Lion-ի խոսքերից
1. ո՞վ է դասավանդելու դպրոցներում և որտեղի՞ց ես գտնելու այդքան թվով մասնագետներ,
2. ի՞նչ անել երկրիդ բնակչության այն լայն, ամենաակտիվ ու գործունյա մասի հետ, որը ավարտել թ դպրոցը, սակայն դեռ թոշակի չի գնացել: Սպասել, մինչև վերջինը այդ սերնդից, այսինքն վերջին ու Ձեր կողմից արհեստականորեն "անգրագետ դարձածը" 18 տարեկանը կհասնի 65-ի ու թոշակի կգնա, որ նոր միայն ամեն ինչ նորմալ լինի՞ /միայն սա արդեն կեսդարյա պրոցես է/,
3. ինչպե՞ս վարել պետական գրագրությունը, երբ Ձեր կողմից "անգրագետ դարձած" մարդիկ են այն վարելու,
4. ի՞նչ անել հրատարակված մեծ քանակությամբ գարկանության հետ,
5. Ո՞նց ես պատկերացնում օրինակ օրաթերթերի հրապարակումը 2009 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ նույն թվականի օգոստոսի 31-ին մեր ուղղագրությունը կփոխվի...
Ու նմանատիպ լիքը հարցեր... Դրա համար էլ ասում եմ, լավ էլի, մեզ էս պահին կարծես մենակ էդ է պակաս... Էլ չասած, որ սրա անհրաժեշտությունը ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ չկա, դուք ստեղծում եք մի պրոբլեմ, որի ոչ միայն բոլոր լուծումները չեք առաջարկում, այլև լրիվ չեք էլ պատկերացնում, թե դա ինչ հետևանքների կբերի...
Էջանիշներ