User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր ուղղագրությանն եք կողմ.

Քվեարկողներ
92. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Մաշտոցյան (դասական)

    27 29.35%
  • Աբեղյանական (խորհրդային)

    54 58.70%
  • Դժվարանում եմ պատասխանել

    11 11.96%
Էջ 18 20-ից ԱռաջինԱռաջին ... 814151617181920 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 256 համարից մինչև 270 համարի արդյունքները՝ ընդհանուր 299 հատից

Թեմա: Մաշտոցյա՞ն, թե՞ Աբեղյանական ուղղագրություն

  1. #256
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Progart-ի խոսքերից Նայել գրառումը
    Էստեղ աւելի կարևոր է միասնական ուղղագրութիւն ունենալը։ Անցումը միանգամից չի լինելու, ու սա դասականի կողմնակիցները յաճախ են նշում։ Միջին վիճակագրական հայը էսպես թէ էնպես սխալներ անում է, ի՞նչ անենք, սխալները ճի՞շտ համարենք, որպեսզի միջին վիճակագրական հայը խնդիրներ չունենայ։
    Ուսուցիչներին կրթելը, Գրքերը, բնակչութեանը կրթելը միայն ժամանակի հարց են, իմ կարծիքով ուղղագրութիւնը պիտի փոխեինք անկախ դառնալուց յետոյ։ Ու այժմ անընդհատ ձգձգելը, խնդրին լուրջ չվերաբերվելը սխալ եմ համարում։
    Բոլշևիկեան ուղղագրութեանն անցնելը քաղաքական պատճառներ ուներ, ինչքան էլ փորձեն դա հերքել կամ հիմա անտեսել։
    Միջին վիճակագրական հայի՝ ուղղագրական սխալներ անելն արդարացում չի դասականին վերադառնալու, որովհետև դասականն է՛լ ավելի խրթին ա, ու ուղղագրական սխալներ անողներն ավելի շատ են լինելու նույնիսկ բարձրագույն կրթություն ստացած, խելացի մարդկանց շրջանում։ Իհարկե աբեղյանական ուղղագրության անցնելը քաղաքական պատճառներ ուներ, բայց հիմա դասականին անցնելու իմաստը ո՞րն ա։ Բոլշևիկներ չկան իրենց քաղաքական սպառնալիքներով։ Վաղուց պատմություն են։ Ինչու՞ հետ անցնենք դասական ուղղագրության ու գլխներիս նոր խնդիրներ բերենք, երբ առանց էդ էլ լիքը ուրիշ խնդիրներ ունենք։ Սկի չենք կարողանում էնպես անել, որ բոլորը հայատառ գրեն ինտերնետում։ Մի հատ էլ նոր ուղղագրությու՞ն սարքենք գլխներիս։

    Մի խօսքով․
    Քո տված հարցերին շատ յաճախ են անդրադառնում ու պատասխանները կան։
    https://www.youtube.com/watch?v=w9f8gA3x2c4 եթէ հաշուի չառնենք, որ ֆիլմում մարդիկ կային, որոնց խոսելը բացասական տրամադրութիւն կարող է ստեղծել, այստեղ հարցերիդ պատասխանները կան։
    Մակինցեանի ծրագրի մասին երևի տեղեակ ես․


    Սա ինքն է ասել, երբ չստացվեց անցնել լատինական գրերին։
    Ես էս բոլորից լավ տեղյակ եմ։ Հա, հասկացանք, ուզում էին քսանականներին կիրիլիցայի կամ լատինատառի կամ չգիտեմ ինչի անցնել։ Չեն անցել։ Հիմա հետ փոխելու իմա՞ստը։ Էսքան գիր ու գրականություն նորից տպագրելու իմա՞ստը, երբ ներկայիս պայմաններում առանց էդ էլ գիրք առնող ու կարդացող չկա։

    Ի դեպ, մի բան էլ ասեմ, որ քեզ համար պարզ լինի։ Ինձ ահագին դժվար ա դասական ուղղագրությամբ քո գրառումները կարդալը։ Ու ես, մեղմ ասած, անգրագետ չեմ։ Դե պատկերացրու ինչքան դժվար կլինի նրանց համար, ովքեր ամեն օր չի, որ կարդում են։

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (18.08.2017), Mr. Annoying (18.08.2017), Աթեիստ (18.08.2017), Նաիրուհի (24.08.2017), Շինարար (19.08.2017), Տրիբուն (19.08.2017)

  3. #257
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես արդեն կամաց կամաց անտեսում եմ Progart-ի գրառումները, որտև իմ, տառասխալները նկատելու ծիկի պատճառով ուղեղս կախում ա։ Իրա ուղղագրությունը իմ համար տառասխալ ա։

    Sent from my P8000 using Tapatalk
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. #258
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պրոգարտ, ի դեպ, քո՝ դասականով գրելն ասածիս վառ ապացույցն ա։ Ըստ էության, դու բավական խելացի ու գրագետ մարդ ես։ Բայց գրել ես․
    Մեջբերում Progart-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է, ըստ քեզ օրէնքը ինչի՞ վրայ է հիմնւում
    Տես, ես դասական ուղղագրության կանոնները չգիտեմ։ Բայց գրածիդ մեջ էս մի բառն աչք ծակեց, սխալ թվաց։ Փորփրեցի ու պարզեցի, որ իրոք սխալ ես գրում։ Դե հիմա պատկերացրու, թե գրածդ տեքստի մեջ ինչքան շատ են տառասխալները ու ինչքան անգրագետ կարող ես թվալ էնպիսի մարդուն, ով դասական ուղղագրությանն իրոք տիրապետում ա։ Դու դա ուզու՞մ ես։

    Ի դեպ, դու միակը չես։ Համացանցում լիքն են դասական ուղղագրությամբ գրողներ, որոնց տեքստերը ոտքից գլուխ տառասխալ են։

  5. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (19.08.2017), Աթեիստ (18.08.2017), Հայկօ (19.08.2017), մարդագայլուկ (19.08.2017), Շինարար (19.08.2017), Տրիբուն (19.08.2017)

  6. #259
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,664
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Դասական ուղղագրությունը ու լատինատառ հայերենը նույն չափ են ազդում նյարդային համակարգիս վրաՅ ։Դ
    Լավ էլի,խի՞ են տենց գրում,իմաստը չեմ հասկանում ։ճ

  7. #260
    Լիարժեք անդամ reminilo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2016
    Հասցե
    Fungorum
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Պրոգարտ, ի դեպ, քո՝ դասականով գրելն ասածիս վառ ապացույցն ա։ Ըստ էության, դու բավական խելացի ու գրագետ մարդ ես։ Բայց գրել ես․

    Տես, ես դասական ուղղագրության կանոնները չգիտեմ։ Բայց գրածիդ մեջ էս մի բառն աչք ծակեց, սխալ թվաց։ Փորփրեցի ու պարզեցի, որ իրոք սխալ ես գրում։ Դե հիմա պատկերացրու, թե գրածդ տեքստի մեջ ինչքան շատ են տառասխալները ու ինչքան անգրագետ կարող ես թվալ էնպիսի մարդուն, ով դասական ուղղագրությանն իրոք տիրապետում ա։ Դու դա ուզու՞մ ես։

    Ի դեպ, դու միակը չես։ Համացանցում լիքն են դասական ուղղագրությամբ գրողներ, որոնց տեքստերը ոտքից գլուխ տառասխալ են։
    բնական չի՞ նոր ուղղագրություն սովորողի համար սխալ անելը: բոլորն էլ ինչ-որ ժամանակ սկսել են ինչ-որ բան սովորել ու սխալներն էլ ժամանակի ընթացքում ուղղվում են: դա էնքան ծանրակշիռ պատճառ չի, որ դասական ուղղագրություն չսովորես ու չկիրառես:

    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Դասական ուղղագրությունը ու լատինատառ հայերենը նույն չափ են ազդում նյարդային համակարգիս վրաՅ ։Դ
    Լավ էլի,խի՞ են տենց գրում,իմաստը չեմ հասկանում ։ճ
    ինձ էլ դուր չեն գալիս ոչ դասականով գրված շատ գրառումներ, բայց ես չեմ ասում իմաստը ո՞րն ա: մարդուն դուր է գալիս գրում ա: իմ իրավունքն ա կարդալ-չկարդալը:
    իսկ այս դեպքում՝ ինձ դուր է գալիս էդպես եմ ուզում մտքերս արտահայտել, չես ուզում մի կարդա (:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Progart (19.08.2017)

  9. #261
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեկ-մեկ նենց հոգնածություն ա իջնում վրաս: Տենց օրինակներից ա «մաշտոցյան թե աբեղյանական» թեմային հանդիպելս: Թվում ա բոլոր սպառիչ պատասխանները տրվել են, որ ներկայումս անիմաստ ա վերադառնալ դասական ուղղագրությանը (դասական, ոչ թե մաշտոցյան, բայց հարցը բարձրացնողնրեի մի մասն իսկի էդ չգիտի), որ մաշտոցյանի կողմնակիցները էդպես էլ որևէ արժեքավոր հիմնավորում չեն բերել, թե ախր ինչի, ի՞նչ օգուտ կարող ա տալ հիմա ուղղագրություն փոխելը:

    Տենց հոգնում, իսկ չեմ էլ կարդում ինչ են գրել: Բայց աչքիս վերջին էջերը տրամադրվեմ, կարդամ, կարող ա ինչ-որ մեկը նոր բան ա ասել: Չեմ հավատում, բայց կարելի ա փորձել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (19.08.2017), Աթեիստ (19.08.2017), Տրիբուն (19.08.2017)

  11. #262
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում reminilo-ի խոսքերից Նայել գրառումը
    բնական չի՞ նոր ուղղագրություն սովորողի համար սխալ անելը: բոլորն էլ ինչ-որ ժամանակ սկսել են ինչ-որ բան սովորել ու սխալներն էլ ժամանակի ընթացքում ուղղվում են: դա էնքան ծանրակշիռ պատճառ չի, որ դասական ուղղագրություն չսովորես ու չկիրառես:
    Անգամ նրանք, ովքեր տարիներ շարունակ դասականով են գրում, լիքը սխալներ են անում, որովհետև իրանց ուղղող չկա։
    Իհարկե, ով ուզում ա, թող սովորի դասական ուղղագրությունը, բայց կիրառելիս պիտի պատրաստ լինի, որ շատերը չեն կարողանալու կարդալ։ Ու կատակ բան չի, որ որոշ ակումբցիներ ասում են, որ դասական ուղղագրությունն իրենց համար լատինատառի նման ա։ Դա ուրիշ ուղղագրություն ա, մեր ուղեղները սովոր չի դրան։ Դրա համար նույն արագությամբ ու սահունությամբ չենք կարդում։

  12. #263
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ-մեկ նենց հոգնածություն ա իջնում վրաս: Տենց օրինակներից ա «մաշտոցյան թե աբեղյանական» թեմային հանդիպելս: Թվում ա բոլոր սպառիչ պատասխանները տրվել են, որ ներկայումս անիմաստ ա վերադառնալ դասական ուղղագրությանը (դասական, ոչ թե մաշտոցյան, բայց հարցը բարձրացնողնրեի մի մասն իսկի էդ չգիտի), որ մաշտոցյանի կողմնակիցները էդպես էլ որևէ արժեքավոր հիմնավորում չեն բերել, թե ախր ինչի, ի՞նչ օգուտ կարող ա տալ հիմա ուղղագրություն փոխելը:

    Տենց հոգնում, իսկ չեմ էլ կարդում ինչ են գրել: Բայց աչքիս վերջին էջերը տրամադրվեմ, կարդամ, կարող ա ինչ-որ մեկը նոր բան ա ասել: Չեմ հավատում, բայց կարելի ա փորձել:
    Չէ Արտ, կարաս հանգիստ չկարդաս։ Նույնն են նրանց խոսքերը բոլոր։ Ուղղակի մարդիկ են փոխվել, նոր սերունդ ա էկել։

  13. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (19.08.2017), Chuk (19.08.2017), Freeman (19.08.2017), Աթեիստ (19.08.2017), Շինարար (19.08.2017), Տրիբուն (19.08.2017)

  14. #264
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    301
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հեռախոսիս անյարմարութեան պատճառով չեմ կարողանում լրիւ ճիշտ գրել ո՛չ դասական ուղղագրութեամբ, ո՛չ բոլշեւիկեան։
    միւս կողմից էլ, ես նոր եմ սովորում ու սխալները բնական են, չնայած աշխատում եմ դրանք քչացնել, հիմա շնորհակալ կլինեմ եթէ իմացողները սխալները ուղղեն։
    բայց դա հիմնաւոր պատճառ չի, որ ես սկսեմ հրաժարուել այս ուղղագրութիւնից։
    իսկ ինչ վերաբերում է կարդալ֊չկարդալուն, ապա կարող եք չկարդալ (:

    ուղղագրութիւնը փոխելու համար ես երկար ժամանակ ուսումնասիրել եմ, ունեմ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ ուղղագրութիւնս փոխելու։


    ի դէպ, ես զգացել եմ, որ դասականի կողմնակիցներն ինչ էլ նշեն, միւսները չեն ընդունի, ու թեման կիջեցնեն «եղածը եղած է»֊ի մակարդակի, դրա համար էլ կարդացեք ամբողջը, որ ուղղագրութեանը կողմ եք, էդ ուղղագրութեամբ էլ գրեք
    Վերջին խմբագրող՝ Progart: 19.08.2017, 07:04:
    նա խելագարուել է յոգնելուց
    ու յոգնել խելագարներից․
    յետոյ յոգնել է
    որ միայն մարդ է ինքը․
    Չիլոն

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    reminilo (19.08.2017)

  16. #265
    Լիարժեք անդամ reminilo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2016
    Հասցե
    Fungorum
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Անգամ նրանք, ովքեր տարիներ շարունակ դասականով են գրում, լիքը սխալներ են անում, որովհետև իրանց ուղղող չկա։
    Իհարկե, ով ուզում ա, թող սովորի դասական ուղղագրությունը, բայց կիրառելիս պիտի պատրաստ լինի, որ շատերը չեն կարողանալու կարդալ։ Ու կատակ բան չի, որ որոշ ակումբցիներ ասում են, որ դասական ուղղագրությունն իրենց համար լատինատառի նման ա։ Դա ուրիշ ուղղագրություն ա, մեր ուղեղները սովոր չի դրան։ Դրա համար նույն արագությամբ ու սահունությամբ չենք կարդում։
    բայց ոչ բոլորն են էդպես: եթե մարդը պատասխանատվություն ա վերցնում էսպես գրել, նշանակում ա նաև պատրաստ կլինի ուղղագրության կաննոները սովորել, որն ուղղակի ժամանակի հարց ա:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Progart (19.08.2017)

  18. #266
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Progart ջան, երևի առանձին բլոգ բացես ու քո համար էնտեղ ուղղագրություն պարապես ու բարելավես, որովհետև մի կարճ պարագրաֆի մեջ էնքան տառասխալներ ես անում, որ աչքերս արյունլվիկ են լինում կարդալուց։

    Ու հետաքրքիրն էն ա, որ բոլոր դասական ուղղագրությամբ գրողներն եմ տենց անգրագետ գրում, մտածում են, որ մարդիկ կանոնները չգիտեն, սխալները չեն նկատի։

    Փնթի գրելաձևը անդուր ա, լինի աբեղյանական, թե մաշտոցյան։

    Sent from my Nexus 6P using Tapatalk
    I may be paranoid but no android!

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (19.08.2017), մարդագայլուկ (19.08.2017)

  20. #267
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    301
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Progart ջան, երևի առանձին բլոգ բացես ու քո համար էնտեղ ուղղագրություն պարապես ու բարելավես, որովհետև մի կարճ պարագրաֆի մեջ էնքան տառասխալներ ես անում, որ աչքերս արյունլվիկ են լինում կարդալուց։

    Ու հետաքրքիրն էն ա, որ բոլոր դասական ուղղագրությամբ գրողներն եմ տենց անգրագետ գրում, մտածում են, որ մարդիկ կանոնները չգիտեն, սխալները չեն նկատի։

    Փնթի գրելաձևը անդուր ա, լինի աբեղյանական, թե մաշտոցյան։

    Sent from my Nexus 6P using Tapatalk
    օքեյ, սխալներս լրիւ ցոյց տուր ։Ճ
    իրօք հետաքրքիր է
    նա խելագարուել է յոգնելուց
    ու յոգնել խելագարներից․
    յետոյ յոգնել է
    որ միայն մարդ է ինքը․
    Չիլոն

  21. #268
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    301
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը

    Ու հետաքրքիրն էն ա, որ բոլոր դասական ուղղագրությամբ գրողներն եմ տենց անգրագետ գրում, մտածում են, որ մարդիկ կանոնները չգիտեն, սխալները չեն նկատի։
    սկի ես բոլորին չգիտեմ, որ երկար ժամանակ իրենց փնտրել եմ ինտերնետներում, անպատասխանատու բաներ մի ասեք
    աբեղեանականի դեպքում հեշտ է, ֆեյսբուքում յաճախ են անդրադառնում այդ ուղղագրութեանը ու խնդիրներին, իսկ դասականի կողմնակիցները հիմնականում ինքնուսներ են
    եթէ սխալներ եք նկատում, ուղղեք, մեծամտութիւնը վատ բան է․ երբ ես նոր էի անցել լատինատառից հայատառի շատ սխալներ էի անում, կային մարդիկ, որ ծաղրում էին, բայց կային աւելի խելացիները, որ ինձ զգուշացնում էին, ոչ թէ ասում գնա քեզ համար մի տեղ քո համար սխալներ արա
    նման օրինակներ շատ կբերեմ, օգտագործելով են սովորում
    նա խելագարուել է յոգնելուց
    ու յոգնել խելագարներից․
    յետոյ յոգնել է
    որ միայն մարդ է ինքը․
    Չիլոն

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    reminilo (19.08.2017)

  23. #269
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Progart-ի խոսքերից Նայել գրառումը
    երբ ես նոր էի անցել լատինատառից հայատառի
    Մեղա մեղա, Մարիամ աստվածածին ու հինունոր սրբեր։

    Իմ մոտ էն տպավորությունն ա, դպրոցներում էլ հայ գիր չեն դասավանդում, միանգամից լատինական այբուբենն են սովորացնում։


    Sent from my Nexus 6P using Tapatalk
    I may be paranoid but no android!

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (19.08.2017), Աթեիստ (19.08.2017), մարդագայլուկ (19.08.2017), Նաիրուհի (24.08.2017)

  25. #270
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Progart-ի խոսքերից Նայել գրառումը
    հեռախոսիս անյարմարութեան պատճառով չեմ կարողանում լրիւ ճիշտ գրել ո՛չ դասական ուղղագրութեամբ, ո՛չ բոլշեւիկեան։
    միւս կողմից էլ, ես նոր եմ սովորում ու սխալները բնական են, չնայած աշխատում եմ դրանք քչացնել, հիմա շնորհակալ կլինեմ եթէ իմացողները սխալները ուղղեն։
    բայց դա հիմնաւոր պատճառ չի, որ ես սկսեմ հրաժարուել այս ուղղագրութիւնից։
    իսկ ինչ վերաբերում է կարդալ֊չկարդալուն, ապա կարող եք չկարդալ (:

    ուղղագրութիւնը փոխելու համար ես երկար ժամանակ ուսումնասիրել եմ, ունեմ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ ուղղագրութիւնս փոխելու։


    ի դէպ, ես զգացել եմ, որ դասականի կողմնակիցներն ինչ էլ նշեն, միւսները չեն ընդունի, ու թեման կիջեցնեն «եղածը եղած է»֊ի մակարդակի, դրա համար էլ կարդացեք ամբողջը, որ ուղղագրութեանը կողմ եք, էդ ուղղագրութեամբ էլ գրեք
    Դասականի կողմնակիցներն առայժմ ոչ մի ռացիոնալ պատճառ չեն նշել։ Իսկ ռացիոնալ պատճառ կլինի էն, որը կհիմնավորի, թե ինչու ա պետք էդքան ռեսուրս, էներգիա, ժամանակ ծախսել փոխելու վրա։ Ի՞նչ օգուտ կստանանք դրանից։ Ինչո՞վ մեր կյանքն ավելի կհեշտանա։ Մոռանանք, թե իննսուն տարի առաջ ինչու են փոխել ուղղագրությունը։ Առայժմ մեր կյանքը մենակ դժվարանալու ա դասականի անցնելուց։ Բոլշևիկներն էլ չկան, որ ուղղագրությունը փոխենք, հետո մեջտեղի մատ ցույց տանք, ասենք՝ դե կերեք։

    Ընդհանրապես, պատմության ընթացքում բանավոր լեզուն գրավորից հեռանալու միտում ունի։ Դրա արդյունքում զարգանում են ոչ թափանցիկ ուղղագրություններ (այսինքն, ուղղագրություն, որը չունի մեկ տառին մեկ հնչյուն ու մեկ հնչյունին մեկ տառ համամասնություն): Ու ժամանակ առ ժամանակ ուղղագրության ռեֆորմների կարիք է առաջանում՝ ուղղագրությունը հնարավորինս մոտեցնելով բանավոր լեզվին։

    Դասական ուղղագրության անցնելու դեպքում կատարվելու ա հակառակը, այսինքն՝ ուղղագրությունն է՛լ ավելի ա հեռացվելու բանավոր լեզվից, ինչը լրացուցիչ դժվարություններ ա ստեղծելու դպրոցներում երեխաների համար գրել-կարդալ սովորելուց։ Սա ես ինձնից չեմ ասում։ Մի հայտնի գիտական հետազոտություն կար (հիմա չեմ կարողանում գտնել, բայց եթե հետաքրքրում ա, ավելի լավ ման կգամ), որը ցույց էր տալիս, որ օրինակ դանիացի երեխաները մի քանի տարի ավելի ուշ են գրագետ դառնում, քան այլ ազգի երեխաները։ Ինչու՞։ Որովհետև դանիերենի ուղղագրությունը բանավոր լեզվի հետ ոչ մի կապ չունի, ու երբ գրել ես սովորում, ոնց որ առանձին լեզու լինի։ Ու լիքը խոսակցություններ են գնում ռեֆորմ անելու մասին, որտև քանի գնում, ավելի ու ավելի վատ ա դառնում վիճակը։

    Դե հիմա վերցնենք դասական ուղղագրությունը, որը ոչ թափանցիկ ուղղագրություն ա ու բանավոր լեզվին չի համապատասխանում։ Փոխեցիր, մեր քըխ դպրոցներում, որտեղ առանց էդ էլ դասատուները գիտելիքներով չեն փայլում, երեխաները լրացուցիչ դժվարության են հանդիպելու։ Ծնողները տանը չեն կարողանալու օգնել, որովհետև իրենք էլ չեն տիրապետելու էդ ուղղագրությանը։ Դե հսկայածավալ գիր ու գրականության մասին արդեն ասեցի։ Մի խոսքով, լիքը պրոբլեմ։ Ինձ կարա՞ք ասեք, թե ինչու ա էդքան կարևոր դասականի անցնելը, որ պիտի մեզ թույլ տանք էսքան պրոբլեմ գա մեր գլխին։

    Ես ու շատերը, ովքեր դեմ են դասականին անցնելուն, բաց ենք առաջարկներ լսելու, թե ինչով ա ներկայիս ուղղագրությունը վատ, ինչով կարելի ա ավելի լավը դարձնել։ Բայց դասականի անցնե՞լ։ Ինչու՞, ախր ինչու՞։

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (19.08.2017), Հայկօ (19.08.2017), մարդագայլուկ (19.08.2017), Նաիրուհի (24.08.2017), Ներսես_AM (19.08.2017), Ռուֆուս (19.08.2017)

Էջ 18 20-ից ԱռաջինԱռաջին ... 814151617181920 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •