Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
Սահակ,
Ցաւօք (<ցաւ-աւ-ք) մօտս (<մաւտ, հմմտ.՝ մատչիմ) blogspot ու yutube չի բացում:
Հինգերորդ դարում Մեսրոպ Մաշտոցի ստեղծած հայոց այբուբենը չի ունեցել փոքրատառեր՝ միայն մեծատառեր։ Փոքրատառերը ստեղծվել են մոտավորապես 10-12րդ դարերում։

Մեզ հասած բոլոր հնադարյան մատենագրությունների մեջ «եվ» հնչյունները արտահայտելու համար փոքրատառերով գրելիս միշտ օգտագործվել է «և»։ Փոքրատառերով գրելիս «ե ւ» գրում էին միայն «յո», «յու» հնչյունը արտահայտելու համար։ Օրինակ՝ եւղ (յուղ), հարեւր (հարյուր), եւթ (յոթ), յերկեւղ (երկյուղ):

Համոզվելու համար կարող եք գնալ Մատենադարան և մանրամասն ուսումնասիրել հին հայկական մատետանգրությունները, կամ կարող եք դիտել այս հին հայկական մատենագրությունները և գրքերը որոնք գտա Համացանցում՝

* 1286 թվականին գրած մի էջ Աստվածաշնչից։ Նույն կայքում կան բազմաթիվ այլ մատենագրությունների նկարներ։
* 1512 թվականին տպագրված առաջին հայերեն գիրքը՝ Ուրբաթագիրքը։
* 1666 թվականին առաջին հայերեն տպագրված Աստվածաշունչը։