Էջ 1 21-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 311 հատից

Թեմա: Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

  1. #1
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    5,219
    Բլոգի գրառումներ
    3

    Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    ԹԵՂՈՒՏԸ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒՂՂՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ
    Թեղուտի հանքերը շահագործելու թույլտվությունը, որ չնայած բնապահպանների ահազանգերին, Հայաստանի կառավարությունը տվել է Վալեքս գրուպ ընկերությանը, կայացվել է կեղծ փաստաթղթերի հիման վրա: Նոյեմբերի 6-ին Մամուլի Ազգային ակումբում այդ մասին հայտարարել է Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: «Կառավարության որոշումը իրավական հիմքեր չունի, կառավարության որոշումը կայացված է կեղծ ճանապարհներով, չհիմնավորված փաստաթղթերի հիման վրա», հայտարարում է Հակոբ Սանասարյանը:

    Նրա խոսքով, հանքերի շահագործման նախագիծը կազմված է օրենքի խախտումներով: «Նախագծում կան թերհաշվարկներ, կոծկումներ, կեղծիքներ: Ասում են, որ հասարակական լսումներ են արել, բայց հասարակական լսումներն արել է շահագրգիռ կողմը, այսինքն Վալեքս գրուպ ընկերությունը: Այն, ինչ որ օրենքով նախատեսված էր, կամ ասում են, որ սահմանված էր, որ հասարակական լսումներ պետք է կազմակերպի համապատասխան գերատեսչությունը, բնապահպանության նախարարությունը, եւ ոչ մի լսում չի եղել», ասում է Հակոբ Սանասարյանը:

    Նրա գնահատմամբ, բնապահպանության նախարարությունն ինքը տվել է հանքավայրի ուսումնասիրության թույլտվություն, ինքը ստացել է եւ ընդունել է դա: «Հենց ինքը, նույն նախարարությունը տվել է վերջնական, էկոլոգիական փորձաքննության եզրակացություն: Ամեն ինչն արվել է կողմնակալ», ասում է Կանաչների միության նախագահը:

    Նրա խոսքով, հանքերի շահագործումը վերացնում է Թեղուտի ամբողջ բնապական հատվածը, այն դարձնելով մեռյալ գոտի: «Ուրեմն չորս գետ` Կռունկ, Պակասաջուր, Խարատանող, Շնող: Ուրեմն այն, առաջին երեքը լրիվ խաթարվելու, ավերվելու են, իսկ Շնող գետն աղտոտվելու է այնպիսի նյութերով, ծանր մետաղներով, որոնք մտնելով կյանք, բուսական եւ կենդանական աշխարհ, հավերժորեն դառնում են ուղեկիցը, քանի որ դրանք ծանր մետաղներ են հիմնականում եւ թունավոր նյութեր, որոնք չենք քայքայվում, չեն վերանում», ասում է Հակոբ Սանասարյանը: Նրա խոսքով, ինչպես գիտական գրականությունն է նշում, այդ նյութերը կարող են դառնալ ծանր հիվանդությունների, գենետիկական, ժառանգական փոփոխությունների պատճառ, լինել հրեշածին, կամ մեռելածին մանուկների լույս աշխարհ գալու պատճառ:

    Հակոբ Սանասարյանն ասում է, որ Թեղուտը շահագործելու որոշումն ուղղակի ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ: «Նրանք իրենց հոգին ծախում են եւ մեր ժողովրդի մի զգալի զանգվածի ապագան, պաշտոն ունենալու եւ դրա հետ կապված մնացյալ օգուտները վայելելու, կամ բացարձակ տգետ լինելով, զբաղեցնում են բարձրագույն աթոռներ», ասում է Հակոբ Սանասարյանը, նշելով, թե նախանձում է այն մարդկանց, ովքեր չեն խորացել խնդրի մեջ, քանի որ խորանալու դեպքում մարդ ուղղակի անխուսափելիորեն կարող է ունենալ հոգեկան ծանր ապրումներ:

    Կանաչների միության նախագահն ասում է, որ խնդրի հետ կապված դիմել են հանրապետության նախագահին, բայց նա երբեւէ չի արձագանքել, եւ կանաչները չգիտեն նախագահի կարծիքը խնդրի մասին: Ապարդյուն է նաեւ վարչապետի մոտ ընդունելության արժանանալու փորձը: Հակոբ Սանասարյանն ասում է, որ շաբաթական երկու-երեք անգամ զանգում է վարչապետի օգնականին, իմանալու համար, թե կընդունի արդյոք իրեն Սերժ Սարգսյանը: Սակայն օգնականը չկա ու չկա, ասում է Հակոբ Սանասարյանը:

    http://www.lragir.am/src/index.php?i...5201&firstpg=1

  2. #2
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,051
    Բլոգի գրառումներ
    1

    Նամակ նախագահին

    Խնդրում եմ կարդալ կցորդը

    Նամակին միանալու համար ուղարկեք ձեր տվյալները՝ anatsoulas [@] earthlink.net
    Կցված ֆայլեր Կցված ֆայլեր
    ...

  3. #3
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    5,219
    Բլոգի գրառումներ
    3

    Re. Նամակ նախագահին

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրում եմ կարդալ կցորդը
    Իսկ ինչու՞ է նամակը գրված անգլերենով, չէ՞ որ այն ուղղված է Հայաստանի Հանրապետության (որի միակ պետական լեզուն հայերենն է) նախագահին:

  4. #4
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,746

    Re. Նամակ նախագահին

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչու՞ է նամակը գրված անգլերենով, չէ՞ որ այն ուղղված է Հայաստանի Հանրապետության (որի միակ պետական լեզուն հայերենն է) նախագահին:
    Ինձ էլ այդ հարցը հետաքրքրեց։ Իմիջիայլոց, հենց հայերեն չլինելու պատճառով չկարդացի(չկարողացա ինձ ստիպեմ հոգնած ուղեղս լարել, անգերեն տեքստը հասկանալու համար), չնայած անտարբեր չեմ հիմնախնդրի նկատմամբ։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 14.11.2007, 00:18:
    Եղիր այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել աշխարհում։

  5. #5
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,051
    Բլոգի գրառումներ
    1

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Անգլերեն է քանի որ միջազգային բնապահպանական կազմակերպությունն է նամակ ներկայացնողը

    այստեղ նույն նամակի որոշ կարևոր մասերը նշված են
    http://bnamard.blogspot.com/2007/11/...n-like-to.html
    ...

  6. #6
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,051
    Բլոգի գրառումներ
    1

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    ...
    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



    Ս.թ. նոյեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել Թեղուտի պղինձա-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով հողերի նպատակային նշանակությունը փոխելու և հողամասեր տրամադրելու մասին: Նշված հանքավայրի շահագործման արդյունքում ակնկալվում է տարեկան մոտ 7մլն տոննա հանքաքարի արդյունահանում ու վերամշակում և 1700 աշխատատեղի հիմնում:

    Չնայած, որ արդեն երկու տարի շարունակվում են Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ քննարկումները, շահագրգիռ կողմերի շրջանում չկա ընդհանուր կարծիք հանքարդյունահանման հետևանքով շրջակա միջավայրին հասցվող հնարավոր վնասների վերաբերյալ: Ուստի, նույնիսկ ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումից հետո շարունակվում են հնչել իրարամերժ կարծիքներ և մեկնաբանություններ:

    Էկոլոգիական հասարակական դաշինքը համոզված է, որ հասարակական կրքերի բորբոքվածության պայմաններում ճիշտ չէ կայացնել շտապողական որոշում հանքավայրի շահագործման վերաբերյալ` հաշվի չառնելով մասնագետների ու հասարակական կազմակերպությունների կողմից հնչեցված մտահոգությունները: Առավել ևս, որ Հայաստանում խիստ սակավ են անտառային տարածքները և ինտենսիվ` անապատացման գործընթացները: Բացի այդ, թերի է կիրարկվում շրջակա միջավայրի ոլորտի օրենսդրությունը և չկան երաշխիքներ բնապահպանական միջոցառումների իրականացման համար:

    Նկատի ունենալով վերոհիշյալը, Էկոլոգիական հասարակական դաշինքը <<Գործընկերություն հանուն բաց հասարակության>> նախաձեռնության հետ համատեղ կազմակերպում է հանրային լսումներ Թեղուտի հանքավայրի շահագործման և դրան առնչվող հարցերի վերաբերյալ: Միջոցառումը կկայանա ս.թ. նոյեմբերի 19-ին, երկուշաբթի, ժամը 14:00-ին <<Արմենիա Մարիոթ>> հյուրանոցի <<Էրատո թագուհի¦ դահլիճում>>, 2-րդ հարկ:

    Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու քննարկմանը, հնչեցնելու Ձեր կարծիքը և դիտարկումները: Հարցերով կարող եք դիմել Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանին ներքոհիշյալ հեռախոսահամարներով:


    Էկոլոգիական հասարակական դաշինք

    <<Գործընկերություն հանուն բաց հասարակության>> նախաձեռնություն
    Հեռ։ (37410) 24.7059;
    Վերջին խմբագրող՝ Grieg: 18.11.2007, 12:40:
    ...

  7. #7
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,051
    Բլոգի գրառումներ
    1

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    հայերեն տարբերակը
    Հայաստանի Հանրապետության Նախագահ

    Ռոբերտ Քոչարյան

    Հայասատնի Հանրապետություն, Երևան 375077, Բաղրամյան պողոտա 26

    Մեծարգո Նախագահ Քոչարյան,

    Մենք` ներքո ստորագրյալ կազմակերությունները և անհատներս դիմում ենք Ձեզ` հորդրորելով վերանայել Թեղուտի պղնձե-մոլիբդենային հանքահատման աշխատանքների ընթացքի արտոնումը: Ժամանակակից տնտեսական զարգացմանը նպաստելու փոխարեն Թեղուտ հանքը միայն ավելի կքայքայի շրջանը` շրջակա միջավայրի վատթարացման և հանրության առողջության համար աղետալի իրավիճակ ստեղծելով: Այդ շրջանը կվերածվի ամայի վայրի: Այս ուղին, անշուշտ, քսանմեկերրորդ դարի զարգացման ուղի չէ: Տնտեսական աճը չպետք է իրականացվի հայ ընտանիքների առողջության հաշվին: Շրջակա Միջավայրի վրա Ազդեցության Գնահատման (ՇՄԱԳ) գործընթացը դեռևս անավարտ է, և կառավարության նախարարներից մեկը համաձայնել է, որ մի նոր գնահատում պետք է իրականացվի: Շրջահայաց չի լինի իրականացնել թյուր նախագծված մի ծրագիր, երբ միջազգային բանկերը և այլ խոշոր հիմնարկությունները, հնարավոր վարկառուներին գնահատելիս, ավելի ու ավելի մեծ ուշադրություն են դարձնում սոցիալական հիմնախնդիրներին:

    Ի հավելումն, հայկական սփյուռքը սկսել է գիտակցել Հայաստանի արագընթաց տնտեսական աճի հետ առընչվող խնդիրները և այդպիսով նրանք սկսել են անհանգստանալ այն վայրի ապագայի համար, որը նրանք իրենց հայրենիքն են համարում:

    Այն ինչ մենք անում ենք Հայաստանի մի փոքրիկ համայնքում կարող է տարաբնույթ ազդեցություն ունենալ ազգի ապագայի վրա: Մենք խնդրում ենք Ձեզ թույլ տալ իրականացնել մանրազնին ՇՄԱԳ մինչ Թեղուտի ծրագիրը սկսելը:

    §Արմենիան քափր փրոգրամ¦ (Armenian Copper Program, ACP) ավարտել է ՇՄԱԳի գործընթացը 2007 թվականի ամռանը: Մենք լուրջ մտահոգություններ ունենք, որ ՇՄԱԳը խորապես չի անդրադարձել խնդիրներին: Օրինակ` այն անտեսել է Դեբեդ գետի աղտոտումը սահմանի երկու կողմերում, որն ամենայն հավանականությամբ կարող է դառնալ պոչամբարից եկող ծանր մետաղների կուտակման վայր: Գնահատումը նաև չի անդրադարձել շրջակա միջավայրի քայքայումը մեղմացնելու միջոցառումներին:


    Չնայած այն բանի, որ բնապահպանության նախկին Նախարարը արդեն իսկ տվել է Թեղուտի հանքավայրի թույլտվությունը, նոր Նախարարը վերջերս հաստատել է, որ նախկինում անցկացված ՇՄԱԳ թերի էր և պահանջել է նորի իրականացումը: Չնայած բնական ռեսուրսների օգտագործման համաձայնությանը, համապատասխան այլ Նախարարությունների, ինչպիիք են, Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի, Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի և Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կարծիքը լիովին հաշվի չի առնվել, այսպես, անտարբերության մատնելով հանքավայրի ազդեցությունը անտառների, համայնքի բնակիչների առողջության և հնէագիտական պատմամշակութային օբյեկտների վրա:


    ACP կազմակերպությունը արդեն իսկ բացասաբար աչքի է ընկել իր Ալավերդու ձուլարանով: Ձուլարանը շարունակում է աշխատել առանց ֆիլտրերի` լուրջ առողջապահական և մթնոլորտային վնասներ առաջացնելով: 2002 թ. Վերականգնման և Զարգացման Եվրոպական Բանկը շնորհել է ACP կազմակերպությանը երեք միլոն ամերիկյան դոլար`

    աղտոտման մակարդակը նվազեցնելու նպատակով խոնավ քերիչներ տեղադրելու համար: Մինչև այսօր այդ քերիչները տեղադրված չեն: ACP չպետք է նոր հանքարդյունաբերման թույլտվություն ստանա, քանի դեռ կազմակերպության առկա սարքերը չեն համապատասխանում ժամանակակից բնապահպանական չափորոշիչների:


    ACP խոստանում է մարզի երկարաժամկետ տնտեսական զարգացում` ստեղծելով 1,400 նոր աշխատատեղեր որպես հանքի օգտագործման արդյունք: Նույնը ասվել է անցյալում: Նախկինում պարոն Վալերի Մեժլումյանը` ACP տնօրենը և նախագահը, խոստացել է Ալավերդու բնակիչներին 2000 նոր աշխատատեղեր, սակայն այսօր հազիվ թե 700 բնակիչ աշխատանք ունի այնտեղ: Թեղուտի շրջանի ոչ բոլոր բնակիչներն են ոգեվորված աշխատանք ունենալու փոքր հավանականությամբ` որպես շրջակա միջավայրի քայքայման արդյունք : Թեղուտին հարող համայնքների բնակիչների կեսից ավելին հրաժարվել են վաճառել իրենց հողերը հանքարդյունաբերության համար: Աշխատատեղերի երաշխավորման փոխարեն Թեղուտի համայնքները կմնան վատթարացող առողջական խնդիրներով և աղտոտած միջավայրով:


    Հանքարդյունաբերության մշակման գործարանի աղտոտիչները կկազմեն ածխածնի մոնօքսիդը, ազոտի երկօքսիդը, մկնդեղը և արճիճը: Նման պղնձաձուլարանների օդի աղտոտումը, ներառյալ ACP Ալավեդու ձուլարանը, առաջացնում է տեղական համայնքների առողջապահական խնդիրներ ` ներառյալ կանացի անպտղաբերություն, սրտանոթային համակարգի հիվանդություններ, չարորակ ուռուցքներ և շնչառական խնդիրներ: Ի հավելումն, գոյություն ունեն ապացույցներ, որ աղտոտումը բերում է բնածին արատներ: 1992 թ., երբ գործարանը չէր գործում Ալավերդում, չեն գրանցվել բնածին արատներ, սակայն 2001 գրանցվել է 28 դեպք, իսկ 2004` 107: Ինչպե±ս են կարող բնածին արատները օգուտ բերել Հայաստանի ապագա սերունդներին, Հայաստանի ապագային:



    Հանքահանող լեռնային արդյունաբերությունը նպաստում է կլիմայի փոփոխմանը, ինչը անտառահատման և հանքաձուլման ընթացքում կատարվող ծծմբի դիօքսիդի արտանետումների արդյունք է նաև: §Արմենիան քափր փրոգրամ¦ (ACP) կողմից առաջարկած բաց հանքահորման տարբերակը շարունակաբար կոչնչացնի կենսական նշանակության հսկայական անտառածածկ տարածքը: Եթե անտառահատման նման ընթացքը չկասեցվի, ապա 2030 թվականին Հայաստանը ամբողջովին կզրկվի իր անտառներից: Այսօր կլիմայի փոփոխությունը նկատելի է աշխարհի բոլոր ծայրամասերում, այն արտահայտված է բևեռների սառցեշերտի հալքով, Աֆրիկայում տեղի ունեցող սաստիկ երաշտներով, Եվրոպայում և ԱՄՆ-ում` աղետալի ջրհեղեղներով: Գլոբալ նշանակության խնդիր են դարձել ավելի տապ և երկարատև ամառները, և այս ամենի հետ մեկտեղ, անտառների անխնա հատումը ներկայումս շարունակվում է: Երկրագնդի անտառային պաշարի մնացած հատվածի պաշտպանությունը հանդիսանում է գլոբալ բնապահպանական պատասխանատվության ևս մեկ քայլ:

    Այլընտրանքները առկա են: Թեև Հայաստանում աղքատության մակարդակի նվազեցումը կարևորագույն նշանակություն ունի, այն անհնար է իրականացնել առանց բնական պաշարների կայուն օգտագործման: Բարեբախտաբար, Թեղուտն իր հարուստ կուսական անտառներով էկոզբոսաշրջության զարգացման առաջին թեկնածուն է: Էկոզբոսաշրջության նպատակն է խթանել բնության պահպանության գործընթացը և կայուն զարգացման հնարավորություններ ստեղծել. այն արդեն իսկ Հայաստանում և Եվրոպայում զարգացող բնագավառ է: Էկոզբոսաշրջությունը միաժամանակ նպաստում է տնտեսության բարգավաճմանն ու բնության պահպանությանը, ինչպես նաև 21-րդ դարի գլոբալ ոլորտներից է: Իրենց նախնիների թողած ժառանգությունը ճանաչելու նպատակով Հայաստան այցելող Սփյուռքահայության թիվը ռեկորդային նիշի է հասնում: Սակայն, հայրենիք եկածներից շատերը բնության և բնակչության առողջության քայքայման ականատեսը լինալով երկրի ապագայի վերաբերյալ լուրջ մտահոգություններով լի մեկնում են Հայաստանից:

    Համաձայն մանրակրկիտ Շրջակա միրավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) արդյունքների, որպես հատուկ պաշտպանվող տարածք, Թեղուտի անտառը լավագույնս կարող է ծառայել երկրին` կայուն անտառային արդյունաբերության և զբոսաշրջության զարգացման միջոցով բարելավելով ազգաբնակչության առողջական վիճակը ու խթանելով տնտեսական աճը: Մտածե’ք, թե տեղական, ազգային, տարածաշրջանային և համաշխարհային ինչ հետևանքներ կարող է ունենալ Թեղուտի պղձե-մոլիբդենային հանքահորի հետագա շահագործումը: Ձեզ են տրված այս գործընթացը կանխելու բոլոր հնարավորությունները: Հայաստանի համար ավելի լավ ապագա կերտելու կարողությունը Ձեր ձեռքում է:


    Հարգանքով`


    Արփի Հարությունյան, §Արմենիա նաու¦ ինտերնետային շաբաաթական ամսագրի լրագրող

    Ինգա Զարաֆյան, §Էկոլուր¦ տեղեկատվական ՀԿ-ի նախագահ

    Ալի Էլթարի, Ալբանական բնապահպանական խումբ, Բնության միջազգային ընկերներ տնօրեն

    Ալմաստ Կարապետյան, Հայաստանի Ամերիկյան համալսարանի ճարտարագիտական հետազոտության կենտրոն

    Գայանե Ոսկանյան, Հայաստանի Ամերիկյան համալսարանի ճարտարագիտական հետազոտության կենտրոն

    Ժաննա Գալյան, Հայաստանի Էկոտուրիզմի ասոցիացիայի նախագահ

    Ուրսուլա Կազարյան, Հայաստանի բնապահպանական ցանցի նախագահ

    Լյուբա Բալյան, Թռչունների պաշտպանության հայաստանյան միություն, IBA համակարգող

    Արսեն Ասլանյան, Կովկասյան հետազոտության ռեսուրսների կենտրոններ - Հայաստան, Եվրասիա հիմնադրամի ծրագրի ղեկավար

    Տաթևիկ Մարգարյան, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ, կազմակերպչական զարգացման և ուսուցման մասնագետ

    Սոնա Մարդանյան, գիտությունների դոկտոր

    Գրետա Գաբրիելյան, Էկոլոգիական ակադեմիայի նախագահ, քիմիական գիտությունների դոկտոր

    Սոֆի Գրին, §Մոլորակի ընկերներ¦, Ավտրալիա, միջազգային կապերի պատասխանատու

    Դեյվիդ Հելլեր, §Մոլորակի ընկերներ¦, Ֆլանդրիա և Բրյուսել

    Սեբաստիան Գոդինո, §Մոլորակի ընկերներ¦, Ֆրանսիա, ֆինանսական բարեփոխումների արշավի կազմակերպիչ

    Փիթեր Բոսիփ, §Մոլորակի ընկերներ¦, Պապուա Նոր Գվինեա, CELCOR, ծրագրի ղեկավար

    Էլիաս Դիաս Պենյա, §Մոլորակի ընկերներ¦, Պարագվայ SOBREVIVENCIA, բնապահպանական սեկտորի համակարգող

    Իվան Լեսայ, §Մոլորակի ընկերներ¦, Սլովակիա CEE, բանկերի վերահսկման ցանցի ազգային համակարգող

    Բրենթ Բլեուոթեր, §Մոլորակի ընկերներ¦, ԱՄՆ, գործադիր տնօրեն

    Սոս Ավետիսյան, ICARE Foundation, հասարակական կապերի մասնագետ, Երևան

    Փիթեր Վանգսբո Մադսեն, §Ազգային բնապահպանական հետազոտությունների ինստիտուտ¦, միջազգային գործողությունների համակարգող, Դանիա

    Դոկտոր Ջոն Մկդոնահ, Արևելյան Անգլիայի համալսարանի արտասահմանյան զարգացման խմբի գործադիր տնօրեն

    Դոկտոր Ստեֆան Սզաբո, SOSNA ասոցիացիայի, նախագահ

    Իևա Ռուցևկա, UNEP/GRID-Arendal, Նորվեգիա

    Անահիտ Ղևոնդյան





    Նամակի պատճեն ուղղարկվելու է`

    ՀՀ Վարչապետ Սերժ Սարգսյանին

    ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին

    ՀՀ Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանին

    ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին

    ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին
    ...

  8. #8
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,051
    Բլոգի գրառումներ
    1

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    ՈՒշադրություն շաբաթ օրը գնում ենք թեղուտի անտառ , եթե կան հետաքրքրվածներ ապա գրեք PM ով կամ facebook-ի միջոցով
    http://www.facebook.com/group.php?gid=7210009831
    http://www.facebook.com/inbox/?compose&id=625832556
    ...

  9. #9
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    31
    Գրառումներ
    8,375

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    ԹԵՂՈՒՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՚ՎՏԲ ԲԱՆԿԻՙ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ

    [15:04] 08 Դեկտեմբերի, 2007

    ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական ՚ՎՏԲ բանկՙ բաց բաժնետիրական ընկերության նախագահ Անդրեյ Կոստինին, ով Հայաստանում է գտնվում ՚ՎՏԲ բանկՙ եւ ՚Արմենիան քափըր փրոգրամՙ ընկերությունների միջեւ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ:

    Մինչ փաստաթղթի ստորագրումը, Անդրեյ Կոստինի հետ վարչապետ Սերժ Սարգսյանի առանձնազրույցի ընթացքում քննարկվել են բանկային ու ֆինանսական ոլորտներում մեր երկրի հետ բանկի համագործակցությանը, Հայաստանում օտարերկրյա խոշոր ներդրումների իրականացման ու գործարար միջավայրի համար առավել նպաստավոր պայմանների ապահովմանն առնչվող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել, մասնավորապես, ՚ՎՏԲ բանկՙ ընկերության հետ մեր երկրի համագործակցության ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների կապակցությամբ: Այդ համատեքստում, վարչապետ Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ ՚ՎՏԲ բանկիՙ եւ ՚Արմենիան քափըր փրոգրամՙ ընկերության միջեւ ստորագրվելիք համաձայնագրի նշանակությունը, որը, ըստ նրա, կողմերի միջեւ նպատակուղղված աշխատանքի արդյունք է եւ ՚ՎՏԲ բանկիՙ հետ մեր երկրի փոխշահավետ գործակցության կարեւոր բաղադրիչներից մեկը:

    Առանձնազրույցից հետո ՚ՎՏԲ բանկՙ ԲԲԸ-ի նախագահ Անդրեյ Կոստինը եւ ՚Արմենիան քափըր փրոգրամՙ ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանը ՀՀ կառավարությունում` ՀՀ վարչապետի, ՀՀ ԿԲ-ի նախագահի եւ կառավարության անդամների մասնակցությամբ, ստորագրել են երկու ընկերությունների միջեւ համագործակցության մասին համաձայնագիր: Փաստաթուղթը նախատեսում Է ՚ՎՏԲ բանկՙ ԲԲԸ-ի կողմից Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի ֆինանսավորման կազմակերպում, ինչպես նաեւ սահմանում է այդ նպատակով բանկի եւ ընկերության միջեւ համագործակցության շրջանակները: Ըստ համաձայնագրի, նախատեսվում է, որ ծրագրի իրականացման ընթացքում ֆինանսական խորհրդատվության եւ բանկային սպասարկման աշխատանքները կիրականացվեն ՚ՎՏԲ-Հայաստան բանկՙ ՓԲԸ-ի կողմից: Նշվել է, որ համաձայնագրի ստորագրումը կնպաստի համապատասխան վարկային պայմանագրի եւ հարակից այլ փաստաթղթերի նախապատրաստմանն ու ստորագրմանը:

    Ի դեպ, ԻՏԱՏ-ՏԱՍՍ-ը երեկ հաղորդել էր, որ մերձմոսկովյան քոթեջում գտել են ՎՏԲ բանկի կառավարիչ Օլեգ Ժուկովսկուն մեռած: Ըստ որոշ տեղեկությունների` Ժուկովսկին մեռած հայտնաբերվել է սեփական ջրավազանում` ձեռքերն ու ոտքերը կապված:

    http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=55358

  10. #10
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,051
    Բլոգի գրառումներ
    1

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    պայքարենք միասին հանուն առողջ սերունդի
    Կցված նկարներ Կցված նկարներ
    ...

  11. #11
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,051
    Բլոգի գրառումներ
    1

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Ի՞ՆՉ ԿՄՆԱ ԹԵՂՈՒՏԻՑ 20 ՏԱՐԻ ՀԵՏՈ

    Մենք թուլյ չենք տա, որ Թեղուտի անտառը ոչնչացնեն, այնտեղ կան կենդանիների եւ բույսերի այնպիսի տեսակներ, որոնք Կարմիր գրքում են ընդգրկված եւ անթույլատրելի է, որ նրանք ոչնչանան: Մենք պայքարելու ենք դրա դեմՙ,- ասում է 21-ամյա Վարդան Հովհաննիսյանը, ով շուրջ երկու տասնյակ երիտասարդների հետ երեկ այցելել է Թեղուտ` բնակիչներին կոչ անելով միանալ իրենց պայքարին: ՚Ծանր մետաղները լուրջ վնասներ կարող են հասցնել մարդկանց առողջությանը, որը կարող է փոխանցվել հաջորդ սերունդներինՙ,- մտահոգված է բժիշկ Արտեմ Գրիգորյանը, ով ցանկանում է, որպեսզի խնդրին այլընտրանքային լուծում տրվի:

