http://www.aztagdaily.com/Today/kraganaugust.pdf
Ներքոյիշեալ հասցէով կարդացէ՛ք Ազդակի գրական յաւելուածի մէջ տեղ գտած բանասէր գիտուն Ռաֆայէլ Իշխանեանի յօդուածը «Մեր ուղղագրական հիմնահարցը » վերնագիրով:
http://www.aztagdaily.com/Today/kraganaugust.pdf
Ներքոյիշեալ հասցէով կարդացէ՛ք Ազդակի գրական յաւելուածի մէջ տեղ գտած բանասէր գիտուն Ռաֆայէլ Իշխանեանի յօդուածը «Մեր ուղղագրական հիմնահարցը » վերնագիրով:
Դասական կամ Մաշտոցյան ուղղագրությունը շատ ավելի տրամաբանական եւ նախընտրելի է: Աբեղյանա-սովետական ուղղագրությունը, չնայած մի քանի ուղղումների ունի շատ թերություններ: Նույնիսկ այն ծիծաղելի միտքը, թե աբեղյանա-սովետական ուղղագրությամբ բառերը գրվում են ճիշտ այնպես ինչպես արտասանվում են, չի համապատասխանում իրականությանը: Օրինակ` մարդ (ցանկացած ուղղախոսական բառարան պահանջում է <մարթ> արտասանական ձևը): Նման օրինակները շատ են: Մյուս կողմից, աբեղյանա-սովետական ուղղագրությունը ունի շատ բացառություններ, որոնք ունեն պարզ ուղղագրական կանոններ դասական ուղղագրության մեջ: Հուսով եմ շատերն են հիշում «501 բառ» կոչվող գրքույկը, որը ժամանակ առ ժամանակ անց դառնում էր «601 բառ»:
Դասական ուղղագրությունը եւս ունի կանոններ որոնց պետք է հետևել, բայց որոշ ժամանակ անց կարելի է առանց ցնցումների անցնել դասական ուղղագրությանէ աբեղյանա-սովետական ուղղագրությունը թողնելով պատմության փոշիների տակ, որպես օտար տերությունների կողմից պարտադրված բարե(չարե)փոխման փորձ:
Աբեղյանա-սովետական ուղղագրությունը եւ Հայաստանի աշխարհագրական ժամանակային գոտու միտումնավոր խեղումը Խորհրդային իշխանությունների «արջի ծառայությունն» էր հայերին, եւ կարեւոր է օր առաջ վերականգնել մեր լեզվի տրամաբանությունը եւ կապը իր անցյալին:
Մի քանի օրից ես էլ վերջնականապես հրաժեշտ կտամ աբեղյանա-սովետական ուղղագրությանը: Իսկ ովքեր ցանկանում են իրենք էլ հասկանան թե ինչ է իրենից ներկայացնում Դասական ուղղագրությունը, խորհուրդ կտայի ընթերցել Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր հ. Պ. Գօճանեանի տպագրած «Ի սէր մայրենի լեզուին» գրքույկը:
Բարի եկար Արմէն, խնդրեմ հրաժեշտ տուր այդ ուղղագրութեան, բայց կաց այստեղ: Ուրախ եմ ներկայութեամբդ:Մի քանի օրից ես էլ վերջնականապես հրաժեշտ կտամ![]()
շուտով ես էլ կմիանամ ձեզ. ուղղակի հիմա մեր մոտ քննական շրջան է..ես էլ եմ դասական ուղղագրության կողմնակից և նույնպես գտնում եմ, որ այն շատ ավելի տրամաբանական է, քան ներկայիս ուղղա(սխալա)գրությունը:
Այո լաւ փաստարկ է! Ամեն ինչում պարզի յետեւից պէտք չէ գնալ: Եթե այդպէս մտածեին, ապա Հայոց լեզուն մի 300 տարի առաջ վերածուած կլիներ… թուրքերենի! Բարբառներում այնքան շատ էին “թուրքաբանութիւնները”: Եւ եկեղեցիների բեմերից հնչող ԳՐԱԲԱՐԸ պահպանեց մեր լեզուն…
Hima el Grabare, mez kara IMHO anglereni azdecucuninc “save” ani, lol…
![]()
......եւ շուտով միասնական քննութեան ժամանակ կլինեն նմանատիպ հարցեր.
nshvats greladzeveric vor tarberakn e chisht?
1.
a) vaxe
b) vax'
c) vax@
d) vaxy
2.
a) tsanr
b) canr
3.
a) Gexam
b) Gegham
c) Gegam
:think
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