User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր ուղղագրությանն եք կողմ.

Քվեարկողներ
92. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Մաշտոցյան (դասական)

    27 29.35%
  • Աբեղյանական (խորհրդային)

    54 58.70%
  • Դժվարանում եմ պատասխանել

    11 11.96%
Էջ 13 20-ից ԱռաջինԱռաջին ... 391011121314151617 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 299 հատից

Թեմա: Մաշտոցյա՞ն, թե՞ Աբեղյանական ուղղագրություն

  1. #181
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաշտոցյա՞ն, թե՞ Աբեղյանական

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Քեզ խանգարում է՞ էս թեման։
    Հա, շատ: Չնայած մեկ-մեկ օգնում է (օգնում է հասկանալ, որ որոշ բաներ սահման չունեն):

    Ախպե՛ր, «հինը հասկանալ», «նորը ընկալել», ճիշտուսխալ... Շատ եք խորացել: Հինը հասկանալու ու վերլուծելու կարիք ունեն միայն լեզվաբան-հայագետները, որոնց ճնշող մեծամասնությունն էլ, համոզված եղեք, շատ լավ գիտի գրաբար ու արևելահայերեն, նույնիսկ հինը այստեղ պաշտպանողներից էլ լավ: Ու հենց այդ իմացողներն են, ի դեպ, ամենաառաջին պնդողները, որ հիմա ուղղագրություն փոխելը անիմաստագույն զբաղմունք կլինի: Իսկ մնացած մարդկանց լեզուն հասկանալ պետք չէ, կիրառել է պետք: Մի բան եք մոռանում. լեզուն նախևառաջ հաղորդակցման միջոց է: Իսկ արդի հայերենը հրաշալի ծառայում է իր այդ նպատակին, վկա՝ այս ֆորումը: Նաև՝ արդյոք տեղյա՞կ եք, թե ինչ սկզբունքով է Մաշտոցը ստեղծել մեր այբուբենը: Մեկ հնչյուն՝ մեկ տառ: Հիմա ինչ սկզբունքով ենք գրում-կարդու՞մ. մեկ հնչյուն՝ մեկ տառ: Իսկ հին ուղղագրությամբ գրելու ու նորով արտասանելու դեպքում ինչ կստացվի՞: Շիլաշփոթ: Լեզուն քարացած օրգանիզմ չէ, հարգելինե՛րս, այն զարգանում ու փոփոխվում է, և զուգահեռ զարգանում ու փոփոխվում են նաև լեզվական կանոնները, նորմերն ու միտումները: Նույն ուղղագրությանն արհեստականորեն կառչած մնալ պետք չէ, որովհետև լեզուն, ի տարբերություն փոշոտ մագաղաթների ու քար սեպագրերի, ապրում է՝ կենդանի է: Ռեֆորմները պիտի ընդամենը հղկեն լեզվի այսօրվա տեսքը, հեռացնեն ավելորդությունները, իռացիոնալությունները, կանոնակարգեն միտումները, զատեն առողջ ադապտացումը վտանգավոր օտարամոլությունից ու մոտավորապես նշեն լեզվի հետագա զարգացման ամենանպատակահարմար ուղին, ոչ թե ազգային-ազատագրական նպատակներ հետապնդեն:

    Ի դեպ՝ հետաքրքիր միտք էր: Իսկ ինչու՞ չվերադառնալ սեպագրերին, եթե խոսք եղավ ռեֆորմների մասին: Հին ու բարի սեպագրերն ինչո՞վ էին պակաս: Լավ էլ համապատասխանում էին, չէ՞, իրենց ժամանակվա լեզվին: Կամ, ասենք, պատկերագրերը վերականգնել: Նույնիսկ կարելի է ժայռապատկերների առաջխաղացման աղանդ հիմնել ու քարոզել, որ ծառը արմատից է չորանում, պետք է վերադառնալ դեպի ակնուքները, կորչի բարբարոս սովետական այբուբենը, մենք որ թատրոն ունեինք և այլն:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.07.2009), Kita (15.04.2009), Lion (15.04.2009), Ուլուանա (15.04.2009)

  3. #182
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաշտոցյա՞ն, թե՞ Աբեղյանական

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նաև՝ արդյոք տեղյա՞կ եք, թե ինչ սկզբունքով է Մաշտոցը ստեղծել մեր այբուբենը: Մեկ հնչյուն՝ մեկ տառ: Հիմա ինչ սկզբունքով ենք գրում-կարդու՞մ. մեկ հնչյուն՝ մեկ տառ:
    Շատ ապրես։ Իսկ գիտե՞ս, որ «ւ» տառը իր հնչողությամբ «վ»-ից մի քիչ տարբերվել է։ Այն եղել է ավելի փափուկ։ Այսինքն` մեր ներկայիս խեղագրության շնորհիվ մենք հնչյուն ենք կորցրել, մեր լեզուն աղքատացել է։

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռեֆորմները պիտի ընդամենը հղկեն լեզվի այսօրվա տեսքը, հեռացնեն ավելորդությունները, իռացիոնալությունները, կանոնակարգեն միտումները, զատեն առողջ ադապտացումը վտանգավոր օտարամոլությունից ու մոտավորապես նշեն լեզվի հետագա զարգացման ամենանպատակահարմար ուղին, ոչ թե ազգային-ազատագրական նպատակներ հետապնդեն:
    Ռեֆորմները պիտի հղկեին դասական ուղղագրությունը։ Ո՞վ ա ասում, թե լեզում քարացած ա, կամ կենդանի չի։ Թող հղկվի էլ, թող զարգանա էլ, բայց տրամաբանված։
    Կարա՞ս ինձ բացատրես, թե ինչ տրամաբանություն կար 1922-ի փոփոխության մեջ։

    ոչ թե ազգային-ազատագրական նպատակներ հետապնդեն:
    Ձվի մեջ մազ մի փնտրի։

  4. #183
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաշտոցյա՞ն, թե՞ Աբեղյանական

    Դե հա... մանր փոփոխություններ թող լինեն - նման բաներ առաջ էլ են եղել: Ու ես վստահ եմ, որ դրանք ուղղակի աննկատ կանցնեն...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. #184
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաշտոցյա՞ն, թե՞ Աբեղյանական

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե հա... մանր փոփոխություններ թող լինեն - նման բաներ առաջ էլ են եղել: Ու ես վստահ եմ, որ դրանք ուղղակի աննկատ կանցնեն...
    Այո, բայց այդ փոփոխությունները պիտի արվեն ոչ թե հենց էնպես, այլ նպատակաուղղված։ Իսկ նպատակը պիտի լինի ոչ միայն լեզուն հարմարեցնել խոսելուն, այլեւ դարձնել տրամաբանված։ Դա էլ իր հերթին կլինի միմիայն դասական ուղղագրության դեպքում, քանի որ ներկայիս գրելաձեւը արհեստականրեն է առաջացած ու հետեւաբար տրամաբանական կապերը խախտված են։

  6. #185
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաշտոցյա՞ն, թե՞ Աբեղյանական

    Եթե այդ փոփոխությունները գիտականորեն հիմնավորվեն, ապա թող արվեն աննկատ, մանր տեմպերով, աստիճանաբար: Սակայն ես ընդհանրապես իմաստ չեմ տեսնում "բզբզել"...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (16.07.2009)

  8. #186
    Հայրենասեր տղ Էդգար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևան,Կոմիտաս
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաշտոցյա՞ն, թե՞ Աբեղյանական

    Ժողովուրդ իսկ կա գիրք, որը ծանոթացնում է դասական ուղղագրությանը և նրա կանոններին:
    Նախապես շնորհակալություն:
    Քաջութեամբ մեռնենք մեր աշխարհի ու մեր ազգի համար, եւ թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների ոտից կոխան լինելն ու պղծուելը: Մամիկոնէից տարօնականների ուխտ

  9. #187
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաշտոցյա՞ն, թե՞ Աբեղյանական

    Մեջբերում Էդգար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ իսկ կա գիրք, որը ծանոթացնում է դասական ուղղագրությանը և նրա կանոններին:
    Նախապես շնորհակալություն:
    Այո, կա։ Ես կոնկրետ մեկի մասին գիտեմ. Ռաֆայել Իշխանյանի «Դասական ուղղագրության կանոններ» գիրքը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #188
    Հայրենասեր տղ Էդգար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևան,Կոմիտաս
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաշտոցյա՞ն, թե՞ Աբեղյանական

    Շատ շնորհակալ եմ:
    Քաջութեամբ մեռնենք մեր աշխարհի ու մեր ազգի համար, եւ թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների ոտից կոխան լինելն ու պղծուելը: Մամիկոնէից տարօնականների ուխտ

  11. #189
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    18.11.2009
    Տարիք
    44
    Գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաշտոցյա՞ն, թե՞ Աբեղյանական

    Մեջբերում Էդգար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ իսկ կա գիրք, որը ծանոթացնում է դասական ուղղագրությանը և նրա կանոններին:
    Նախապես շնորհակալություն:
    Էդգար, եթէ դուք անգլերէն հասկանում էք, ես կարող եմ ձեզ email-ով ուղղարկել մի փոքրիկ գրքոյք: Այդ գրքոյքը ծանօթացնում է այն տարբերութիւններին որ կան Մաշտոցեան եւ Աբեղեանական ուղղագրութիւնների օրէնքների միջեւ:

    Ես այն կարծիքի եմ որ մենք, հայերս, պիտի ե՛ւ Մաշտոցեան, ե՛ւ Աբեղեանական ուղղագրութիւնն անցնենք դպրոցներում: Որովհետեւ հայերի կէսը, յատկապէս արեւմտահայերն, ճանաչում են եւ անցնում միայն Մաշտոցեան ուղղագրութիւնը:

    Ի դէպ, ուղղագրութիւններն այդքան շատ չեն տարբերւում որ հին ուղղագրութեան օրէնքները սովորելը դժուար լինի աշակերտների համար: Այդ օրէնքներն ես ինքս սովորեցի մէկ շաբաթուայ ընթացքում:

  12. #190
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Մաշտոցյա՞ն, թե՞ Աբեղյանական

    Մեջբերում arev.grig-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդգար, եթէ դուք անգլերէն հասկանում էք, ես կարող եմ ձեզ email-ով ուղղարկել մի փոքրիկ գրքոյք: Այդ գրքոյքը ծանօթացնում է այն տարբերութիւններին որ կան Մաշտոցեան եւ Աբեղեանական ուղղագրութիւնների օրէնքների միջեւ:

    Ես այն կարծիքի եմ որ մենք, հայերս, պիտի ե՛ւ Մաշտոցեան, ե՛ւ Աբեղեանական ուղղագրութիւնն անցնենք դպրոցներում: Որովհետեւ հայերի կէսը, յատկապէս արեւմտահայերն, ճանաչում են եւ անցնում միայն Մաշտոցեան ուղղագրութիւնը:

    Ի դէպ, ուղղագրութիւններն այդքան շատ չեն տարբերւում որ հին ուղղագրութեան օրէնքները սովորելը դժուար լինի աշակերտների համար: Այդ օրէնքներն ես ինքս սովորեցի մէկ շաբաթուայ ընթացքում:
    Եթե գիտեք Աբեղյանական ուղղագրությունը ապա խնդրում, հորդորում ու միաժամանակ պահանջում եմ ակումբում գրել դրանով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (20.11.2009)

  14. #191
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լռել Պատ. Մաշտոցյա՞ն, թե՞ Աբեղյանական

    Ափսո՜ս լիարժեք չեմ տիրապետում դասական ուղղագրությանը, թե չէ հիմա մենակ տենց կգրեի ակումբում: …Չուկի ինադու

  15. #192
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաշտոցյա՞ն, թե՞ Աբեղյանական

    Միմիայն Աբեղյանական:
    Մաշտոցյանը իրա դարը ապրել է

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (21.11.2009), ministr (21.11.2009)

  17. #193
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաշտոցյա՞ն, թե՞ Աբեղյանական

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Մաշտոցյանը իրա դարը ապրել է
    Դարը ապրել է, այսինքն` փոխանցման տուփը մեխանիկական է, վրան գազ չի դրած, ապակիներն էլ մգեցված չե՞ն: Հո մեքենա՞ չի, որ իրա դարը ապրի, Դիվ ջան:

    Հ.Գ. Հույս ունեմ 2022 թվին հանգիստ սրտով կասենք, որ բոլշեւիկյանն (աբեղյանականը) իրա դարն ապրել է: Դրանից հետո էլ ստիպված կլինենք անցնելու ինչ-որ նոր, օրինակ դեմոկրատական, ժառանգական միապետական կամ էլ օլիգարխիկ ուղղագրության:

  18. #194
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաշտոցյա՞ն, թե՞ Աբեղյանական

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Դարը ապրել է, այսինքն` փոխանցման տուփը մեխանիկական է, վրան գազ չի դրած, ապակիներն էլ մգեցված չե՞ն: Հո մեքենա՞ չի, որ իրա դարը ապրի, Դիվ ջան:

    Հ.Գ. Հույս ունեմ 2022 թվին հանգիստ սրտով կասենք, որ բոլշեւիկյանն (աբեղյանականը) իրա դարն ապրել է: Դրանից հետո էլ ստիպված կլինենք անցնելու ինչ-որ նոր, օրինակ դեմոկրատական, ժառանգական միապետական կամ էլ օլիգարխիկ ուղղագրության:
    Լեզուն ելա իրա դարն ապրում, կա հին անգլերեն, հին հունարեն... մաշտոցյանն էլ հին հայերեննա ու ոչ մի իմաստ չեմ տեսնում հետ գլորվելու մեջ:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (21.11.2009)

  20. #195
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաշտոցյա՞ն, թե՞ Աբեղյանական

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Լեզուն ելա իրա դարն ապրում, կա հին անգլերեն, հին հունարեն... մաշտոցյանն էլ հին հայերեննա ու ոչ մի իմաստ չեմ տեսնում հետ գլորվելու մեջ:
    Ուրեմն քո համար «լեզու» եւ «ուղղագրություն» հասկացությունների միջեւ տարբերություն չկա՞:

    Հին հայերենը գրաբարն ա, ոչ թե էն ժամանակվա ուղղագրությունը: Մինչեւ 1921-ը կար նաեւ ոչ այնքան հին հայերեն, որում գրում էին դասական ուղղագրությամբ:

    Բազմիցս ասել եմ, էլի ասեմ, որ ուղղագրության փոփոխությունը լեզվի հետ կապ չուներ, միայն գրելու ձեւն էին փոխում, որ դրանից հետո էլ տառերը փոխեն:

Էջ 13 20-ից ԱռաջինԱռաջին ... 391011121314151617 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •