Էջ 5 21-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 311 հատից

Թեմա: Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

  1. #61
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    27
    Գրառումներ
    1,603

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    է՜հ... չկարողացա...
    խնդրում եմ, գրեք, թե ինչ է տեղի ունեցել էս ակցիայի ընթացքում, ինձ շատ հետաքրքիր է, թե ովքեր էին եկել, Թեղուտի գյուղապե՞տը, բնակիչնե՞րը, երիտասարդներ կայի՞ն,,,
    ի՞նչ արեցիք, ու՞մ հանդիպեցիք...

    դե, ինչ էլ արեցիք՝ ԱՊՐԵ՛Ք
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  2. #62
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,051
    Բլոգի գրառումներ
    1

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    բոլորին քանի որ այսօր շատերը չգիտեն թե ինչ է Թեղուտը և ինչ է կատարվում այնտեղ վաղը հավաքվում ենք ժամը 6:30 Սարյանի արձանի մոտ որպիսզի տարբեր տեղեր փակցնենք Թեղուտի խնդիրը նկարագրող հայտարարություն
    ...

  3. #63
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,051
    Բլոգի գրառումներ
    1

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    հայտարարությունը
    Հանքարդյունաբերությունը ՀՀ կառավարության կողմից հայտարարվել է գերակա ուղղություն, չնայած որ երկրում արդեն իսկ շահագործվում է ավելի քան 370 հանքավայր…Այսրոպեական տնտեսական զարգացման պատճառաբանությամբ և ընդամենը մի խումբ անձանց հարստացմանը նպաստող քաղաքականության արդյունքում հաջորդ սերունդները զրկվելու են բնական պաշարներից: Օգտակար հանածոների գիշատիչ շահագործմանը զուգահեռ ոչնչացվելու են անտառները, աղտոտվելու են գետերը, քայքայվելու են հողերը, ամայանալու են բնակավայրերը…

    Մեր փոքրիկ երկիրը չի կարող միաժամանակ երաշխավորել և’ համատարած հանքահանություն ու թունավոր թափոնների պոչամբարներ, և’ մարդու կյանքի ու առողջության համար բարենպաստ պայմաններ: Արդյունահանումից գոյացած պոչամբարների թվով Հայաստանը ԱՊՀ երկրների մեջ առաջին տեղում է, իսկ դրանցում ծանր մետաղների բարձր խտությունները հանգեցնում են քաղցկեղի, չբերություն, մարմնական ու մտավոր թերզարգացած երեխաների ծնունդների:Այսօր զոհասեղանին են Թեղուտի անկրկնելի բնաշխարհը և Թեղուտ ու Շնող գյուղերը: Հերթը հասնում է Հանքավանի անտառներին, Սյունիքի կանաչով պատված լեռներին և այդ տարածքների բնակչությանը…


    ՎՏԱՆԳՆ ԻՐԱԿԱՆ Է ՈՒ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ,եթե դու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ,քո վճռորոշ ձայնը չբարձրացնես հանցավոր գործունության դեմ:


    Ո՞վ է վերականգնելու խաթարված շրջակա միջավայրը:

    Ո՞վ է փոխհատուցելու մարդկանց առողջությանը հասցվող վնասները:

    Ո՞վ է պատասխան տալու անհեռատեսության և անօրինականության համար:

    Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ:ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է:
    ...

  4. #64
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    738

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    բոլորին քանի որ այսօր շատերը չգիտեն թե ինչ է Թեղուտը և ինչ է կատարվում այնտեղ վաղը հավաքվում ենք ժամը 6:30 Սարյանի արձանի մոտ որպիսզի տարբեր տեղեր փակցնենք Թեղուտի խնդիրը նկարագրող հայտարարություն
    շատ լավ միտք.. հիմա շատերն ունեն դրա կարիքը.. շատերին Թեղուտ բառը ոչինչ չի ասում.. մինչդեռ կան մարդիկ, ովքեր կպաշտպանեն Թեղուտը..
    էս հայտարարությունները հաստատ կօգնեն.. ու ցույցերն ու երթերն էլ է պետք ավելի հաճախ անել.. կարչում եմ տեղեկատվության պակասատ շատ է զգացվում..
    մի խոսքով.. գնում ենք պաշտպանելու Թեղուտը.. գնում ենք հետագա սպանությունները կանխելու.. եղեռնից ենք խոսում.. իսկ սա մի՞թե Եղեռն չէ.. երբ մոր աչքի առաջ սպանում են երեխային .. աննկարագերլի սարսափ է.... իսկ երբ ծառերն են մորթու՞՞՞մ...

