Հարգելի Չուկ: Ըստ ձեզ Մաշտցյան ուղղագրությամբ գրելն արգելվում է, իսկ ա-ով գրելը (ինչպես դուք հաճախ գրում եք) համարվում է թույլատրելի՞:
Մենք, հայերս, ունենք մի ճակատագրական թերություն՝ մոռանում ենք որ հայերը միայն Հայաստանում չեն ապրում: Սփյուռքը չափազանց մեծ է եւ սփյուռքում գործածվում է Մաշտոցյան ուղղագրությունը: Ես ինքս սփյուռքահայ եմ: Սփյուռքում ծնվել եմ եւ սփյուռքում էլ ապրում եմ:
Հայաստանից դուրս ամեն տարի բազմաթիվ լրագրեր եւ գրքեր են հրատարակվում: Դրանց մեծ մասը օգտագործում է Մաշտոցյան ուղղագրությունը:
Համոզված եմ որ մենք, բոլորս, պիտի սովորենք եւ Մաշտոցյան, եւ Աբեղյանական ուղղագրությունն եւ երկուսն էլ պիտի հարգենք եւ կարողանանք օգտագործել:
Ինձ համար հայերենը մայրենի լեզուն չէ: Թեեւ դա ժամանակ եր պահանջում, բայց անգամ ես մի քանի օրվա ընթացքում կարողացա ծանոթանալ Մաշտոցյան ուղղագրությանն եւ սովորել այն: Սովորելուց հետո այդ ուղղագրությունն էլ գերադասում եմ:
Մաշտոցյան ուղղագրությունը դժվար չէ: Բոլոր կանոններն եւ բացառությունները որոնք տարբերվում են Աբեղյանական ուղղագրությունից կարող են տեղավորվել մի հինգ-վեց էջում:
Ինչո՞ւ երկուսն էլ դպրոցներում չանցնենք: Թող հաջորդ սերունդը երկուսն էլ գիտենա եւ որոշի թե որ ուղղագրությունը նրանք կուզենան օգտագործել:

Էջանիշներ