    Սակայն Թեղուտ գյուղի բնակիչներից շատերին այս պահին չի հետաքրքրում առողջապահական եւ բնապահպանական խնդիրները, քանի որ գյուղում աշխատանք չկա: ՚Ինձ անտառը պետք չի, ես չեմ ուզում առողջ մեռնել: Երեք տարի առաջ գյուղում ոչ ոք աշխատանք չուներ, իսկ հիմա գյուղի իննսուն տոկոսը աշխատանք ունիՙ,- ասում է Թեղուտի հանքի շահագործմամբ զբաղվով ACP (՚ԷյՍԻՓԻՙ) ընկերության վարորդ` թեղուտեցի Հրանտ Ամիրխանյանը: Երեւանից մեկնած երիտասարդների այն դիտարկմանը` թե 20 տարի հետո այլեւս աշխատանք չի լինի եւ բնությունը ոչնչացած կլինի, վարորդը պատասխանեց. ՚Ես ի՞նչ իմանամ` 20 տարի հետո կլինեմ, թե չէՙ: Իսկ Թեղուտի մեկ այլ բնակիչ` Արթուր Մարգարյանը համոզված է, որ տարիներ հետո բնապահպանական խնդիրները կլուծվեն. ՚Կարեւորը, որ մարդիկ հիմա գործ ունենան, սովից չմեռնեն, իսկ անտառի հարցը հետո կլուծվիՙ: Թեղուտեցի կանայք դեմ են, որ ծառերը կտրվեն, բայց ոչինչ չեն կարող անել. ՚Ոչ ոք էլ չի ուզում, որ անտառը վերանա, բայց ի՞նչ անենք, գյուղում ոչ մի աշխատանք չկաՙ,- ասում է տիկին Կարինեն:

    ԱԺ պատգամավորներ, ՚Ժառանգությունՙ խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանն էլ երեկ այցելեցին Թեղուտ.

    ՚Քանի որ Ազգային Ժողովն այլեւս նիստեր չի գումարելու, մենք դեռեւս չենք կարող այս հարցը բարձրաձայնել ԱԺ-ումՙ,- ասաց Զարուհի Փոստանջյանը, ով որպես պայքարի առաջին քայլ նշում է թռուցիկների տարածումն ու ավելի մեծ թվով մարդկանց ընդգրկումը պայքարի մեջ: ՚Նաեւ կարելի է դիմել նախագահի թեկնածուներին` պարզելու, թե իրենք ի՞նչ քայլեր են պատրաստվում անել այս ուղղությամբՙ,- ասում է ԱԺ պատգամավորը: Իսկ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով այս խնդիրը միայն կլուծվի իշխանափոխության միջոցով, քանի որ. ՚Ներկա իշխանությունները շահագրգռված են, որ Թեղուտի հանքավայրը շահագործվիՙ:

    Թեղուտեցի 7-ամյա Հարությունը չի ուզում, որ ծառերը հատվեն. ՚Ես չեմ ուզում, որ անտառը վերանա, չեմ թողի, որ ծառերը կտրենՙ,- ասում է նա:

    Հիշեցնենք, որ ACP (՚ԷյՍիՓիՙ) ընկերության աշխատանքային նախագծի համաձայն` Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար պետք է հատվի 357, 16 հա անտառ, որի փայտանյութի ծավալը կկազմի 57, 7 հազար խմ:
    http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=55409
    ...

  12. #12

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Բա Թեղուտի Նապոյի նկարն ուրա՞

  13. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա Թեղուտի Նապոյի նկարն ուրա՞



  14. #14

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Մենակ սրա համար արժե պահպանել անտառները
    Լեգնա շնորհակալ եմ

  15. #15
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,051
    Բլոգի գրառումներ
    1

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    ..ահա թե ինչպես է պահպանվում մեր բնությունը~

    ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ / ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    ճՈՃԿԱՆԻ ՊՈՉԱՄԲԱՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է


    Ճոճկան գյուղի բնակչության առողջությունը, հողագործությունն ու անասնապահությունը վտանգված են: Պատճառն Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի հին 30-35հա տարածք ընդգրկող պոչամբարն է, որի կեսից ավելին Ճոճկանում է:

    Այն չի գործում դեռ 1988-89 թվականներից, քանի որ լցվել է, բայց եւ չի ծածկվել հողով, ինչպես նախատեսել էին խորհրդային իշխանությունները: ՙՀատկապես ամառվա սեզոնին էս ջրի, արոտավայրի պատճառով լրիվ անասունները, խոզերը, հավերը, կովերը գնում են հովանալու, արոտալու էդտեղ, ժողովուրդª երեխեք, կանայք, դրանց հետեւից, որպեսզի բերեն: Շատ կենդանիներն այդ տիղմի մեջ ընկղմվել են ու մնացել: Կամ էլ վիժում ա առաջացնում անասունների մոտ: Ըստ բժիշկներիª նույնիսկ կանանց շրջանում, որովհետեւ ամառվա օրերինª շոգ եղանակներին, արեւի տակ ինքը մոտավորապես մի մետրի չափ ցոլքում ա, կարծես վառվող պեչքից բան դուրս գա,- ասում է Ճոճկանի գյուղապետ Վարուժան Թամազյանը եւ ավելացնում,- Սա ինձ թվում աª ռադիոակտիվ որոշակի բան ա պարունակում: Հենց էդ նպատակով էլ ուզում էին ծածկել ու չծածկվեց՚:

    Ճոճկան գյուղի երեխաներն, առանց վտանգը գիտակցելու, պոչամբար են մտնում` խաղալու պոչամբարի փայլփլող նյութերով: Շատ գյուղացիներ էլ Ճոճկանից Այրում գնալ-գալու ճանապարհը կարճելու համար պոչամբարի միջով են անցնում: Սա դեռ քիչ չէ, պոչամբարի թունավոր ջրերը թափվում են Դեբետ գետը, որի ձախ ափին գտնվում են Ճոճկանի սեփականաշնորհած հողերը: ՙէդ ջուրը, որ հոսում ա, գնում ա, մարդիկ ոռոգում, բան են կազմակերպում: Մենք չենք կարա դրանց սաղին զգուշացնենք կամ վախեցնենք: Մեկը բանջարեղեն ա ջրում, մեկը ծառ, որը երկար չի գոյատեւում, շատ շուտ թարմությունիից ընկնում, չորանում ա՚,- ասում է գյուղապետ Վարուժան Թամազյանը:

    Այս խնդրի լուծման հարցով գյուղապետը դիմել է եւ իշխանություններին, եւ Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի տնօրինությանը, սակայն ոչ մի արձագանք չի ստացել: Ճոճկանն անգամ ՙԲնապահպանական վճարների մասին՚ ՀՀ օրենքով սահմանված բնապահպանական վճարները չի ստանումª գյուղում առաջացած բնապահպանական խնդիրները լուծելու համար:

    ՙԲոլոր գյուղերը բնապահպանության, վնասաբեր հետեւանքների համար միլիոններով գումար են ստանում, որպեսզի ինչ-որ բանի կարիք անեն համայնքների համար, որից մենք զրկված ենք, մենք չկանք ցուցակում, չգիտեմª ինչու՚,- սրտնեղում է գյուղապետը: Նա նույնիսկ փորձել է համայնքի ուժերով ծածկել պոչամբարը, բայց միջոցները չեն բավականացրել:

    Նա համոզված է, որ պոչամբարն օգտագործելու համար այլեւս պիտանի չէ: ՙԵսª որպես համայքապետ, նայելով էս տարածքը, սրա անցյալն ու ճակատագիրը, ասում եմ հետեւյալըª Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկան այլեւս չի կարաª սրան օգտագործի, որովհետեւ սրա հնարավոր աստիճանը փակվել ա, եթե նույնիսկ լրացուցիչ ջրի հեռացման բան դնեն, էլի չեն կարա, որովհետեւ էդ խողովակները, որ թունելով գալիս են, էդ խողովակներն այլեւս չկան: Ընդեղից չեն կարա էդ տիղմը տեղափոխեն: Մնում ա պարզ ու կոնկրետ ասել, որ ամենաճիշտը նա ա, որ ծածկվի՚,-ասում է գյուղապետը:

    Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի խոսքերով` պոչամբարում 10 եւ ավելի խիստ վտանգավոր նյութեր կանª կալիում, արսենիում, նիկել, ցինկ եւ այլն, որոնք հրեշածին եվ սաղմաթունավորող հատկություն ունեն, բայց թե որքանով են այդ նյութերը ռադիոակտիվ, պարոն Սանասարյանը դժվարացավ ասել, քանի որ դրա համար պետք է ուսումնասիրություն անցկացնել: Պոչամբարի վտանգավորության մասին գյուղի բնակիչներին պաշտոնապես չեն հայտնում: ՙՈ°չ պետությունը, ո°չ ես, ո°չ էլ դուք իրավունք չունենքª ժողովրդին հայտարարենք, եթե չենք կարողանումª կանխել: Այսինքնª մենք ո°չ պահակ ենք, ո°չ դրա գումարն ունենք, ո°չ մեկին պիտի պահակ դնենք: Եթե հողը տվել ենք որեւէ մեկին, նա պարտավոր ա նպատակին գյորա, ոնց որ ասած, իրա պայմաններով պահի, պահպանի եւ օգտագործի, որպեսզի ուրիշին վնաս չտա՚,-ասում է Վարուժան Թամազյանը:
    http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=55785
    ...

Էջ 1 21-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •