User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր ուղղագրությանն եք կողմ.

Քվեարկողներ
92. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Մաշտոցյան (դասական)

    27 29.35%
  • Աբեղյանական (խորհրդային)

    54 58.70%
  • Դժվարանում եմ պատասխանել

    11 11.96%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 299 հատից

Թեմա: Մաշտոցյա՞ն, թե՞ Աբեղյանական ուղղագրություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաշտոցյա՞ն, թե՞ Աբեղյանական

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Քեզ խանգարում է՞ էս թեման։
    Հա, շատ: Չնայած մեկ-մեկ օգնում է (օգնում է հասկանալ, որ որոշ բաներ սահման չունեն):

    Ախպե՛ր, «հինը հասկանալ», «նորը ընկալել», ճիշտուսխալ... Շատ եք խորացել: Հինը հասկանալու ու վերլուծելու կարիք ունեն միայն լեզվաբան-հայագետները, որոնց ճնշող մեծամասնությունն էլ, համոզված եղեք, շատ լավ գիտի գրաբար ու արևելահայերեն, նույնիսկ հինը այստեղ պաշտպանողներից էլ լավ: Ու հենց այդ իմացողներն են, ի դեպ, ամենաառաջին պնդողները, որ հիմա ուղղագրություն փոխելը անիմաստագույն զբաղմունք կլինի: Իսկ մնացած մարդկանց լեզուն հասկանալ պետք չէ, կիրառել է պետք: Մի բան եք մոռանում. լեզուն նախևառաջ հաղորդակցման միջոց է: Իսկ արդի հայերենը հրաշալի ծառայում է իր այդ նպատակին, վկա՝ այս ֆորումը: Նաև՝ արդյոք տեղյա՞կ եք, թե ինչ սկզբունքով է Մաշտոցը ստեղծել մեր այբուբենը: Մեկ հնչյուն՝ մեկ տառ: Հիմա ինչ սկզբունքով ենք գրում-կարդու՞մ. մեկ հնչյուն՝ մեկ տառ: Իսկ հին ուղղագրությամբ գրելու ու նորով արտասանելու դեպքում ինչ կստացվի՞: Շիլաշփոթ: Լեզուն քարացած օրգանիզմ չէ, հարգելինե՛րս, այն զարգանում ու փոփոխվում է, և զուգահեռ զարգանում ու փոփոխվում են նաև լեզվական կանոնները, նորմերն ու միտումները: Նույն ուղղագրությանն արհեստականորեն կառչած մնալ պետք չէ, որովհետև լեզուն, ի տարբերություն փոշոտ մագաղաթների ու քար սեպագրերի, ապրում է՝ կենդանի է: Ռեֆորմները պիտի ընդամենը հղկեն լեզվի այսօրվա տեսքը, հեռացնեն ավելորդությունները, իռացիոնալությունները, կանոնակարգեն միտումները, զատեն առողջ ադապտացումը վտանգավոր օտարամոլությունից ու մոտավորապես նշեն լեզվի հետագա զարգացման ամենանպատակահարմար ուղին, ոչ թե ազգային-ազատագրական նպատակներ հետապնդեն:

    Ի դեպ՝ հետաքրքիր միտք էր: Իսկ ինչու՞ չվերադառնալ սեպագրերին, եթե խոսք եղավ ռեֆորմների մասին: Հին ու բարի սեպագրերն ինչո՞վ էին պակաս: Լավ էլ համապատասխանում էին, չէ՞, իրենց ժամանակվա լեզվին: Կամ, ասենք, պատկերագրերը վերականգնել: Նույնիսկ կարելի է ժայռապատկերների առաջխաղացման աղանդ հիմնել ու քարոզել, որ ծառը արմատից է չորանում, պետք է վերադառնալ դեպի ակնուքները, կորչի բարբարոս սովետական այբուբենը, մենք որ թատրոն ունեինք և այլն:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.07.2009), Kita (15.04.2009), Lion (15.04.2009), Ուլուանա (15.04.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •