների խնդիրը հնչեցրել է նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրադարանական վեհաժողովում եւ ԵԽԽՎ պատգամավորներին կոչ է արել նպաստել լրացուցիչ արձանագրության ընդունմանը:
    via hetq http://www.facebook.com/l/4c6d1;hetq...urt/teghut-17/
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (16.11.2009), Ռուֆուս (16.11.2009)

  9. #155
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Սերժ Թանկյանը երգ կնվիրի թեղուտցիների՞ն
    System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանը արձագանքել է հայ-երիտասարդ բնապահպանների նամակին:

    Մի խումբ հայ երիտասարդ ակտիվիստներ նամակ Էին հղել Սերժ Թանկյանին` խնդրելով մի երգ նվիրել բնապահպանական շարժմանը:

    Նամակի հեղինակները նշել էին, որ Հայաստանի բնությունը շատ է տուժում և ավերվում, և հաշվի առնելով Թանկյանի ակտիվ գործունեությունը` երիտասարդները խնդրում են նրան օգնել պաշտպանել հայրենի բնությունը, որն այս պահին վտանգված է:

    Ըստ երտասարդների, Թանկյանի մի երգը, որը կարող է դառնալ նրանց կանաչ շարժման հիմնը, կոգեշնչի շատերին և կստիպի միանալ իրենց ջանքերին:

    Նամակին պատասխանել է երգչի գրասենյակի ներկայացուցիչ Ջորջ Թոնիկյանը:

    «Վերջերս դուք կապվել էիք Սերժի հետ, որպեսզի նա ծանոթանա Թեղուտի անտառի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դիրքորոշում հայտնի: Նա այդպես էլ արել է, և կարող եք գտնել նրա դիրքորոշումը ստորև: Ես կտեսնեմ, թե արդյոք ունենք այնպիսի մի երգ, որը կարող ենք թույլ տալ, որ ձեր շարժումն օգտագործի ոչ առևտրային նպատակներով»,-ասել է նա:

    Իսկ Թանկյանի դիրքորոշումը, նրա փոխանցմամբ, սա է.

    «Վայրի բնության և շրջակա միջավայրի ավերումն այլևս չեն կարող արդարացվել առաջընթացի կամ բնական ռեսուրսների օգտագործման անունով: Քաղաքակրթությունը քայլում է մի բարակ պարանով` սեփական գոյատևման և ամեն ինչի ավերման միջև:

    Հիմնվելով մեր պատմական անցյալի և ներկա աշխարհաքաղաքական իրողության վրա` սննդի, ջրի և էներգիայի հարցում վստահությունը սեփական ուժերին չափազանց կարևոր են:

    Վայրի բնության ավերումը և դրա արդյունքում ավելացող կարբոնային արտանետումները դեպի մթնոլորտ պայմաններ են ստեղծել գլոբալ տաքացման համար, ինչը խիստ սահմանափակում է մեր ինքնավստահությունը: Հանքարդյունաբերությունը դեմ է մեր համատեղ շահերին` որպես ժողովուրդ և պետություն»:
    www.a1plus.am

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Grieg (22.02.2010), Tig (22.02.2010), Ձայնալար (22.02.2010), Ռուֆուս (22.02.2010)

  11. #156
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ ուղղակի մի հարց ա հետաքրքրում, էստեղ մարդ կա՞ որի ընտանեկան բյուջեն կախված ա "ACP" ընկերության աշխատանքից (որը հենց զբաղվում ա Թեղուտի հանքերի շահագործմամբ ու հենց դրանով ավելի քան 1500 աշխատատեղ ունի միջին 80 000 աշխատավարձով): Հենց ինքներդ պատրաստ լինեք ձեր իսկ քաղաքից հեռանալ շրջակա բնությունը պահելու համար ու աշխատանք գտնելու օտար երկրում էդ ժամանակ էլ նմանատիպ թեմաներ կբացեք: Ի միջի այլոց, ACP ընկերությունը կտրված ծառերի փոխարեն ծառատունկ ա իրականացրել: Մի ամբողջ քաղաք ա սնվում պղնձամոլիբդենական այդ հսկայից: Չի կարելի խոսել լուսնից սեփական տանը նստած...

    I love my life and I celebrate it every day...

  12. #157
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայտարարություն:
    Բողոքի ակցիա ՎՏԲ բանկի դիմաց

    Չորեքշաբթի` հուլիսի 28-ին, ժամը 13:00-14:00 Թեղուտի պաշտապնության խումբը կանցկացնի բողոքի ակցիա ՎՏԲ բանկի դիմաց (հասցե` Նալբանդյան 46, մետրոյի Հանրապետության Հրապարակ կայարանի հարևանությամբ):

    Ռուսական ՎՏԲ բանկը պա...տրաստվում է այս տարի ACP ընկերությանը տրամադրել խոստացված շուրջ 300 մլն. $ վարկը Թեղուտում պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով: Հիշեցնենք, որ մինչև օրս վարկի մի փոքր մասն է միայն տրամադրվել, իսկ հիմնական գումարի տրամադրումն առ այսօր ձգձգվում է ֆինանսական ճգնաժամի և մեր խմբի գործադրած ջանքերի շնորհիվ: Չնայած Թեղուտի հանքարդյունաբերական ծրագրի օրինականությունը վիճարկվում է ՀՀ դատական ատյաններում և ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեում` ՎՏԲ-ն պատրաստակամություն է հայտնել ACP-ին հատկացնել նաև վարկի մնացած մասը, եթե հանքարդյունաբերական նախագիծը համապատասխանեցվի բանկի մշակած բնապահպանական չափորոշիչներին:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 27.07.2010, 15:54:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (27.07.2010)

  14. #158
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ ուղղակի մի հարց ա հետաքրքրում, էստեղ մարդ կա՞ որի ընտանեկան բյուջեն կախված ա "ACP" ընկերության աշխատանքից (որը հենց զբաղվում ա Թեղուտի հանքերի շահագործմամբ ու հենց դրանով ավելի քան 1500 աշխատատեղ ունի միջին 80 000 աշխատավարձով): Հենց ինքներդ պատրաստ լինեք ձեր իսկ քաղաքից հեռանալ շրջակա բնությունը պահելու համար ու աշխատանք գտնելու օտար երկրում էդ ժամանակ էլ նմանատիպ թեմաներ կբացեք: Ի միջի այլոց, ACP ընկերությունը կտրված ծառերի փոխարեն ծառատունկ ա իրականացրել: Մի ամբողջ քաղաք ա սնվում պղնձամոլիբդենական այդ հսկայից: Չի կարելի խոսել լուսնից սեփական տանը նստած...
    afr ջան, ոչ մեկն էլ դեմ չի, որ Հայաստանի հանքերը շահագործեն, հզոր արդյունաբերություն ստեղծեն, պետական բյուջեն լցնեն: Եթե նորմալ ձևով անեին, ոչ մեկն էլ չէր բողոքի: Բայց բոլորն էլ դեմ են, երբ դա արվում ա շրջակա միջավայրը աղտոտելով, բնապահպանական նորմերը ոտնահարելով: Ինչի՞ համար պետք ա գան կոպեկներ լցնեն իրենց գրպանները ու Հայաստանի բնությունը հիմնահատակ ավիրեն, դեռ հլը հարց ա, էդ իրենց աշխատած փողերից մի բան կտա՞ն, որ բյուջեն լցնեն:
    I may be paranoid but no android!

  15. #159

    Հայաստանը կրծքի քաղցկեղի թվով առաջինն է ամբողջ աշխարհում
    Անոմալ ծնունդների թվով ԱՊՀ երկրիների շարքում երկրորդն է Ղրղստանից հետո

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (27.07.2010)

  17. #160
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    afr ջան, ոչ մեկն էլ դեմ չի, որ Հայաստանի հանքերը շահագործեն, հզոր արդյունաբերություն ստեղծեն, պետական բյուջեն լցնեն: Եթե նորմալ ձևով անեին, ոչ մեկն էլ չէր բողոքի: Բայց բոլորն էլ դեմ են, երբ դա արվում ա շրջակա միջավայրը աղտոտելով, բնապահպանական նորմերը ոտնահարելով: Ինչի՞ համար պետք ա գան կոպեկներ լցնեն իրենց գրպանները ու Հայաստանի բնությունը հիմնահատակ ավիրեն, դեռ հլը հարց ա, էդ իրենց աշխատած փողերից մի բան կտա՞ն, որ բյուջեն լցնեն:
    Կարճ պատասխանեմ հա՞: Հարգելի, սիրելի Ռուֆուս, բա ասենք էդ հիվանդությունները որոնք որ միշտ շեշտում են մարդիկ, կամ էլ աննորմալ ծնունդները, Աստված հեռու պահի, ինչի՞ չեք մտածում որ ատոմակայանից չի, բռնեք ատոմակայանն էլ փակեք... թե՞ էն մեկը տաքացնում ա մեկը չէ: Ի գիտություն, Վալերի Մեջլումյանը բնիկ տեղացի ա... ինքը ձեր ասած "եկող-գնացողներից" չի... Իսկ ինչ մնաում ա բյուջեին, մենակ կասեմ, որ մեծագույն արդյունաբերական արտադրությունը չի կարելի թաքցնել "գառաժ-խանութների" պես, իմացի, որ ինչքան էլ "կթվում" ա էլի շատ ա... Թե՞ բարեգործական ակցիաները թվեմ: Վանաձորցիներ, խի՞ եք լռում, ասեք, ով ա հովանավորել Վանաձորի տարբեր սպորտային թիմեր, կներեք անգիր չեմ հիշում, Ալավերդցիներ, ասեք թե քաղաքն ինչ վիճակում էր... ինչ քաղաք, գյուղի նման էլ չէր... հիմա արդեն տեսքի ա գալիս... ինչ ուզում եք խոսացեք, ACP-ին բան չասեք: ՎՏԲ-ին էլ մալադեց: Ի՞ՆՉ:

    I love my life and I celebrate it every day...

  18. #161
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    afr, դու իրոք հավատու՞մ ես քո գրածներին

    Ի միջի այլոց, ACP ընկերությունը կտրված ծառերի փոխարեն ծառատունկ ա իրականացրել:
    Երբ որ գաս Հայաստան, ինձ ցույց կտա՞ս ACP-ի տնկած ծառերը: Դարավոր անտառը կտրում են, տեղը մի քանի հատ ծառ են տնկում PR-ի համար, հետո էլ չեն ջրում ու էդ ծառերը մեռնում են: Հրաշալի փոխանակություն է

    Ալավերդցիներ, ասեք թե քաղաքն ինչ վիճակում էր... ինչ քաղաք, գյուղի նման էլ չէր... հիմա արդեն տեսքի ա գալիս...
    Մորաքրոջս ընտանիքը Ալավերդիում է ապրում: Ամեն անգամ երբ գնում են Ալավերդի, էնտեղի օդից շնչահեղձ եմ լինում: Մորաքրոջս ընտանիքում առողջ մարդ չկա, ամեն մեկի մոտ մի անդուր հիվանդություն է առաջացել, պատճա՞ռը - օդի աղտոտվածությունը:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 27.07.2010, 16:14:
    I may be paranoid but no android!

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (30.07.2010), Skeptic (30.07.2010), Ձայնալար (27.07.2010)

  20. #162
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    afr, դու իրոք հավատու՞մ ես քո գրածներին

    Երբ որ գաս Հայաստան, ինձ ցույց կտա՞ս ACP-ի տնկած ծառերը: Դարավոր անտառը կտրում են, տեղը մի քանի հատ ծառ են տնկում PR-ի համար, հետո էլ չեն ջրում ու էդ ծառերը մեռնում են: Հրաշալի փոխանակություն է

    Մորաքրոջս ընտանիքը Ալավերդիում է ապրում: Ամեն անգամ երբ գնում են Ալավերդի, էնտեղի օդից շնչահեղձ եմ լինում: Մորաքրոջս ընտանիքում առողջ մարդ չկա, ամեն մեկի մոտ մի անդուր հիվանդություն է առաջացել, պատճա՞ռը - օդի աղտոտվածությունը:

    մենակ մի բան կասեմ... լավ ա Ալավերդին ինձ օտար չի թե չէ կհամոզվեի..

    դե ինչքան մարդ անգործ մնան, էդքանին մի հատ փորձեք տեղավորել մի տեղ... հեռվից հարմար ա չէ՞ասելը: Ես Ալավերդու թոք ու ջիգյարը գիտեմ..
    Վերջին խմբագրող՝ Shah: 27.07.2010, 16:19:

    I love my life and I celebrate it every day...

  21. #163
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարճ պատասխանեմ հա՞: Հարգելի, սիրելի Ռուֆուս, բա ասենք էդ հիվանդությունները որոնք որ միշտ շեշտում են մարդիկ, կամ էլ աննորմալ ծնունդները, Աստված հեռու պահի, ինչի՞ չեք մտածում որ ատոմակայանից չի, բռնեք ատոմակայանն էլ փակեք... թե՞ էն մեկը տաքացնում ա մեկը չէ: Ի գիտություն, Վալերի Մեջլումյանը բնիկ տեղացի ա... ինքը ձեր ասած "եկող-գնացողներից" չի... Իսկ ինչ մնաում ա բյուջեին, մենակ կասեմ, որ մեծագույն արդյունաբերական արտադրությունը չի կարելի թաքցնել "գառաժ-խանութների" պես, իմացի, որ ինչքան էլ "կթվում" ա էլի շատ ա... Թե՞ բարեգործական ակցիաները թվեմ: Վանաձորցիներ, խի՞ եք լռում, ասեք, ով ա հովանավորել Վանաձորի տարբեր սպորտային թիմեր, կներեք անգիր չեմ հիշում, Ալավերդցիներ, ասեք թե քաղաքն ինչ վիճակում էր... ինչ քաղաք, գյուղի նման էլ չէր... հիմա արդեն տեսքի ա գալիս... ինչ ուզում եք խոսացեք, ACP-ին բան չասեք: ՎՏԲ-ին էլ մալադեց: Ի՞ՆՉ:
    աֆր ջան, իրականում, խնդալու ա... հասկանում եմ, որ եթե դու, կամ բարեկամներիցդ մեկը աշխատում ա Էյ–Սի–Փիում, բնականաբար, ուզում ես որ ընկերությունը բարգավաճի։ Բայց ինչ ուզում ա լինի, անտառ կտրելը լավագույն միտքը չի։ Վաղը մյուս օրը եթե սաղ էդ տարածաշրջանի կլիման շեղվի ու ծխի մեջ խեղդվի, մենք բոլորս ենք տուժելու։
    Իսկ ինչ վերաբերում ա բարեգործությանը, կարող ես հստակ ներկայացնել, ինչ ա արել Մեջլումյանը՞ Գործարանի գլխավոր շենքի մոտ եկեղեցի ա կառուցել՞ Քաղաքի մնացած մասը ավերակներ են... Էդ ծախսերը իր եկամուտների 1 տոկոսն էլ չի կազմում։ Իսկ իրանց տված աշխատավարձերը...միզերային են...Աղքատի աշխատավարձ։
    Ուղղակի էս ք...ոտ երկրում մարդիկ ճար չունեն, դրա համար էլ 2 կոպեկի համար պատրաստ են ամեն ինչ վաճառել...

    Թող գոնե նորմալ միջոցներ ուղղեն անտառ վերատնկելու համար, ոչ թե "սաչոկություն" անեն... Գոնե մի բան որ ավերում են, իրանցից հետո վերականգնեն...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (27.07.2010)

  23. #164
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    աֆր ջան, իրականում, խնդալու ա... հասկանում եմ, որ եթե դու, կամ բարեկամներիցդ մեկը աշխատում ա Էյ–Սի–Փիում, բնականաբար, ուզում ես որ ընկերությունը բարգավաճի։ Բայց ինչ ուզում ա լինի, անտառ կտրելը լավագույն միտքը չի։ Վաղը մյուս օրը եթե սաղ էդ տարածաշրջանի կլիման շեղվի ու ծխի մեջ խեղդվի, մենք բոլորս ենք տուժելու։
    Իսկ ինչ վերաբերում ա բարեգործությանը, կարող ես հստակ ներկայացնել, ինչ ա արել Մեջլումյանը՞ Գործարանի գլխավոր շենքի մոտ եկեղեցի ա կառուցել՞ Քաղաքի մնացած մասը ավերակներ են... Էդ ծախսերը իր եկամուտների 1 տոկոսն էլ չի կազմում։ Իսկ իրանց տված աշխատավարձերը...միզերային են...Աղքատի աշխատավարձ։
    Ուղղակի էս ք...ոտ երկրում մարդիկ ճար չունեն, դրա համար էլ 2 կոպեկի համար պատրաստ են ամեն ինչ վաճառել...

    Թող գոնե նորմալ միջոցներ ուղղեն անտառ վերատնկելու համար, ոչ թե "սաչոկություն" անեն... Գոնե մի բան որ ավերում են, իրանցից հետո վերականգնեն...
    Ոչ մեկդ էլ ինձ չեք կարող հասկանալ: Ոչ ես եմ աշխատում, ոչ էլ բարեկամ ունեմ աշխատող, ինչպես տեսնում ես հեռու եմ շատ. Իսկ դու Ալավերդում ե՞րբ ես եղել, ասֆալտը, պաստառները, ստադիոնը, ակումբները ու էլի շատ բաներ երևի փոքր են եղել, կամ էլ Երևանում նման բաները ինքստինքյան են սարքվում, դրա համար չեք նկատել... անտառները, որոնք որ կտրել եք 90ականներին դրանք ժեշտից էին, իսկ ACP-ի կտրած ծառերը բնական փա՞յտ: Նորից եմ կրկնում, ՆՈՒՅՆ քանակով ծառատունկ ա իրականացվել ու հակառակը ինձ չփորձեք համոզել: Թեղուտի օդի պես էլ օդ չկա: Վերջին անգամ երբ եղել եմ Թեղուտում, ոչ մի թեղուտեցի չի բողոքել, ինչի՞ եք "մտածում" իրանց փոխարեն:

    I love my life and I celebrate it every day...

  24. #165
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մեկդ էլ ինձ չեք կարող հասկանալ: Ոչ ես եմ աշխատում, ոչ էլ բարեկամ ունեմ աշխատող, ինչպես տեսնում ես հեռու եմ շատ. Իսկ դու Ալավերդում ե՞րբ ես եղել, ասֆալտը, պաստառները, ստադիոնը, ակումբները ու էլի շատ բաներ երևի փոքր են եղել, կամ էլ Երևանում նման բաները ինքստինքյան են սարքվում, դրա համար չեք նկատել... անտառները, որոնք որ կտրել եք 90ականներին դրանք ժեշտից էին, իսկ ACP-ի կտրած ծառերը բնական փա՞յտ: Նորից եմ կրկնում, ՆՈՒՅՆ քանակով ծառատունկ ա իրականացվել ու հակառակը ինձ չփորձեք համոզել: Թեղուտի օդի պես էլ օդ չկա: Վերջին անգամ երբ եղել եմ Թեղուտում, ոչ մի թեղուտեցի չի բողոքել, ինչի՞ եք "մտածում" իրանց փոխարեն:
    Ցավն էն ա, որ էդ ծառատունկներից տեղյակ եմ, ցավոք... աֆր, ջան... իմ ծանոթներից էնտեղ աշխատում են։
    Ծառատունկը մաքուր կլոունություն ա եղել։ Տարել են ինչ–որ ուսանողիկների, անվճար հիմունքով ծառ տնկելու, համարյա ծառ չեն տնկել, ֆռֆռացել են էդ օրը։
    Բայց ինչի պետք ա ուսանողները գնային՞ կամ էդ ինչ/ինչքան ծառ պետք ա տնկեին։ Ու փաստացի իր պարտավորությունները չի կատարում։
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (30.07.2010), Ռուֆուս (27.07.2010)

Էջ 11 21-ից ԱռաջինԱռաջին ... 789101112131415 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 3-7 տարեկանների զարգացմանն ուղղված կրեատիվ խաղեր ու զվարճալիքներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 12.07.2016, 09:49
  2. 1-3 տարեկանների զարգացմանն ուղղված կրեատիվ խաղեր ու զվարճալիքներ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.04.2013, 17:19
  3. Գրառումներ: 20
    Վերջինը: 06.04.2013, 17:19
  4. Գրառումներ: 37
    Վերջինը: 16.05.2009, 22:43
  5. ՀՀ-ում սպորտի ընդհանուր զարգացմանն ուղղված մտորումներ
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 25.07.2008, 12:49

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •