Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Դե հա... մանր փոփոխություններ թող լինեն - նման բաներ առաջ էլ են եղել: Ու ես վստահ եմ, որ դրանք ուղղակի աննկատ կանցնեն...
Այո, բայց այդ փոփոխությունները պիտի արվեն ոչ թե հենց էնպես, այլ նպատակաուղղված։ Իսկ նպատակը պիտի լինի ոչ միայն լեզուն հարմարեցնել խոսելուն, այլեւ դարձնել տրամաբանված։ Դա էլ իր հերթին կլինի միմիայն դասական ուղղագրության դեպքում, քանի որ ներկայիս գրելաձեւը արհեստականրեն է առաջացած ու հետեւաբար տրամաբանական կապերը խախտված են։