    Լռությունը համաձայնություն է..
    լուռ մի անցեք անարդառաության կողքով..
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 12.08.2008, 03:29:
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  5. #65
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    ՀԱՐԳԵԼԻ՛ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵ՛Ր

    Թեղուտի պաշտպանության շարժումը շարունակում է պայքարը հանուն Հայաստանի ժողովրդի սեփականություն հանդիսացող ընդերքի ռեսուրսների բանական օգտագործման և Լոռվա բնաշխարհի պահպանության:

    Առաջիկա կիրակի օրը, հուլիսի 6-ին տեղի կունենա ակցիա Էջմիածնում: Ամենայն Հայոց Կաթողիկոսին կհանձնվի նամակ-ուղերձ, որում արտահայտված կլինեն հայրենի բնության սպանդի և ազգային հարստության անխնա օգտագործման վերաբերյալ հայ երիտասարդության մտահոգությունները և կոչը հայոց հոգևոր առաջնորդին` իր աջակցությունը բերելու մեր շարժմանը`
    ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆ:

    Կհանդիպենք Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում ժամը 11:00-ին: Ավտոբուսներով կհասնենք Էջմիածնի մատույցները, իսկ այնտեղից երթ կանենք մինչև Մայր Տաճար: Կհանձնենք նամակը, հնարավորության դեպքում հանդիպում կունենանք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Էջմիածնի քաղաքացիներին և հյուրերին կբաժանենք տեղեկատվական նյութեր:
    Կարևորում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը:


    Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ: Lռությունը համաձայնություն է:
    _______________________________
    Թեղուտի պաշտպանության շարժում
    (093) 080485 ● teghut2008@gmail.com
    http://www.bigfamily.am/eco/

  6. #66
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Նորին Ս.Օծություն Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոս Վեհափառ Տեր

    Հայաստանի բնության ներկայիս աղետալի վիճակը և կանխատեսվող վտանգների սպառնալիքը, կապված, մասնավորապես, հանքահանության ահագնացող ծավալների հետ, ստիպում է մեզ` երկրի ապագայով և սերունդների բարօրությամբ մտահոգ երիտասարդներիս, բնության հանդեպ ոչ անտարբեր լայն հասարակայնության անունից դիմել Ձեզ` հայցելով և ակնկալելով ամենայն հայոց հոգևոր առաջնորդի միջամտությունը Հայոց բնաշխարհի փրկության գործում:

    Այսօր Հայաստանում արդեն իսկ շահագործվում է ավելի քան 370 հանքավայր, բայց, չնայած դրան, ՀՀ կառավարությունը հանքարդյունահանումը հայտարարել է գերակա ուղղություն, ինչը նշանակում է նորանոր հանքերի օգտագործում: Մինչդեռ, երկիրն այսօր չունի ո’չ հեռանկարային զարգացման ռազմավարություն, և ո’չ հանքարդյունահանման արդյունքում շրջակա միջավայրի կրած վնասների դիմաց փոխհատուցման պատշաճ օրենսդրություն… Իսկ ընդերքօգտագործման ներկայիս գործընթացների արդյունքում խախտվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, մի շարք օրենքներ ու միջազգային պարտավորություններ…

    Այսրոպեական տնտեսական զարգացման պատճառաբանությամբ Հայաստանի հաջորդ սերունդները զրկվելու են բնական պաշարներից: Օգտակար հանածոների գիշատիչ շահագործմանը զուգահեռ ոչնչացվելու են անտառները, աղտոտվելու են գետերը, քայքայվելու են հողերը, ամայանալու են բնակավայրերը…

    Մեր փոքրիկ երկիրը չի կարող միաժամանակ երաշխավորել և’ համատարած հանքահանություն, և’ մարդու կյանքի ու առողջության համար բարենպաստ պայմաններ: Արդյունահանումից գոյացած պոչամբարների թվով Հայաստանն առաջին տեղում է նախկին խորհրդային երկրների մեջ, իսկ դրանցում ծանր մետաղների բարձր խտությունները հանգեցնում են քաղցկեղի, չբերության, մարմնական ու մտավոր թերզարգացած երեխաների ծնունդների...

    Այսօր զոհասեղանին են Լոռու մարզի անկրկնելի բնաշխարհը և Թեղուտ ու Շնող գյուղերը… Հերթը հասնում է Հանքավանի անտառներին… Ուրանի արդյունահանման ծրագրերն էլ սպառնում է ամայացնել Սյունյաց աշխարհը…

    Հավատում ենք` Ամենայն Հայոց Հովվապետն աստվածաշնորհ ուժով և Բարձրյալի նախախնամությամբ ի զորու է կանխել իր հոտին և ապագա սերունդներին սպառնացող արհավիրքը, արդեն իսկ առկա և վերահաս այս չարիքը` Աստծո կողմից արարված բնության ավերումը:




    6 հուլիսի, 2008թ.




    ________________________________

    Թեղուտի պաշտպանության շարժում
    (093) 080485 ● teghut2008@gmail.comwww.bigfamily.am/eco
    Վերջին խմբագրող՝ Chuk: 10.07.2008, 13:54: Պատճառ: ArmSCII - Unicode փոխարկում

  7. #67
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Շտապում ենք տեղեկացնել, որ այս շաբաթ կիրակի հերթական անգամ պատրաստվում ենք այցելել Թեղուտ, կգիշերենք անտառում, վրանների ներքո, կզրուցենք գյուղացիների հետ, ֆոտո և վիդեո նկարահանումներ կանենք` դժբախտաբար արդեն հատվող անտառի:



    Ներկայումս ճշտում ենք տրանսպորտի արժեքը, որի մասին հավելյալ կտեղեկացնենք: Դա կախված է նաև այն բանից, թե քանի մարդ կցանկանա մասնակցել, ըստ այդմ կվերցնենք մեծ կամ փոքր ավտոբուս: Թեղուտի անտառը Ձեր ուշադրության կարիքն ունի...

    Իսկ վաղը, ամսի 10-ին ժամը 11-ին կառավարության շենքի դիմաց Թեղուտի խնդրին նվիրված բողոքի ցույց տեղի կունենա: Ցույցի ժամանակ կխոսենք Թեղուտի հարցի վերջին զարգացումների մասին:
    [COLOR=darkgreen] 093 080485
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 12.08.2008, 03:35:

  8. #68
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    37
    Գրառումներ
    475
    Բլոգի գրառումներ
    29

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Կարդացի ձեր առաջադրանքը էկոտուրիզմի մասին։ Իմ կարծիքով Տեղուտում էկոտուրիզմ կազմակերպելը ավելի մեծ վնաս կբերի քան օգուտ։ Նաև ձեր կայքում չի բացատրվում թե ինչպե՞ս պետք է էկոտուրիզմը 100 միլլիոն ԱՄՆ դոլարի եկամուտ տա։ Լավ կլիներ այդ մանրամասնությունները ևս տեղադրեիք ձեր կայքում։

  9. #69
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Հարգելի Սահակ

    Երբ մենք թթվածնի փոխարեն թունավոր գազերով լեցուն օդ շնչենք
    Եվ հպարտանանք մեր հրեշածնունդ- երկգլխանի -էլիտար մանուկներով
    զուլալ լճի փոխարեն ծանր մետաղներով հարուստ պոչամբարում լողանանք
    եվ ուրանի հանքերում զագար ընդունենք, գուցե այդ ժամանակ ես կհամաձայնվեմ ձեր այդքան տարօրինակ հնչեցրած էկոտուրիզմ կազմակերպելը ավելի մեծ վնաս կբերի քան օգուտ» արտահայտության հետ։
    Իսկ հիմա միայն կարող եմ փաստեր արձանագրել~
    Ալավերդում . նույն կազմակերպության խայտառակ վարմունքի հետ բնակչության և բնության հանդեպ....մոտ օրերս, եթե հեռուստատեսություն նայում եք,լսած կլինեք, ՈՐ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՆՈՄԱԼ ԾՆՈՒՆԴՆԵՐԸ հենց նույն այդ վայրում... ով նրանց թույլ տվեց?? Խաղալ Մեր և մեր անպաշտպան երեխաների ճակատագրի հետ և այն էլ այդ գնով?...? ՄԵՆՔ, ԷԼ ՈՎ??ՈՒ մենք դեռ շարունակում ենք «տնտեսության զարգացման մասին» խոսել....?
    Ձեզանից ով, կծախեր իր որդուն պղինձով??? Կամ ով? կփոխարիներ խմելու ջուրը, մի բաժակ մոլիբդենով?...
    Բայց դե անում ենք էլի...........եթե լռում ենք , ուրեմե համաձայն ենք, եթե Ձեր հնչեցրած խոսքերի նման «միամիտ» խոսքեր ենք ասում, ուրեմը ՄԵՆՔ նույնպես ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆՔ ԱԶԳԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ............խնդրում եմ , եկեք ավելի ուշադիր և պատասխանատու լինենք... թե չէ հետո... հետո էլ չի լինի....որ էսպես շարունակվի...

    Իսկ էկո տուրիզմի մասին խնդրում եմ կարդացեք այս հոդվածը...http://bnamard.blogspot.com/2008/07/blog-post_10.html Կամ այցելեք մեզ հետ Թեղուտ և ձեր սեփական աչքերով տեսեք, հասկացեք թե ինչպես կարելի է էկոտուրիզմ զարգացնել` ՉԱՎԻՐԵԼՈՎ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԼ ՀԱԿԱՌԱԿԸ, ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ԱՅՆ և ՓՈԽԱՆՑԵԼՈՎ ՀԵՏԱԳԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ...
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 12.08.2008, 03:44:

  10. #70
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    37
    Գրառումներ
    475
    Բլոգի գրառումներ
    29

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Հարգելի Նախշուն,

    1. Եթե դուք համարում եք որ ACP-ն մաքուր չէ պահում իր հանքերը, ապա պայքարեք դրա դեմ։ Պայքարեք որ մաքուր ձևով արտահանեն պղինձ։ Կարող եք իրենց տուգանել եղած կեղտերը մաքրելու համար։ Ձեր վեբ կայքի «Այլընտրաքային լուծում» բաժնում խորհուրդ կտայի առաջարկել մաքուր պղնձի արտահանումը, որպես այլընտրանք։ Մարդկությունը արտահանում է պղինձ հազարավոր տարիներ։ Եթե դուք համարում եք որ այդ բոլոր պղինձի հանքերը պետք է փակել ապա խնդրում եմ որ դուք չօգտագործեք ոչ մի ապրանք կամ ծառայություն (օրինակ էլէկտրաէներգիա) որը պղինձի շնորհիվ է ստեղծվել։

    2. Իսկ ինչ վերաբերվում է անտառներին, ապա դրանք կարելի է վերատնկել մոտավորապես մի 20 տարվա ընթացքում։ Սակայն վատ նյութական պատճառով հայրենիքը լքած միլլիոնավոր հայերին էլ երբեք չեք վերատնկի։
    Էկոնոմիկայի զարգացման ամենահստակ ու նաղդ ճանապարհը դա բնական ռեսուրսների վաճառքն է։ Կամ պետք է վաճառենք մեր բնական ռեսուրսները կամ պետք է վաճառենք մեր կանանց ու աղջիկներին թուրքիայում և ուրիշ արաբական երկրներում բոզություն անելու, կամ մեր տղամարդկանց ռուսաստաններում խոպան անելու։ Նույն Ռուսաստանը և նույն արաբական երկրները միայն բնական ռեսուրսների հաշվին են զարգանում։ Պետք չէ մեր երկրի զարգացման դեմ պայքարել։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Shah (23.10.2010)

  12. #71
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Կրկին միամիտ խոսքեր...........

    20 տարում միայն էկոհամակարգ կարելի է վերացնել.........
    իսկ ստեղծելու համար ավելի քան 200.000 ծառ, անտառ,
    սարեր, գետեր, որոնք չորանալու են կամ հարստանալու ծանր մետաղներով...... ԿԵՆԴԱՆԻՆԵՐ, որոնք "կարմիր գրքից" ի սպառ վերանալու են......Դե մարդկանց առողջության մասին , էլ չասեմ,...,ու այս ամենը կոչենք "զարգացում"....?
    հմմմմմմմմմ....արդեն տարօրինակ է ....
    եթե ԱՆԱՊԱՏԱՑՈՒՄՆ է մեր դռան շեմին....5 % անտառներով Հայաստանը փորձում է կրկին անգամ կացին բարձրացնել իր ՄԻԱԿ ՍՏՆՏՈՒՅԻ ` Բնության վրա.............
    եթե օր օրի մեծանում եմ շնչառական հիվանդությունների թիվը, ամլությունը, չբերությունը, քաղցկեղը ՈՒ ՀԵՆՑ ԳՐԱՆՑՎԱԾ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ Հայաստանը անոմալ ծնունդներով գտնվում է 2 տեղում ԱՊՀ երկրների շարքում, այն վայրերում , ուր ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՆՔԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ են զբաղվում, թունավորելով շրջապատը, զրուցել եք արդյոք զավակին կորցրած մոր հետ? նայել եք արդյոք նրա աչքերի մեջ?............? հմմմմմմմ ամոթ է........
    Հանքարդյունաբերությունը համարել տնտեսության զարգացման առաջնային ուղղություններից մեկը` չունենալով ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ հանքեր շահագործելու..............
    այլ միայն ուղղորդվել այս գաղափարհով`

    ՇԱՀՈՒՅԹԸ ԱՆՀԱՏՆԵՐԻՆ` ԱՎԻՐՎԱԾ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ...............

    այն պետք է փոխարինվի....

    "ԱՌՈՂՋ ԷԿՈԼՈԳԻԱՆ ՀԻՄՔՆ Է ԱՌՈՂՋ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ"

    Իսկ ԱՍՓ-ի աշխատանքը թող մոնիտորինգ անենք վաճառված էկոլոգները....
    մենք ՄԵՐ ԱՆՏԱՌՆ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԻՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐՈՎ, ԹԹՎԱԾՆՈՎ,ՊՂԻՆՁՈՎ` ԲԵՐՐԻ ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐՈՎ և ՀՈԳևՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ~~~~~~~~~~~~~

    Ավելացվել է 4 րոպե անց
    Էկոլոգիական եւ առողջապահական խնդիրներն անտեսվում են

    Հունիսի վերջին օրերին, հատկապես երեկոյան ժամերին «Արմենիան Քափըր Փրոգրամ» («Էս-սի-փի»-ACP) ընկերության պղնձաձուլական գործարանի արտանետումների հետեւանքով Ալավերդու փողոցներում քայլելը գրեթե անհնար էր, իսկ հունիսի 29-ի առավոտյան ժամը 11- 12-ի սահմաններում փողոցներում հայտնված մարդիկ պարզապես շնչահեղձ էին լինում:

    Ընկերությունը երբեւէ բացատրություն չի տվել բնակչությանը, թե ինչու է յուրաքանչյուր ամսվա վերջին օրերին նման իրավիճակ ստեղծվում: Այսուհանդերձ, ալավերդցիներին շարունակում են անհանգստացնել «Էյ-սի-փի» ընկերության ղեկավարության` պղնձաձուլական գործարանի փակման վերաբերյալ վերջին մեկ տարվա ընթացքում արված հայտարարությունները: 2007 թ. սեպտեմբերի 3-ին «Հետք»-ին տված հարցազրույցում ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանն ասել է. «Այստեղ իսկապես լրջագույն բնապահպանական խնդիրներ ունենք, դա չենք էլ թաքցնում: Եթե չկարողացանք այդ խնդրի լուծումը գտնել, ստիպված ենք լինելու դադարեցնել պղնձաձուլարանի գործունեությունը, հուսով ենք ժամանակավոր»:

    Ալավերդու բնակչությունը թերահավատ է պղնձաձուլարանի փակման հայտարարությունների նկատմամբ: Հարցն այն է, որ վերջին տարիներին բնապահպանական հիմնախնդիրների լուծման, գործարանի զարգացման հեռանկարների եւ Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրերի մեջ գործարանի սեփականատեր, «Վալլեքս» խմբի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանի` պղնձաձուլարանի փակման հայտարարությունները չեն տեղավորվում: Այդուհանդերձ, գործարանի հնարավոր փակման վերաբերյալ ուշագրավ են գործարանի մետալուրգիական արտադրամասի նախկին պետ, այժմ Թեղուտի հանքավայրի տարածքային պետ Ռուբեն Պապոյանի մեկնաբանությունները. «Անցած 10 տարիներին գործարանի վնասակար արտանետումները չեն կանխվել, բայց սրա համար նախատեսված տույժ ու տուգանքները լրիվ վճարվել են»: Թե այդ տուգանքների վճարումից ի՞նչ են շահել վնասակար արտանետումների հետեւանքով իրենց առողջությունը կորցրած շատ ալավերդցիներ, պարոն Պապոյանը խուսափեց պատասխանել: «Տեխնոլոգիական մասով վնասակար արտանետումների կանխումը հնարավոր չէ, տեղյակ եք, որ այդ նպատակով Սլովակիայից մի ամբողջ արտադրամաս ենք գնել, այսօր Ալավերդիում է, եթե այդ ամբողջ արտադրամասն այսօր հավաքված էլ լիներ, այս արտադրողականությամբ չի կարող աշխատել, մենք ուղղակի կարող ենք մասնակի չեզոքացում անել»: Ստացվում է, որ Վ. Մեջլումյանը, քաջ իմանալով Ալավերդիում գործող պղնձաձուլական գործարանի արտադրողականության պայմաններում բնապահպանական հիմնախնդիրների լուծման անհնարիությունը, տարիներ շարունակ դրանց արմատական լուծման խոստումներ է շռայլել Ալավերդու բնակչությանը: Պղնձաձուլական գործարանը զուտ բնապահպանական խնդիրների պատճառով փակելու մասին «Վալլեքս» գրուպի ղեկավարների հայտարարությունները մի ավելորդ ջանք են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալու», մանավանդ որ, ինչպես Ալավերդու բնակիչները, այնպես էլ քաղաքապետարանն ու կառավարությունը բնապահպանական պարտավորությունները չկատարելու համար առ այսօր առանձնապես չեն անհանգստացրել պարոն Մեջլումյանին:

    Ռուբեն Պապոյանի խոսքից պարզվեց, որ պղնձաձուլական գործարանի հնարավոր դադարեցումը պայմանավորվում է ոչ թե բնապահպանական, այլ ընկերության տնտեսական խնդիրներով: Վերջինիս համար խտանյութ վաճառելն ավելի շահութաբեր է, քան վերամշակելը: «Եթե վերցնենք խտանյութի այն քանակը, որ այսօր մենք ենք վերամշակում Ալավերդու պղնձաձուլական գործարանում, միանշանակ ձեռնտու չէ, բայց եթե 50-60-70 հազար տոննաների մասին խոսենք, դրանք արդեն լուրջ թվեր են, եւ հաշվել է պետք, իհարկե, դա երեք տարի հետո կլինի` Թեղուտում: Հանքավայրի շահագործումից հետո Ալավերդիում նախատեսվում է տարեկան 30 հազար տոննա պղնձի արտադրություն»,- ասում է Ռ. Պապոյանը: Թե էկոլոգիական ի՞նչ իրավիճակ կստեղծվի Ալավերդիում, այդ մասին ընկերությունը լռում է: «Թեղուտի հանքավայրը, ըստ ծրագրի, կշահագործվի 2,5 տարի հետո: Շահագործումից մեկ տարի առաջ վերջնականապես կնայվի պղնձաձուլական գործարանի վերակառուցման, ապա` վերագործարկման խնդիրը»,- տեղեկացրեց Ռ. Պապոյանը: «Էյ-սի-փի» ընկերության Թեղուտի հանքավայրի տարածքային տնօրենը հայտնեց, որ հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են: «Հանքի պաշարները հաստատելուց եւ շահագործման նախագիծը տեսքի բերելուց բացի ուրիշ աշխատանք չենք կատարել: Չնայած մեր պլանավորած անտառահատումը նախատեսվում է աշնանը, սակայն մենք ներկայացրել ենք անտառահատման տարածքներ պոչամբարի հատվածում, հատումներ են կատարվել «Դուքանաձոր» հանդամասում, որտեղ լինելու է մեր պահեստարանը, «Կակալկուտ» հանդամասում, այստեղ նորից ջրահեռացման շրջանցող կանալի հատված ենք հատել, հատումներ կատարվել են նաեւ ֆաբրիկան ընդգրկող տարածքում»,- ասաց Ռ. Պապոյանը:


    Ավելացվել է 5 րոպե անց
    Սիրելի բնասերներ,
    ինչպես տեղեկացրել ենք, այս շաբաթ-կիրակի (հուլիսի
    12,13-ին) այցելելու ենք Թեղուտ: Ավտոբուսի վճարը կազմում է մոտ
    150000դրամ (50 տեղանոց), կամ եթե քիչ լինենք 110000 դրամ (28 տեղանոց):
    Այս հաշվարկով յուրաքանչյուրիս բաժին կընկնի մոտ 4000 դրամ (չհաշված սնունդը, որը յուրաքանչյուրս իր հետ կբերի ): Կփորձենք ավելի էժան տարբերակ գտնել:
    Եթե հարմար տարբերակներ, առաջարկներ ունեք, խնդրում ենք
    կապվեք մեզ հետ: Ցանկալի է ձեր հետ ունենաք նաև վրաններ և քնապարկեր (կամ վերմակներ), մեր մոտ եղած վրանների քանակը սահմանափակ է:

    Խնդրում ենք մինչև վաղը ժամը 13.00 անպայման տեղյակ պահեք մեզ Ձեր գալու
    մասին` զանգահարելով, կամ գրելով:
    Վաղը ժամը 19.00-ին նախնական կհանդիպենք Թամանյանի արձանի մոտ (կասկադի
    մոտ) ծանոթանալու և մանրամասները ճշտելու նպատակով:

    Մեկնելու ժամը դեռ կճշտենք ու կհայտնենք:


    093 080485 Հրայր[/COLOR] [/B][/LEFT]
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 12.08.2008, 03:48: Պատճառ: Գրառման ավելացում

  13. #72
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Բարև Ձեզ........
    Սա էլ համառոտ մեր Թեղուտում անցկացրած օրերի մասին....
    http://www.a1plus.am1/amu/?page=issue&iid=62636
    Թեղուտի բնաշխարհի փրկության համար պայքարող մի խումբ երիտասարդ բնապահպաններ շաբաթ օրն այցելեցին Թեղուտ եւ հանդիպեցին տեղի բնակչության հետ:
    Տեղաբնակներից ոմանք բավականին գոհ էին հանքի շահագործման առիթով, քանի որ իրենց խոսքերով` գյուղում աշխատանք չկա: ՚Ինչի՞ս ա պետք ծառը, եթե էրեխես սոված աՙ,- ասում էր տղամարդկանցից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:՚Բայց տարիներ հետո Ձեր երեխան շնչելու օդ չի ունենաՙ,- զգուշացրեցին բնապահպան երիտասարդները. ՚Ես էսօր փող չունեմ, որ էրեխուս մեծացնեմ, տարիներ հետո թե ինչ կլինի, ինձ չի հետաքրքրումՙ:
    ԱԺ ՚Ժառանգությունՙ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Թեղուտցիներին առաջարկեց միանալ իրենց պայքարին եւ կառավարությունից պահանջել հանքաարդյունաբերության փոխարեն տարածաշրջանային տուրիզմը զարգացնել:
    Բնապահպան-ակտիվիստներն ՚Ա1+ՙ-ին վստահեցրին, որ իրենց համախոհների թիվը գնալով աճում է: ՚Մեր առաջին այցելությունների ժամանակ գյուղացիները բավականին ագրեսիվ էին տրամադրված, իսկ այժմ նրանք էլ են մտահոգված եւ մեզ զանգահարում են, խնդրում են, որ նորից այցելենքՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց 29-ամյա Հրայրը:
    Գյուղացիների հետ զրույցից պարզ դարձավ, որ թեեւ նրանցից մի մասին ձեռնտու է հանքի շահագործումը, բայց կան նաեւ գյուղացիներ, որոնք հավաստիացնում են, թե հանքարդյունաբերությունն իրենց արդեն վնասներ է հասցնում. ՚Ես բերրի հող ունեի, էդ հողն իմ ապրուստի միջոցն էր, ջուրն էլ բնական հունով սարից էր գալիս. հիմա ջուրս կտրել են, բերքս չորացել ա,- պատմեց Սիրանուշ տատիկը,- էդպես են անում, որ ստիպված մեր հողերն իրենց տանքՙ:
    Սիրանուշ տատիկը հավաստիացնում է, որ այն բնակիչները, որոնք չեն ցանկանում վաճառել կամ փոխանակել իրենց հողերը, ոռոգման ջրից զրկվում են: Թեղուտցիների պնդմամբ` իրենց հողերի ջրազրկումը ձեռնտու է հանքաարդյունաբերող ACP-ի /՚Արմենիան քափըր փրոգրամՙ/ ընկերությանը:
    ACP-ի տնօրեն Գագիկ Արզումանյանն ՚Ա1+ՙ-ի հետ զրուցյում ասաց, որ այդ մասին առաջին անգամ է լսում, իսկ ընկերության Թեղուտի տարածաշրջանի տնօրեն Ռուբեն Պապոյանն վստահեցրեց, որ գյուղացիները ստում են. ՚Բացարձակ սուտ է դա, ի՞նչ է նշանակում սարից եկող ջուրը կտրում են:
    ACP-ն կարո՞ղ է Հայաստանի թշնամին էՙ,- ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Պապոյանը:
    Բնապահպան երիտասարդների խումբը երեկ վերդարձավ Թեղուտից եւ բողոքի ակցիա անցկացրեց նաեւ Եվրոպայի խորհդրի գրասենյակի դիմաց, որտեղ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը հանդիպեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
    ԱԺ ՚Ժառանգությունՙ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանդիպել է հանձնակատարի տեղակալի հետ եւ պայմանավորվել հետագայում նրան փոխանցել շահագործման բացասական հետեւանքների մասին գրավոր մանրամասներ: ՚Թեեւ Թոմաս Համմարբերգի այս այցելությունն առաքելություն այլ է, բայց նա հետո տարեկան զեկույց պետք է պատրաստի Հայաստանի մասին, որտեղ նաեւ կանդրադառնա սեփականության իրավունքինՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց Զարուհի Փոստանջյանը:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 12.08.2008, 03:52:

  14. #73
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Հայրենակիցներ
    Հաշվի առնելով Թեղուտի հանքավայրի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը,
    երբ մեզ հաջողվեց հայ հասարակության լայն զանգվածներին իրազեկել, նրանց
    ուշադրությունը հրավիրել այս հիմնախնդրին, և կարևորելով նաև վարչապետ
    Տիգրան Սարգսյանի հետաքրքվածությունը մեր առաջարկների հետ կապված,
    կարծում ենք արժե շարունակել հինգշաբթի օրերին, կառավարության նիստերի
    ժամանակ տեղի ունեցող բողոքի ցույցերը........
    Հիշեցնեմ, որ չնայած կա արդեն վարչապետի հանձնարարականը` իրականացնել
    հանքարդյունահանման նախագծի նոր փորձաքննության, այդուհանդերձ Թեղուտի
    անտառները արդեն ամիսներ շարունակ անխնա հատվում են......
    Վաղը, ամսի 17-ին, ժամը 11.00-ին, կառավարության շենքի դիմաց կկայանա
    հերթական բողոքի ակցիան.
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 12.08.2008, 03:52:

  15. #74
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,051
    Բլոգի գրառումներ
    1

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Մեջբերում նախշուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև Ձեզ........
    Սա էլ համառոտ մեր Թեղուտում անցկացրած օրերի մասին....
    սա էլ ֆոտոները, իրականում ամեն ինչ շատ ավելի գեղեցիկ է, բոլորը այնքան եին տարվե1 բնության գեղեցկությամբ որ ֆոտոապարատների մասին մոռացե էին այնուամենայնիվ մի քանի հատ կա~















    ...

  16. #75
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Հարգելի Բնասերներ..
    Հուլիսի 24-ին, հինգշաբթի օրը` ժամը 11 -ին, կրկին կհավաքվենք կառավարության շենքի դիմաց Թեղուտի հանքավայրի շահագործմանը մեր անհամաձայնությունն արտահայտելու, մեր բողոքի ձայնը բարձրացնելու համար~


    http://www.tol.cz/look/TOL/article.t...rArticle=19688
    http://hetq.am/arm/ecology/8230/
    http://armenianow.com/?action=viewAr...D=1196&lng=arm
    http://bnamard.blogspot.com/2008/07/blog-post_23.html

Էջ 5 21-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •