Մեջբերում arev.grig-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգելի Չուկ:

Շատ լավ երեւում է որ դուք երբեք սփյուռքում չեք ապրել եւ ծանոթ չեք մեր կյանքին: Երեւում է որ դուք երբեք չեք այցելել սփյուռքում գտնվող հայկանան դպրոցներ եւ մշակութային կենտրոններ: Նաեւ երեւում է որ ձեզ նման հայաստանում ապրող հայերը չեն հասկանում եւ չեն էլ ուզում հասկանալ սփյուռքահայերին եւ չեն ուզում կապեր ստեղծել սփյուռքահայերի հետ: Զարմացած եմ որ անգամ ինտերնետի կայքում դուք հերթ ունեք եւ այդ հերթում սփյուռքահայերը Հայաստանաբնակ հայերից հետո են: Ապրե՜ք:

Ես շատ մեծ սխալ արեցի երբ եկա այստեղ: Չգիտեի որ իմ տեղը հերթի ետեւում է: Հուսով եմ որ դուք ինձանից չեք նեղանում եւ չեք բարկանում: Ես էլ հանգիստ խղճով ձեր Ֆորումից դուրս կգամ:

Հաջողությո՜ւն:
Բարի ճանապարհ, հարգելի Արև Գրիգ, թեև դուք իմ խոսքերը սխալ եք ընկալել:
Այո, ակումբում կա հերթ, հերթի առաջացման պատճառն այն էր, որ իր սկզբնավորման սկզբնական փուլում կային բազում ֆորումներ, որոնք Սփյուռքի հիմնական պահանջները բավարարում էին, իսկ Հայաստանաբնակների պահանջները բավարարող, որն անհրաժեշտ ու հերթական քայլ է հայկական ինտերնետի զարգացման գործում, չկար:

Բայց այս թեման դրա մասին չէ: Ակումբում կան բազում սփյուռքահայեր, ովքեր այս ֆորումում տանն են, ճիշտ էնպես, ինչպես հայաստանաբնակները:

Իսկ ինչ վերաբերվում է Սփյուռքի կյանքին, ճիշտ ես, ես երբևէ Հայաստանից դուրս չեմ եկել, որը ինձ չի խանգարել լավատեղյակ լինել Սփյուռքի կյանքին, սիրել Սփյուռքը, տեսնել թերությունները (օրինակ լեզվի այդ անհամաձայնությունը) և այլն: