Էջ 2 21-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 311 հատից

Թեմա: Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

  1. #16
    . Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    3,762
    Բլոգի գրառումներ
    1

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ…

    Լյուդովիկոսի հայտնի այս աֆորիզմն է գալիս մտքիս, երբ փորձում եմ հասկանալ, թե ինչու մեր կառավարությունը այսքան մեծ ոգևորությամբ է անդրադառնում Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի գործարկմանը:

    Թեղուտի խնդրի մասին բավական հաճախ է խոսվում: Այդ իսկ պատճառով կուզենայի կարճ ներկայացնել հիմնական խնդիրը և տալ մեր մեկնաբանությունը:

    ՀՀ բնապահպանության նախարարության տված արտոնագրով «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին արտոնվել էր լրացուցիչ ուսումնասիրել և նպատակահարմարության դեպքում շահագործել Լոռվա մարզի Թումանյանի շրջանում գտնվող Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը: Իսկ նախորդ տարվա վերջին ընկերության հետ պայմանագիրը կնքվել է: Ո՞րն է եղել այն ուսումնասիրությունը, որի հիման վրա դա թույլ է տրվել:

    Հիմնական «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը 2005թ. կազմել և ՀՀ բնապահպանության նախարարություն փորձաքննության է հանձնել «Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը», իսկ 2006թ.` «Աշխատանքային նախագիծը»:

    Նշված «Գնահատումը» բավական ծավալուն (152 էջ) մի փաստաթուղթ է, որը հիմք ընդունելով ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական կարիք է տվել: Սակայն նույնիսկ «անզեն» աչքով ակներև են նրանում առկա բազում կոպիտ սխալներ: Բերենք օրինակներ: Չնայած «նահատման» տեքստում ասվում է, որ հանքավայրի առաջին հերթի շահագործման ընթացքում հատվելու է մոտ 127000 ծառ (տես` էջ 140 և 129), սակայն նույն փաստաթղթում բերված համապատասխան աղյուսակների հաշվարկներից պարզվում է, որ հատվելու է շուրջ 171000 ծառ, այսինքն` մոտ 44.000 ծառով ավելի, քան գրված է նույն փաստաթղթի տեքստային մասում: Ընկերությունը 44 հազար ծառ պակաս ցույց տալով, բերում է փայտանյութի նույն ծավալը, ինչ 127000 ծառի դեպքում էր` 60400 խմ: Այստեղ նույնպես տեքստում բերված տվյալները չեն համապատասխանում աղյուսակներին: Տեքստում նշված 60400-ի փոխարեն աղյուսակների գումարային հաշվարկը կազմում է 60859 խմ, այսինքն` 459-ով ավելի, քան տեքստում է:
    Մեկ այլ զարհուրելի օրինակ. Չնայած այդ նույն «նահատման» մեջ տանձենին համարվում է հազվագյուտ ծառատեսակ, սակայն 36 սմ կոճղի տրամագծով 23 տանձենու (20 խմ բնափայտ) հատման վնասը գնահատվել է 23 հազար դրամ (Աղյուսակ 8.4.4, էջ 41): Այսինքն, յուրաքանչյուր ծառի հաշվով` 1000 դրամ, իսկ մեկ խմ տանձենու բնափայտի արժեքը` 1150 դրամ: Համեմատության համար ասենք, որ վառելափայտի մեկ խորանարդ մետրի շուկայական արժեքը այժմ կազմում է շուրջ 20.000 դրամ: Ինչպես տեսնում ենք, հազվագյուտ ու մեծ արժեք ներկայացնող ծառերի հատումից գոյացվելիք բնափայտի արժեքը անհամեմատ ցածր է գնահատվել, քան չորուկների բնափայտինն է:
    Քննարկվող փաստաթղթերում ասվում է, որ շահագործվելիք տարածքում հազվագյուտ ծառատեսակներից առկա են ընկուզենի` 403, տանձենի` 1070, խնձորենի` 53333 ծառ, արժեքավոր ծառատեսակներից կաղնի` 9872, հաճարենի` 24382, լորենի` 1622, թխկի` 2756, սոճի` 6500 ծառ, սակայն ՀՀ բնապահպանության նախարարը այլ կարծիք ունի. «Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի ասելով, եթե ինքը չի սխալվում, Թեղուտի անտառում չկան Կարմիր գրքում գրանցված ծառեր, չկա ընկուզենի, իսկ արժեքավոր ծառատեսակները քիչ են» (Հայոց աշխարհ՚, 22.11.2005թ.):
    Տպավորություն է ստեղծվում, որ նախարարը` 55 հազար հազվագյուտ և 45 հազար արժեքավոր ծառերի ոչնչացումը առանձնապես կորուստ չի համարում: Բնապահպանության նախարարությունը` փոխանակ անկախ փորձաքննություն անցկացնելը, բավարարվում է նշված փաստաթղթին իմիջիայլոց ծանոթանալով և դրական կարծիք տալիս:
    Մի կողմ թողնելով ընկերության կողմից ներկայացրած նախագծում առկա օրինախախտումները, կեղծիքներն ու մյուս լուրջ թերությունները, անհրաժեշտ ենք համարում ասել, որ այս խնդրում գլխավոր մեղավորը ՀՀ համապատասխան բնագավառների հատուկ լիազորված պետական մարմիններն են:
    Բուսական աշխարհից զատ զգալի հարված է հասցվում կենդանական աշխարհին (դա ի դեպ ընկերությունը չի էլ թաքցնում): Նույն փաստաթղթում կգրված է. «Նախկին ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերվել է փոքրասիական տրիտոնի (Triturus vittatus) պոպուլացիա, որը միակն է հանրապետությունում և գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում: Հետազոտված տարածքում դիտարկված սողունների 10 տեսակներից երկուսը` Testudo graeca և Elaphe hohenackeri ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում: Հետագա ուսումնասիրությունների արդյունքում այդ ցուցակը լրացվեց և հետազոտվող տարածքում հանդիպող թռչունների տեսակների քանակությունը հասավ 86-ի: Դրանցից 7-ը ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում: Հետազոտված տարածքում, ըստ գրական տվյալների հանդիպում են կաթնասունների 55 տեսակներ, որոնցից 7-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում, իսկ 14-ը նախատեսվում է ընդգրկել հաջորդ հրատարակության մեջ» (էջ 59-63):
    Նշված 55 կաթնասուններից` ականջեղ ոզնին (Erinaceus auritus), լայնականջ ծալքաշուրթը (Tadarida terniotis), շեկ նապաստակը (Lepus europeus), կովկասյան ջրասամույրը (Lutra lutra meridionalis), գորշ արջը (Ursus arctos), անտառային կատուն (Felis silvestris caucasica), առաջավորասիական ընձառյուծը (Panthera pardus tullianus), լուսանը (Felis lynx) գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում (ՀՀ- ում հայտնաբերված են 84 տեսակի կաթնասուններ):
    Մարդու առողջությունը ևս խիստ վտանգվում է` գաղտնիք չէ, որ ծանր մետաղները ունեն ավերիչ ազդեցություն օրգանիզմի վրա` սկսած մուտագեն և տերատոգեն ազդեցությունից` վերջացրած կենտրոնական նյարդային համակարգի, արյան համակարգի վրա ազդեցությամբ: Իսկ այդ ազդեցությունը ոչ ոք չի կարող բացառել` կապված թե’ քամու միջոցով տարածման (պոչամաբրի բարձրադիր գոտում գտնվելը նպաստում է դրան), և թե’ սննդային շղթաների միջոցով: Արտանետվող գազերի վտանգավոր ազդեցությունը ևս փաստված է: Իսկ թե ինչպես է Հայաստանում կատարվում այդ արտանետումների պաշտպանությունը կարելի է գուշակել աչքի առաջ ունենալով Ալավերդու օրինակը:
    Վերջապես պետք է հաշվի առնել այն, որ մեր Երկրում գունավոր մետաղների հանքավայրերը, դժբախտաբար, հիմնականում գտնվում են անտառածածկ տարածքներում, երբ այդ անտառները հանդիսանում են հատուկ նշանակության անտառներ, և այդտեղ հատումները կտրականապես արգելված են:
    Պետք է գիտակցել, որ Թեղուտի հանքավայրի շահագործմամբ հիմք է դրվելու նախադեպը չունեցող մի գործընթացի, որը կբերի Հայաստանի Հանրապետության անտառների բնաջնջման և լիովին վերացման:
    Հայաստանի անտառների առանձին հատվածներ, ճիշտ է, հանքահանման հետևանքով վնասներ են կրել, սակայն մինչև օրս, թե’ ցարիզմի և թե’ խորհրդային իշխանության օրոք, չի եղել մի դեպք, որ հանքահանման տակ դրվի բնական անտառածածկ տարածքը:
    Եթե գործընթացը չկասեցվի, ապա մեծ հավանականությամբ, մոտակա տարիներին սակավանտառ Հայաստանի Հանրապետությունը կդառնա անտառազուրկ, անապատացած երկիր:
    Եկեք մեզ հարց տանք` իրո՞ք այս զոհողությունների իշխանությունները գնում են աշխատատեղեր ստեղծելու համար (ըստ ծրագրի առաջին յոթ տարում նախատեսվում է շուրջ 1100 աշխատատեղերի ստեղծում): Պետք է ասել, որ նույնիսկ այդ դեպքում ծրագիրը այնքան անհագ ընդերքի սպառում է նախատեսում, որ տարիներ անց Թեղուտի բնակչությունը ոչ միայն հանքարդյունաբերությամբ չի կարողանա զբաղվել, այլև գյուղարդյունաբերությունը, անասնապահությունը կդառնան անհնար: Պոչամբարների կառուցումը, հողերի էռոզիան, ջրային համակարգի աղտոտումը (Շնող գետը իր վտակներով) հանգեցնում է մարդու կողմից բնության անթույլատրելի քայքայման, ամբողջը` այս պահի եկամուտի համար: Ի՞նչ պիտի ասենք մեր զավակներին, երբ նրանք մեզ հարց տան` իսկ դուք ուր էիք, երբ Թումանյանի երգած գողտրիկ բնությունը ավիրում էին:
    Տարածաշրջանում այլընտրանքային զարգացման ուղի կարող էր լինել զբոսաշրջության զարգացումը: Այդպիսի իրական սաղարթախիտ լեռներ Հայկաստանում գրեթե չկան: Ինչու՞ փոխարենը չնպասետել զբոսաշրջության զարգացմանը` ներդրումներն էլ ուղղել տարածաշրջանի ճանապարհների, ենթակառույցների զարգամանը:
    Դժվար է միանշանակ պնդել, բայց հասունանում է կարծիք, որ այս ամենը մի ծրագիր է, որում Հայաստանը դիտվում է մի հանքավայր աշխարհի մեծ տիրությունների համար:
    Միթե այսքան էժան պիտ ծախվե՞նք:

    Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանին նյութերը տրամադրելու համար:
    http://lchak.livejournal.com/36244.html

  2. #17
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,756

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Թեղուտի մասին այստեղ էլ ահագին ինֆորմացիա կա:

    http://savetexut.googlepages.com/
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  3. #18
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,051
    Բլոգի գրառումներ
    1

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    վաղը լինելու է դասական երաժշտության համերգ նվիրված թեղուտի խնդրին
    ...

  4. #19
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,051
    Բլոգի գրառումներ
    1

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Այսոր ժամը 5ին բնապահպանական ցուցահանդեսի բացումն է կայանալու ՆՓԱԿ-ում..
    թեղուտի անտառի խնդրի մասին կլինեն ֆոտոներ և տեղեկություններ
    ...

  5. #20
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,051
    Բլոգի գրառումներ
    1

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Ովքեր բաց են թողել ցուցահանդեսը,ծառատունկը և ռոք համերգը կարող են մասնակցել հեծանվաերթին
    ...

  6. #21
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    26
    Գրառումներ
    1,603

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    էստեղ տեղադրված հոդվածում թվերը վերաբերում էին կոնկրետ ծառերին... ես էլ մի մասնագետի հետ եմ զրուցել, ով ասաց, որ պետության կողմից շահագործողներին տրամադրվում է 1700 հա տարածք, բնականաբար` անտառից. դա, իբրև թե, նորմալ է. բայց, երբ հատվեն այդ 1700 հա-ի ծառերը, էդ տարածքը հարթեցվի ու դառնա հանքավայր` հողը փորելու արդյունքում հսկայական փոս կառաջանա. վերևից հոսող ստորգետնյա ջրերը կկուտակվեն ներքևում ու վերևում աճող ծառերը մոտ 500 հա տարածքով կչորանան! հետևաբար մոտ 2000-2200 հա տարածք ենք կորցնում` մեծ մասը անտառածածկ...
    գիտեմ, մի այլ թեմայում գրված էր 600 հա, բայց դա, կարծում եմ, բացառապես անտառածածկ հողերի գումարային տարածքն է, հա՞... չգիտեմ, իմ ծանոթ մասնագետն է չափազանցրել, թե էս թիվն է շատ համեստ, ամեն դեպքում պատկերը սարսափելի է...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  7. #22
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,189

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Թեղուտի հանքավայրում ընթանում են շինարարական նախապատրաստական աշխատանքներ
    12:53 • 25.04.08

    Թեղուտի հանքավայրում ընթանում են շինարարական նախապատրաստական աշխատանքներ։ Լայնացվում ու վերակառուցվում են գործող ճանապարհները, ինչը կնպաստի բեռների մատչելի տեղափոխմանը։ Շինաշխատանքներում ներգրավված է Շնողի և Թեղուտի աշխատուժը` 145 մարդ։

    «Թեղուտ» ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարության հատուկ որոշմամբ «ACP» ընկերությանը հատկացվել է 1565 հա տարածք, որը կծառայի էներգետիկայի, կապի, տրանսպորտի, հանքարդյունաբերության ենթակառուցվածքների համար։ Այս տարածքում անտառածածկ 357 հա-ն ենթակա է հատման ամբողջ ծրագրի ընթացքում։ Արդեն իսկ կատարվող ծառահատումները գտնվում են պետության խիստ հսկողության ներքո։

    Նախապես հաստատված անտառահատման գրաֆիկի համաձայն` հատվում է այն անտառածածկույթը, որտեղ պիտի կառուցվեն ճանապարհներ, ջրահեռացման ուղիներ, շինություններ։

    Ինչպես տեղեկացրել է «ACP» ընկերության Թեղուտի տարածաշրջանային տնօրեն Ռուբեն Պապոյանը, նախապատրաստական աշխատանքները կտևեն 45 ամիս։ Առաջիկա ամիսներին ընկերությունը կհամալրվի ՌԴ-ից ներկրված Ժամանակակից մեխանիզմներով և շինտեխնիկայով։ Ծրագրի երկրորդ փուլում կիրականացվեն շինմոնտաժային աշխատանքներ, երրորդ փուլում կսկսվի արդյունաբերական արտադրանքի թողարկումը։ Ծրագրով նախատեսված է շինաշխատանքներում ներգրավել 1700 մարդ։


    Արմպրես

  8. #23
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,051
    Բլոգի գրառումներ
    1

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ, լռությունը համաձայնություն է .........

    !!!!!!!!!!!! ԲՈԼՈՐԻՆ , ԲՈԼՈՐԻՆ , ԲՈԼՈՐԻՆ !!!!!!!

    Այսօր Հայաստանի հասարակության ուշադրության կենտրոնում
    · Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների համատարած ոտնահարումներն են ու դրանք հաղթահարելու ուղիների որոնումները:

    Մինչդեռ մի կողմից ճնշելով ժողովրդավարական գործընթացները, մյուս կողմից Հայաստանի իշխանություններն իրականացնում են ազգային ու հանրային սեփականություն հանդիսացող ռեսուրսների բաժանման ու տիրման ծրագիր` փոքրաթիվ մարդկանց համար կարճաժամկետ օգուտներ ապահովելու համար:

    ՀՀ կառավարությունը, առանց ունենալու կայուն զարգացման ու ընդերքաօգտագործման քաղաքականություն, առանց գնահատելու տնտեսությանը հասցվող հեռահար վնասները, առանց փորձաքննության ենթարկելու հանքարդյունաբերության հետևանքները Հայաստան երկրի, նրա բազմազան ու խոցելի բնության ու մարդկանց առողջության վրա, սահմանել է հանքարդյունաբերությունը որպես զարգմացման առաջնային ուղղություն և , փաստորեն,զարկ տվել երկրի ընդերքի էքստենսիվ հարստահարմանը` անտեսելով հանրային շահերն ու վտանգի տակ դնելով սերունդների ապագան:

    Լոռու մարզում ոչնչանում է Թեղուտի անկրկնելի բնաշխարհը պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով:
    Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում`
    Կոչնչանա մեր երկրի շուրջ 1000 հա հարուստ բնաշխարհ
    Առաջանալիք թափոնների , այդ թվում` թունավոր մետաղների ներթափանցումը հողային, ջրային և օդային ավազան ահռելի վնաս կհասցնի շրջակա միջավայրին,
    զգալիորեն կավելացնի մի շարք հիվանդությունների աճը`քաղցկեղ, չբերություն, ամլություն, մարմնական ու մտավոր թերզարգացածությամբ երեխաների ծնունդների և այլ~:

    Վտանգված է մեր և մեր անմեղ երեխաների առողջությունը, գենոֆոնդը…

    Սյունքիում տեղահանվում են բնակավայրեր ուրանի պաշարների հայտնաբերման ու արդյունահանման նպատակով...

    Ընդամենը մի քանի տասնամյակ և Հայաստանի հողերը կվերածվեն ծանր մետաղներով հարստացված հանքաշերտի, գետերը կվերածվեն պոչամբարների, կվերանա բուսական և կենդանական աշխարհը: Իսկ մարդիկ....կփախչեն ավերակ երկրից կամ կշարունակեն գոյատևել` հաշտվելով հիվանդ սերունդներ ունենալու մտքի հետ:

    Եվ այդ ամենը ` ԻՐԱԿԱՆ Է ՈՒ ԱՆԽՈՒՍԱՓԵԼՒ, եթե դու ` ՀԱՍԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ, քո անհամաձայնության վճռորոշ ձայնը չբարձրացնես այդ հանցավոր գործարքների դեմ:

    Բոլոր քաղաքացիներին կոչ ենք անուն ԱՆՀԱՊԱՂ ՄԻԱՆԱԼ մեր բողոքի ցույցին,որը տեղի կունենա չորեքշաբթի օրը` Ապրիլի 30-ին, ժամը`16:00-ին ազգային ժողովի դիմաց:
    Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ, լռությունը համաձայնություն է : Texut2008@gmail.com, http://savetexut.googlepages.com
    Վերջին խմբագրող՝ Grieg: 28.04.2008, 12:47:
    ...

  9. #24
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    26
    Գրառումներ
    1,603

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    հույս ունեմ՝ կլինեմ

    բայց ի՞նչ է լինելու՝ սովորական պաստառա-գոռոցային ցու՞յց: գուցե մի ավելի հետաքրքիր բան մտածել... ասենք՝ շրջակայքի ծառերի վրա "իրենց ընկերների" պաշտպանության ինչ-որ կոչեր փակցնել (այսինքն ստացվի, որ ծառերն են ասում, օրինակ՝ մի՛ ոչնչացրեք մեր ընատինքը… նրանցից հետո կվերանանք նաև մենք… նրանք մեր և ձեր կյանքի գրավականն են…)... ու լիքը հավես, նոր ու կարևոր միջոցներ գտնել բողոքն արտահայտելու
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  10. #25
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    26
    Գրառումներ
    1,603

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Չեմ հասկանում, ինչու՞ մարդիկ չեն միանում էս լավ էրեխեքի նախաձեռնություններին հազիվ երթուղայիններից գլուխները դուրս էին ցցում ու ալարում կարդալ պաստառների գրությունները` քթի տակ մռթմռթալով, թե էս լևոնականներն էլի հավաքվեցին...
    Բնամարդիկ ջան, դուք շատ լավն եք ու շատ ճիշտ եք, մենակ թե պետք է մարդկանց տեղեկացված պահելու ավելի լավ միջոցներ գտնել... հետո, գուցե օգտվելով առաջիկա եռօրյա արձակուրդից, ինչ-որ էքսկուրսիա կազմակերպել դեպի Թեղուտ, կամ, ավելի շուտ, Ալավերդի կամ Քաջարան, որպեսզի մարդիկ իրենց աչքով տեսնեն, թե ինչ է սպասվում Լոռվա անտառներին ու թեղուտցիներին... պետք են մասսայական, մարդկանց ինտեգրող ակցիաներ, որ ինչ-որ կերպ մարդիկ մասնակից դառնան էդ ամենին...

    քիթներդ վե´ր
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  11. #26
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,051
    Բլոգի գրառումներ
    1

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Թեղուտի պաշտպանության խումբը բողոքի ցույց կանցկացնի Ազ•ային ժողովի դիմաց

    ԱրմԻնֆո: Հայաստանում ստեղծվել է Լոռու մարզի Թեղուտի անտառի պաշտպանության հասարակական նախաձեռնություն, ուր ACP ընկերությունը ձեռնամուխ է եղել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահա•ործմանը: Թեղուտի պաշտպանության խմբի` ԱրմԻնֆո ստացված հաղորդա•րությունում ասվում է, որ Թեղուտի անկրկնելի բնաշխարհի ոչնչացման սպառնալիքի պատճառը հասարակության անտարբերությունն է: Հաղորդա•րությունում նշվում է, որ ամեն ինչ կորած չէ, և անտառը դեռ կարելի է փրկել: Խմբի բողոքի առաջին ցույցը նախատեսվում է անցկացնել ապրիլի 30-ին`16:00-ին, Ազ•ային ժողովի դիմաց:

    ՙՀՀ կառավարությունը, առանց ունենալու կայուն զարգացման ու ընդերքաօգտագործման քաղաքականություն, առանց գնահատելու տնտեսությանը հասցվող հեռահար վնասները, առանց փորձաքննության ենթարկելու հանքարդյունաբերության հետևանքները Հայաստան երկրի, նրա բազմազան ու խոցելի բնության ու մարդկանց առողջության վրա, սահմանել է հանքարդյունաբերությունը որպես զարգմացման առաջնային ուղղություն և, փաստորեն, զարկ տվել երկրի ընդերքի էքստենսիվ հարստահարմանը` անտեսելով հանրային շահերն ու վտանգի տակ դնելով սերունդների ապագան:

    Լոռու մարզում ոչնչանում է Թեղուտի անկրկնելի բնաշխարհը պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով, ինչի արդյունքում`
    կոչնչանա մեր երկրի շուրջ1000 հա հարուստ բնաշխարհ, առաջանալիք թափոնների , այդ թվում` թունավոր մետաղների ներթափանցումը հողային, ջրային և օդային ավազան ահռելի վնաս կհասցնի շրջակա միջավայրին, զգալիորեն կավելանան մի շարք հիվանդացությունների`քաղցկեղի ու չբերության, դեպքերը, մարմնական ու մտավոր թերզարգացածությամբ երեխաների ծնունդները և այլ:Սյունքիում տեղահանվելու են բնակավայրեր` ուրանի պաշարների հայտնաբերման ու արդյունահանման նպատակով՚, ասվում է հաղորդա•րությունում:
    http://arminfo.info/

    ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՂԵՏԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ՞ Է
    Արմատներով շնողեցի Էդգար Հարությունյանը ընտանիքով Երեւան է եղափոխվել մշտական բնակության եւ նման տարբերակներ էլ մտածում է իր գյուղում մնացած հարազատ բարեկամների համար: Այսօր նա ՚բնությունը պահպանելուՙ պաստառով եկել էր բնապահպանական խնդիրներով մտահոգ մարդկանց միանալու, ովքեր բողոքի ակցիա էին կազմակերպել Ազգային ժողովի դիմաց:

    ՚Ես չեմ ուզում իմ ապագա երեխաները արատներով ծնվեն, ինչը ուղղակիորեն սպառնում է մեզ, եթե Շնողում մնանք: Հանքի շահագործումն ու տարածքի բնության ոչնչացումը անխուսափելի էՙ,-՚Ա1+ՙ-ին պատմեց Էդգարը: Նա ասում է, որ Թեղուտում ու Շնողում իրոք գործազրկության մակարդակը բարձր է եւ մարդիկ կան, որ համաձայն են ծրագրին` նոր աշխատանք ձեռք բերելու համար, բայց այդ մարդիկ մեծամասնություն չեն:

    Այսօր Ազգային ժողովի դիմաց հավաքված տարբեր տարիքի եւ քաղաքական հայացքների տեր մարդիկ, միավորվել էին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ. ՚Թեղուտում կատարվելիքը հանցանք է սերունդների հանդեպՙ:

    ՚Ես համոզել 3 հոգու եմ բերել այստեղ եւ շարունակելու եմ ուրիշ մարդկանց էլ բերել, մինչեւ ուշադրություն գրավենք մեզ վրաՙ,-՚Ա1+ՙ-ին ասաց ակցիային մասնակից Անտոնը, իսկ Տաթեւն ու Լիաննան ասացին, որ սա առաջին հերթին իրենց իրավունքների ոտնահարում է, ինչն իրենք թույլ չեն տա:

    ՚Հեռու Թեղուտիցՙ կոչերից հետո, ակտիվիստներին մոտեցավ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով հավաքվածներին հանգիստ քննարկման եւ համագործակցության կոչ արեց:

    ՚Հասարակական քննարկում արդեն տեղի ունեցել է, հարցի կարեւորությունը հաշվի առնելով` նաեւ քննարկվել է Ազգային ժողովում լսումների ձեւով, այնտեղ բոլոր հարցերը բարձրացվել են, բոլոր հարցերի լուծումները տրվել են եւ այս պահի դրությամբ ես պատրաստ եմ հայտարարել, որ մենք, ուղղակի բոլորով միասին մենք պիտի կարողանանք մշակել մեր ռազմավարությունը վերահսկողություն իրականացնելու համարՙ,-ասաց նախարարը:

    Իսկ հավաքվածների մյուս հարցերը նա խնդրեց ուղղել համապատասխան փորձագետին` Գագիկ Արզումանյանին,որն այդտեղ էր:

    Գագիկ Արզումանյանին էլ հիմնական հարցերը Թեղուտի պոչամբարի վերաբերյալ էր եւ նա պատասխանեց, որ այն իրենից որեւէ առանձնահատոկ վտանգ չի ներկայացնում:

    ՚Թեղուտի պոչամբարը չի տարբերվում աշխարհում գոյություն ունեցող որեւէ պոչամբարից, եթե հստակ առաջարկ պատրաստ ենք լսել, եթե կասկածում եք, որ երեխան ծնվելուց հետո կարող է հանցագործ դառնալ, դա դեռ առիթ չէ չծննդաբերելու համարՙ,-ասաց նա:

    Բնապահպան ակտիվիստների Հրայր Սավզյանը զրույցից հետո կիսվեց ՚Ա1+ՙ-ի հետ, թե ամենեւին էլ բավարարված չէ նախարարի պատասխանից: ՚Խուսափոխական էր, նա գցեց Արզումանյանի վրա ու գնաց, անգիր արած բաներ էր ասումՙ,-վրդովված ասած երիտասարդը:

    Ակցիային ներկա էին նաեւ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ու ՚Թրանսփերենսիինտերնեյշընըլՙ-ի երեւանյան գրասնեյակի տնօրեն Ամալյա Կոստանյանը:

    ՚Աշխատատեղերով ամեն ինչ արդարացնել չի կարելի, աշխատատեղ կարելի է ուրիշ ձեւով ստեղծել առանց վնասներիՙ,-ասաց ՚Ա1+ՙ-ին Ամալյա Կոստանյանը եւ նշեց, որ եկել է ուղղակի սատար կանգնելու այստեղ հավաքված մարդկանց: Ավետիք Իշխանյանն ավելի խիստ դիրքորոշում ուներ: Նա ասաց, Թեղուտի հանքավայրի շահագործումը մի քանի հոգու հարստանալու հարց է:

    ՚Եթե նույնիսկ պետության հարստանալու հարց էլ լիներ, էլի ես դեմ կլինեի շահագործմանը, որովհետեւ ընդհամերնը 6-7 տոկոսով անտառածածկ Հայաստանում կտրել այդ քանակությամբ անտառ, ուղղակի վայրենություն էՙ,-ասաց Ավետիք Իշխանյանը:

    Շնողի պատվավոր քաղաքացի, Մանկավարժական համալսարանի դասախոս Վարշամ Ավետյանի համար այսօրվա ակցիան մեծ նշանակություն ուներ; ՚Սուտ է ասում նախարարը, թե դա բնակչության համաձայնությամբ է արվում: Հավաքել են ընդհանուր 150 ստորագրություն, իսկ թղթում գրված է եղել, թե վերականգման անտառ են տնկելու, խնդրելու են, որ կառավարությունը այդ տնկիների տնկումը հանձնարարի թեղուտեցիներին եւ շնողեցիրներինՙ,-պատմեց նա եւ վրդովվեց, թե խաբեությամբ հարցը չեն լուծում:

    Նշենք, որ Լոռու մարզի Թեղուտի հանքավայրը 25 տոկոսով շահագործման հանձնելու վերաբերյալ նախագիծը հաստատվել է 2007թ-ի նեյեմբերի 1-ի ՀՀ կառավարության որոշմամբ եւ սա անկախ Հայաստանի ամենամեծ արդյուանբերական նախագիծն է:
    http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=60113

    Ավելացվել է 16 րոպե անց
    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հասկանում, ինչու՞ մարդիկ չեն միանում էս լավ էրեխեքի նախաձեռնություններին հազիվ երթուղայիններից գլուխները դուրս էին ցցում ու ալարում կարդալ պաստառների գրությունները` քթի տակ մռթմռթալով, թե էս լևոնականներն էլի հավաքվեցին...
    Բնամարդիկ ջան, դուք շատ լավն եք ու շատ ճիշտ եք, մենակ թե պետք է մարդկանց տեղեկացված պահելու ավելի լավ միջոցներ գտնել... հետո, գուցե օգտվելով առաջիկա եռօրյա արձակուրդից, ինչ-որ էքսկուրսիա կազմակերպել դեպի Թեղուտ, կամ, ավելի շուտ, Ալավերդի կամ Քաջարան, որպեսզի մարդիկ իրենց աչքով տեսնեն, թե ինչ է սպասվում Լոռվա անտառներին ու թեղուտցիներին... պետք են մասսայական, մարդկանց ինտեգրող ակցիաներ, որ ինչ-որ կերպ մարդիկ մասնակից դառնան էդ ամենին...

    քիթներդ վե´ր
    Շնորհակալություն լավ խոսքերի համար, ես նույնպես կուզենայի, որ մեր երիտասարդությունը ավելի հետաքրքվի արդի բնապահպանական խնդիրներով և այն վտանգները որը սպառնում է մեզ բոլորիս եթե անտարբեր լինենք:Եթե ցականում եք նորություներ ստանալ մեր միջոցառումների մասին կարող եք գրանցել այստեղ:Բնությունը բոլորինս է և անկախ քաղաքական դիրքորոշումից յուրաքանչյուրը պետք է ձգտի այն պահպանել:Շնորհակալություն էքսկուրսիա կազմակերպելու մտքի համար, այլ մտքեր լինելու դեպքում նույնպես գրեք..
    Վերջին խմբագրող՝ Grieg: 01.05.2008, 10:20: Պատճառ: Գրառման ավելացում
    ...

  12. #27
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,051
    Բլոգի գրառումներ
    1

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Դիտեք`
    Երկուշաբթի օրը
    Երկիր Մեդիա-ի եթերում, ժամը 21:45
    Եռման կետ հաղորդաշարը
    Նվիրված
    Թեղուտի անտառի փրկությանը` պղնձամոլիբդենային հանքի շահագործման նպատակով արդեն վերսկսված մաշտաբային անտառահատման աշխատանքների կասեծմանը
    կհնչեն տարբեր կարծիքներ, փաստեր և եզրակացություններ
    Ելույթ կունեան տարբեր մտահոգ բնապահպաններ,Շնող և Թեղուտ գյուխի պատվավոր քաղաքացիներ, երիտասարդներ որոնք անտարբեր չեն բնության` հայրենիքի նկատմամբ
    ...

  13. #28
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,051
    Բլոգի գրառումներ
    1

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Վտանգավոր գոտու կենտրոնում մարդն է

    Սույն թվականի մայիսի 13-ին, ժամը 15:00-ին ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի կոնֆերանսի դահլիճում տեղի է ունենալու ՙՍև ցուլի զոհերը՚ ֆիլմի շնորհանդեսը (արտադրությունը` ՙԷկոլուր՚ ՀԿ) և Կլոր սեղան` ՙՎտանգավոր գոտու կենտրոնում մարդն է՚ վերնագրով` կազմակերպված ՙՀայաստանի հյուսիսի տեղեկատվական հայելի՚ ծրագրի շրջանակներում:

    Ծրագիրն իրականացվում է ՙԷկոլուր՚ տեղեկատվական ՀԿ-ի կողմից` ՙՀայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի՚ ՀԿ-ի փորձագիտական աջակցությամբ:

    Ֆիլմում բարձրացված հիմնախնդիրները վերաբերում են երեք ՙթեժ կետերին՚` Ալավերդի, Թեղուտ և Ախթալա:

    Կլոր սեղանին մասնակցում են ներկայացուցիչներ բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության նախարարություններից, ՙՎալեքս Գրուպ՚ ընկերությունից, Թեղուտ և Շնող համայնքներից, ՀԿ -ներից, ինչպես նաև` անկախ փորձագետներ:

    Ալավերդի. Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը համարվում է քաղաքի բնակչության եկամտի գլխավոր աղբյուրը: Հումքի անբավարար քանակի պատճառով կոմբինատը տարեկան ձուլում է 7-10 հազ. տոննա սև պղինձ, որը ծայրահեղ քիչ է շահութաբեր արտադրության համար: ՙՎալեքս Գրուպ՚ ընկերությունը, որին պատկանում է կոմբինատը, հիմնական շահույթը ստանում է պղնձի համաշխարհային բարձր գների, բանվորների ցածր աշխատավարձերի և բնապահպանական տուգանքների նվազեցման շնորհիվ: 2005թ. ծծմբային անհիդրիդի արտանետման նորման` տարեկան 1 179.4 տոննա, ավելացել է` հասնելով 15 597.6 տոննայի: Խնայված գումարները ընկերությունը պետք է ուղղեր ծծմբային անհիդրիդի թունավոր արտանետումները կանխող ֆիլտրերի տեղադրմանը: Ընդ որում, հայտնի է դարձել, որ 2009թ. հունվարի 1-ին ավարտվում է արտոնությունների ժամկետը, և, դրա հետ մեկտեղ, փակվում է կոմբինատը: Ներկայումս ընկերությունը գործունեություն է ծավալում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ուղղությամբ:

    Թեղուտ. Թեղուտի ծրագիրը 2006թ. արժանացավ պետական բնապահպանական փորձագիտության դրական եզրակացությանը` չնայած բնապահպանական հասարակայնության վճռական բողոքներին: Անկախ փորձագետները հաստատում են, որ հաշվարկված վնասի չափը չի համապատասխանում իրական չափերին, որ խախտվում է 11 ազգային օրենք, միջազգային 7 կոնվենցիա, և ծրագրի իրականացումը սպառնում է հսկայական տարածքը վերածել մեռյալ գոտու, որտեղից մարդիկ կհեռանան: Սակայն, 2007թ. կառավարության որոշման համաձայն, սկսվեց Թեղուտի ծրագրի իրականացումը: Հիմնականում, ծրագիրը պետք է իրականացվի անտառային ֆոնդի և Թեղուտ և Շնող գյուղերի համայնքային և սեփական հողատարածքների վրա: Այն գյուղացիները, ովքեր չէին օգտագործում իրենց հողերը, 1 քառ. մ -ը 35-40 դրամով հանձնել են ընկերությանը: Ֆիլմի հերոսները խոշոր ֆերմերներն են, ովքեր իրենց սեփական աշխատանքով մշակել են այգիներն ու դաշտերը: Նրանք մտադիր են պաշտպանել իրենց իրավունքները և պատմում են, թե ինչ դժվարությունների և արգելքների են հանդիպում:

    Ախթալա. Ախթալան բնության հանդեպ սպառողական և անվերահսկելի վերաբերմունքի տխուր օրինակ է: Ֆիլմում ցուցադրվում է Ախթալայի հին, լքված պոչամբարը, որը պատկանում է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին (ՙՄեթալ Փրինս՚ ընկերություն): Պոչամբարը գտնվում է Ճոճկան և Այրում գյուղերի միջև: Ներկայումս 35 հա զբաղեցնող պոչամբարը թունավոր ճահիճ է: Ճոճկան գյուղի համայնքի ղեկավար Վարուժան Թամանյանը արդեն մի քանի տարի փորձում է հրավիրել մարդկանց ուշադրությունն այն սպառնալիքներին, որոնք ներկայացնում է պոչամբարն այդ երկու գյուղերի բնակիչների համար: Թունավորվում են անասունները, հիվանդանում են մարդիկ, անձրևների ժամանակ պոչամբարում կուտակված ջուրը ողողում է գյուղատնտեսական հողատարածքները: Գյուղաբնակների բոլոր դիմումներն առայժմ մնում են անպատասխան:


    Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`

    Հեռ. 52-36-04

    Էլ. փոստ. office@awhhe.am
    ...

  14. #29
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,051
    Բլոգի գրառումներ
    1

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Խնդրում եմ մտեք այս էջը և թողեք ձեր կարծիքը
    http://armenianow.com/?action=viewAr...6&m=1#comments
    ...

  15. #30
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,051
    Բլոգի գրառումներ
    1

    Re. Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

    Թեղուտի պաշտպանության խումբը շարունակում է պայքարը
    հանուն Հայաստանի ժողովրդի սեփականություն հանդիսացող ընդերքի ռեսուրսների բանական օգտագործման և Լոռվա բնաշխարհի պահպանության:
    Ամեն հինգշաբթի, ժամը 11:00-ին ՀՀ կառավարության առջև կկայանա Թեղուտի անտառների պահպանության և ուրանի ու այլ հանքերի շահագործման հարցերով մտահոգ քաղաքացիների հավաք, որի պահանջն է`
    վերանայել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 1-ի N1278-Ն ու N1279-Ն որոշումները և դադարեցնել հանքավայրի տարածքում արդեն իսկ սկսված աշխատանքները` ելնելով ինչպես շրջակա միջավայրին ու մարդու առողջությանը հասցվելիք վնասների ծավալներից, այնպես էլ մոլիբդենի ու այլ հազվագյուտ մետաղների հանքավայրերի ռազմավարական նշանակությունից.

    կասեցնել նոր հանքավայրերի հետազոտմանն ու արդյունահանմանն ուղղված բոլոր գործողությունները` մինչև կայուն զարգացման և ռացիոնալ ընդերքօգտագործման երկարաժամկետ ռազմավարության մշակումը, քննարկումն ու ընդունումը` հաշվի առնելով ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդների բարօրությունը:

    Առաջիկա հինգշաբթի օրը, մայիսի 15-ին ժամը 11:00-ին մեր պահանջները կհանձնվեն ՀՀ վարչապետին:
    Ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ,քանի դեռ ՀՀ կառավարությունը չի տվել մեր բարձրացրած հարցերի լուծումը:

    Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ:
    Lռությունը համաձայնություն է:

    ________________________________
    Թեղուտի պաշտպանության խումբ
    (091) 433278 ● teghut2008@gmail.comwww.bigfamily.am/eco
    http://www.flickr.com/photos/86132777@N00
    ԼOVE NATURE, PROTECT NATURE, BE NATURE
    ...

Էջ 2 21-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •