User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր ուղղագրությանն եք կողմ.

Քվեարկողներ
92. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Մաշտոցյան (դասական)

    27 29.35%
  • Աբեղյանական (խորհրդային)

    54 58.70%
  • Դժվարանում եմ պատասխանել

    11 11.96%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 299 հատից

Թեմա: Մաշտոցյա՞ն, թե՞ Աբեղյանական ուղղագրություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    55
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսկ գուցե՞ նույն «զզուանքն» է առաջանում մեր մոտ քո գրածների «ուղղագրությունից»

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պանդուխտ, Rammstein ընդամենը մի բան կասեմ. Մաշտոցը այբուբենը ստեղծել է ամենաճիշտ՝ մեկ տառ-մեկ հնչյուն սկզբունքով: Իսկ հիմա ո՞ր ուղղագրությունն է առավել մոտ ու հարազատ մաշտոցյանին, հի՞նը, թե, քո ասած, «սովետականը»:

    Շատ կներես, բայց բացարձակապես քառանկիւն ու տափակ միտք է: Քո գրած բառերի արմատները (ու ոչ միայն դրանցը) լատիներենում, հունարենում, այլ մայր-լեզուներում ոնց գրվել են, էդպես էլ կարդացվել են: Մասնավորապես, ասենք, աուտո և ոչ՝ օտո: Արտասանությունը հետո է փոխվել, երբ դասական լեզուները ընկել են անգրագետ-հետամնաց ցեղերի ու ազգերի բերանը, խառնվել են ավելի ցածրակարգ լեզուների հետ և այլն: Իսկ լեզվամտածողության մասին գրածդ աբսուրդ է: Ընդ որում՝ բազմաթիվ օրինակներ կան, որոնք ապացուցում են, որ լեզուն, բնական լեզուն միշտ ձգտում է վերոհիշյալ սկզբունքին և մերժում է մնացած ամեն ինչ: Ասենք այն, որ վերջերս անգլերենում you-ի փոխարեն հաճախ գրում են u, ոչ թե անգրագիտության նշան է, այլ հստակ արտահայտված միտում՝ ուղղված լեզվի հստակեցմանն ու ավելորդություններից ազատվելուն: Ինչու՞ գրել knight, եթե կարելի է գրել nait` նայթ: Ինչու՞ գրել «Peaugeut», «Renault», եթե կարդացվում է «Պեժո», «Ռենո»: Քո գրառումից օրինակներ առանձնացնեմ. կարո՞ղ ես գեթ մեկ գործնական-կիրառական հիմնավորում տալ, թե ինչու պետք է, ասենք, գրենք թիւր՝ թյուր կարդալու համար: Ինչու՞ ես «կառոյց»-ը գրում ո-ով, «ուղղագրութիւն»-ը՝ ու-ով, բայց երկու բառերում էլ նշածս տառերը ու ես արտասանում: Եվ այլն:

    Եվ ընդհանրապես՝ քո գրառումներում կասկածելիորեն գերակշռում են «սիրուն չի, չի սազում, հարմար չի»-երը և այլ նմանատիպ էսթետաբույր զեղումներ: Ճաշակին, իհարկե, ընկեր չկա, սակայն, կարծում եմ, դու լեզվաբանությունը շփոթում ես իկեբանայի հետ:
    Սովետականն էլ հարազատ չէ: Կրկնեմ՝ նայէ'ք «Արտասանական սխալներ»-ը, որոնք սխալ չեն, եթէ օրէնք է ձեզ համար միշտ ժողովրդային այս կամ այն բարբառը գերադասել գրականին, աւանդուածին:
    Իրենց մօտ ո'չ միշտ փոխուել է արտասանութիւնը, այնուհանդերձ պահել են հին գրելաձեւը, ընդհանուրից եւ անցեալից չանջատուելու խնդրով: Աւելորդից ազատուելու խնդիր ունեն chat անողները, իսկ ինք իրեն յարգող որեւէ հրատարակչատուն, այդպիսի բան թոյլ չի տայ իրեն: «Թիւր»-ը կարդում եմ tür (մօտաւորապէս): «Թյուր»-ը եթէ դասականով կարդամ՝ թըյուր: «Կառոյց» գրում եմ, քանզի այդպէս է աւանդուել՝ ոյ, ու ամէն մարդ գիտի, որ՝ ոյ=uy(<oi):
    Մեկ ձայն-մեկ տառ համակարգի անցումով, «Էական» բառը դարձին «եյական»: Չէ՞ որ բառամիջում ե-ը հնչում է լատին e-ի նման: Հրաժարուեցին: Ուրեմն, այժմու ուղղագրութիւնը մեկ տառ-մեկ հնչիւն չէ, դասական էլ չէ, ոսկէ միջին էլ չէ՝ ըստ իս: Այստեղ միջինը ոսկի չէ, քմահաճութիւն է:
    Մեսրոպեան ճաշակից կհրաժարէի, եթէ նոր ուղղագրութեան անցումը արդարացուած լինէր: Բացի այդ՝ մշուշի մէջ է, յստակ չէ, գուցէ ջնջուել է ւ գիրը, ու անյարկի և-է աւելացել: Վերեւ գրածս չկրկնեմ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (15.01.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •