Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
Հայոց լեզվի ուղղագրության մասին մի քանի բան կարողացա պարզել համացանցից, հիմնականում Ամերիկյան աղբյուրներից։

5-12-րդ դարերը եղել են հայոց գրերի ոսկե դարը, երբ ամեն ինչ Գրաբար էր։

12-17-րդ դարերում անցնում են Միջին հայերենի։ Այս ժամանակ են նաև ստեղծվում փոքրատառերը։

18-րդ դարում անցնում են ժամանակակից հայերենի։

19-րդ դարի սկզբին արվում է ուղղագրական ռեֆորմ։ Ինձ թվում է որ հենց այս ռեֆորմի ժամանակ առաջին անգամ «և»-ի փոխարեն սկսում են գրել «եւ»։

Հիմա հարց է առաջանում «դասական ուղղագրություն» ասելով ի՞նչ ենք հասկանում։ Գրաբարի ուղղագրությո՞ւնը թե 19-րդ դարում ստեղծած ուղղագրությունը։
Իսկ ավելի կոնկրետ, 19-րդ դարում ի՞նչ են փոխել։