User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր ուղղագրությանն եք կողմ.

Քվեարկողներ
92. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Մաշտոցյան (դասական)

    27 29.35%
  • Աբեղյանական (խորհրդային)

    54 58.70%
  • Դժվարանում եմ պատասխանել

    11 11.96%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 299 հատից

Թեմա: Մաշտոցյա՞ն, թե՞ Աբեղյանական ուղղագրություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Progart-ի խոսքերից Նայել գրառումը
    Էստեղ աւելի կարևոր է միասնական ուղղագրութիւն ունենալը։ Անցումը միանգամից չի լինելու, ու սա դասականի կողմնակիցները յաճախ են նշում։ Միջին վիճակագրական հայը էսպես թէ էնպես սխալներ անում է, ի՞նչ անենք, սխալները ճի՞շտ համարենք, որպեսզի միջին վիճակագրական հայը խնդիրներ չունենայ։
    Ուսուցիչներին կրթելը, Գրքերը, բնակչութեանը կրթելը միայն ժամանակի հարց են, իմ կարծիքով ուղղագրութիւնը պիտի փոխեինք անկախ դառնալուց յետոյ։ Ու այժմ անընդհատ ձգձգելը, խնդրին լուրջ չվերաբերվելը սխալ եմ համարում։
    Բոլշևիկեան ուղղագրութեանն անցնելը քաղաքական պատճառներ ուներ, ինչքան էլ փորձեն դա հերքել կամ հիմա անտեսել։
    Միջին վիճակագրական հայի՝ ուղղագրական սխալներ անելն արդարացում չի դասականին վերադառնալու, որովհետև դասականն է՛լ ավելի խրթին ա, ու ուղղագրական սխալներ անողներն ավելի շատ են լինելու նույնիսկ բարձրագույն կրթություն ստացած, խելացի մարդկանց շրջանում։ Իհարկե աբեղյանական ուղղագրության անցնելը քաղաքական պատճառներ ուներ, բայց հիմա դասականին անցնելու իմաստը ո՞րն ա։ Բոլշևիկներ չկան իրենց քաղաքական սպառնալիքներով։ Վաղուց պատմություն են։ Ինչու՞ հետ անցնենք դասական ուղղագրության ու գլխներիս նոր խնդիրներ բերենք, երբ առանց էդ էլ լիքը ուրիշ խնդիրներ ունենք։ Սկի չենք կարողանում էնպես անել, որ բոլորը հայատառ գրեն ինտերնետում։ Մի հատ էլ նոր ուղղագրությու՞ն սարքենք գլխներիս։

    Մի խօսքով․
    Քո տված հարցերին շատ յաճախ են անդրադառնում ու պատասխանները կան։
    https://www.youtube.com/watch?v=w9f8gA3x2c4 եթէ հաշուի չառնենք, որ ֆիլմում մարդիկ կային, որոնց խոսելը բացասական տրամադրութիւն կարող է ստեղծել, այստեղ հարցերիդ պատասխանները կան։
    Մակինցեանի ծրագրի մասին երևի տեղեակ ես․


    Սա ինքն է ասել, երբ չստացվեց անցնել լատինական գրերին։
    Ես էս բոլորից լավ տեղյակ եմ։ Հա, հասկացանք, ուզում էին քսանականներին կիրիլիցայի կամ լատինատառի կամ չգիտեմ ինչի անցնել։ Չեն անցել։ Հիմա հետ փոխելու իմա՞ստը։ Էսքան գիր ու գրականություն նորից տպագրելու իմա՞ստը, երբ ներկայիս պայմաններում առանց էդ էլ գիրք առնող ու կարդացող չկա։

    Ի դեպ, մի բան էլ ասեմ, որ քեզ համար պարզ լինի։ Ինձ ահագին դժվար ա դասական ուղղագրությամբ քո գրառումները կարդալը։ Ու ես, մեղմ ասած, անգրագետ չեմ։ Դե պատկերացրու ինչքան դժվար կլինի նրանց համար, ովքեր ամեն օր չի, որ կարդում են։

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (18.08.2017), Mr. Annoying (18.08.2017), Աթեիստ (18.08.2017), Նաիրուհի (24.08.2017), Շինարար (19.08.2017), Տրիբուն (19.08.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •