Նայի, մարդկանց աչքին ոչ սովոր ուղղագրություն, գումարած լիքը տառասխալներ։ Դե պատկերացրու ինչքան դժվար ա կարդալը։ Իսկ սխալներ ցույց տալ, բնականաբար, շատերս չենք կարող, որովհետև դասականին ծանոթ չենք։ Իսկ էրեկվա սխալդ ուղղակի աչք ծակեց, դրա համար չալարեցի, ման էկա, գտա, ցույց տվեցի։ Բայց ամեն անգամ էդպես չի լինելու, որովհետև մեկը ես դասականին անցնելու կողմնակից չեմ, ու իմ գերնպատակը չի, որ դու դասականով գերգրագետ գրես։
ինքը կոնկրետ ասում է, որ ես մի պարբերութեան մեջ լիքը սխալներ եմ անում,ես էլ ասում եմ էդ լիքը սխալները ցոյց տուր, ինչպես դու երեկ, որովհետև եթէ նկատում է, ուրեմն գիտի ճիշտը կամ կասկածում է, թող ասի, եթէ գիտի, ես գիտելիքը տարածելու կողմնակից եմ ։Ճ
իմ նպատակն է ճիշտ գրելը, դրա համար եմ ես գրում, որ սովորեմ ։Ճ օտար լեզու սովորելու գլխավոր կանոնն էլ է դա ։Ճ
նա խելագարուել է յոգնելուց
ու յոգնել խելագարներից․
յետոյ յոգնել է
որ միայն մարդ է ինքը․
Չիլոն
Progart, ալարեցի գնամ նախկին գրառումներդ նայեմ, բայց էս վերջինը 3 տող բան ես գրել: Ես լեզվաբան չեմ, դասական ուղղագրություն էլ մեծ վերապահումներով եմ ծանոթ, բայց՝
կոնկրետ - կոնկրէտ
մեջ - մէջ
ինչպես - ինչպէս
երեկ - երէկ
գլխավոր - գլխաւոր
Ուղղագրությունը փոխել-չփոխելու հարցն իմ համար Ճ-երորդական ա, ուստի առանձնապես կարծիք էլ չունեմ: Բայց եթե սկզբունքայնորեն ուզում ես դասական ուղղագրությամբ գրել, սկզբնական շրջանում ամեն բառը բառարանով նայի մինչև վարժվես: Նման խառնափնթոր տեքստներն իրոք ուղղակի ուզում ես չկարդալ՝ անկախ բովանդակությունից:
Progart (19.08.2017)
բոլշևիկները չկան, բայց իրենց հետքն արդէն թողել են, ես էլի եմ նշել, որ բոլշևիկեան ուղղագրութեան կողմնակիցներն աընդհատ զրոյցն իջեցնում են «եղածը եղած է»֊ի մակարդակի։
եթէ լինի 1միասնական ուղղագրութիւն, աւելի արագ կզարգացնենք լեզունաւանդականը կը փորձե մատչելի դառնալ, նորը կը ստեղծէ իր աւանդութիւննեը․ անջրպետը աւելի կը լայննայ
երբ ստիպողաբար փոխեցինք ուղղագրութիւնը, զրկեցինք լեզուին իր բնականոն զարգացումից, բառը կտրեցինք իր արմատից
զարգացմանը դեմ չենքԴասական ուղղագրութիւնը եւս դարերի ընթացքում ենթարկւել է որոշ փոփոխութեանց, իհարկէ ոչ հրամանագրով, այլ հետեւելով լեզւական զարգացման օրինաչափութեանց եւ մեր հայագէտներն ու մտաւորականները գլխաւորաբար Սփիւռքում, դասական ուղղագրութիւնը անձեռնմխելի, անփոփոխելի եւ անփոխարինելի դարձնելու միտումով, շարունակ Մեսրոպեան են կոչում այն, առանց նկատի ունենալու, որ ուղղագրական փոփոխութիւնները լեզւական զարգացման օրինաչափ երեւոյթներ են:
ոչ ոք չի ասում միանգամից փոխենք ուղղագրութիւնը, այլ՝ քայլ առ քայլ․
այսինքն, գլխավոր պատճառն այն է որ այս ուղղագրութիւնը աւելորդ անգամ երկու մասի է բաժանում հայութեանը․ խզում է կապը գրաբարի հետ
բաժանիր, որ տիրես
ու անընդհատ նշել, որ «այլ խնդիրներ էլ կան», տրամաբանական չեմ համարում․ ինչքան ուշացնենք, այնքան բարդ է լինելու։
կարելի է զիջել միմեանց, վիճելի հարցերը լուծել, բայց ունենալ մէկ միասնական ուղղագրութիւն, որը չի լինի պարտադրուած
իսկ դասականով շատ բառեր աւելի լաւ ենք հասկանում, համանունները քչանում են
հոտը սարից է գալիս /* ի՞նչ հոտ*/սովետական գրելաձևի հետեւանքները
1. խզուեց Սովետականն օգտագործողների կապը լեզուի մշակոյթի հետ
2. անսովոր և ոչ հարազատ դարձաւ մեր հոգեւոր եւ գրաւոր ժառանգութիւնը
3. տեղեկատուական կորուստ ֊ աղաւաղուեցին բառերի իմաստային արմատները, թաքցուեց լեզուի կառոյցը
4. հայերէնի եւ հայերի մէջ ստեղծուեց բառերի գրութեան պատնէշ
5. համանունները շատացան, որը ցանկալի չէ կարդալու համար
6. մօտ 150 առաւել օգտագործուող բառերը ստացան «պարզեցուած» գրելաձեւ
Տեղեկատւութեան կորուստ
1. բառերի պատկերներն աղաւաղուեցին
2. արմատները խառնուեցին
...
հօտ/հոտ, հօր/հոր, յորդ/հորդ --> հոտ, հոր, հորդ
սեր, սէր --> սեր
իսկ դասականով
հօտը սարից է գալիս
կամ
հոտը սարից է գալիս
Լեզուի ամբողջական կառոյցը մասնատուեց
նախկին սովետական միութեան տարածքում անսովոր է դարձել մեսրոպեան ուղղագրութիւնը եւ դրա համար խորթ է սովետական ուղղագրուիւն օգտագործողների համար։ մենք մեր ուղղագրութիւնից օտարացել ենք։
գրական ստեղծագործական ներուժը աւանդական է՝ բխում է նախորդ գրութիւններից։
արմատներից կտրուած գրաւոր մշակոյթը մեռնում է։
բաժանիր, որ տիրես
մեջբերումները տարբեր գրքերից են և յօդուածներից
Վերջին խմբագրող՝ Progart: 19.08.2017, 14:45:
նա խելագարուել է յոգնելուց
ու յոգնել խելագարներից․
յետոյ յոգնել է
որ միայն մարդ է ինքը․
Չիլոն
Ուզում ա հազար տարի էլ անցնի, ես որ տեսնեմ «յետոյ» բառը, մտքիս մեջ հենց «յետոյ» էլ արտասանելու եմ, ոչ թե «հետո»։ Ու դա մեծ հաշվով բացատրում ա, թե ինչ մեծ գլխացավանք ա հասարակ մահկանացուի համար դասական ուղղագրությամբ տեքստ կարդալը ու թե ինչ անիմաստ բան կլինի նորից էդ ուղղագրությանն անցնելը։
“My God - it's full of stars!”
StrangeLittleGirl (19.08.2017), Յոհաննես (19.08.2017), Նաիրուհի (24.08.2017), Ռուֆուս (19.08.2017), Տրիբուն (19.08.2017)
մինչև 1922թ․֊ը աստուածնե՞ր են եղել։
ըհն։
ես հասկանում եմ հիմա, թէ ինչու է մակերեսային արուեստը զարգացում ապրում (:
ինչ էլ ասի դասական ուղղագրութեան կողմնակիցը, դիմացինը կասի՝ «սա հեշտ ա, արդեն գիտենք»
իսկ յանուն միասնական ուղղագրութեան ոչ մի քայլ, ոչ մեկ ոչ մեկին չպիտի զիջի, էսպես հեշտ ա։
1937 թ. իր տետրակներից մեկում Չարենցը դատողություններ, նշումներ է անում թվերի վերաբերյալ և բառացի գալիս հետևյալ եզրակացության.
«Աբեղյանը քաքել է մեր թվերի վրա» (ԳԹԱ, Չարենցի ֆոնդ, թ.85, թերթ 27):
Այսինքն` ուղղագրական ռեֆորմի պատճառով խաթարվել էր հայկական այբուբենով թվային կարգը: Նույն տետրում մեկ այլ էջում Չարենցը գրել է հայերեն այբուբենը մինչ աբեղյանական ռեֆորմը, որը ցույց է տալիս նրա համակրանքը դասական ուղղագրության նկատմամբ:
/*չեմ փոխում աւանդականի*/
Աբեղեանի քա*ը մինչև այժմ չենք կարողանում մաքրել (:
նա խելագարուել է յոգնելուց
ու յոգնել խելագարներից․
յետոյ յոգնել է
որ միայն մարդ է ինքը․
Չիլոն
դասական ուղղագրութեանը ծանոթանալուց յետոյ ես հասկանում եմ նաեւ գրաբարով գրուած ստեղծագործութիւնները, ես աւելի լաւ եմ հասկանում բառերի իմաստը, բարձրացել է իմ խօսքի որակը /*պատճառը երեւի հէնց սա էր*/։
ու սրանց համար արժի դժուարութիւն յաղթահարել
էլ չեմ խօսելու․
նա խելագարուել է յոգնելուց
ու յոգնել խելագարներից․
յետոյ յոգնել է
որ միայն մարդ է ինքը․
Չիլոն
Հետք կա։ Հետո՞։ Գալու են էդ հետքերը մեզ ուտե՞ն։ Պարզ ա, որ պատմական ամեն շրջան էլ իր հետքը թողնում ա։ Ուրեմն պետք ա դնել ու էդ բոլոր հետքերը քանդե՞լ։ Եթե ինչ-որ վտանգավոր բան լիներ, կասեի՝ հա։ Բայց ուղղագրության նման անմեղ մի բա՞նը։
Եթե լեզվի բնականոն զարգացման մասին ենք խոսում, ապա մի շատ կարևոր բան պետք ա մեխել ուղեղում ու չմոռանալ դրա մասին։ Բանավոր լեզվի վրա հնարավոր չի կանտռոլ անելը։ Ինչքան ուզում ես, կանոն հորինի, ինչքան ուզում ես, փորձի պարտադրել։ Մեկ ա, բանավոր լեզուն զարգանում ա նենց, ոնց որ զարգանում ա։ Գրավոր լեզուն հնարավոր ա կանտռոլ անելը, հակառակը՝ շատ բան ա մարդկանց ու կանոնների ձեռքերում (չնայած ինտերնետի ի հայտ գալուց հետո սա էլ ա արդեն վիճելի):եթէ լինի 1միասնական ուղղագրութիւն, աւելի արագ կզարգացնենք լեզուն
երբ ստիպողաբար փոխեցինք ուղղագրութիւնը, զրկեցինք լեզուին իր բնականոն զարգացումից, բառը կտրեցինք իր արմատից
Լեզուն արագ-դանդաղ զարգացնելու հարց չկա։ Լեզուն ինքնիրեն ա զարգանում։ Ավելին՝ միասնական ուղղագրության մասին խոսելն անհեթեթ ա մի շարք պատճառներով․
1. Արևմտահայերենն ու արևելահայերենը տարբեր լեզուներ են։ Ինչ խոսք, քաղաքական նպատակներով հայերենը համարվում ա պլուրիցենտրիկ, արևմտահայերենն ու արևելահայերենը՝ մի լեզվի երկու ձևեր, բայց եթե նայենք, թե ոնց են մեր ուղեղները գործածում էդ լեզուները, ապա ուղղակի սրանք երկու տարբեր լեզուներ են։ Հիմա ես արևմտահայերենին շատ լավ տիրապետում եմ, բայց դա իմ մայրենի լեզուն չի
2. Արևմտահայերենի ու արևելահայերենի տարբերությունները մենակ ուղղագրությունից չեն։ Միասնական ուղղագրություն մտցնելու դեպքում ուղղակի ավելի արտահայտված կլինի, թե ինչքան տարբեր են երկու լեզուները։ Արհեստականորեն դրանք իրար մոտեցնել չարժե, որովհետև հնարավոր չի։
3. Արևմտահայերենը որևէ պետության պետական լեզու չի, հետևաբար դրա հետևում կանգնած պետություն չկա։ Արևմտահայերեն տպագրվող գրականությունը շատ փոքր քանակով ա, ի տարբերություն արևելահայերենի։ Ավելին՝ արևմտահայերենը մեռնող լեզու ա։ Հետևաբար, մի քիչ արդար չի, երբ մեռնող լեզվի լեզվակիրները, որոնց մեծ մասը սկի Հայաստանում չի էլ ապրում, պահանջում ա, որ մի պետության ներսի պաշտոնական ուղղագրությունը փոխվի։ Կարելի էր գոնե մի քիչ ավելի համեստ պահանջ դնել, մասնավորապես՝ դասականն էլ զուգահեռ համարվի պաշտոնական ուղղագրություն։
Սրանից մեծ սու՞տ։ Կրկնում եմ, ուղղագրության կանոնները մարդիկ են որոշում, ու երբ ուղղագրությունը փոխվում ա, դա տեղի ա ունենում անհրաժեշտությունից ելնելով։ Ու եթե իննսուն տարի աբեղյանական ուղղագրություն ա գործածվել, լեզվի բնական զարգացմանը համահունչ չի լինի հետ գնալը իննսուն տարի առաջվա ուղղագրությանը։Դասական ուղղագրութիւնը եւս դարերի ընթացքում ենթարկւել է որոշ փոփոխութեանց, իհարկէ ոչ հրամանագրով, այլ հետեւելով լեզւական զարգացման օրինաչափութեանց եւ մեր հայագէտներն ու մտաւորականները գլխաւորաբար Սփիւռքում, դասական ուղղագրութիւնը անձեռնմխելի, անփոփոխելի եւ անփոխարինելի դարձնելու միտումով, շարունակ Մեսրոպեան են կոչում այն, առանց նկատի ունենալու, որ ուղղագրական փոփոխութիւնները լեզւական զարգացման օրինաչափ երեւոյթներ են:
Գրողը տանի, գրաբարի հետ կապը վաղուց ա խզված, մոռացեք դրա մասին։ Գրաբարի հետ կապ պահելու կարիք չկա, գրաբարը մեռած լեզու ա։ Նույնն ա, ոնց որ ֆրանսիացիներն առաջարկեն հետ գնալ լատիներենի ուղղագրության, որտև լատիներենի հետ կապը խզվում ա։այսինքն, գլխավոր պատճառն այն է որ այս ուղղագրութիւնը աւելորդ անգամ երկու մասի է բաժանում հայութեանը․ խզում է կապը գրաբարի հետ
Իսկ հայությանը ուղղագրությունը չի, որ երկու մասի ա բաժանում, այլ պատմական եղելությունները։ Ու էդքանով հանդերձ երկու մասի բաժանման հարց չէր լինի, եթե էդ երկու մասերը միմյանց ընդունեին իրենց տարբերություններով։
Համանունը ցանկացած լեզվի բնական իրողություն ա։ Ինչ ա թե լավ հասկանանք, սեր ա, թե սէր, ուղղագրություն փոխելն էլի անհեթեթ ա։ Ի վերջո, կոնտեքստից հասկանալի ա սեր ա, թե սէր։ Բոլոր լեզուներն էլ ունեն դրանից։ Նույնիսկ ամենաֆինտուֆլուշկա ուղղագրությունով ֆրանսերենում, որտեղ համանուններից խուսափելու հազար ձև կա, մեկ ա լիքն են համանունները, ու ոնց որ ոչ ոք չի բողոքում։ու անընդհատ նշել, որ «այլ խնդիրներ էլ կան», տրամաբանական չեմ համարում․ ինչքան ուշացնենք, այնքան բարդ է լինելու։
կարելի է զիջել միմեանց, վիճելի հարցերը լուծել, բայց ունենալ մէկ միասնական ուղղագրութիւն, որը չի լինի պարտադրուած
իսկ դասականով շատ բառեր աւելի լաւ ենք հասկանում, համանունները քչանում են
Իսկ բանավոր լեզվու՞մ։ Բանավորում ո՞նց ես ասելու հօտը կամ հոտը։ Կբացատրես, չէ՞։ Իսկ ի՞նչն ա խանգարում, որ գրավորում էլ բացատրես։ Հետո, ապացուցված բան ա, որ կոնտեքստում գործածելիս մենք անգիտակցաբար կոնկրետացնում ենք համանունի էն իմաստը, որը նկատի ունենք։ Այսինքն, բնական խոսքում նման արտահայտության չես հանդիպի, զրուցակիցդ անպայման կոնկրետ կասի․ ոչխարների հոտը սարից ա գալիս կամ զզվելի հոտը սարից ա գալիս։հոտը սարից է գալիս /* ի՞նչ հոտ*/
իսկ դասականով
հօտը սարից է գալիս
կամ
հոտը սարից է գալիս
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 19.08.2017, 15:15:
Հայկօ (19.08.2017), մարդագայլուկ (19.08.2017), Նաիրուհի (24.08.2017), Ներսես_AM (19.08.2017), Տրիբուն (19.08.2017)
Freeman (19.08.2017), StrangeLittleGirl (19.08.2017), մարդագայլուկ (19.08.2017), Նաիրուհի (24.08.2017), Ներսես_AM (19.08.2017), Ռուֆուս (19.08.2017), Տրիբուն (19.08.2017)
Շատ լավ բան ես ասում։ Ընտիր ա, ո՞վ ա ձեռքդ բռնել, որ դասական ուղղագրություն ու գրաբար սովորես։ Քո սեփական հետաքրքրությունների համար չարժե պահանջել ամբողջ մի ազգի գլխին գլխացավանք բերել ուղղագրության ռեֆորմի ձևով։ Հավատա, ամբողջ Հայաստանի բնակչության դարդուցավը բառերի ծագում ուսումնասիրելը չի։
մարդագայլուկ (19.08.2017), Մուշու (19.08.2017), Ռուֆուս (19.08.2017), Տրիբուն (19.08.2017)
Մինչև 1922թ․ բնակչության շատ փոքր մասն ա գրագետ եղել։ Ով էլ գրագետ ա եղել, դասականը սովորել ա որպես առաջին ուղղագրություն, հետևաբար սովոր ա եղել իր մայրենի լեզվի ոչ թափանցիկ ուղղագրությանը։ 1922-ին դասականն աբեղյանականով փոխարինելը դժվար գործ չէր, որտև գրագետ մարդիկ քիչ էին, քչերի վրա էր անդրադառնալու։ Պլյուս դրան գրքեր սենց ահռելի քանակով չէին տպվում։ Հիմա մենք համատարած գրագիտություն ունենք, ու ուղղագրություն փոխելն անդրադառնալու ա Հայաստանի յուրաքանչյուր բնակչի առօրյայի վրա։ Ասենք իմ ութամյա կրթությամբ պապիկը, ով ինտերնետներում չի զվռնում ու կարդում ա մենակ խիստ անհրաժեշտությունից ելնելով, վստահ եմ, չի հասկանալու, թե ինչ ա նշանակում փաստաթղթում գրված յետոյ բառը։ Ախր ամբողջ բնակչությանը ձեր արշինով մի չափեք։ Հայաստանի բնակչության մեծ մասը քիչ ա գրավոր տեքստի հետ գործ ունենում։ Ու հենց դրա համար կատաստրոֆիկ հետևանքների ա բերելու իրանց համար լրիվ անծանոթ ուղղագրության անցումը։
դասականն անպաշտպան է, այսինքն վերանալու վրայ է, եթէ մեռնի իրօք քաքի մէջ կլինենք․ առանց էն էլ շատերի համար դժուար է գրաբարով կարդալը, /*էս առումով է խզուած, չեմ ասում, որ անցնենք գրաբարի, է, գրել էի երկար, ասեցի էդ կհասկանան, ջնջեցի */։Արևմտահայերենը որևէ պետության պետական լեզու չի, հետևաբար դրա հետևում կանգնած պետություն չկա։ Արևմտահայերեն տպագրվող գրականությունը շատ փոքր քանակով ա, ի տարբերություն արևելահայերենի։ Ավելին՝ արևմտահայերենը մեռնող լեզու ա։ Հետևաբար, մի քիչ արդար չի, երբ մեռնող լեզվի լեզվակիրները, որոնց մեծ մասը սկի Հայաստանում չի էլ ապրում, պահանջում ա, որ մի պետության ներսի պաշտոնական ուղղագրությունը փոխվի։ Կարելի էր գոնե մի քիչ ավելի համեստ պահանջ դնել, մասնավորապես՝ դասականն էլ զուգահեռ համարվի պաշտոնական ուղղագրություն։
բայց դէ, ինչի համար է պետք գրաբարով գրուածը գրաբարով էլ հասկանալ, բա դժուար չի՞։
սփիւռքի հայն էլ հայ է, ու նա միշտ է ազգային արժէքների պաշտպանը եղել, իսկ եթէ իրենց համարենք դրսի մարդ, որ մեր պետութեան հետ կապ չունի, մեծագոյն սխալ է։
լաւԳրաբարի հետ կապ պահելու կարիք չկա, գրաբարը մեռած լեզու ա։
բայց ես գրաբարով գրուած ստեղծագործութիւնները կարդալու հաճոյքը ոչ մի բանի հետ չեմ փոխի, չնայած ժամանակին շատ դժուար էր դա։
նա խելագարուել է յոգնելուց
ու յոգնել խելագարներից․
յետոյ յոգնել է
որ միայն մարդ է ինքը․
Չիլոն
Աստուածներ չեն եղել, իրանց ուղղագրությունն ա եղել, իմացել են։
Ի՞նչ կապ ունի արվեստը էս թեմայի հետ։
Հարցը հեշտը չի, հարցը էն ա, որ արդեն 90 տարի մարդիկ էս ուղղագրությունն են օգտագործում ու էդ ուղղագրությունը շատ լավ հարմարեցվել ա խոսակցական լեզվին։ Բացի նացիոնալիստական լոլոներից, ուրիշ որևէ խելամիտ պատճառ կա՞ 90 տարի հետ գնալու։ Տենց ա տենց ա, եկեք սաղս անցնենք մեր մաքուր միասնական պրոտոհնդեվրոպերենին։
Վերջին խմբագրող՝ մարդագայլուկ: 19.08.2017, 15:34:
“My God - it's full of stars!”
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