Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Էդ ու՞մ մտքով ա անցել, որ ես պետք է ակումբի թարգմանությունը փոխեմ
Կամ մենք՝ Հայաստանցիներս, մեր դպրոցական դասագրքերը, ուսումնական ձեռնարկները փոխենք, գեղարվեստական գրքերը վերահրատարակենք:
Էդ ու՞մ մտքով ա անցել, որ այնքան բարոյական իրավունք ունի, որ ՀՀ ողջ բնակչությանը կարող է գրչի մի հարվածով մայրենի լեզվից անգրագետ սարքի:

Ու ո՞վ իրավունք ունի այս հարցը քննարկել, բացի մեզնից՝ Հայաստանցիներիցս: Շա՞տ կոշտ ստացվեց: Ներողություն եմ խնդրում: Սակայն այն ինչ կա, պիտի ասվի:
Հես ա իմը վափշե կոշտ կարող ա ստացվի...
Իսկ ո՞վ իրավունք ուներ 1921 թվին մեր ուղղագրությունը փոխելու...որ «Երեւանի» տեղը գրում էին «Յերեվան»...բա էտի ինչի՞ նման էր։ Դրա վերջը էն էր ըլնելու, որ անցնելու էինք լատինատառ գրելուն, ոնց որ հիմա սաղ ժողովուրդը Էսէմէս ա գրում...կայֆ ա չէ՞՞՞, դե քանի առիթ կա անցնեք լատինատառի...Մաշտոցն էլ դրախտից կտենա ու կուրախանա, որ վերջապես ժողովուրդը մայրենի տառերով ա SMS գրում
Լավ ա հետո ֆայմեցին ու մի քիչ վերադարձան նախնականին, բայց ոչ լրիվ։ Հիմա որ ինչ-որ մեկը վախտին մի սխալ բան արել ա (ավելի շուտ էտի պլանավորված էր հատուկ ժողովրդին էշացնելու համար) մենք խի՞ պետք ա հանդուրժենք։

Նիուժելի էս ժողովուրդը էդ ֆաշիստական սովետից (ուրիշ բառ չեմ գտնում ասելու) հլը դուս չի էկել..........................